Լրահոս

2022-06-20
  • Հայաստան
    Զինվորի զոհվելու հանգամանքները ՊՆ-ն չի հայտնում «խաղաղության բանակցության մեջ սեպ չխրելու՞ համար»
    Արդեն երկրորդ օրն է, ինչ մեր պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես հաղորդագրություն չի տարածում ու չի հայտնում, թե ինչ պայմաններում է զոհվել 19 տարեկան ժամկետային զինծառայողը: Ըստ ռազմական փորձագետի՝ տպավորություն է, թե իշխանությունը ուզում է հնարավորինս քիչ աղմուկ բարձրացնել սահմանային միջադեպերի շուրջ, այդպես հնարավորինս առաջ մղել միակողմանի խաղաղության օրակարգը:
    23:00
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 27-ամյա վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել տատ ու թոռանը
    Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի  բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին:  Այսօր՝ հունիսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 27-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ավտոճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Կոտայքի մարզի  բնակիչ, 63-ամյա Սիլվա Վ.-ին և Երևանի բնակիչ 4-ամյա Մարիա Ա.-ին:  Դեպքի փաստով Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության,  նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: 
    22:55
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԲԴԽ-ն դադարեցրել է Վարդազարյանի լիազորությունները
    Irakanum.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշել է դադարեցնել ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Վարդազարյանը որոշումից տեղյակ չէր, բայց լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ սպասելի էր։ Հարցին, թե պատճառն այսօրվա ձայնագրությո՞ւնն էր, Վարդազարյանը պատասխանել է.«Պատվերն է այդպիսին եղել»։
    22:47
    20.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանին հայհոյելու պատճառո՞վ է «կենցաղային» վեճը ավարտվել սպանություններով
    «Այս արյունաբեր ընթացքը պետք է կասեցնել», հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Ընդդիմադիրները կասկած չունեն՝ եթե այս դեպքը տեղի ունենար «նախկինների ժամանակ», հիմա հասարակական կազմակերպությունները, իրենց խոսքով, փողոցներում կոկորդ էին պատռելու:
    22:37
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր հրապարակված ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունները զրո աստիճանի լեգիտիմություն ունեն. Վարդևանյան
    Այսօր հրապարակված ձայնագրությամբ հաստատվեց, որ 2021թ․ հունիսի 20-ի ընտրությունները զրո աստիճանի լեգիտիմություն ունեն. Վարդևանյան
    22:25
    20.06.22
    Ավելին
  • Հայաստան
    Թոքից հեռացվել է բեկոր. Նիգավանի կրակոցներից տուժած 3 քաղաքացիներ Երևանի ԲԿ-ներում են. մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր
    Ծայրահեղ ծանր է շարունակում մնալ Նիգավանում հնչած կրակոցներից տուժած 5 երիտասարդներից մեկի վիճակը: Բժիշկների գնահատականները հուսադրող չեն: Վիրավորներից մեկը 18 տարեկան է: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Բոլոր հոսպիտալացվածները հրազենային վիրավորումներ ունեն գլխի, պարանոցի ու կրծքավանդակի շրջանում:
    22:15
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ
    N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները hունիսի 20-ին անցկացրել են կրակային պատրաստության վարժանքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները զարգացրել են քողարկման, արգելագոտիների հաղթահարման, կրակի վարման անհատական հմտությունները, խմբի կազմում գործողությունների ներդաշնակման կարողությունները։
    22:05
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիները` ԱԱԾ շենքի մոտ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    քաղաքացիները` ԱԱԾ շենքի մոտ
    21:55
    20.06.22
    Ավելին
  • Հայաստան
    «Զենքով՝ պատրաստ եկել են Երևանից». նոր մանրամասներ՝ Նիգավանի արյունահեղության մասին
    2 երիտասարդի կյանք է խլել կիրակի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունը Նիգավանում: Զոհերից մեկը 27 տարեկան էր, ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող, մյուսը՝ 28 տարեկան, Ապարանի քաղաքապետի ազգականն էր: Սպանության մեջ կասկածվողը Երևանի 32-ամյա բնակիչ է: «Հայլուրի» նկարահանող խումբը այսօր եղել է դեպքի վայրում:
    21:46
    20.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Իմ վզին դրած ա, որ Քոչարյանը չգա». Ջհանգիրյանի մասնակցությամբ՝ սկանդալային ձայնագրություն
    Տեղեկատվական ռումբ է այսօր պայթեցրել Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահը: Ռուբեն Վարդազարյանը մի ձայնագրություն է հրապարակել, որն, ըստ որոշ փորձագետների, ապացուցում է, որ լեգիտիմ չեն եղել 2021-ի խորհրդարանական ընտրությունները:
    21:34
    20.06.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Նիկոլ=մահ», արնանման հետքեր և ինքնաձիգներ` ՔՊ գրասենյակի դիմաց
    «Նիկոլ = մահ», արնանման հետքեր և ինքնաձիգներ` ՔՊ գրասենյակի դիմաց
    21:22
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի ամենաթողությունից բողոքող քաղաքացիները ոստիկանության շենքի դիմաց են
    ՔՊ-ի ամենաթողությունից բողոքող քաղաքացիները Ոստիկանության շենքի դիմաց են
    21:10
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայմանագրային զինծառայողի մահվան մեջ մեղքի բաժինն ունեն նաև պատկան մարմինները. զինծառայողի դին մեքենայից դուրս են բերել փրկարարները
    Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա  Կարեն Մ.-ն իր վարած ВАЗ 2109  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել դատարկ ջրատարի մեջ:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով,  Կարեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մեքենայում գտնվող նրա կինն ու 2 անչափահաս երեխաները բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժգնությունն են ստացել,  ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:  Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 
    21:01
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների ակցիան ՔՊ գրասենյակի դիմաց. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քաղաքացիների ակցիան ՔՊ գրասենյակի դիմաց
    20:52
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հազարավոր քաղաքացիներ եկել են ՔՊ գրասենյակի մոտ և պահանջում են այդ կուսակցության հեռացումը
    Հազարավոր քաղաքացիներ եկել են ՔՊ գրասենյակի մոտ և պահանջում են այդ կուսակցության հեռացումը
    20:42
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ արձագանքել են շտապ հավաք անցկացնելու ընդդիմադիր գործիչների կոչին
    Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայաստանի հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ արձագանքել են շտապ հավաք անցկացնելու ընդդիմադիր գործիչների կոչին։ Այս պահին երթը շարժվում է դեպի ՔՊ գրասենյակ։ Սիրելի քաղաքացիներ, իջե՛ք փողոց։ Միացե՛ք պայքարի ձեր քույրերին և եղբայրներին։
    20:31
    20.06.22
    Ավելին
  • Միջազգային
    Եվրոպայի հետ Վրաստանի մեղրամիսը հետաձգվում է. ԵՄ-ը 12 կետանոց տնային աշխատանք է տվել Թբիլիսիին
    Եվրամիության թեկնածուի կարգավիճակից ժամանակավորապես զրկված Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ չի նախանձում Ուկրաինային ու Մոլդովային, որոնք ստացել են Բրյուսելի հավանությունը: Ղարիբաշվիլին ասել է՝ հասկանում է՝ Ուկրաինան ու Մոլդովան հիմա ծանր վիճակում են՝ մեկը պատերազմի, մյուսը միգրացիոն ճգնաժամի մեջ է:
