Լրահոս
2022-07-06
-
Արտաքին քաղաքականությունՉինաստանի նախագահը մերժել է Ռուսաստան այցելելու Պուտինի հրավերըՉինաստանի նախագահ Սի Ծինփինը COVID-19 համաճարակի պատճառով մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստան այցելելու հրավերը: Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան՝ Չինաստանի նախագահն ասել է, որ հակակորոնավիրուսային սահմանափակումների պատճառով մոտ ապագայում դժվար կլինի Ռուսաստան այցելել։Ավելին13:4706.07.22 -
Քաղաքական«Բիսեդկի ջահելի տպավորություն է թողել». պատերազմում զոհվածների ծնողները չեն վստահում Քյարամյանին44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները այսօր առավոտյան գնացել են գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե պետական դավաճանության գործը ԱԱԾ տեղափոխելու իրենց պահանջի վերաբերյալ ի՞նչ է որոշել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հունիսի 30-ին ծնողները հանդիպել էին Դավթյանի հետ, ասել, որ չեն վստահում քննչական կոմիտեի նախագահին, քանի որ, Արգիշտի Քյարամյանը, ծնողների խոսքով, բիսեդկի ջահելի տպավորություն է թողել:Ավելին13:4006.07.22 -
ՀայաստանՍպասվում է անձրև, կարկուտՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վրկ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:Ավելին13:2906.07.22 -
ԻրավականՊարզվում են «Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին13:2206.07.22 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Աշտարակում բանկի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակիցԱշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:Ավելին13:1906.07.22 -
ՔաղաքականԱրդյոք պատահակա՞ն են համընկնումներըՀուլիսի 5-ին Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ուղևորվել էր Դիլիջան: Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ էր տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։ Պարզվում է՝ Փաշինյանները եղջերուների հետ կապված այս գաղափարն ընդօրինակել են Ալիևներից: 2019-ի հոկտեմբերին Իլհամ Ալիևը և Մեհրիբան Ալիևան այցելել են Շամախի, այնուհետ այցի հետ կապված ինստագրամյան իր էջում Մեհրիբան Ալիևան լուսանկարներ էր տեղադրել, որտեղ գլխավոր դերում եղջերուներն են և Ալիևները:Ավելին13:1606.07.22 -
ԱշխարհԲուդդիստները նշում են Դալայ Լամայի 87-ամյակըԱյսօր 14-րդ Դալայ Լամա Տենզին Գյացոն դառնում է 87 տարեկան. երկուսուկես տարվա կորոնավիրուսային պանդեմիայից հետո նա դուրս է եկել կարանտինից և մոտ օրերս կլինի Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարամսալա քաղաքում, որտեղ նրա հիմնական նստավայրն է։ Տաճար կայցելեն ուխտավորներ՝ աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Մոսկվայում նրա ծննդյան օրը հանդիսավոր կերպով կնշվի Կինոյի տանը։ Դալայ Լաման, որպես կանոն, չի նշում իր ծննդյան տարեդարձը՝ «յուրաքանչյուր գալիք օր համարելով իր ծննդյան օրը»։ Սակայն նա միշտ իր երախտագիտությունն է հայտնում այն մարդկանց, ովքեր այս օրը հիշում են իրեն և ջերմորեն շնորհավորում: Նա կոչ է անում բոլոր նրանց, ովքեր նշում են իր ծննդյան օրը, իրենց սրտերում պահել կարեկցանքի (կարունա) և ոչ բռնության (ահիմսա) իդեալները: 14-րդ Դալայ Լաման (Լհամո Դոնդրուբ, հետագայում՝ Տենզին Գյացո) ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիսարևելյան Տակցեր գյուղում:Ավելին13:1006.07.22 -
ԻրավականՍանահինի կանգառում ավտոբուսի անիվի տակ ընկած 43-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀուլիսի 4-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի կանգառում, գրեթե ավտոբուսի անիվի տակ ընկած, մարմնական վնասվածքներով 43-ամյա կին է շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Հուլիսի 5-ին, ժամը 15.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 43-ամյա Մարգարիտա Մանուկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:0306.07.22 -
ՀայաստանՋեքի Սփիերը պետդեպից պահանջում է ներկայացնել Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու պատճառներըԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը լրացում է ներկայացրել 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ է անում ԱՄՆ պետդեպարտամենտին ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացումը, որն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին, սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: Սփիերը նաև պահանջել է, որպեսզի ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել խաղաղության գործընթացին Արցախում: Վերոնշյալ 992-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել կոնգրեսականներ Ջուդի Չուն, Ֆրանկ Փալոնը ու Ադամ Շիֆը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից հայտնել են, որ իրենք մեծ ջանքեր են գործադրում՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ ավելացնելու 992-րդ լրացման աջակիցների թիվը: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:Ավելին12:5706.07.22 -
ՔաղաքականՈչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար. Այլընտրանքային նախագծեր խումբ«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. «Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։ Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ. Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ վերածելով դրանք սեփական թիկնազորի, այդ թվում՝ նախագահի ինստիտուտը և սահմանադրական կարգի պաշտպան Սահմնադրական դատարանը, Պետության սահմանները, անվտանգության հարցերը լուծվում են երրորդ պետությունների հարաբերություններում՝ քո հաշվին։ Պետության փլուզման ֆոնին, թարմ 5 հազար զոհերի ֆոնին ռեստորանները լեփ լեցուն են, քեֆ-ուրախությամբ նշում ենք պետության վախճանը։ Ի՞նչ անել, երբ սփյուռքը Հայաստանին վերաբերվում է որպես ռեստորանային մեծ հրապարակ և որպես ընդհանուր պետություն այստեղ հեռանկար չի տեսնում։ Հայաստանը աշխարհի համար փոքրացել է մինչև երկրի ղեկավարի հեռախոս։ Ի պաշտոնե այդ հեռախոսին զանգում են մեր մասին հարցեր որոշողները, այդ պաշտոնի հետ հանդիպում են, ներկայացնում արդեն որոշված լուծումները, ստորագրվելիք փաստաթղթերը, հանձնվող տարածքների ցանկը և այլն։ Պետության անկումը տեղի է ունենում համաժողովրդական անտարբերության ֆոնին, բոլոր վերնախավերի բացառիկ անլրջության պայմաններում։ Չի կարող լինել որևէ սահմանադրություն և որևէ սահմանադրական նորմ, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ ժողովուրդը հայտնվում է համատարած անհուսության մեջ և պարզում է մեծ սպիտակ դրոշ՝ ի տես ողջ աշխարհի։ Ի՞նչ անել, երբ չի ծնվում ընդգծված լիդեր, որ կդառնար Շառլ դե Գոլ, Արամ Մանուկյան, թեկուզ՝ Աթաթուրք, որ իր կամքով ու առաքելությամբ պատմության նոր էջ կբացեր իր ժողովրդի ու պետության համար։ Եթե մենք սպասում ենք, որ լուսնից կիջնեն ինչ-որ նոր հայեր, ովքեր ուշքի կբերեն մեր պետությունը, չարաչար սխալվում ենք. չեն գալու, չեն փրկելու։ Փոխարենը մենք ունենք մարդկային լուրջ ռեսուրս՝ առաջ գնալու, անցյալը վերաիմաստավորելու, անցյալի սխալներն առանց բարդույթների հասկանալու, այս մղձավանջից դուրս գալու ու հետպատերազմյան վերելք ունենալու համար։ Սահմանադրության մեջ գրված չէ, որ այդ մարդիկ, մի պահից սկսած, պետք է մի կողմ դնեն բոլոր ամբիցիաները և ուժ գտնեն հակադրվելու սխալ որոշումներին և սխալ զարգացումներին։ Սահմադրությունը նման բան չի ասում, բայց մենք շատ լավ դա հասկանում ենք»։Ավելին12:5106.07.22 -
Իրավական«Օրենքով գողի» կարգավիճակը պահպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվելՀՀ Լոռու մարզի դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է Օձուն գյուղում 2021թ. փետրվարի 20-ին կատարված Աշ. Ջանինյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ առկա են քրեական ենթամշակույթին բնորոշ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ: Մասնավորապես, սպանության վերաբերյալ գործով նախաքննության ըթնացքում կատարված քննչական, օպետաիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հանդիսացող, ներկայում արտերկրում գտնվող «օրենքով գող» Ա. Ջ.-ն, որպես քրեական հեղինակություն, ստանձնելով նախկինում Վ. Բ.-ի և Ա. Մ.-ի միջև տեղի ունեցած վեճի լուծումը, 2021թ. փետրվարի 20-ին հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա. Մ.-ի հետ: Դրա ընթացքում իր կարգավիճակից բխող պահանջներ է ներկայացրել վերջինիս, սակայն խոսակցության ընթացքում Ա.Մ.-ն ընդհատել է խոսակցությունը: Ա. Ջ.-ն այդ արարքը համարելով որպես «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ իր այդ կարգավիճակը ու հեղինակությունը պահպանելու համար հանձնարարություն և ցուցում է տվել Աշ. Ջանինյանին պատժել՝ «սատկացնել» իրեն չենթարկվող Ա. Մ.-ին: Արդյունքում Աշ. Ջանինյանը նույն օրը հանդիպել է Ա. Մ.-ին, սակայն վերջինս նախապես իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Աշ. Ջանինյանի վրա և սպանել նրան: Նկատի ունենալով, որ քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ անձի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելու վերաբերյալ՝ 2022թ. հունիսի 30-ին մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: Իսկ դատախազությունում ստացված Աշ. Ջանինյանի սպանության վերաբերյալ քրեական գործով դատախազը հաստատել է մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:Ավելին12:4506.07.22 -
