Լրահոս
Միջազգային
17:06
25.05.22
177

Լիտվան Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ կտրամադրի

Img default alt hy

Լիտվան Ուկրաինային կտրամադրի 20 M113 զրահափոխադրիչներ, 10 բեռնատար և 10 մեքենա ականազերծման համար։ Այս մասին երեքշաբթի ասել է պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

«Մենք պատրաստում ենք Ուկրաինային օգնության նոր խմբաքանակ, շուտով կառաքվեն 20 M113 զրահափոխադրիչներ, 10 ռազմական բեռնատարներ և 10 ամենագնացներ (ականազերծման գործողությունների համար)»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Արևմուտքը շտապ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում՝ վախենալով ուկրաինական զորքերի պարտությունից։