    20:20
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Գլխուղեղի ցնցման դեպքում տուժածին չի կարելի կերակրել, հեղուկ տալ
    Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որ պայմանավորված է գլխի վրա մեխանիկական ներազդմամբ։ Ախտանշանները՝ • Գլխացավ • Սրտխառնոց • Փսխում • Ականջներում աղմուկ • Լուսավախություն • Գունատություն • Քնքոտություն • Գիտակցության կորուստ • Ընդհանուր թուլություն Հետազոտությունները՝ • Կլինիկական և նյարդաբանական զննում • Համակարգչային շերտագրում Գլխուղեղի ցնցումը թեթև գանգուղեղային վնասվածք է՝ գլխուղեղի մեխանիկական վնասվածք, որ դրսևորվում է գլխուղեղի ֆունկցիայի դարձելի փոփոխություններով։ Գլխուղեղի ցնցման դեպքում գիտակցության կորուստ հնարավոր է, բայց պարտադիր չէ։ Ռադիոլոգիական հետազոտություն կատարվում է ոչ թե գլխուղեղի ցնցում ախտորոշելու, այլ առավել բարդ վնասվածքները բացառելու նպատակով՝ գանգի կոտրվածք, գլխուղեղի ներգանգային հեմատոմա, սալջարդեր։ Գլխուղեղի ցնցման հիմնական բուժումը ուղեղի «հանգիստն» է. պետք է բացառել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը։ Հատկապես երեխաների դեպքում մեծահասկաները կարող են օգնել նվազեցնել գլխուղեղի ցնցման հավանականությունը՝ օրինակ՝ մեքենաներում տեղադրելով երեխաների համար նախատեսված նստելու հարմարանքներ, անպայման ամրակապել։ Կարևոր է գանգուղեղային վնասվածքների դեպքում տուժածին հիվանդանոց տեղափոխել պառկած վիճակում, եթե կա այտուց, վերքեր անպայման սառը թրջոց դնել, կերակրել, հեղուկ տալ չի կարելի, հնարավոր են փսխումներ, շնչուղիների ասպիրացիա։
    20:05
    20.06.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իսկ դու՞, Ստյոպա, այն ժամանակ ծպտուն հանեցի՞ր, թե քեզ համար կարևորը Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն էր, թեկուզ անօրինական ձևով․ Իշխանյան
    Միշտ փորձել եմ ձեռնպահ մնալ նախկին գործընկերներիս պատասխանելիս, նրանց անունները հնչեցնել։ Սակայն, այսօր, տեսնելով նրանցից ոմանց արձագանքները Գագիկ Ջհանգիրյան-Ռուբեն Վարդազարյան զրույցի ձայնագրման հետ կապված, որոշեցի խախտել լռությունս։ Սկսեմ իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ Վարդան Հարությունյանից։ Վարդանը զայրացած է, ոչ թե ձայնագրության բովանդակությունից, այլ բուն ձայնագրության փաստից, մեղադրելով Ռուբեն Վարդազարյանին։ Կարելի էր նրան հասկանալ, քանի որ, իսկապես այն տգեղ երևույթ է, չնայած սա ինքնապաշտպանության թերևս միակ մեթոդն է։ Սակայն, իրեն իրավապաշտպան համարողը, նախ պետք է անդրադառնար զրույցի բովանդակությանը, խստորեն քննադատեր վարչապետ կոչեցյալին, Գագիկ Ջհանգիրյանին, պահանջեր նրանց հրաժարականները, հետո խստորեն քննադատեր Ռուբեն Վարդազարյանին։ Եվ վերջապես, Վարդան Հարությունյանը չբողոքեց, երբ գաղտնի ձայնագրել և քրեական գործեր էին հարուցել, կալանավորել Արմեն Չարչյանին, Ավետիք Չալաբյանին, այն դեպքում, որ Ռուբեն Վարդազարյանն ընդունում է իր կողմից ձայնագրման փաստը։ Թե՞ նրանց կարելի էր, իսկ Ջհանգիրյանին՝ոչ։ Հաջորդը խորն ու անաչառ վերլուծաբան, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն է։ Նա նույնպես չի մեկնաբանում զրույցի բովանդակությունը, այլ ընկնում է «պեչենու բաղերը», հիշելով Արթուր Վանեցյանին, այլ դատավորների, ըստ էության արդարացնելով Գագիկ Ջհանգիրյանին։ Բոլորովին չեմ արդարացնում Արթուր Վանեցյանին, հատկապես հայտնի ձայնագրությունից հետո։ Իսկ դու՞, Ստյոպա, այն ժամանակ ծպտուն հանեցի՞ր, թե քեզ համար կարևորը Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն էր, թեկուզ անօրինական ձևով։ Իրականում, երկուսն էլ ոչ թե անաչառ իրավապաշտպան և վերլուծող են, այլ իրենց և իրենց կլանի շահերի ներկայացուցիչներ և այդ շահի կարևոր բաղադրիչը Արցախի հանձնումն է։
    19:51
    20.06.22
    Ավելին