Լրահոս
2022-06-20
-
ԱշխարհԻսրայելում ապրիլից ի վեր առաջին անգամ քովիդի 10 հազարից ավելի դեպք են հայտնաբերել մեկ օրումԻսրայելում անցյալ օրն արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 10 հազարից ավելի նոր դեպք: Հունիսի 20-ին այդ մասին հայտնել Է հրեական պետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարության տվյալների համաձայն՝ կիրակի օրը երկրում արվել Է 26 192 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրական արդյունք Է հայտնաբերվել 10 202 մարդու մոտ: Վերջին անգամ Իսրայելում մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք Է արձանագրվել ապրիլի 4-ին, այդ ժամանակվանից ի վեր վարակի տարածումն անշեղորեն նվազել Է, վկայում Է առողջապահության նախարարության վիճակագրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:4120.06.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը. 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: Ավելին14:3620.06.22 -
ԻրավականԲացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ: Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:Ավելին14:3120.06.22 -
ԻրավականԳլխավոր դատախազությունը Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկել է Քննչական կոմիտեԱյսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա: Հանձնարարվել է նաև ապահովել ստւգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն: Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել:Ավելին14:2620.06.22 -
ՔաղաքականՏնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է. Սենոր ՀասրաթյանՊատերազմում երկիրը տանում են խայտառակ պարտության, հայը ներում է... Պատերազմից հետո շարունակում են երկիրը ծվեն-ծվեն անել. հայը լռում է... Ասում են Շուշին <<դժբախտ ու դժգույն>> է, հայը համաձայնում է... Ասում են Արցախը <<նախկիններն>> են հանձնել, հայը հավատում է... Գրեթե ամեն օր մեր շարքերում նոր դավաճան են <<հայտնաբերում>>, հային հետաքրքիր չէ... Տնտեսություն, բանակ և, վերջապես, պետություն են քանդում, հայն անտարբեր է... ... Երեկ էլ շփման գծում թշնամու կրակոցից նորից 19-ամյա զինվոր զոհվեց, իսկ Ապարանում՝ հայը սպանեց հային և վիրավորեց ևս վեցին... Ու տակավին հայը խուլ է... Սա ներող, լռող, համաձայնվող, հավատացող, անտարբեր ու խուլ հայի տեսակն է ... Հայի այս տեսակը նախընտրում է պաշտոնը, պարգևավճարը, դավաճանությունը, թվացյալ խաղաղությունը, առևտուրը, <<բաց սահմանները>> և, վերջապես՝ ն յ ու թ ը... Հայի այս տեսակը, դժբախտաբար, այսօր մեզանում մեծամասնություն է և այլևս նույնքան վտանգավոր, որքան արտաքին սպառնալիքը...Ավելին14:2120.06.22 -
ԻրավականՋհանգիրյանն առնվազն պետք է հրաժարական տա․ պետք է քրեական գործեր հարուցվեն․ ԹևանյանԱնդրանիկ Թևանյանը գրում է․ Ռուբեն Վարդազարյանի ու Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության հրապարակայնացումից հետո վերջինս առնվազն պետք է հրաժարական տա։ Պետք է քրեական գործեր գործեր հարուցվեն։ Բայց դե ումից ենք ինչ պահանջում։ Ջհանգիրյանը նոր բան չի բացահայտել։ Մենք գիտեինք, որ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգը սարքել է գրպանային, արդարադատությունը՝ զանգովի։ Ջհանգիրյանն ընդամենը դետալներն է բացահայտել։ Եթե պետության ղեկավարի հակասահմանադրական ու հանցավոր կոչով դատարաններ են շրջափակվում, ապա զարմանալի չէ, որ Նիկոլի նշանակած ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանը