Լրահոս

2022-05-25
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չեռնոգորիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
    Չեռնոգորիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-27-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2022 թվականի մայիսի 26-27-ը Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցի կապակցությամբ` 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին` 1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի. 2) պատվիրակության անդամներին ապահովել սննդով. 3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում: 2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել Պատվո պահակային վաշտի և զինվորական նվագախմբի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության մոտոցիկլիստներ և ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության: 5․ Առաջարկել Երևանի քաղաքապետին կազմակերպել այցի ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման և երթուղիների դրոշազարդման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: 6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերոհիշյալ պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
    15:10
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Moderna-ն կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութ է փորձարկում
    Moderna ընկերությունը հայտնել է, որ կապիկի ծաղիկ հիվանդության դեմ պատվաստանյութերի նախակլինիկական ուսումնասիրություններ է անցկացնում։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Twitter-ի իր էջում։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդուց մարդուն: Սովորաբար դա թեթև հիվանդություն է, և մարդկանց մեծամասնությունը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն ոմանց մոտ կարող են բարդություններ առաջանալ: Կապիկի ծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է առաջանալ ցան, հաճախ սկսվում է դեմքի վրա և այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։ Կապիկի ծաղկի դեպքեր են արձանագրվել առնվազն 17 երկրում։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։
    15:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր պատգամավորը չունի կրթություն
    Ինչպես գիտենք՝ իշխող խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Նրան փոխարինելու է՝ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Պարզվում է՝ Գայանե Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն:  Ավարտել է՝ Երևանի թիվ 175 դպրոցը, դրանից հետո՝ աշխատանքի անցել 
Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու: 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Հիշեցնենք, որ վերջերս էլ պատգամավորական մանդատ ստացավ ոմն Հռիփսիմե Հունանյանը, որը ևս չունի բարձրագույն կրթություն, նա էլ մասնագիտությամբ՝ բուժքույր է:
    14:50
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սկանդալ՝ Վաշինգտոնում. ԱՄՆ սենատոր Մենենդեսը կես ժամ սպասել է ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանին
    Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը մոտ կես ժամ ուշացել է ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի և հանրապետական սենատոր Ռիչի հետ հանդիպումից: Այս տեղեկությունը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է հայտնում: Ըստ նրա՝ հանրապետական սենատորը 20 րոպե սպասելուց հետո բարկացել է ու որոշել հեռանալ, բայց նրան խնդրել են մի փոքր էլ սպասել: Ամերիկագետը չի բացառում, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը այլևս չցանկանա շփվել հայկական պատվիրակությունների հետ:
    14:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդդիմությունը հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրի
    Մենք ժողովրդի կողմից  ունենք մանդատ, պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը, բարձրացնել ժողովրդի խնդիրները։ Այսօր մեզ տված մանդատը  պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Մենք հստակ ասել ենք՝ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով։ Այստեղից ևս  մեկ անգամ ասում եմ՝ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք, մենք պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ։ Երեկոյան մանրամասն հանդես կգամ՝ ինչ նիստով,  ինչ օրակարգով,  հիմա հայտարարում եմ՝  դե տղա են, թող գան։ Իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր օրակարգով,  ոչ թե  իրենց կեղծ ու շինծու։ Հրավիրում