Լրահոս
2022-07-06
-
Հասարակական«Արթմեդ» բժշկական կենտրոնի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել: Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թեպետ ահազանգը ստացվել է վերելակի պոկվելու վերաբերյալ, սակայն վերելակը ոչ թե պոկվել, այլ ըստ նախնական տեղեկությունների՝ հոսանքազրկման պատճառով քաղաքացին մնացել է վերելակի մեջ և փորձել է դուրս գալ, սակայն ընկել է հորանը: Այս տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են:Ավելին19:4506.07.22 -
ԱրցախՄենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. Կարեն ՄիրզոյանԵս համոզված եմ, որ մենք ունենք տարբերակներ Բերձորը պահելու. խոսքը միայն Բերձորի ու Աղավնոյի մասին չէ, այլ ընդհանրապես Արցախի ու Հայաստանի գոյության մասին է: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը: «44-օրյա պատերազմի ծանր հետեւանքները Հայաստանի համար վկայում են, թե որքան կարեւոր էր Արցախը Հայաստանի անվտանգ գոյության եւ զարգացման համար: Եթե այդ կարեւորությունը չգիտակցենք, չտարվի ակտիվ դիվանագիտական աշխատանք բոլոր հնարավոր ուղղություններով, իհարկե, հայտնվելու ենք շատ ծանր իրավիճակում, որը կարող է վտանգել նույնիսկ մեր պետականությունը»,-ասաց նա: Հարցին, թե ի՞նչը կարող է բեկում մտցնել այս իրավիճակում, նա պատասխանեց. «ՀՀ իշխանությունները տանում են որոշակի բանակցային գործընթաց, որը շատ զավեշտալի է: Այսօրվա իշխանությունները ժամանակին մեղադրում էին նախկին իշխանություններին, որ ամեն ինչ գաղտնի են պահում, բայց այսօր գաղտնիության շղարշն ավելի խիտ է, քան նախկինում: Այն, որ ընդդիմությունը, բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ անկախ իրենց քաղաքական մոտեցումներից, հնչեցնում են ահազանգը, նաեւ կոնկրետ առաջարկներ են անում, ասում են, որ Հայաստանը պետք է հստակ արտաբերի, որ նոր ճանապարհի անցկացումը չի նշանակում ինչ-որ հողերի օտարում հօգուտ Ադրբեջանի: Խոսքը նաեւ այն մասին, որ թուլ չտանք, որ Արցախի տարածքը գնալով ավելի ու ավելի փոքրանա: Այդ միտումը պետք է կանգնեցվի: Դրա համար, իհարկե, պետք է հետեւողական դիվանագիտական աշխատանք, նաեւ պետականաշինական աշխատանք: Նկատի ունեմ բանակի շուտափույթ վերականգնում, բանակի իրական բարեփոխում, ոչ թե այն կինոթատրոնային բարեփոխումը, որը մեզ ներկայացվում է պետական ալիքների կողմից՝ ճաշատեսակների բարելավում, վարտիքների մատակարարում եւ այլն: Պատերազմը չեն հաղթում վարտիքով ու ելակով, հաղթում են ամուր, պատրաստված եւ հայրենիքի գաղափարին հավատարիմ զինվորներով: Դիվանագետներն էլ ամրագրում են այդ հաղթանակները»:Ավելին19:3006.07.22 -
ԱռողջապահականՕստեոպորոզ. 65-ից բարձր կանայք և 70-ից բարձր տղամարդիկ պետք է անցնեն հետազոտություն՝ անկախ գանգատներիցՕստեոպորոզ ոսկրերի համակարգային հիվանդություն է, որի դեպքում նվազում է ոսկրային զանգվածը, ոսկրերը դառնում են փխրուն, մեծանում է կոտրվածքների հավանականությունը։ Հիմնական ախտանշանները՝ ցավ մեջքի շրջանում, ցածր էներգիայի կոտրվածք, հիվանդությունը կարող է լինել նաև առանց ախտանշանների։ Հիվանդությունն առավել հաճախ դրսևորվում է 50 տարեկանից հետո, առաջացման գործոնները տարբեր են՝ քրոնիկ հիվանդություններ, սննդում միկրոտարրերի պակաս, հորմոնալ-նյութափոխանակային խանգարումներ։ Ժառանգական նախատրամադրվածությունը ևս գործոն է։ Հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմում կալցիումի անբավարար մակարդակով, որ հանգեցնում է ոսկրերի փխրունության, կոտրվածքների։ Գոյություն ունեն բջիջներ, որ պատասխանատու են ոսկրերի քայքայման կամ վերականգնման համար։ Այդ քայքայման-վերականգնման գործընթացը պետք է բալանսավորված լինի, ինչի պատասխանատուն էնդոկրին համակարգն է։ Օստեպորոզի մասին ահազանգում են ցածր էներգիայի կոտրվածքները, երբ մարդն ընկնում է իր հասակի բարձրությունից և կոտրվածք է առաջանում, եթե ոսկորն առողջ է, կոտրվածք չպետք է լինի։ Հիվանդությունն առավել բնորոշ է կանանց, առավել հաճախ դրսևորվում է դաշտանադադարի շրջանում, երբ նվազում է էստրոգենների քանակը, ակտիվանում են քայքայող բջիջները, դաշտանադադարի սկզբնական շրջանում՝ 5 տարվա ընթացքում կինը կարող է կորցնել ոսկրային զանգվածի 20 տոկոսը։ Միջազգային ուղեցույցների համաձայն՝ 65-ից բարձր կանայք և 70-ից բարձր տղամարդիկ պետք է դիմեն դենսիտոմետրիայի՝ անկախ գանգատներից։ Ռիսկի գործոն ունեցող երիտասարդ մարդիկ, քիմիոթերապիա, սպեցիֆիկ բուժում անցած մարդիկ ևս պետք է դիմեն հետազոտության։ Հետազոտության ոսկե ստանդարտ է համարվում դենսիտոմետրիան (ոսկրի հանքային խտության հետազոտություն), անհարժեշտ են նաև վիտամին D-ի հետազոտություն, կալցիումի ընդհանուր և իոնիզացված հետազոտություններ, ոսկրային մարկերներ, գլյուկոզի հետազոտություն, վահանաձև գեղձի հորմոնների հետազոտություն։ Բուժումը՝ Կան դեղամիջոցներ, որ նվազեցնում են ոսկրերի քայքայման գործընթացը և կան դեղեր, որ բարձրացնում են ոսկրերի վերականգնման հավանականությունը (ունեն կողմնակի էֆեկտներ, անպայման պետք է նշանակվի բժշկի ցուցմամբ)։ Հիվանդության կանխարգելումը պետք է սկսել երիտասարդ տարիքից՝ օգտակար են ֆիզիկական բավարար ակտիվությունը, առողջարար սննդակարգը (կալցիումով հարուստ մթերքները)։ Ֆիզիկական ակտիվությունը կարևոր է ինչպես կանխարգելման, այնպես էլ բուժման համար, խիստ կարևոր են մկաններն ամրացնող վարժությունները։Ավելին19:1506.07.22 -
ԱռողջապահականԼեղաքարային հիվանդություն. պատճառները, կենսակերպը՝ վիրահատությունից հետոԼեղապարկում և լողածորանում (հազվադեպ) քարերի առաջացումը բնորոշվում է որպես լեղաքարային հիվանդություն, առաջացման հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարումներն են, հիմնական գործոն համարվում է խոլեստերինային փոխանակության խանգարումը՝ լեղու մեջ խոլեստերինի քանակի բարձրացումը։ Նպաստում է ճարպով հարուստ, բարձր կալորիականությամբ սննդակարգը։ Լեղաքարային հիվանդության առաջացման գործոն է նաև ժառանգականությունը, սննդային սովորությունները ևս կարող են նպաստել հիվանդության զարգացմանը։ Ճարպակալում ունեցողները ռսիկի խմբում են, քանի որ, երբ խանգարվում է խոլեստերինի փոխանակությունը, լեղու մեջ խոլեստերինի պարունակությունը հատում է թույլատրելի նորման, լեղին դառնում է քարածին, առաջանում են խոլեստերինային քարեր։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են լինել նաև հորմոնալ փոփոխությունները, լեղապարկի կծկողականության խանգարումը, լեղապարկի պարազիտար ախտահարումը։ Հիվանդության երեք շրջան է առանձնացվում՝ ֆիզիկոքիմիական շրջան, այս փուլում քար չկա, բայց կա լեղու ֆիզիկոքիմիական հատկությունների փոփոխություն՝ լեղու բյուրեղացում, երկրորդ շրջանում կարող են լինել քարեր (կարող են լինել առանց ախտանիշների), երրորդ շրջանը քարերի պատճառով առաջացող ախտանշաններն են, կլինիկական երևույթների ի հայտ գալը։ Այսինքն՝ սկզբնական շրջանում տեղի է ունենում լեղու թանձրացում, ձևավորվում են մանր ավազահատիկներ, որ հետագայում իրար կպչելով սկսում են ձևավորել մանր քարեր, ապա մեծ քարեր։ Լեղաքարային հիվանդություն ունեցողների հիմնական ախտանշանը ցավն է, որ որպես կանոն սուր բնույթի է լինում, ի հայտ է գալիս հանկարծակի, հիմնականում դրսևորվում է աջ թուլակողի շրջանում, կարող է տարածվել աջ թիակի շրջան, աջ ուսահոդ։ Ցավի պատճառ դառնում են քարերը, որ տեղաշարժվելով լեղու հոսքի հետ, նեղացնում կամ փակում են լեղապարկի ծորանը։ Ախտորոշման ոսկե ստանդարտ համարվում է ուլտրաձայնային հետազոտությունը։ Վիրահատական միջամտության ոսկե ստանդարտն էլ լապարասկոպիկ վիրահատությունն է։ Կարևոր է վիրահատությունից հետո առողջարար, ճիշտ սննդակարգով ապրելը, ճարպոտ, կծու, թթու սննդամթերքը սահմանփակելը, քաղցած չմնալը։Ավելին19:0006.07.22 -