պետք է սեղանի շուրջ որոշումներ կայացնի դատաիրավական համակարգի վերաբերյալ ու մաֆիոզի բառապաշարով խոսի։ Սա՛ է «ժողովրդավարության բարձրագույն լիգայում» հանդես գալու իրական դեմքը։ Ջհանգիրյանն իր ողջույններն է հղել ժողովրդավարության դրոշակ ծածանող տարբեր կառույցներին, պետություններին ու ՀՀ–ում ներկայացված դեսպաններին, որոնք հանուն հակառուսական ու պրոթուրքական գծի՝ հիացած են Նիկոլ Փաշինյանով։ Հ․Գ․։ Ջհանգիրյանը սկանդալային ձայնագրության մեջ խոստովանում է, որ ինքն ապօրինություններ է անում ու արդարադատությունը սարքում «զանգովի», որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա իշխանության։ Այսինքն՝ խոստովանում է, որ իրենք ամեն ինչ սարքովի են անում՝ դա «արդարացնելով» Քոչարյանի գործոնով։ Մեկնաբանության կարիք կա՞։Ավելին14:1820.06.22 -
ՔաղաքականՔՊ-ն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրեց Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։Ավելին14:1520.06.22 -
ՔաղաքականՎարդազարյանի հրապարակած ձայնագրությունից հետո մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է «անկախ» ԲԴԽ-ն՝ իր համար անընդունելի մարդկանց ոչնչացնելու համար. Սոս ՀակոբյանՌուբեն Վարդազարյանը այսօր շատ քաջ է գտնվել՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարին իր ունեցած զրույցի ձայնագրությունը: Նորից նշենք, Ջհանգիրյանը, ըստ էության, գործարք է առաջարկում Վարդազարյանին սուս ու փուս հեռանալու և դրա դիմաց առաջարկում է «ջրել» իր նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը: Այսինքն, Ջհանգիրյանը իշխանությունների անունից սպառնում է Վարդազարյանին քաղաքական հետապնդումով, եթե վերջինս չդադարեցնի ԲԴԽ նախագահի պաշտոնում իր կասեցված լիազորությունների համար պայքարը: Մնացե՞լ է կասկած ինչ-որ մեկի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, քննչական մարմինները, Դատախազությունը իր համար անընդունելի մարդկանց հեռացնելու, նստացնելու և ոչնչացնելու համար: Մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ապօրինության է դիմում և դեռ կդիմի դատական համակարգից քարը քարին չթողնելու և այն վարչապետի աշխատակազմին կից ինչ-որ ՊՈԱԿ սարքելու համար: Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն ընդդիմադիր գործիչների՝ Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար: Վարդազարյանին փորձում են պատժել ուղղակի իր գործը՝ դատական համակարգի անկախությունը (քիչ թե շատ, ինքանով, որ հնարավոր է եղել նույնիսկ քպական պայմաններում) անկախ պահելու համար: Միանաշանակ է, որ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ջհանգիրյանը չեն մարսելու իրենց լկտիությունները, իրենց ապօրինությունները և պետությունը քանդելու հանձնառությունը անխնա առաջ տանելը: Գալու է հատուցման ժամանակը: Միանշանակ է, որ Ռուբեն Վարդազարյանի քայլի ամենամեծ նշանակությունը կայանում է՝ մեր հանրության համար նորից ակներև դարձնելու, որ Փաշինյանա-Ջհանգիրյանական խունտան կա՛մ կհեռացվի, կա՛մ վերջնականապես կոչնչացնի պետական համակարգի էլեմենտները: Արձանագրենք ևս մի բան, որ ներկայում քաջ որոշումների կայացման ժամանակն է. այդ համարձակ որոշումները պետք է կայացվեն բոլոր իմաստներով. թե՛ հասարակության հետ երկխոսությունը շարունակելու, թե՛ սեփական սխալներին նորից անդրադառնալու և շտկումներ անելու համար: Ինչու՞, քանի որ կարևորը նպատակն է, եթե իհարկե մենք ազնիվ ենք մեր հայտարարած նպատակների մասով: Իսկ մեր նպատակը՝ անվտանգ և առաջադեմ Հայաստանն ու Արցախն են և այդ նպատակի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացումը:Ավելին14:1220.06.22 -
