Լրահոս
2022-05-25
-
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասինԱրարատ Միրզոյանը՝ Չավուշօղլուի ժեստի մասինԱվելին19:2625.05.22 -
ԱռողջապահականԲացառիկ վիրահատություն՝ «Բեգլարյան» ԲԿ-ում. ամերիկահայ ուռոգինեկոլոգը Հայաստանում էԵրևանում այսօր «Հայլուրի» թղթակիցները ներկա են եղել ամերիկահայ բժիշկ, ուռոգինեկոլոգ Սամվել Բադալյանի արած վիրահատությանը: Նա առաջինն է Հայաստանում, որ միավորել է ուռոլոգիա և գինեկոլոգիա մասնագիտությունները և անվճար բուժում, վիրահատում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնում: Այս նոր մասնագիտությունը սովորեցնում հայաստանցի գործընկերներին:Ավելին19:2125.05.22 -
ԻրավականԱվետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազինԱվետիք Չալաբյանի պաշտպանական խմբի հայտարարությունը․ Հարգելի՛ գործընկերներ, Մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդության մեջ մասնավորապես նշվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվություն սահմանելուն առնչվող իրավական նորմերն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 44-րդ 78-րդ և 81-րդ հոդվածներին»։ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ մի շարք հիմնավորումներ է բերել Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասով։ Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Ավելին19:1525.05.22 -
ՀասարակականԲռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹԲռնցքամարտի առաջնության բացմանը Արցախի դրոշը ծածանած երիտասարդները մեկնաբանում են իրենց ակցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին19:0525.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում. ՏԵՍԱՆՅՈՒԹՔաղաքացիների ինքնաբուխ ակցիան մետրոյում․ "Առանց Նիկոլ Հայաստան"Ավելին18:5525.05.22 -
ՔաղաքականԱշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ եթե Նիկոլ Փաշինյանը լինի դրա գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում․ ՎարդևանյանՖրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, անդրադառնալով պաշտպանության ու անվտանգության ոլորտներում եղած խնդիրներին, արձանագրեց՝ ղեկավարող անձից շատ բան է կախված։ «Աշխարհում ո՞րն է ամենաուժեղ բանակը․ մեկը կասի՝ Ռուսաստանինը, մյուսը կասի՝ ԱՄՆ-ինը։ Թող Նիկոլ Փաշինյանը լինի աշխարհի այդ ամենաուժեղ բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, 48 ժամում կլինի կործանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։ Նա հայտարարեց՝ Փաշինյանն արդեն ցույց է տվել՝ անվտանգություն ապահովելու, բանակ ղեկավարելու կարողություն, հմտություն, գիտելիք, ցանկություն չունի։ «Ի վերջո, մենք մինչև այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ չունենք»,- խոսքը շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ նույնիսկ այն իրավիճակը, որը ստեղծվել է գործող իշխանությունների օրոք, շտկել հնարավոր է, երբ այդ իշխանությունը հեռանա։ «Այս վիճակից կարող ենք դուրս գալ, ու միասին, Աստծով դուրս ենք գալու»,- ասաց նա։Ավելին18:4725.05.22 -
ՀասարակականՀերթական փլուզման վտանգը՝ ԵրևանումԱյսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի հարևանությամբ ճանապարհի մասնակի փլուզում է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են նշված փողոցին հարակից շինհրապարակում փորված փոսորակի (կատլավան) եզրին տեղի ունեցած հողաշերտի փլուզումը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։Ավելին18:3725.05.22 -
Իրավական950 գ հերոին ու 1 կգ մեթամֆետամին` կցորդիչի տակ. քրեական ոստիկանության բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ: Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ: Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ: Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին18:2025.05.22 -
ՔաղաքականԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն․ Իշխան ՍաղաթելյանՍիրելի հայրենակիցներ, ԱԺ ընդդիմադիր երկու ֆրակցիաների պատգամավորների հետ միասին այսօր մենք որոշել ենք գալ հրապարակ և պատասխանել ժողովրդին հուզող հարցերին։ Սա նոր ֆորմատ է, որը, վստահ եմ, շատերին կհետաքրքրի, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ «Մեր այս որոշման շարժառիթը շատ պարզ է՝ մենք այնտեղ ենք, որտեղ մեզ մանդատ տված ժողովուրդն է և այն հրապարակում ենք, որտեղ ձևավորվում և իրագործվում է մեր Հայրենիքի ու ժողովրդի կենսական շահերն արտահայտող օրակարգը։ Սա է պատգամավորական մանդատ ունենալու բուն իմաստը։ ԱԺ-ում այս պահին ընթանում է օրվա իշխանությունների բեմադրած հերթական շոուն, որին մենք մաս չենք կազմում։ Թող ասեն, խոսեն, իրար ծափ տան: Մեկ է իրանք էլ չկան… Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խորհրդարան գնալու ենք մեր՝ ժողովրդի օրակարգով։ Հանրահավաքին դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ: 19։00-ին բոլորին կսպասեմ Գարեգին Նժդեհի հրապարակում»,-գրել է նա։Ավելին18:1225.05.22 -
ՄիջազգայինՌուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով․ ԶախարովաՄոսկվան ակնկալում է, որ Բրյուսելը կօգնի իրականացնել Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանը համապարփակ օգնություն է ցուցաբերում Բաքվի և Երևանի գործընկերներին բոլոր ուղիներով՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, հասարակական երկխոսության հաստատումը և խաղաղության պայմանագրի մշակումը: Այո’, մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից համառ փորձեր՝ միջամտելու ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման գործընթացին։ Մենք ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք իրականացնել, եթե այդքան շատ է ցանկանում, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, իսկ դա արդեն մենք չենք ցանկանում»,- ընդգծել է Զախարովան։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակն է Հարավային Կովկասը վերածել կայունության և բարգավաճման գոտու, նպաստել այդ գործընթացին։ Նրա խոսքով, այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է, կայուն խաղաղության հաստատումը։Ավելին18:0625.05.22 -
ՔաղաքականՎերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է. պատգամավոր«Պետք է արձանագրել, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արցախում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովելու իր առաքելությունից, առհասարակ Հայաստան հրաժարվել է Արցախից»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորներ-քաղաքացիներ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի մնացած տարածքները պահպանելու համար ի՞նչ քայլեր են արվում, ի՞նչ ծրագիր ունեն։ Աբրահամյանը նշեց, որ այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, Արցախի անվտանգության, զարգացման մասին, ավելորդ է։ «Պատերազմի հետևանքով մոտ 40 հազար մարդ զրկվել է իր տնից, արագացված կարգով ապահովել այդ մարդկանց կյանքն Արցախում մինչև հնարավորություն ստեղծվի այդ մարդկանց վերադարձն իրենց հիմնական օջախներ»,- ասել է Աբրահամյանը։ Նա նշեց նաև, որ արմատական փոփոխության կարիք ունի Արցախի պետական կառավարման համակարգը. « Ճկունության, էֆեկտիվության բարձրացման, առհասարակ Արցախի առաջ առկա խնդիրների լուծման համար պետք է գնալ արմատական լուծումների»։ Հարց հնչեց նաև ռազմագերիների վերադարձի մասին։ Ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ հայ գերիների վերադարձը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթներից մեկն է, որն Ադրբեջանը որևէ կերպ չի իրականացնում։ «Այն պետք է դառնա Ադրբեջանի հետ հարաբերություններում օրակագային առաջնային հարցը, առանց այդ կետի իրականացման խոսել Ադրբեջանի հետ հարաբերությունների, այլ գործընթացների մասին, տրամաբանական չէ»,- ասել է Աբրահամյանը։ Նրա խոսքով, եթե նկատել են, վերջին շրջանում գերիների հետվերադարձի հարցը իշխանության օրակագից հանվել է։Ավելին18:0025.05.22 -
ԻրավականԲացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:Ավելին17:5625.05.22 -
