Լրահոս

2022-06-20
  • Img default alt hy
    Իրավական
    ԲԴԽ հայտարարությունը՝ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության մասին
    Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Այս մասին հայտնում են ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ «Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,-նշվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը: Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:
    16:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Շոշ-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ տուժածի վիճակը ծանր է
    Այսօր՝ ժամը 08:24-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Շոշ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 1,5 կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատանսպորտային պատահար: Օգնություն ցուցաբերելու նպատակով, ժամը 08:25-ին, ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի բնակիչը, իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Ա․Պ-ն մարմնական վնասվածքներով, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Փրկարարներն իրկանացրել են կանխարգելիչ միջոցառումներ՝ հոսանքազրկել ավտոմեքենան և վերադարձել մշտական տեղակայման վայր:
    15:57
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս սրիկաներից օր առաջ ամեն գնով ազատվելը՝ ժամանակի պահանջն է․ Ռուբեն Հակոբյան
    Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․ Շարունակե՛նք մեր սահմանադրական պայքարը... Գագիկ Ջահանգիրյան՝ ակունք իմաստության և ռահվիրա՝ ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղցող հայոց արդարադատության համար։ Միայն այս զրույցի գաղտնազերծումը բավարար է հասկանալու համար, թե ինչ ողբերգական վիճակում է գտնվում մեր պետությունը՝ Սահմանադրության վրա բարձրագույն իշխանությունների կողմից ամենօրյա ռեժիմով ոտքերը մաքրելու ու բռնաբարելու պատճառով։ Եվ այս սրիկաներից օր առաջ ամեն գնով ազատվելը՝ ուղղակի ժամանակի պահանջն է ու հրամայականը։
    15:51
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը․ «Հայաստան» դաշինք
    Այսօր Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից եւ ոչ մեկը։ Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր։ Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով։ Սույնով «Հայաստան» դաշինքն արձանագրում է․ 1. խորհրդարանական վերջին ընտրությունների լեգիտիմիության բացակայությունը, որը մեր կողմից քանիցս հիմնավորվել էր, այլեւս հաստատվում է նաև դատական համակարգի հստակ կանխակալ տրամադրվածության, միջամտության անհերքելի փաստով, 2. նման վարքագիծ ու արարքներ թույլ տված բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Ջհանգիրյանն այլևս չի կարող պաշտոնավարել, 3. ակնհայտ է, որ Հայաստանում առկա է մեկ մարդու բռնապետություն, որով պայմանավորված է իրավապահ համակարգի համակարգային կախվածությունն ու քաղաքականացումը։ Ստեղծված իրավիճակից միակ ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է։
    15:48
    20.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «ՌԴ-ն՝ անվտանգության ու խաղաղության սպառնալիք». ՆԱՏՕ-ն հայտարարություն է պատրաստում
    «ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանը հայտարարել անվտանգության, խաղաղության և կայունության սպառնալիք», հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը: Ստոլտենբերգի խոսքով՝ այդպիսի հայտարարություն Դաշինքի անդամները պատրաստվում են անել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի վերջին: Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային, սակայն այնտեղ իր զորքը չի ուղարկի։
    15:46
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը կաշառք է ստացել. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, 2020թ. հուլիսից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2021թ. համացանցում հայտարարություն է տեղադրել՝ համայնքային սեփականություն հանցիսացող 6553.42քմ մակերեսով ինքնակամ զբաղեցված հողատարածքից 1000քմ մակերեսով հողակտորը 14.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ և նույն թվականի սեպտեմբերին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված մակերեսով հողատարածքը 10.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառել: Այնուհետև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի վարչական շենքի իր աշխատասենյակում հիշյալ հողատարածքի գնորդից, ուղղակի դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ակնհայտ ապօրինի գործողությունների կատարմանը նպաստելու համար, այն է՝ վաճառվող հողատարածքի վրա ինքնակամ շինություն կառուցելու, համայնքին պատկանող հողի սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու, մինչև սեփականաշնորհման գործընթացն սկսելը հողատարածքում ինքնակամ շինություն կառուցելու ընթացքում հնարավոր խոչընդոտները վերացնելու համար, անձամբ պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.000 ԱՄՆ դոլարի կաշառք: Քրեական գործվ իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալի արարքը վերաորակվել է, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։
    15:36
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ԱԳՆ-ն Սիրիայում խնդրի դիվանագիտական լուծման հույս Է հայտնել
    Մոսկվան կշարունակի հասնել այն բանին, որպեսզի Անկարան հրաժարվի Սիրիայի հյուսիսում գործողությունից, հայտարարել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Շարունակում ենք նրանց հետ աշխատել: Հույս ունենք, որ համաձայնություն ձեռք կբերվի քաղաքական-դիվանագիտական գծով»։ ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ «Trkiye» թերթը հաղորդել Է, որ ավարտվել Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության ողջ նախապատրաստությունը
    15:25
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատապարտյալի կոշիկների միջից թմրամիջոցներ է հայտնաբերվել. ՔԿԾ
    2022 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձին, քանի որ անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո նրա հագին այլ կոշիկներ են: Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայությունից: Խուզարկության արդյունքում կոշիկներում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 5 փաթեթ, որոնցից երեքում եղել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 14,25 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, իսկ մյուս երկու փաթեթներում՝ շագանակագույն, փոշենման, 0,54 և սև, 3,40 գրամ քաշերով զանգվածներ:
    15:20
    20.06.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պետք լինի՝ բահերով կկռվեն ուկրաինացիները. Կուլեբայի մեսիջը՝ Արևմուտքին
    Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե նույնիսկ Արևմուտքը այլևս զենք չտա Կիևին, ուկրաինացիները կշարունակեն պայքարել բահերով: «Մենք կպաշտպանենք մեզ, քանի որ այս պատերազմը պայքար է մեր գոյության համար», - ասել է Դմիտրի Կուլեբան:
    15:15
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիկին դեսպան, դուք և ձեր կողքի փողոցային խուժանն այլևս նույնացել եք․ Ագնեսա Խամոյան
    Իսկ ի՞նչ է զգում տիկին Վիկտորինը, երբ խոսում է արդարադատությունից, իրավունքից, օրենքից, հպարտորեն հայտարարում դատական բարեփոխումների մասին՝ քաջ գիտակցելով, թե ինչպիսին է իր կողքի նստած իրականությունը։ Տիկին դեսպան, հուսով եմ գիտակցում եք, որ ձեր լռությամբ եւ ակնառու հովանավորչությամբ դուք եւ ձեր կողքի փողոցային խուժանն այլեւս նույնացել եք
    15:08
    20.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Զոհված զինծառայողի մասին դեպքից ավելի քան 24 ժամ անց էլ ՊՆ-ն հաղորդագրություն չի տարածել
    Շաբաթ երեկոյան Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին հայ զինծառայողի զոհվելու մասին լուրը լրատվամիջոցներից մեկին հաստատելուց հետո պաշտպանության նախարարությունը մինչև այս պահը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել դեպքի մասին:
    15:05
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Volkswagen-ն ու Nissan-ը, ընտանիքի 6 անդամները, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում Երևան-Իջևան Մ16 ճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Գոռ Ս-ի վարած Volkswagen մակնիշի և 69-ամյա Սամվել Ե-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/06/20/1216095/
    15:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շտապ հավաք՝ Ֆրանսիայի հրապարակում 19:00-ին․ Քրիստինե Վարդանյան
    Շտապ հավաք Ֆրանսիայի հրապարակում (Արամ Խաչատրյանի արձանի կողմից) Այսօր ժամը 19:00-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, բոլոր ընկերներիս նույնպես խնդրում եմ գալ այնտեղ: Լինելու եմ, որովհետև Հայաստանում կատարվողն անընդունելի է, որովհետև այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել, որովհետև եթե հիմա չլինեմ, հետո ինձ չեմ կարողանալու պատասխան տալ` ինչու չեմ եղել: 19:00-ին կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում:
    14:59
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գուգարքի ոստիկանները Լերմոնտովոյում կանխել են գողությունը. 5 անձ բերման է ենթարկվել
    Հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի Թեժ լեռ կոչվող տարածքում գողություն են անում։ Շտապ մեկնած ոստիկանները այդ վայրում հայտնաբերել են Լերմոնտովոյի երկու բնակչի, որոնք տրակտորով փորում էին հողը՝ համայնքի 600-լիտրանոց բաքը գողանալու համար։ Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները պարզել են նաև, որ գողության եկած տղամարդիկ հանցակիցներ ունեն։ Րոպեներ անց Գուգարքի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» մեքենայում հայտնաբերել են Վանաձորի 3 բնակչի։ Նախնական տվյալներով՝ նրանք ճանապարհին, այսպես ասած՝ հսկում էին և, ոստիկաններին նկատելով, անմիջապես տեղեկացրել էին գողության եկածներին։ Բոլորն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։
    14:56
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
    Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0:6 հաշվով պարտություն է կրել՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը և 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:
    14:51
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ինտեր»-ում հաստատել են Մխիթարյանի տեղափոխության մասին լուրերը
    Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում հաստատել են Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ինտեր»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է շրջանառվող լուրերը. «Կհաստատեմ, որ մենք անվճար ձեռք ենք բերել Անդրե Օնանային ու Հենրիխ Մխիթարյանին: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր»:
    14:46
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելում ապրիլից ի վեր առաջին անգամ քովիդի 10 հազարից ավելի դեպք են հայտնաբերել մեկ օրում
    Իսրայելում անցյալ օրն արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 10 հազարից ավելի նոր դեպք: Հունիսի 20-ին այդ մասին հայտնել Է հրեական պետության առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նախարարության տվյալների համաձայն՝ կիրակի օրը երկրում արվել Է 26 192 պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրական արդյունք Է հայտնաբերվել 10 202 մարդու մոտ: Վերջին անգամ Իսրայելում մեկ օրում 10 հազարից ավելի նոր դեպք Է արձանագրվել ապրիլի 4-ին, այդ ժամանակվանից ի վեր վարակի տարածումն անշեղորեն նվազել Է, վկայում Է առողջապահության նախարարության վիճակագրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    14:41
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով
    ​ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը. 23-ի գիշերը և երեկոյան ժամերին, 25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հունիսի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ին կեսօրից հետո, 24-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով: ​
    14:36
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը
    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է ամուսնու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Երևան քաղաքի 49-ամյա բնակչուհու՝ «աջ ենթաանրակային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 17-ին՝ ժամը 09:00-ին: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած կնոջ նախկին ամուսինն է` Արարատի մարզի 50-ամյա բնակիչ: Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ հունիսի 17-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, վերջինս, Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտեցել է նախկին կնոջը, վիճաբանել կենցաղային հարցերի շուրջ, որի ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով, նախապես իր հետ վերցրած դանակով, հարվածներ է հասցրել նրան՝ պատճառելով կտրած-ծակած թափանցող վերքերի ձևով մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել՝ կնոջ ծանոթի միջամտության շնորհիվ, և հանցագործության գործիք հանդիսացող դանակը թողնելով դեպքի վայրում՝ դիմել է փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող դանակը, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
    14:31
    20.06.22
    Ավելին