ՀայաստանԱմառվա շոգին ընդառաջ․ խորհուրդներ ոստիկանությունիցԱմառվա շոգը թելադրում է ապրելու իր կանոնները: Ամառային կենցաղի հետ կապված անվտանգության կանոնները բազմապիսի են` հակահրդեհային, առողջապահական, նաև, իհարկե, իրավական: Շոգերի սաստկացման հետ աճում է անտառածածկ տարածքների հրդեհների հավանականությունը, չորային եղանակի պայմաններում վտանգված են նաև շենք-շինությունները, շոգը որոշակի բարդություններ է առաջացնում առողջության պահպանման հարցում: Ցածրադիր վայրերի անտանելի շոգից կարծես հալչում է ամեն ինչ, ու նաև մարդկանց զգոնությունը, իսկ սա արդեն մեր թեման է: Ամռան ամիսներին ավելանում է բնակարանային գողությունների թիվը, և պատճառները պարզ են: Ամռանը ընտանիքով հանգստի մեկնելը պատճառներից մեկն է: Տևական ժամանակ տունը դատարկ թողնելը բնակարանային գողերի համար նպաստավոր պայման է: Իսկ փորձառու բնակարանագողերի համար մեկ օրը չէ, հաշված ժամերն էլ բավական են` գործը գլուխ բերելու համար: Կարելի է խնդրել հարևաններին` ուշադիր լինել և երբեմն հսկել ձեր բնակարանի դուռը, կասկածելի շարժ նկատելիս զանգել ոստիկանություն: Տանը մի թողեք փող ու թանկարժեք իրեր, մի կարծեք, թե տան ձեր թաքստոցը հուսալի է. բնակարանագողերը լավ գիտեն, թե որտեղ կարող են լինել այդ տնայնական թաքստոցները: Չհրկիզվող պահարանները նույնպես հուսալի չեն: Եղել են դեպքեր, երբ փողն ու թանկարժեք իրերը տարել են «սեյֆով» հանդերձ: Ավելի լավ է դրանք հանձնել բանկ կամ ի պահ տալ վստահելի մարդու: Չմոռանաք նաև, որ առաջին-երկրորդ հարկերի բնակարանների դեպքում անվտանգության պարտադիր պայման են պատուհանների ճաղավանդակները: Շոգին մեր քաղաքացիների մի մասը դռներն ու պատուհանները կրնկի վրա բաց է թողնում, ինչը նույնպես բնակարանագողերի համար լավագույն տարբերակ է: Ի վերջո, բոլորովին էլ դժվար բան չէ` բաց դռնով մտնել տուն ու միջանցքից թռցնել պայուսակ, դրամապանակ, բջջային հեռախոս: Հարկավոր է ընդամենը դաստիարակության թերություն և մի փոքր էլ հանդգնություն: Փոքր կորստի դեպքում տերերը հարկ չեն համարում դիմել ոստիկանություն: Այնինչ նման հանդուգն գողերը շատ չեն, և նրանց մեկուսացնելն էապես կնվազեցնի նմանատիպ հանցագործությունների հավանականությունը: Ամառային մեկ այլ վտանգ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Մեկ-երկու օրով հանգստի գոտի մեկնողերի զգոնությունն էլ պետք է տեղում լինի: Այո, կարող է մղում լինել` րոպե առաջ հասնել Սևան ու մտնել ջուրը: Ոստիկանությունը հորդորում է` հինգ րոպե ուշ հասնել, բայց` հասնել: Հիշեք, որ ծանր հետևանքներով վթարների զգալի մասը արագության գերազանցման հետևանք են, ու՝ ոչ միայն: Ոստիկանությունը կտրականապես և հետևողականորեն հորդորում է` թեկուզ քիչ ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա չվարել: Խնդրում ու պահանջում ենք` միշտ հիշել, որ մեքենա վարելը հսկայական պատասխանատվություն է նաև մտերիմների ու հարազատների հանդեպ: Մի հորդոր էլ այդ մտերիմներին ու հարազատներին. թույլ մի՛ տվեք, որ մեքենան վարեն ալկոհոլ օգտագործած վիճակում: Եվ դարձյալ` ալկոհոլի մասին: Յուրաքանչյուր բժիշկ կամ փրկարար խորհուրդ կտա` խմած վիճակում չմտնել սառը ջուրը: Սրտի կանգ, կաթված, ջրահեղձում… Իսկ ոստիկանության մտահոգությունները քիչ այլ են: Թեև որոշակիորեն նվազել են հանգստի գոտիներում արձանագրվող միջադեպերը, բայց դրանք կան և հիմնականում խմած մարդկանց անհիմն ու անհեթեթ վեճերի արդյունք են: Մարմնական վնասվածքներ, հիվանդանոց ու ոստիկանություն տեղափոխված անձինք. այնինչ մեկնել էին առօրյա հոգսերից կտրվելու, զվարճանալու, զովանալու նպատակով: Դեպքերի նվազումն, իհարկե, պայմանավորված է նաև հանգստի ակտիվ գոտիներում ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությամբ: Այդպես կլինի նաև այս տարի, բայց հորդորում ենք լինել հանդուրժող, հարգել մեկմեկու իրավունք և չմոռանալ հանգստի գոտի մեկնելու նպատակը, որի մեջ ոչ մի կերպ չեն տեղավորվում վեճն ու կռիվը:Ավելին14:1020.06.22 -
ՏնտեսականԳազաբալոններն օգոստոսի 1-ից չեն լիցքավորվի, եթե տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմիցՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են՝ օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն, որոնց վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ստորև:Ավելին14:0520.06.22 -
ՀայաստանԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 577 դեպք, որից 151-ն՝ արտակարգՀունիսի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 151-ը արտակարգ, այդ թվում՝ 66 հրդեհի, 2 փլուզման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 186 կենցաղային կանչ. տուժել է 100 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է թունավորման 12 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 36 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին14:0020.06.22 -
ՔաղաքականՆիգավանում երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է. ԵսայանՄահեր՝ընդդեմ կյանքի ։ Նման գրառում է արել ԱԺ նախկին պատգամավոր մարգարիտ Եսայանը ֆեյսբուքի իր էջում։ «Սպանություններ, կրակոցներ, մահեր, օրը ցերեկով, գիշերները, հեչ կարեւոր չէ․․․Սա 21-րդ դարի Հայաստանն է, եղկելիների «խաղաղության դարաշրջանը», «ապագան»՝ առանց ապագայի․․․ Հասարակության ինչ-որ հատված համաձայնն է ապրել մահերի եւ կրակոցների ներքո․․․Հասարակության այդ հատվածի ուղեղը դավաճանները կերել են, մթագնել է նրանց բանականությունը, նրանք արդեն չորս տարի հայտնի հոգեխանգարմունքի մեջ են․․․չեն արթնանում․․․ Իշխանությունը զավթածը, զավթել է նաեւ հայ մարդու կյանքի իրավունքը, ապրելու իրավունքը, ազատ կամարտահայտության իրավունքը․․․․Հայ մարդը դարձել է մահվան «մատերիալ», դավադիր մահվան․․ Նիգավանում կրակել են , երիտասարդ մարդիկ են սպանվել, ոստիկանությունը տափակ տեքստով հաստատում է․․․․ Էլի են լինելու «որսորդական գնդացիրներից» կրակոցներ․․․լինելու են այնքան, քանի դեռ մահաբեր ստրուկը իշխում է մեր հայրենիքում․․․Եթե հիմա էլ լռենք, ամբողջ երկրի անունը կփոխվի եւ երկիրը կդառնա մի անվերջ եռաբլուր․․․ Մենք իրավունք չունենք սա հանդուրժել, երկար համբերեցինք․․․Ու մենք պարտավոր ենք նրան հեռացնել, ռադ անել, պարտավոր ենք․․․ Մահվան ու կյանքի էս պայքարում կյանքը պարտավոր է հաղթել ու հաջողել․․․ Հակառակ դեպքում մենք ի՞նչ կոչվելու արժանի կլինենք»,-գրել է նա․․Ավելին13:5520.06.22 -