ՔաղաքականԵթե սա վուլկանիզացիայի կետում արված կապիկություն չի, ապա այս դիրքի վիճակն ուղղակի լացելու է. Կարեն Վրթանեսյան«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի լուսանկարն ու գրել. Հո նախարար չի, հո նախարար չի... Արծվի պես ճախրում է հայոց սահմաններու վրա, առյուծի պես պաշտպանում է Հայաստանի հողը... Մի խոսքով, անվախ հերոս մարկիզ դե Պապիկյան, որ մին զարկի, ջարդի հազար, օդում ճանկի «Բայրաքթար»... Բայց խնդրում եմ մի հատ ուշադիր նայեք նկարին։ Դիրքի խորությունը՝ կես մարդաբոյ։ Ավելին՝ էդ կես մարդաբոյի կեսն էլ՝ դատարկ (!!!) անվադողեր են։ Անվադողի իմաստն այն է, որ մեջը հող ու քարեր են լցնում, որ կրակոցներից պահի։ Եթե սա ճամփեզրի վուլկանԱվելին17:5025.05.22 -
Միջազգային«Ուկրաինացիները սադրանքներ են նախապատրաստում հացահատիկի պահեստավորման վայրերում». ՄիզինցևՈւկրաինայի անվտանգության ծառայությունը հացահատիկի պահեստավորման վայրերում սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի ռուսաստանցի զինվորականներին մեղադրի քաղաքացիական ենթակառուցվածքներին անկանոն հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ Գեներալն ասել է, որ այս տեղեկությունը ռուսական կողմին հայտնել են գերեվարված ուկրաինացի զինծառայողները։Ավելին17:4525.05.22 -
ԻրավականԿարկառից Օլգա Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ սպանության հոդվածով քրգործ է հարուցվելԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2022թ. մայիսի 14-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքին հարող հատվածում հոսող՝ «Կարկառ» գետի «Վոլգա» կոչվող տեղանքից Օլգա Ալեքսեյի Սաննիկովայի դին հայտնաբերելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն) հարուցված քրեական գործը: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են համապատասխան դատավարական և քննչական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին17:4025.05.22 -
ԱշխարհMarks & Spencer-ը կլքի ՌուսաստանըԲրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի, կոշիկի ևաքսեսուարների արտադրողը որոշում է կայացրել լքել ռուսական շուկան: Այս մասին հայտնել են ընկերությունից, , գրում է «Իզվեստիա․ռու»-ն։ «Մենք որոշում ենք ընդունել ամբողջությամբ դուրս գալ ռուսական շուկայից։ Ռուսական շուկայից դուրս գալու և Ուկրաինայում գործունեությունը խափանելու արժեքը կկազմի 31 միլիոն ֆունտ ստերլինգ (38 մլն դոլար)»,- ասվում է հայտարարության մեջ։ M&S-ը նշել է, որ տարվա ընթացքում իրենց բիզնեսը բախվել է երկու խոչընդոտի՝ Եվրամիության հետ սահմանային խնդիրներով պայմանավորված հետևանքներին և Դոնբասում գործողության պատճառով Ռուսաստանում ֆրանչայզինգային գործընկերոջը մատակարարումների դադարեցմանը: Ընկերությունից նաև հիշեցրել են, որ 2022 թվականի մարտի 3-ին դադարեցրել է ռուսական խանութներ առաքումները, որոնք ղեկավարում է Թուրքիայից ֆրանչայզի ընկերությունը:Ավելին17:3625.05.22 -
ՀասարակականՓակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղություններըԱզատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի) ուղղությունը: Հաջորդաբար փակվելու են Ազատության պողոտայի՝ (նախկին Ռայկոմից սկիզբ առնող) - Կոմիտասի պողոտա և Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի) ուղղությունները: Ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն) ուղղության նորոգմամբ: Այդ հատվածում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհը վերաբացվել է: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:Ավելին17:3025.05.22 -
ՔաղաքականԲաքվի բանտում 39 հայ գերի կա․ Նիկոլ ՓաշինյանԱդրբեջանը հաստատել է, որ Բաքվի բանտերում պահում է 39 հայ գերի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Գերիների վերադարձի հարցը Ադրբեջանն անընդհատ փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել»,- ասել է Հայաստանի վարչապետը և շեշտել, որ հայ գերիների վերադարձի ամենաարդյունավետ տարբերակը միջազգային ճնշումն է Ադրբեջանի նկատմամբ։Ավելին17:2425.05.22