եմ ժողովրդի օրակարգով»,- ասել է Սաղաթելանը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների հարգելի ու անհարգելի բացականերին, նա ասաց. «Անհարգելին իրենք են, քանի որ  ժողովրդից կտրված են։ Այսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե  իրենք։  Մենք ոչ թե խուսափում ենք խորհրդարան գնալուց, այլ հիմար օրակարգերին մաս կազմելուց։ Գնանք այնտեղ,  հարցեր տանք կապիտուլյանտին՝ ինչի՞ մասին։ Մենք բոլորը հարցերը տվել ենք, հարց չունենք, հետևաբար անիմաստ է  այդ օրակարգով  մասնակցել շոուներին, թատրոններին։ Իսկ խոսել դուխից, համարձակությունից… Մի հատ անցեք Ազգային ժողովի մոտով ու տեսեք՝ ինչ է կատարվում, քանի հազար զորք են բերել, շարել ԱԺ ներսում, դրսում, փողոցում ու խոսում են համարձակությունից, ընդդիմությունը վախենում է ԱԺ գնալուց։ Մի հատ այդ զորքը հանեք այդտեղից ու գալիս ենք, կտեսնենք՝ ով իրավունք ունի ընդհանրապես խոսել համարձակությունից»։
    14:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանում զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց․ իրավիճակը լարվեց
    Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նշենք, որ դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց՝ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասել է, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։ «Հեռացեք», - հրահանգել է դատավորը։ Իրավիճակը լարվեց, երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու։ Քաշքշուկ սկսվեց կարգադրիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։ Դատական նիստն ընդմիջվել է։
    14:31
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իտալիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 6 դեպք
    Իտալիայում այժմ հաստատվել է կապիկի ծաղիկի վարակի վեց դեպք։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Լացիո շրջանի առողջապահության նախարար Ալեսիո Դ’Ամատոն։ «Ես ստացել եմ կապիկի ծաղիկի վեցերորդ դեպքի մասին լուրը, որը ուսումնասիրվում է Լազարո Սպալզանանիի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ կապված Կանարյան կղզիների հետ: Ներկայումս հիվանդանոցում չորս մարդ կա, բոլորը լավ կլինիկական վիճակում են»,- նրա խոսքերը մեջբերում է ANSA-ն։ «Համաճարակաբանական ուսումնասիրությունը շարունակվում է, ահազանգ չկա, բայց վարակի վերահսկման համակարգը բարձր զգոնության է»,- հավելել է նախարարը։ Սպալզանանիի ինստիտուտը ուսումնասիրում է շտամը՝ տեսնելու, թե որքանով է այն տարբերվում ջրծաղիկից: Փորձագետները նաև ուսումնասիրում են, թե ինչպես են ջրծաղիկի պատվաստանյութերը պաշտպանում այս շտամից: Ինչպես նշվում է Իտալիայի առողջապահության նախարարությունում, հիվանդության օջախները սովորաբար ունենում են «սահմանափակ ծածկույթ», և ծաղիկը հաջողությամբ բուժվում է ժամանակին հայտնաբերմամբ: Միլանի Լուիջի Սակո կլինիկայի գլխավոր վարակաբան, Միլանի համալսարանի կենսաբժշկական և կլինիկական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Մասիմո Գալիի խոսքերով՝ խոսքը «վիրուսի մասին չէ, որը կարող է առաջացնել կորոնավիրուսի նման համաճարակ»։ Կապիկի ծաղիկը հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է ջերմությամբ, ընդհանուր թունավորմամբ և մաշկի ցանով:
    14:26
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումն օրվա ամենահաճելի պահերից էր». Աննա Հակոբյանը Դավոսում է
    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Դավոսում մասնակցում է «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։ «Դավոսում մասնակցում եմ «Wօmen political leaders»-ի ամենամյա միջոցառմանը։ Եվ, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումը օրվա ամենահաճելի պահերից էր»։
    14:20
    25.05.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի ԱԺ-ն պահանջում է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ
    Արցախի խորհրդարանը դիմել է նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ անցկացնելու պահանջով, հայտնում է «Արցախպրեսսը»։ Ըստ հրապարակման՝ կուսակցությունները համարում են, որ Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում պետք է ներառել Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրադրությունը։ Արայիկ Հարությունյանին ուղարկված նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:
    14:15
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ․ Քոչարյան
