Լրահոս
2022-06-20
-
Միջազգային«Գնացքը դեռ չի գնացել». Իրանը պատրաստ է միջուկային գործարքը վերսկսելԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսումը դեռ հնարավոր է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, միջուկային գործարքին վերադառնալու Թեհրանի պայմանն այն է, որ ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները վերացնեն և նրանք բանակցությունների միջոցով վերադառնան խնդիրների լուծմանը:Ավելին17:3620.06.22 -
ԱշխարհՉինաստանում պտտահողմը 1 րոպեում լուրջ վնասներ է հասցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանի հարավային Ֆոշան քաղաքին պտտահողմ է պատուհասել։ BBC-ի փոխանցմամբ՝ այն տևել է ընդամենը 1 րոպե, սակայն լուրջ վնաս է հասցրել շենքերին, ավտոմեքենաներին և ենթակառուցվածքներին։ Ուժգին քամիների հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։Ավելին17:3020.06.22 -
ԱշխարհՀնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկՀնդկաստանի հյուսիս-արևելքում սաստիկ ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հնդկաստանի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է առնվազն 4.228.100 քաղաքացի: Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 71 մարդ։ Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ մուսոնային տեղումներ են եղել։ Արդյունքում՝ Բրահմապուտրա գետը և վտակները դուրս են եկել ափերից։ Ջրհեղեղի պատճառով ջրի տակ է մնացել ավելի քան 5 հազար գյուղ, վնասվել է 107370 հա մշակովի հողատարածք։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանի այս շրջաններում անձրևները կդադարեն երկու օրից ոչ շուտ։Ավելին17:2620.06.22 -
ԱշխարհԵվրոպայում ռեկորդային շոգերի պատճառով Իսպանիայի և Գերմանիայի հրշեջները փորձում են կանգնեցնել անտառային հրդեհները․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵվրոպայում ռեկորդային շոգերի պատճառով Իսպանիայի և Գերմանիայի հրշեջները փորձում են կանգնեցնել անտառային հրդեհները: Իսպանական Սամորա նահանգի շրջանային իշխանությունները հայտնում են ավելի քան 61․000 ակր անտառի ոչնչացման մասին։ Գերմանական իշխանությունները Բեռլինից ոչ հեռու միանգամից մի քանի բնակավայրեր են տարհանել:Ավելին17:2020.06.22 -
ՀասարակականԻնքնասպանություն՝ Նոր Հաճն քաղաքի կամրջիցԻնքնասպանություն Նոր Հաճն քաղաքի կամրջից (թարմացված) Հունիսի 20-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին17:1320.06.22 -
ԱշխարհՌուս-ուկրաինական հակամարտությունը հասավ «Danone»-ին«Reuters»-ը հայտնում է, որ Ֆրանսիական «Danone» պարենային ընկերությունը, նախնական տվյալներով, պատրաստվում է կրճատել իր արտադրանքը՝ ծախսերը նվազեցնելու համար։ Նշվում է, որ սուպերմարկետներն ու սննդամթերքի արտադրողները պայքարում են գների աճի դեմ Ուկրաինայի իրադրության և առաքման ժամկետի խափանումների ֆոնին։ Տնտեսական գործոնները կարող են ստիպել Danone-ին վերանայել իր ամենավաճառվող ապրանքների վաճառքը՝ սկսած «Activia» յուգուրտից մինչև Evian ջուր:Ավելին17:0720.06.22 -
Արտաքին քաղաքականությունՍիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից աջակցվող խմբավորումների միջև մարտեր են ընթացելՄինչ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական օպերացիա իրականացնել Սիրիայի հյուսիսում մարտեր են սկսվել Անկարայի կողմից աջակցվող՝ Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների միջև։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական և սիրիական ԶԼՄ-ները: Այս բոլոր խմբավորումները Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիայի ազգային բանակ»-ի մաս են կազմում: Մարտերը սկսվել են այս խմբավորումների միջեւ վերահսկողության գոտու համար մղվող պայքարի արդյունքում։ Reuters-ը, վկայակոչելով զինված խմբավորումների ներկայացուցիչներին, հայտնում է, որ Թուրքիայի միջնորդությամբ հրադադար է ձեռք բերվել կողմերի միջև։Ավելին17:0020.06.22 -
ԱշխարհՍեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է օսկարակիր ռեժիսոր Փոլ Հագիսը«Deadline»-ը հայտնել է, որ ռեժիսոր Փոլ Հագիսը հունիսի 19-ին ձերբակալվել է Իտալիայի հարավում՝ սեռական ոտնձգությունների և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով։ Նախնական տվյալներով՝ Հագիսը կասկածվում է երկու օր շարունակ երիտասարդ կնոջը սեռական հարաբերությունների դրդելու համար, որից հետո մենակ է թողել նրան Բրինդիզիի օդանավակայանում՝ «չնայած ծանր ֆիզիկական և հոգեբանական վիճակին»։ 2017 թվականին Հեյլի Բրիեստ անունով մի կին մեղադրել էր Փոլ Հագիսին բռնաբարության համար։ Դրանից հետո նրա հասցեին մեղադրանքներ են ներկայացրել ևս երեք կանայք։ Փոլ Հագիսը չի ընդունում իրեն մեղսագրվող գործերը։Ավելին16:5320.06.22 -
ՏարածաշրջանՌԴ-ի հատուկ գործողության սկզբից ի վեր արտասահման է մեկնել ավելի քան 5 մլն ուկրաինացի. ԶելենսկիՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է՝ Ուկրաինայից ավելի քան 5 միլիոն քաղաքացիներ լքել են երկիրը Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր: «Այդ ժամանակամիջոցում ավելի քան 5 միլիոն ուկրատինացիներ հարկադրված են եղել լքելու իրենց տները եւ մեկնելու արտասահման»,- գրել Է նա։Ավելին16:4720.06.22 -
ՀայաստանԴոլարն ու եվրոն կրկին էժանացել ենԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է 421.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 4.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.47 դրամ (նվազել է 3.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.80 դրամ (նվազել է 6.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0.02 դրամով):Ավելին16:3720.06.22 -
ԻրավականԴանակահարություն՝ Մամիկոնյանց փողոցում. հարվածել են 28-ամյա երիտասարդի որովայնինՀունիսի 17-ին, ժամը 22.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 28-ամյա երիտասարդ: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Արարատ քաղաքի 33-ամյա բնակիչը: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 18-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն, այնուհետև ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:3120.06.22 -
Քաղաքական2021-ի ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող ձայնագրություն. Վարդազարյանի բացահայտումըԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները կասեցված են, ձայնագրություն է հրապարակել, որում լսվում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահի Ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը իրեն համոզում հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից: Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, զրույցին մասնակցում է նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը:Ավելին16:2620.06.22 -
Շոու բիզնեսՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը «վերամիավորվել» են հանուն ավագ դստեր«Daily Mail»-ը հայտնում է, որ 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 45-ամյա Քանյե Ուեսթը մեկ օրով մի կողմ են թողել իրենց տարաձայնությունները, քանի որ ներկա են եղել բասկետբոլի խաղին, որին մասնակցել է նրանց ավագ դուստր Նորթը։ Քարդաշյանն ու Ուեսթը ուշադիր հետևել են իրենց դստեր խաղին։ Երեկոյի ընթացքում ծնողները ժամանակ առ ժամանակ զրուցել են միմյանց հետ: Հատկանշական է, որ նախօրեին Քարդաշյանը շնորհավորել է նախկին ամուսնուն Հայրերի օրվա կապակցությամբ. «Շնորհակալ եմ մեր երեխաների համար լավագույն հայրիկ լինելու և նրանց այդքան սիրելու համար: Շնորհավոր Հայրերի օրը, Յե՛»,- ասել է Քարդաշյանը։Ավելին16:2120.06.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով վթարի է ենթարկվել, կա վիրավորԱյսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Ռաֆայել Ս-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և շրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/20/1216099/Ավելին16:2020.06.22 -
ՀայաստանՀամայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն«Երևանի ավտոբուս» ընկերությունում գրանցված վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, կարևորելով ուղևորների անվտանգությունը, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:Ավելին16:1620.06.22 -
ՔաղաքականԱրթուր Ղազինյանը՝ մանդատը վայր դնելու մասինՄամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է մանդատը վայր դնել: Iravaban.net-ը կապ հաստատեց պատգամավորի հետ, նա ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում:Ավելին16:1420.06.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը զգալի ներդրում կունենա նոր աշխարհակարգում. Jungle WeltՍանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանին մեկուսացնելու արևմտյան երկրների փորձերը ձախողվել են՝ գրում է գերմանական Jungle Welt պարբերականը։ Թերթն ուշադրություն է հրավիրել մի շարք պետությունների՝ Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի և շատ այլ երկրների համաժողովին մասնակցելու որոշմանը՝ չնայած պատժամիջոցների ռիսկին։ Դա, ըստ հեղինակի, պայմանավորված է արևմտյան աշխարհին այլընտրանք գտնելու նրանց ցանկությամբ։ «Հնդկաստանի առողջապահության նախարարը բանակցություններ է վարում ռուս-հնդկական դեղագործական համագործակցության ընդլայնման համար: Չինաստանի նախագահը հայտարարեց փոխադարձ առևտրի հետագա ակտիվացման մասին, որը շարունակում է բարգավաճել՝ չնայած հակամարտություններին և պատժամիջոցներին»,- ընդգծել է հոդվածի հեղինակը: Նրա խոսքով՝ շատ երկրներ շարունակում են ուղիներ որոնել՝ վերջ դնելու անդրատլանտյան գերիշխանությանը։Ավելին16:1020.06.22 -
ԱշխարհԻտալիայում հրապարակել են 20 առավել թանկացած սննդամթերքների ցուցակըՍպառողների ազգային միությունը (Unc) հրապարակել Է այն 20 սննդամթերքների վարկանիշը, որոնց գինն Իտալիայում առավելագույն չափով աճել Է ընթացիկ տարվա մայիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այդ ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում են բոլոր բուսական յուղերը, բացառությամբ ձիթայուղի, որոնք տարեկան հաշվարկով թանկացել են միանգամից ավելի քան 70 տոկոսով: Փորձագետներն այդ ռեկորդային արդյունքը միանշանակ կապում են բուսայուղի ու, նախեւառաջ, Ուկրաինայից արեւածաղկի ձեթի ներմուծման դադարեցման հետ: Վարկանիշի երկրորդ տեղում գտնվում Է կարագը, որի գինը 2021 թվականի մայիսի համեմատությամբ աճել Է 23,3 տոկոսով, երրորդ տեղն զբաղեցրել Է տանձը, որը թանկացել Է 22,9 տոկոսով: Ավելի քան մեկ հինգերորդով թանկացած սննդամթերքների խմբի մեջ մտնում են այնպիսի կարեւոր ապրանքներ, ինչպիսիք են լոլիկը (20,6 տոկոս) եւ մակարոնեղենը (20,5 տոկոս):Ավելին16:0320.06.22 -
ԻրավականԲԴԽ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության մասինԻ պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,-նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:Ավելին16:0020.06.22 -
ԱրցախՇոշ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածի վիճակը ծանր էԱյսօր՝ ժամը 08:24-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ա․Պ-ն մարմնական վնասվածքներով, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Փրկարարներն իրկանացրել են կանխարգելիչ միջոցառումներ՝ հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր:Ավելին15:5720.06.22