ԱռողջապահականԻնչպե՞ս հոգ տանել մազերի մասին ամռան շոգինՈրպեսզի մազերն ամռանը պահպանեն իրենց առողջ փայլը և ամուր լինեն, պետք է դրանց մասին լրջորեն հոգ տանել։ Պատճառն այն է, որ ամռան այրող արևը կարող է բացասաբար ազդել ոչ միայն մարդու մաշկի, այլ նաև մազերի վրա՝ դրանք դարձնելով անփայլ և կոշտ։ Իրավիճակը երբեմն ավելի է բարդանում ծովում անցկացրած արձակուրդի ժամանակ՝ աղի ջուր, տաք օդ, որոնք էլ ծայրահեղ վատ են անդրադառնում մազերի որակի վրա։ Այս ամենի պատճառը , մասնագետների խոսքով, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, որոնք չորացնում են մազերը։ Մազերի չորացմանն, ինչպես արդեն նշեցինք, նպաստում է նաև ամառային տաք օդը։ Լողավազանում լողալը ևս իր բացասական ազդեցությունն է թողնում մազեր որակի վրա. մանավորապես, քլորը մաքրում է օրգանիզմի կողմից արտադրվող և մազերը պաշտպանող բնական յուղերը։ Ծովի ջրի աղն իր հերթին ոչ միայն մաշկից, այլ մազերից հանում է եղած խոնավությունը։ Եվ այսպես, ի՞նչ անել՝ ամռանը հնարավորինս պաշտպանելու մազերը. նախ պետք է ամեն օր մազերը պաշտպանող սփրեյներ, գելեր կամ կրեմներ օգտագործել, երկար ժամանակ դրսում մնալու պարագայում լայնեզր գլխարկ կրել, ծովում և լողավազանում լողալուց հետո մաքուր ջրով ցայել մազերը։ Մազերի որակը պահպանելու կարևոր պայմաններից մեկն էլ վարսահարդարիչից և գանգրեցնող սարքերից առժամանակ հրաժարվելն է։Ավելին18:4506.07.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Արցախը չի կորցրել հնարավորությունը». մանրամասներ՝ ստրասբուրգյան հանդիպումներիցԱվելին18:3006.07.22 -
ԱշխարհՏեղումների պատճառով 50 հազար մարդ տարհանվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգումՀորդառատ անձրևների հետևանքով Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելսում հեղեղումներ են: Ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել: Զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում: Կադրերում երևում են, թե ինչպես են ճանապարհներն ու տները ջրի տակ անցել:Ավելին18:2506.07.22 -
Հայաստան«Հրապարակ» օրաթերթը հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին»«Հրապարակ» օրաթերթը հաղթել է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնին»Ավելին18:1806.07.22 -
ՍպորտՍևիկյանը նոր ակումբ ունի«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ (նախկին «Նիժնի Նովգորոդ»)։ 2016 թվականից 20-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Այս հունիսին տեղեկություն հայտնվեց, որ 20-ամյա կիսապաշտպանը կարող է Հայաստանի մարզական քաղաքացիություն ստանալ։Ավելին18:0806.07.22 -
ՏարածաշրջանԵռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է: «Եռակողմ աշխատանքային խմբի՝ Մոսկվայում հունիսի 3-ին կայացած 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների հարցով: Ինչպես հայտնի է՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային կապերի բացման հարցը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների»,-ասել է Զայցևը: Նա հավելել է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում համանախագահներն իրենք այդ մասին առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին:Ավելին17:5506.07.22 -
Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հունիսին ծնվել է 106 երեխաԳեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսին լույս աշխարհ են եկել 106 երեխա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հունիսին գրանցված ծնունդներից 59-ը տղաներ են, 47-ը՝ աղջիկներ: 40 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 20 –ը ՝ Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի տեղեկություններով՝ 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 տղա, 60 աղջիկ։Ավելին17:4506.07.22 -
ԱշխարհՀուրգադայում շնաձկների հարձակման պատճառը կարող է լինել ոչխարի մսով բեռնված նավի խորտակումըՀուրգադայում շնաձկների հարձակման պատճառների վերաբերյալ միջազգային մամուլում շարունակվում են տարբեր վարկածներ շրջանառվել: Ըստ որոշ աղբյուրների՝ շնաձկների՝ Սահլ Հաշիշ ափին մոտենալու պատճառը կարող է եղած լինել ոչխարի մսով բեռնված նավի խորտակումը: Այս դեպքը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ Սուդանի ծովափնյա հատվածում, որը մեկ կիլոմետր է հեռու ողբերգական դեպքի վայրից:Ավելին17:3706.07.22 -