    Պետք է փորձեն իշխանականներն իրենց զանգվածին նաև թիմի ներսում համոզել , որ անհանգստանալու բան չկա, բայց, իհարկե, շատ անհանգիստ են, որովհետև տեսնում են, թե ինչպես է շատանում քանակը մարդկանց։ Այս մասին «Դիմադրության» շարժման երթի ժամանակ ասել է Լևոն Քոչարյանը։ «Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, մեկ անձի կամ քաղաքական ուժի հարց չէ, այստեղ սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը, սրա շուրջ է պետք  համախմբվել։ Խորհուրդս է համախմբվել գաղափարի, ոչ թե ինչ-որ անձերի կամ քաղաքական ուժերի շուրջ»,-ասել է Քոչարյանը։
    14:05
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դիմադրության շարժման երթը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Ավելի քան երկու ժամ Նախագահական պալատն ու Անվտանգության խորհրդի շենքի մուտքերը փակ պահելուց հետո Դիմադրության շարժումը բացել է դրանք ու երթ սկսել: Երթին հետևում է «Հայլուրի» նկարահանող խումբը:
    14:00
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքաշինության կոմիտեի վարչության պետի տեղակալը Mazda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
    Երեւանում, մայիսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Շ-ն իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մամիկոնյանց 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 74-ամյա Տանյա Տ-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։  Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։  Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Շ-ն աշխատում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեում՝ վարչության պետի տեղակալ։
    13:57
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում կարևոր միջոցառում ունենք. Սաղաթելյան
    Այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարակում են լինելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն ողջ կազմով։ Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Այստեղ կարևոր միջոցառում ենք ունենալու, հրավիրում եմ մեր հայրենակիցներին։ Այստեղ են լինելու մեր երկու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ողջ կազմով»,- նշեց նա։ Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ ժամը 19։00 Գարեգին Նժդեհի հրապարակում կկայանա հանրահավաք, այնուհետև նորից դիմադրության երթ։  
    13:55
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանները մայիսին ավելի քան 3 մլրդ դրամ պարգևավճար են ստացել. «ՍիվիլՆեթ»
    Ոստիկանության ծառայողներին մայիս ամսվա ընթացքում 3,12 մլրդ դրամի չափով պարգևավճար է հատկացվել։ Այս մասին «ՍիվիլՆեթի» հարցմանն ի պատասխան հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։ «Սույն թվականի մայիս ամսվա ընթացքում հատկացվել է ամսական (ապրիլ ամսվա համար) պարգևատրում 711.721,2 հազ. դրամ [711,7 մլն դրամ] և մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգևատրում` 2.408.733,3 հազ. դրամ [2,4 մլրդ դրամ] գումարներով։ Արդյունքում, ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը` ներառյալ տարեսկզբից՝ ամսական և մայիս ամսին՝ միանվագ պարգևատրման գումարները, կազմել են 283 000 դրամ, զուտը` 218 100 դրամ»,- ասված է հարցման պատասխանում։ Մայիսի 20-ին Ոստիկանությունը պարզաբանում էր տարածել անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ։ «Ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2017 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ»,- ասված է պարզաբանման մեջ։ Մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և անհնազանդության գործողություններ իրականացնող ընդդիմադիրները նշում են, որ ոստիկանները պարգևատրվում են ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու համար։ Ոստիկանությունից, սակայն, նշում են, որ պարգևատրումները տրվում են «բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար»։
    13:50
    25.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել ԱԺ ծառայողական մուտքի մոտ
    Ոստիկանությունն այսօր մեծաթիվ ուժեր էր կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում: Այնտեղ է գտնվում խորհրդարանի ծառայողական այն մուտքը, որից ելումուտ են անում պատգամավորները:
    13:45
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աղքատության մակարդակն ավելանում է. Փաշինյանը խաբել է