Աշխարհ90-ամյա ամերիկուհին աթոռով քշել է իր վրա հարձակված արջինWYMT-TV-ն հայտնում է, որ ԱՄՆ-ում 90-ամյա բնակչուհին միայնակ քշել է իր բակ մտած արջին։ Դեպքը տեղի է ունեցել Թենեսի նահանգի Սևիերվիլ քաղաքում։ Կինը նստած է եղել իր տան դիմաց, երբ բակում հայտնվել է արջը՝ երեք քոթոթներով։ «Արջը հարձակվեց վրաս ու սկսեց քերծել ձեռքս: Այդ պահին վերցրեցի այգու աթոռը, որը ընկած էր սիզամարգին, և սկսեցի թափահարել։ Դրանից հետո գիշատիչը փախավ»,- ասել է թոշակառուն։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են, որ տուժածը թեթև վնասվածքներ է ստացել։Ավելին13:5020.06.22 -
ԱրցախՆախորդ շաբաթ Արցախում վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռԱրցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 1035 զանգ, որից 435-ը՝ ճանաչողական բնույթի: Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 27, սոցիալ-կենցաղային բնույթի 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 3 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում: Փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 7 կանչերի: Տեխնածին բնույթի պատահարներից 1 կանչ ստացվել է հրդեհի վերաբերյալ, հրշեջ-փրկարարները ժամանակին արձագանքել ու մեկուսացրել են կրակը՝ տուժածներ չկան: ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարար մասերում համակարգված աշխատանքներ են իրականացվում հրդեհավտանգ շրջանում՝ բերքահավաքն անկորուստ կազմակերպելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հաշվետու ժամանակահատվածում օձի հայտնաբերման վերաբերյալ 6 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք: Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, իրականացրել են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել են 128 պայթուցիչ, 54 հրթիռ, հրթիռակասետային 3 ռումբ, ականանետի 68 ական, 439 արկ, գնդիկաբեկորային 2 ավիառումբ, ձեռքի 64 և նռնականետի 17 նռնակ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը Արցախի ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:Ավելին13:4520.06.22 -
ԱշխարհԽոլերայի բռնկում՝ Իրաքում. հաստատվել է 13 դեպքԽոլերայի բռնկումն Իրաքում հանգեցրել է այն բանին, որ առնվազն 13 մարդ վարակվել է, տասնյակ մարդիկ ուղարկվել են հետազոտվելու, նրանց մեծ մասը հյուսիսային Քրդստանից է, կիրակի տեղեկացրել են երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։ «Խոլերայի տասը դեպք գրանցվել է Սուլեյմանիա նահանգում»,- տեղեկացրել է ինքնավար Քրդստանի առողջապահության շրջանային վարչության պետ Սաբահ Հավրամին։ Ենթադրվող 56 դեպք նույն շրջանում հետազոտվում է երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական լաբորատորիայում. սա միակ տեղն է, որտեղ կարելի է ախտորոշում կատարել։ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ եւս մեկ դեպք գրանցվել է Սուլեյմանիայի հարեւան Քիրկուկում, եւս երկուսը՝ հարավային Մուտանա նահանգում։ Մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել։ «Վերջին վեց օրում լուծի եւ փսխման մոտ 4 000 դեպք է գրանցվել Սուլեյմանիայի հիվանդանոցներում»,- ասել է Հավրամին մամուլի ասուլիսում։ Սուլեյմանիայի մայրաքաղաքում ապրում է մոտ մեկ միլիոն մարդ։ Խոլերայի վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի է ունեցել 2015թ., AFP-ին ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը։ Խոլերան սուր լուծով ուղեկցվող հիվանդություն է, որը բուժվում է հակաբիոտիկներով եւ հիդրատացիայով, բայց առանց բժշկական օգնության կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում։ Դրա հարուցիչն այն միկրոբն է, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով։ Մարդիկ վարակվում են, երբ ուտում կամ խմում են այդ միկրոբով վարակված ուտելիք եւ ջուր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով վարակման 1,3 միլիոնից մինչեւ չորս միլիոն դեպք, ինչը հանգեցնում է 21 000-ից մինչեւ 143 000 մարդու մահվան։Ավելին13:4020.06.22 -
Հայաստան36 ժամ ջուր չի լինի Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 08.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի. 💧Գորիս քաղաքի, 💧Հարժիս, 💧Հալիձոր, 💧Շինուհայր, 💧Խոտ, 💧Քարահունջ, 💧Հարթաշեն, 💧Ն.Խնձորեսկ, 💧Արավուս, 💧Տեղ, 💧Կոռնիձոր, 💧Քարաշեն, 💧Սպանդարյան, 💧Հացավան, 💧Աշոտավան, 💧Իշխանասար գյուղերի, 💧«Տաթևեր» ճոպանուղու, 💧նշված բնակավայրերին հարակից զինմասերի, 💧Շաքե վարչական տարածքի քարի արտադրամասի, 💧«Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ», «Հացատուն» ռեստորանային համալիրների, 💧Մաքսատան, 💧«Սիսիան» ՇԻԿ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Ջրանջատման պատճառը «Մուխուրթուրյան-Գորիս» խոշոր՝ 500 մմ-ոց մայրուղային ջրատարի վրա հայտնաբերված 12 վթարների վերացումն է, որը պատճառ է հանդիսանում վայրկյանում 30 լիտր ջրի կորստի: «Վեոլիա Ջուր» ընկերության «Սիսիան» շահագործման տեղամասը սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունը նվազագույնի հասցնելու համար արդեն իսկ սկսել է վթարավերացման աշխատանքների նախապատրաստական փուլը:Ավելին13:3520.06.22 -
ՀասարակականՀրդեհ՝ Գյումրի քաղաքումՀունիսի 19-ին, ժամը 23:29-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ոչ բնակելի տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:53-ին, մարվել՝ հունիսի 20-ին, ժամը 00:20-ին: Այրվել է տնակը՝ մոտ 27 քմ:Ավելին13:3020.06.22 -
ՔաղաքականՔանի դեռ հանդուրժում ենք այս ամենը, մղձավանջը շարունակվելու է․ Արեգնազ ՄանուկյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․ «Նիկոլական խառնամբոխը խնդիր չի տեսնում, երբ Ալիևը Նիկոլին հարբած ծաղրածու է անվանում, չի վրդովվում, երբ թշնամին սպառնում է վերցնել նույնիսկ Սևանն ու Երևանը, քանի որ ալիևներին նիկոլենք թշնամի չեն համարում։ Իսկ այ Նիկոլին քննադատող Հայաստանի քաղաքացիներից վտանգ են տեսնում՝ իրենց արյունոտ իշխանությունը կորցնելու, երկնքից գլխներին ընկած լափի հնարավորություններից զրկվելու վտանգ։ Դրա համար էլ կրակում ու սպանում են ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին։ Ու քանի դեռ հանդուրժում ենք այս ամենը, մղձավանջը շարունակվելու է։ «Չեմ հանդուրժում»-ը պետք է դառնա յուրաքանյուրիս վարքագծի մղիչ ուժը»։Ավելին13:2520.06.22 -
ԱրցախԱրցախի նախագահը հրավիրել է ԱԽ ընդլայնված նիստԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ օրակարգում Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներն էին: Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին:Ավելին13:2020.06.22 -
ԱռողջապահականՀունիսի 13-19-ը հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 42 քաղաքացիՀունիսի 13-19-ը Հայաստանում իրականացվել է 6968 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 77 նոր դեպք, առողջացել է 42 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423121 դեպք, որոնցից 412710-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 102 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8625 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3127681 թեստավորում:Ավելին13:1520.06.22