ԱրցախԻրանն ու Ադրբեջանը քննարկել են Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցումըՀուլիսի 6-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Քննարկվել են երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոէլեկտրակայանների կառուցման առաջընթացի, ինչպես նաև մի շարք նոր նախագծերի շուրջ, որոնք կիրականացվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում նոր իրողությունները։Ավելին17:2506.07.22 -
ՔաղաքականՈւսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա. Արտակ ԶաքարյանՈւսապարկ-պատգամավորները բացահայտ կերպով զգում են քաղաքական ճգնաժամն իրենց մաշկի վրա. Արտակ ԶաքարյանԱվելին17:2506.07.22 -
ԵրևանԷրեբունի և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում վթարային գազանջատում է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։20-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գաջեգործների, Ժակ Կուստոյի, Ազատամարտիկների, Ռոստովյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 6-ին` ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ալ.Մանուկյան, Չարենցի, Սայաթ-Նովայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին17:1506.07.22 -
ՀասարակականWWF Armenia-ի տեսախցիկները Եվրասիական լուսան են արձանագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) հայաստանյան մասնաճյուղի տեսախցիկներն արձանագրել են Եվրասիական լուսան. այն մեծությամբ երկրորդ կատվազգին է, որ հանդիպում է Հայաստանում։Ավելին17:0506.07.22 -
ՀասարակականԻնչու՞ հրավառությունը վերածվեց դժբախտ պատահարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻնչու՞ հրավառությունը վերածվեց դժբախտ պատահարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին16:5806.07.22 -
ՄիջազգայինԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան Բելառուսի ինը քաղաքներում2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը կընդունեն Բելառուսի ինը քաղաքներ: Հուլիսի 6-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի սպորտի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մինսկում տեղի կունենան վոլեյբոլի, գեղարվեստական մարմնամարզության, թեթեւ ատլետիկայի, լողափային ֆուտբոլի, ժամանակակից հնգամարտի եւ գնդակային հրաձգության մրցումները, Մոլոդեչնոյում՝ լողափային վոլեյբոլի մրցաշարը, Գրոդնոյում՝ 3x3 բասկետբոլի եւ ծանր ատլետիկայի մրցումները, Սոլիգորսկում՝ մարզական ըմշամարտի, Բրեստում՝ ձեռնագնդակի մրցումները: Օրշայում հանդես կգան բասկետբոլիստները եւ թաիլանդական բռնցքամարտի ներկայացուցիչները, Բորիսովում՝ տեղի կունենան մինի ֆուտբոլի մրցումները: Մոգիլյովում կմրցեն լողորդները եւ նետաձիգները, Ժլոբինում՝ հանդես կգան ձյուդոիստները եւ սամբիստները»,- ասել Է Կովալչուկը: 2023 թվականին ԱՊՀ-ի երկրների խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ից մինչեւ 15-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:5006.07.22 -
ԱրցախԹուրքական ընկերություններն Արցախի օկուպացված տարածքներում 1 մլրդ դոլար ներդրում կանենReport-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յաղուբ Սեֆերը Բաքվում կայացած Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն։ Սեֆերը նշել է, որ խոսքը 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների մասին է, որոնք կներդրվեն այս ընկերությունների կողմից։ Նա վստահություն է հայտնել, որ ներդրումների այս ծավալը կշարունակի աճել։Ավելին16:4306.07.22 -
Քաղաքական«Կրակոցները չպետք է դարձնել մեծ խնդիր». ՊՆ ղեկավարը՝ ԱԺ-ումԱնդրադառնալով երկուշաբթի Խաչիկ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողներին ասել է, որ պետք չէ կրակոցները դարձնել մեծ խնդիր:Ավելին16:3506.07.22