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է 2018 թվականի մայիսի 1-ին: Նույն թվականի հունիսի 7-ին էլ նա հայտարարում էր. «Կառավարությունը չի վարելու աղքատության խրախուսման քաղաքականություն, այլ վարելու է աշխատանքի խրախուսման քաղաքականություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվելու աշխատել և գումար վաստակել, այլ ոչ թե հույսը դնել նպաստի և պետության կողմից օգնության այլ միջոցների վրա»: Ի՞նչ ունեցանք արդյունքում. աղքատության խրախուսման քաղաքականության դեմ գործողությունը մեկն էր՝ հրապարակային աղքատներին մեղադրելը, թե «աղքատությունը գլխում է», վե՛ր կացեք և գործ արե՛ք։ Արդյունքներից տեղեկություններ չկան։ Աշխատանքի խրախուսման քաղաքականության դրսևորումը եղավ վարչապետի այստեղ-այնտեղ «մուննաթ» գալը քաղաքացիների վրա, մեկումեջ էլ՝ «ոչխար պահեք» և այլ նման խորհուրդները: Իսկ հիմա անդրադառնանք աղքատության մակարդակի վերաբերյալ նրա հայտարարությանը և համեմատենք աղքատության մակարդակի թվերը՝ ըստ տարիների. 2018 թվականին նա նշում էր, թե «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին դաջված ամենաամոթալի խարանը՝ շուրջ 30 տոկոսանոց աղքատությունը, որը երկար տարիներ մեր ժողովրդին զրկում է ապագայից ու հայրենիքից»: 2017-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 25.7%, այսինքն՝ նրա կողմից ասված «շուրջ 30 տոկոս աղքատություն» բառակապակցությունն արդեն իսկ չափազանցություն է եղել  և սուտ: 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23.5%-ն է աղքատ եղել, սակայն արդեն մյուս տարիներին ունեցել ենք աղքատության թվի աճ: 2019 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 26.4%: 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, իսկ, ահա, աղքատությունը, ըստ վերին գծի, գնահատվել է 47.6 տոկոս: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է քաղաքացիներին:
    13:40
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ո՞վ է 21 մարդու սպանած տեխասցի հրաձիգը
    Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում հրաձգություն իրականացրած և 19 երեխայի, երկու մեծահասակի կյանք խլած 18-ամյա Սալվադոր Ռամոսին համադասարանցիները ծաղրել են հագուստի, ինչպես նաև այն փաստի համար, որ նրա ընտանիքն աղքատ էր: Համադասարանցիներից մեկի պատմելով՝ Ռամոսը գնալով ավելի ու ավելի քիչ էր դպրոց հաճախում, ինչը պայմանավորված էր դասընկերների ծաղրով: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։ Հայտնի է, որ ողբերգական հրաձագությունից չորս օր առաջ Ռամոսն իր ընկերոջը ինքնաձիգի ու փամփուշտների լուսանկար է ուղարկել: Ընկերոջ այն հարցին, թե ինչին է այդ ամենը պետք, Ռամոսը գրել է, որ չանհանգստանա:
    13:35
    25.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիր պատգամավորները փորձել են մտնել ԱԽ շենք. ոստիկաններն ասել են՝ «շենքը դատարկ է»
    «Դիմադրության» շարժման անդամները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը: «Նախագահականից հետո դա մյուս պետական հաստատությունն է, որը որևէ կերպ առնչություն չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ», հայտարարել է Իշխան Սաղաթելյանը: Ընդդիմադիր պատգամավորները ցանկացել են մտնել Անվտանգության խորհրդի շենք, երբ ոստիկանները ասել են, որ շենքը դատարկ է, միայն անվտանգության աշխատակիցներն են: Քաղաքացիների առաջ պատ կազմած ոստիկանների առաջին շարքերում, ինչպես երեկ, այսօր էլ եղել են այն ոստիկանները, որոնք վերջին 25 օրերին աչքի են ընկել քաղաքացների նկատմամբ ապօրինի գործողություններով և որոնց դեմ քրեական գործեր կան հարուցված: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել է փոխոստիկանապետին՝ գոնե վերջին շարքերում կանգնեցնել այդ ոստիկաններին:
    13:30
    25.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Տեխասի տարրական դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և 2 մեծահասակ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Առնվազն 19 երեխա և երկու մեծահասակ է զոհվել Տեխաս նահանգի Ուվալդե քաղաքի Ռոբի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտնել է, որ կրակողը տեղի 18-ամյա բնակիչ Սալվադոր Ռամոսն է: Նա գործել է միայնակ՝ ձեռքին ունենալով ատրճանակ և, ենթադրաբար, ինքնաձիգ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները սպանել են հարձակվողին։ Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ Ռամոսը դպրոց գնալուց առաջ կրակել է տատիկի վրա։ Տեխասի հանրային անվտանգության վարչությունը հայտնել է, որ կինը հոսպիտալացվել է ծանր վիճակում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջադեպից հետո ամերիկացիներին կոչ է արել դիմակայել զենքի լոբբիին։ Բայդենը հիշեցրել է, որ 2012 թվականից  ի վեր ԱՄՆ-ում ավելի քան 900 զանգվածային կրակոցներ են եղել։
    13:20
    25.05.22
    Ավելին