Լրահոս
Աշխարհ
15:35
25.05.22
205

Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի դեպք

Img default alt hy

Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի  ծաղիկի վարակի առաջին դեպքը։ 

Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ։  Այս մասին ասվում է Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի 7-ից 19 երկրներում գրանցվել է վարակի մարդկանց փոխանցման 131 հաստատված և 106 կասկածելի դեպք։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից (կրծողներ, պրիմատներ): Հիվանդության ախտանիշներն են՝ ջերմություն, գլխացավ, մկանների և մեջքի ցավեր, ավշային հանգույցների այտուցվածություն, դող և հոգնածություն:

Մաշկային ցաները կարող են հայտնվել նաև դեմքի և մարմնի այլ մասերի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ կապիկի ծաղիկի բռնկումների մահացության մակարդակը սովորաբար կազմում է 1%-10%, ընդ որում՝ մահացությունների մեծ մասը տեղի է ունենում ավելի երիտասարդ տարիքային խմբերում: