Լրահոս
2022-06-20
-
ՀայաստանՀայլուր 20:30 Սկանդալ. Քոչարյանի վերադարձի դեմ իշխանական օպերացիայի բացահայտում | 20.06.2022Ավելին20:3020.06.22 -
ՄիջազգայինԵվրոպայի հետ Վրաստանի մեղրամիսը հետաձգվում է. ԵՄ-ը 12 կետանոց տնային աշխատանք է տվել ԹբիլիսիինԵվրամիության թեկնածուի կարգավիճակից ժամանակավորապես զրկված Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ չի նախանձում Ուկրաինային ու Մոլդովային, որոնք ստացել են Բրյուսելի հավանությունը: Ղարիբաշվիլին ասել է՝ հասկանում է՝ Ուկրաինան ու Մոլդովան հիմա ծանր վիճակում են՝ մեկը պատերազմի, մյուսը միգրացիոն ճգնաժամի մեջ է:Ավելին20:2020.06.22 -
ԱռողջապահականԳլխուղեղի ցնցման դեպքում տուժածին չի կարելի կերակրել, հեղուկ տալԳլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որ պայմանավորված է գլխի վրա մեխանիկական ներազդմամբ։ Ախտանշանները՝ • Գլխացավ • Սրտխառնոց • Փսխում • Ականջներում աղմուկ • Լուսավախություն • Գունատություն • Քնքոտություն • Գիտակցության կորուստ • Ընդհանուր թուլություն Հետազոտությունները՝ • Կլինիկական և նյարդաբանական զննում • Համակարգչային շերտագրում Գլխուղեղի ցնցումը թեթև գանգուղեղային վնասվածք է՝ գլխուղեղի մեխանիկական վնասվածք, որ դրսևորվում է գլխուղեղի ֆունկցիայի դարձելի փոփոխություններով։ Գլխուղեղի ցնցման դեպքում գիտակցության կորուստ հնարավոր է, բայց պարտադիր չէ։ Ռադիոլոգիական հետազոտություն կատարվում է ոչ թե գլխուղեղի ցնցում ախտորոշելու, այլ առավել բարդ վնասվածքները բացառելու նպատակով՝ գանգի կոտրվածք, գլխուղեղի ներգանգային հեմատոմա, սալջարդեր։ Գլխուղեղի ցնցման հիմնական բուժումը ուղեղի «հանգիստն» է. պետք է բացառել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։ Հատկապես երեխաների դեպքում մեծահասկաները կարող են օգնել նվազեցնել գլխուղեղի ցնցման հավանականությունը՝ օրինակ՝ մեքենաներում տեղադրելով երեխաների համար նախատեսված նստելու հարմարանքներ, անպայման ամրակապել։ Կարևոր է գանգուղեղային վնասվածքների դեպքում տուժածին հիվանդանոց տեղափոխել պառկած վիճակում, եթե կա այտուց, վերքեր անպայման սառը թրջոց դնել, կերակրել, հեղուկ տալ չի կարելի, հնարավոր են փսխումներ, շնչուղիների ասպիրացիա։Ավելին20:0520.06.22 -
ԻրավականԻսկ դու՞, Ստյոպա, այն ժամանակ ծպտուն հանեցի՞ր, թե քեզ համար կարևորը Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն էր, թեկուզ անօրինական ձևով․ ԻշխանյանՄիշտ փորձել եմ ձեռնպահ մնալ նախկին գործընկերներիս պատասխանելիս, նրանց անունները հնչեցնել։ Սակայն, այսօր, տեսնելով նրանցից ոմանց արձագանքները Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցի ձայնագրման հետ կապված, որոշեցի խախտել լռությունս։ Սկսեմ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Վարդան Հարությունյանից։ Վարդանը զայրացած է, ոչ թե ձայնագրության բովանդակությունից, այլ բուն ձայնագրության փաստից, մեղադրելով Ռուբեն Վարդազարյանին։ Կարելի էր նրան հասկանալ, քանի որ, իսկապես այն տգեղ երևույթ է, չնայած սա ինքնապաշտպանության թերևս միակ մեթոդն է։ Սակայն, իրեն իրավապաշտպան համարողը, նախ պետք է անդրադառնար զրույցի բովանդակությանը, խստորեն քննադատեր վարչապետ կոչեցյալին, Գագիկ Ջհանգիրյանին, պահանջեր նրանց հրաժարականները, հետո խստորեն քննադատեր Ռուբեն Վարդազարյանին։ Եվ վերջապես, Վարդան Հարությունյանը չբողոքեց, երբ գաղտնի ձայնագրել և քրեական գործեր էին հարուցել, կալանավորել Արմեն Չարչյանին, Ավետիք Չալաբյանին, այն դեպքում, որ Ռուբեն Վարդազարյանն ընդունում է իր կողմից ձայնագրման փաստը։ Թե՞ նրանց կարելի էր, իսկ Ջհանգիրյանին՝ոչ։ Հաջորդը խորն ու անաչառ վերլուծաբան, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն է։ Նա նույնպես չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը, այլ ընկնում է «պեչենու բաղերը», հիշելով Արթուր Վանեցյանին, այլ դատավորների, ըստ էության արդարացնելով Գագիկ Ջհանգիրյանին։ Բոլորովին չեմ արդարացնում Արթուր Վանեցյանին, հատկապես հայտնի ձայնագրությունից հետո։ Իսկ դու՞, Ստյոպա, այն ժամանակ ծպտուն հանեցի՞ր, թե քեզ համար կարևորը Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն էր, թեկուզ անօրինական ձևով։ Իրականում, երկուսն էլ ոչ թե անաչառ իրավապաշտպան և վերլուծող են, այլ իրենց և իրենց կլանի շահերի ներկայացուցիչներ և այդ շահի կարևոր բաղադրիչը Արցախի հանձնումն է։Ավելին19:5120.06.22 -
ՀասարակականՄարզպետ Սերգեյ Մովսիսյանը վախենում է Ապարանի երեկվա սպանությունը վենդետայի վերածվիԱրագածոտնի մարզպետ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար չեն 6 հոգու Ապարանում երեկ կրակել ու սպանել երկու երիտասարդի, բայց նաև չի բացառում, որ այս սպանությունը կարող է, Աստված մի արասցե, վենդետայի վերածվել: Սերգեյ Մովսիսյանը Yerevan-today-ի հետ զրույցում վստահ պնդում է, որ Ապարանի արյունալի միջադեպից հետո անգամ Ապարանն անվտանգ է, Հայաստանը՝ առավել ևս: Միջադեպի մասնակիցները շատ են, ընդ որում երկու ՔՊ-ական պաշտոնյաների հետ է կապվում կրակողների անունները, սակայն միայն մեկ անձ է կալանավորված, այն էլ՝ իր կամքով ոստիկանության բաժին ներկայացած 32 –ամյա երիկտասարդ: Արդյոք սա չի նշանակում , որ ոստիկանության կասկածելի հաղորդագրության, իշխանական զգուշավոր հերքումներն ու ֆեյքային քարոզչության հետ կապը հենց իշխանության հետ միջադեպի ուղիղ կապի մասին է խոսում, մեր դիտարկամանը մարզպետը պատասխանեց հորդորով․ «Թող լրագրողներն իրենց գործով զբաղվեն, իրավապահները՝ իրենց… հետևեք պաշտոնական հաղորդագրությանը, կանխակալ մոտեցում ու ուղղորդված նախաքննություն ես չեմ մտեսնում: Ամեն դեպքում, օրենքի առաջ հավասար են բոլորը, մենք ժողովրդավար երկիր ենք, Ապարանն անվտանգ է, մարդիկ ազատ կարող են իրենց կարծիքն արտահայտել»,- այսպիսի պոզիտիվ վստահություն ունի Արագածոտնի մարզետը՝ երեկ Նիգավանում 7 հոգու կրակոցներից ու նրանիցի երկուսի սպանվելուց հետո»:Ավելին19:4420.06.22 -
ՀասարակականՇահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա 1 զոհ, 2 վիրավորՀունիսի 20-ին, ժամը 17։55-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը: Հայտնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարը։ Ուղևորներ Ս․ Բ․-ն և Ս․ Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Կ. Մ․-ի դին:Ավելին19:3020.06.22 -
ԱռողջապահականԳանգրենա կամ փտախտ. տեսակները, բուժումըԳանգրենան որևէ օրգանի կամ նրա որևէ հատվածի մեռուկացումն է կենդանի օրգանիզմում։ Առաջացման պատճառները տարբեր են. կարելի է առանձնացնել արյան շրջանառության խանգարումները որպես հիմանկան պատճառ. օրգանիզմի տվյալ անատոմիական շրջանի հյուսվածքը արյունամատակարարման երկարատև բացակայության հետևանքով մեռուկանում է։ Գանգրենան կարող է նաև հետևանք լինել որևէ ինֆեկցիայի գրոհման. ախտահարված օրգանի կամ դրա որևէ հատվածի մաշկում նկատվում են գույնի փոփոխություններ, ինչպես նաև կարող են լինել այտուց, բշտիկավորում, արտադրություն։ Չոր գանգրենաներ հինմնականում առաջանում են արյան սնուցման խանգարման հետևանքով, առավել բարենպաստ ելք ունեցող տեսակ է, դանդաղ են հարաճում, ախտահարված հատվածը քայքայման չի ենթարկվում, հետևաբար դեպի օրգանիզմ ներծծվող թույների քանակը մեծ չէ։ Չոր գանգրենաների դեպքում ախտահարված հատվածն առանձնանում է առողջ հատվածից հստակ սահմաններով, որոշ դեպքորում չոր գանգրեաներին ինֆեկցիաներ են ավելանում՝ հանգեցնելով թաց կամ խոնավ գանգրենայի։ Գաղտնի ներթափանցաց բակտերիաների բազմացման հետևանքով կենդանի հյուսվածքների քայքայումն է, առաջանում են ցրտահարության, տրավմաների, աննկատ վերքերի ինֆեկցման հետևանքով, առավել հաճախ ախտահարում են դիաբետ ունեցող հիվանդներին։ Այս գանգրենաների դեպքում հյուսվածքների քայքայումն առավել ակտիվ է և օգանիզմ ներմուծվող թույների քանակն էլ մեծ է, ինչը կարող է կյանքի համար լրջագույն սպառնալիք լինել։ Գազային գանգրենայի դեպքում ինֆեկցիան թափանցում է մկանային հյուսվածքներ, սկզբնական շրջանում կլինիկական դրսևորումներ չեն լինում, ցավ կա, մաշկի փոփոխություններ չեն նկատվում, բայց կտրուկ, արագ կարող է զարգանալ։ Կան նաև ներքին օրգանների(աղիների, կույրաղիքի) գանգրենաներ՝ դարձյալ պայմանավորված են արյան մատակարարման խանգարումներով։ Աղիների սնուցման զարկերակների թրոմբոզների հետևանքով, ճողվածքների ժամանակ աղիների օղակման հետևանքով կարող է առաջանալ աղիների մեռուկացում։ Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ռիսկի խմբում են. երկար ժամանակ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի հետևանքով ներծայրամասային անոթները քայքայվում, հիվանդանում են, առաջանում է նեյրոպաթիա՝ թմրածություն։ Հիվանդները չեն զգում վերջույթներում առաջացած վերքերը և աննկատ են մնում մնիչև ինֆեկցվելը։ Գանգրենայի լավագույն բուժումը կանխարգելումն է, շաքարային դիաբետ դեպքում կարևոր է ճիշտ կենսակերպը, հիգիենան, հետևողականությունը, պարբերական զննումները։ Եթե զարկերակային պաթոլոգիաներ կան՝ որոշակի տարածություն անցնելուց հետո նկատելի է ոտքերի մկանների բռնվածություն, նշանակում է վերջույթների ինչ-որ հատվածում զարկերակները նեղացած են, այսինքն՝ զարկերակները որոշակի հատվածից հարկ եղած քանակով թթվածին, արյուն չեն հասցնում հեռակա հատվածներ։ Այս դեպքում խրախուսելի է բժշկի դիմելը՝ կոնսերվատիվ բուժման համար։ Որոշ դեպքերում առաջացման պատճառը վերացնելուց հետո գանգրենաներն ինքնուրույն սպիանում են, բայց առավել հաճախ գանգրենայի բուժում նշանակում է, որ արդեն մահացած հյուսվածքը պետք է հեռացվի և պատճառը վերացվի։Ավելին19:1520.06.22 -
ԱռողջապահականՄի քանի օգտակար սովորություն, որոնք ամռանը կօգնեն առողջության «պաշար» հավաքելԳոյություն ունեն մի շարք օգտակար սովորություններ, որոնք ամռանն օգնում են առողջության «պաշար» հավաքել՝ առանց դեղորայք կամ հավելումներ օգտագործելու։ Դրանցից առաջինը արևային վաննաներն են, որոնք թույլ են տալիս բնական ճանապարհով լրացնել վիտամին D-ի պաշարը։ Դրա համար բավական է օրական 12-15 րոպե գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց արևապաշտպան քսուկների։ Զբոսանքներ մաքուր օդում Վերջերս անցկացված ուսումնասիրությունների համաձայն օրական յուրաքանչյուր հազար քայլը մահվան ռիսկը նվազեցնում է 12 տոկոսով։ Բացի այդ՝ զբոսանքները նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցմանը։ Բնության գրկում գտնվել Բնության գրկում գտնվելը սթրեսի հորմոնի մակարդակն իջեցնելու հիանալի միջոց է։ Բացի այդ՝ բնության գրկում գտնվելը լավացնում է տեսողությունը, նվազեցնում դեպրեսայի մակարդակը։ Ջուր խմել Շոգ եղանակին անհրաժեշտ է հետևել մի շարք կանոնների՝ խուսափելու օրգանիզմի գերտաքացումից։ Հարմարավետ հագուստին և կոշիկներին զուգահեռ՝ չպետք է մոռանալ ջուր խմելու անհրաժեշտության մասին։ Օրվա ընթացքում պետք է հնարավորինս շատ ջուր խմել՝ կտրականապես հրաժարվելով գազավորված ըմպելիքներից, ալկոհոլից և փաթեթավորված հյութերից։ Սննդակարգում ավելացնել բանջարեղենի, կանաչու և մրգերի չափաբաժինը Այս սննդատեսակները առավելագույն քանակությամբ օգտակար նյութեր են պարունակում։ Գերազանց կլինի սնունդ ընդունելիս հում կամ եփած բանջարեղեն և կանաչեղեն ուտել, իսկ ահա քաղցր մրգերի չարաշահումից պետք է խուսափել, քանի որ դրանց մեջ պարունակվող ֆրուկտոզան հեշտությամբ վերածվում է ճարպի։Ավելին19:0020.06.22 -
Քաղաքական«Հրապարակավ դիրքորոշում հայտնել ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ»․ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ԱՄՆ և ԵՄ դեսպաններինԱԺ «Հայաստան» խմբակցությունը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին կոչ է արել հրապարակավ դիրքորոշում հայտնել ՀՀ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ։ «Հայաստան» խմբակցության նամակում նշված է․ «Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ և ԵՄ դեսպաններին․ Հարգելի՛ տիկին Թրեյսի, հարգելի՛ տիկին Վիկտորին Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Նման երևույթների մասին մենք բարձրաձայնել ենք բազմիցս և բացառապես բախվել ձեր լռությանը։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են, այդ թվում՝ իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Դատական համակարգի թիվ մեկ պատասխանատու Գագիկ Ջհանգիրյանը խոստովանում է, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի քաղաքական գործունեությանը միջամտելու հանձնառություն է ստանձնել։ Հատկանշական է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների օրը և դրան նախորդած եւ այնուհետև հաջորդած ժամանակահատվածներում ընդդիմադիր քաղաքական թիմի նկատմամբ դատական համակարգի ակնհայտ կողմնակալ, կախյալ վարքագծի մասին մեր կողմից քանիցս բարձրաձայնվել էր և կրկին բախվել ձեր լռությանը։ Ելնելով վերոգրյալից՝ ակնկալում ենք․ 1) հրապարակավ դիրքորոշում հայտնել հրապարակված ձայնագրության և դատական, իրավապահ համակարգի իրական վիճակի վերաբերյալ, 2) հրապարակավ դիրքորոշում հայտնել՝ արդյոք Գագիկ Ջհանգիրյանի կիրառած ու հայտնած ձևի ու բովանդակության դատական բարեփոխումները դեռևս արժանանո՞ւմ են ձեր աջակցությանը։ Նշված հարցադրումներին սեղմ ժամկետում պատասխան չտրամադրելը ողջամտորեն կդիտարկվի որպես նման ակնհայտ ապօրինություններին խրախուսում ձեր կողմից։ Պատճենը՝ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին։ «Հայաստան» խմբակցություն 20.06.2022թ.»։Ավելին18:4520.06.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Արյունոտ հաշվեհարդար. «կենցաղային վեճ»՝ քաղաքակա՞ն ենթատեքստով | 20.06.2022Ավելին18:3020.06.22 -
ԻրավականՈրոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտենՀայաստանի Հանրապետությունում ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակներում վերջերս ընդունվել և 2022 թվականի հունիսի 18-ից ուժի մեջ են մտել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մի շարք դրույթներ, որոնցով նախատեսվում է խոշտանգումների և կոռուպցիոն որոշ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը հետայսու վերապահել ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Օրենսդրական վերը նշված փոփոխությունների համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ ՔՕ) համապատասխան հոդվածներով սահմանված որոշ հանցագործությունների նախաքննությունն այսուհետ իրականացնելու է ՀՀ քննչական կոմիտեն: Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից է կատարվելու առևտրային կաշառքի (ՀՀ ՔՕ 200-րդ հոդված), արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելու (ՀՀ ՔՕ 201-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 214-րդ հոդված) վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեում են քննվելու կոռուպցիոն բնույթի մի շարք այլ հանցագործություններ ևս, որոնք չեն կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 3-րդ և 4-րդ մասերով սահմանված պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: Կոմիտեին են փոխանցվել նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (ՀՀ ՔՕ 308-րդ հոդված), պաշտոնեական լիազորություններն անցնելու (ՀՀ ՔՕ 309-րդ հոդված) և իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության (ՀՀ ՔՕ 375-րդ հոդված) հոդվածներով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը, երբ այդ արարքները կատարվել են ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և զուգորդվել՝ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով: Հավելենք, որ Քննչական կոմիտեում է իրականցվելու նաև խոշտանգման (ՀՀ ՔՕ 309.1 հոդված), դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն՝ խոշտանգմամբ զուգորդված հարկադրելու (ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 2-րդ մաս) վերաբերյալ, ինչպես նաև խոշտանգմամբ զուգորդված լինելու դեպքում՝ ՀՀ ՔՕ 341-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քրեական գործերով նախաքննությունը: Այս ամենով հանդերձ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հանրորեն վտանգավոր վերոգրյալ հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում իրականացվելու է պատշաճ և համակողմանի քննություն՝ հիմքում ունենալով նախաքննական մարմնի ինստիտուցիոնալ և գործառութային անկախության ողջ գերակայությունները:Ավելին18:2620.06.22 -
Արտաքին քաղաքականությունԶանգվածային հակակառավարական ակցիա՝ ՔիշնևումՔիշնևում զանգվածային հակակառավարական ցույց է տեղի ունեցել կիրակի: Ընդդիմադիր «Շոր» կուսակցության կազմակերպած ակցիայի մասնակիցները պահանջել են, որ Մոլդովայի նախագահը հրաժարական տա ու ցրի խորհրդարանը: Կառավարության մոտ գնացածները «նոր կյանք» գրությամբ սպիտակ վերնաշապիկներով են եղել: Նրանք դժգոհ են գնաճից, վրդովված են գազի և մյուս էներգակիրների թանկացումից:Ավելին18:1520.06.22 -
ՍպորտՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթողՎազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել: Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից: Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է մասնակցել Բալկանյան երկրների առաջնությանը: Բացի Երվանդ Մկրտչյանից, առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Գոռ Հովակիմյանը, Յանա Սարգսյանը և Գայանե Չիլոյանը, որոնց, սակայն, չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:Ավելին18:0020.06.22 -
ԱշխարհՄԱԿ-ը կրճատում է փախստականների սննդի չափաբաժինը պարենային ճգնաժամի պատճառովՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պարենային ճգնաժամի պատճառով գրեթե կիսով չափ կնվազեցնի փախստականների սննդի չափաբաժինը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը։ «Մենք ստիպված ենք հուսահատ որոշում կայացնել՝ կրճատել սննդի չափաբաժինները փախստականների համար, որոնք իրենց գոյատևման համար մեզ են ապավինում»,- գործակալությունը մեջբերում է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի խոսքը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ սննդի չափաբաժինների կրճատումից կտուժեն հիմնականում փախստականները Եթովպիայում, Քենիայում, Հարավային Սուդանում և Ուգանդայում: Իրավիճակն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի լայնածավալ պատժամիջոցները հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խափանումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի վտանգն աշխարհի մի շարք երկրներում։ Տարեսկզբին ցորենի և եգիպտացորենի գները զգալիորեն բարձրացել են։ Ցորենի պաշարները, ինչպես նշվել է մայիսի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, աշխարհին կբավարարի ընդամենը 10 շաբաթ, այսօր իրավիճակն ավելի վատ է, քան 2007-2008 թվականների ճգնաժամին:Ավելին17:5320.06.22 -
ՀայաստանՀայաստանում կնշվի Յոգայի միջազգային օրըՀաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը, հայտնոմ են ԿԳՄՍ նախարարությունից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը: 2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:Ավելին17:4620.06.22 -
ՔաղաքականՌեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները բացահայտվում են․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգողNEWS.am–ը գրում է․ «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը NEWS.am–ի խնդրանքով անդրադարձել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությանը։ Պարոն Միկոյան, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ Ինչպե՞ս երկրորդ նախագահի գրասենյակը կմեկնաբանի Ջհանգիրյանի խոսքերը։ Այսօրվա սկանդալային ձայնագրությունը մեկն էր այն բազմաթիվ ապացույցներից, որոնք մերկացնում են օրվա իշխանությունների կողմից արդեն մի քանի տարի շարունակ նախագահ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդման փաստը: Ինչևէ, չիջնենք Ջհանգիրյանի սրիկայության մակարդակին: Քաղաքական հակառակորդի հանդեպ պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական վենդետայի ընթացքում իշխանությունները կանգ չառան սահմանադրության, դատաիրավական համակարգի և պարզապես բարոյականության ոչնչացման առջև: Նրանք ընտրեցին պետական ինստիտուտների ոչնչացման հանցավոր ճանապարհը: Այս ռեժիմի և իր տեսանելի ու անտեսանելի հովանավորների հանցանքները մեկ առ մեկ բացահայտվելու են»:Ավելին17:4020.06.22 -
Միջազգային«Գնացքը դեռ չի գնացել». Իրանը պատրաստ է միջուկային գործարքը վերսկսելԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության վերսկսումը դեռ հնարավոր է։ «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Ինչպես նշել է իրանցի դիվանագետը, միջուկային գործարքին վերադառնալու Թեհրանի պայմանն այն է, որ ԱՄՆ-ն բոլոր պատժամիջոցները վերացնեն և նրանք բանակցությունների միջոցով վերադառնան խնդիրների լուծմանը:Ավելին17:3620.06.22 -
ԱշխարհՉինաստանում պտտահողմը 1 րոպեում լուրջ վնասներ է հասցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանի հարավային Ֆոշան քաղաքին պտտահողմ է պատուհասել։ BBC-ի փոխանցմամբ՝ այն տևել է ընդամենը 1 րոպե, սակայն լուրջ վնաս է հասցրել շենքերին, ավտոմեքենաներին և ենթակառուցվածքներին։ Ուժգին քամիների հետևանքով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։Ավելին17:3020.06.22 -
ԱշխարհՀնդկաստանում ջրհեղեղներից տուժել են միլիոնավոր մարդիկՀնդկաստանի հյուսիս-արևելքում սաստիկ ջրհեղեղից տուժածների թիվը գերազանցել է 4 միլիոնը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հնդկաստանի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ ջրհեղեղից տուժել է առնվազն 4.228.100 քաղաքացի: Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհվել է 71 մարդ։ Գործակալությունը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Հնդկաստանի հյուսիս-արևելքում ուժեղ մուսոնային տեղումներ են եղել։ Արդյունքում՝ Բրահմապուտրա գետը և վտակները դուրս են եկել ափերից։ Ջրհեղեղի պատճառով ջրի տակ է մնացել ավելի քան 5 հազար գյուղ, վնասվել է 107370 հա մշակովի հողատարածք։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ Հնդկաստանի այս շրջաններում անձրևները կդադարեն երկու օրից ոչ շուտ։Ավելին17:2620.06.22