Լրահոս
Միջազգային
17:00
25.05.22
131

Մոլդովայի նախկին նախագահին ձերբակալել են. նրա համախոհների ու հակառակորդների բախումը կանխվել է

Մոլդովայում նախկին նախագահ Իգոր Դոդոնի համախոհներն ու հակառակորդները հավաքվել են Դոդոնի տան մոտ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Մոլդովայի նախագահին ձերբակալել են: Միայն ոստիկանների միջամտությունից հետո է կանխվել բախումը Դոդոնի համախոհների ու հակառակորդների միջև: 

2016-ից 2020-ը Մոլդովան ղեկավարած Դոդոնը կասկածվում է պետական դավաճանության ու կաշառք վերցնելու համար: Երեկ առավոտյան են իրավապահները խուզարկել Դոդոնի բնակարանը ու նրան պատկանող 10-յակ այլ շինություններ: