Լրահոս
Քաղաքական
15:15
25.05.22
160

Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիք, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին

ՌԴ դեսպանը ծանոթացել է հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակին: Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով մեկնել է Սյունիք:  Կապանում դեսպանն այցելել է օդանավակայանի մերձակայքում տեղակայված ռուս սահմանապահների դիրք, հանդիպել քաղաքապետ Գևորգ Պարսյանի հետ։ 

Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այդ մասի օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։