ՀայաստանՄԻՊ-ը ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց խոշտանգումների դեպքերի արձանագրման վերաբերյալ հայտարարություն է տարածելՀՀ ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց մոտ խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման խնդրահարույց պրակտիկայի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան: Այդ կապակցությամբ բազմաթիվ են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրությունները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքներ հայտնաբերելու պարագայում, չեն արձանագրվում ենթադրյալ բռնության հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքերը և համապատասխան ընթացակարգեր չեն նախաձեռնվում։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ առանձնազրույցների ընթացքում, ինչպես նաև համապատասխան մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ազատությունից զրկված անձի մոտ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս հայտնաբերվել է վնասվածքներ և վերջինս հայտարարել է, որ դրանք ստացել է ձերբակալման ընթացքում կիրառված անհամաչափ ուժի արդյունքում, սակայն այդ մասին համապատասխան արձանագրություն չի կազմվել։ Ավելին, կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցների կողմից հարցի քննարկման շրջանակներում, դեպքի վերաբերյալ արձանագրություն կազմվել է մարմնական վնասվածքը հայտնաբերելուց 63 ժամ հետո՝ չպահպանելով օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը։ Անհատական մի շարք բողոքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունվող ազատությունից զրկված անձանց առաջնային զննությամբ հայտնաբերված վնասվածքները պատշաճ չեն արձանագրվում և իրավապահ մարմիններին ենթադրյալ խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չեն ներկայացվում։ Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումների համաձայն՝ ստացած վնասվածքների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին չուղարկելու պատճառ է հանդիսացել քրեակատարողական հիմնարկ ընդունման պահին ազատությունից զրկված անձի անձնական գործում առկա Ձերբակալվածներին պահելու վայրում լրացված մարմնական վնասվածքների մասին արձանագրության առկայությունը։ Պաշտպանն արձանագրում է, որ նշվածը որևէ կերպ չի կարող Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի կողմից համապատասխան արձանագրություն չկազմելու և իրավապահ մարմիններին այն չուղարկելու հիմք հանդիսանալ։ Ազատությունից զրկված անձի մոտ վնասվածքների պատշաճ արձանագրումը քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս պարտադիր է ցանկացած պարագայում, քանի որ անձը շարունակում է պահվել անազատության մեջ նույնիսկ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու ճանապարհին։ Մեկ այլ անընդունելի պրակտիկա է վնասվածքների ոչ ամբողջական և մասնագիտական պատշաճ արձանագրումը: Ազատությունից զրկված անձի մոտ արձանագրված վնասվածքի նկարագրությունը չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկերը. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ, ինչպես նաև չեն ներկայացվում բժիշկների համապատասխան եզրակացություններ՝ վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և ազատությունից զրկված անձի կատարած հայտարարության ստացման պատճառների և եղանակների համադրության վերաբերյալ: Բացի նշվածը, մտահոգիչ է նաև քրեակատարողական հիմնարկներում ստացած վնասվածքների կապակցությամբ պատշաճ բժշկական զննություն անցնելու, վնասվածքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն կազմելու և իրավապահ մարմիններին ենթադրյալ վատ վերաբերմունքի դեպքերի մասին համապատասխան արձանագրությունն իրավապահ մարմիններին չուղարկելու անընդունելի պրակտիկան։ Նշված հարցերը պարբերաբար մանրակրկիտ վերլուծությամբ և հարցի լուծման համապատասխան առաջարկներով ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցներում։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարարությանը և պատասխանատու այլ մարմիններին խիստ ուշադրության ներքո պահել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և դրանով իսկ արդյունավետ և բազմակողմանի քննություն ապահովելու մեխանիզմների նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև նպաստելու վերոնշյալ դեպքերի կանխարգելմանը։Ավելին12:4006.07.22 -
Կրթություն և գիտությունԱռաջարկվում է տարբերակել մանկավարժի բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշները սահմանելու մասին նախագիծը։ Նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է ուսուցչի մասնագիտական չափանիշը դիտարկել զարգացման ոլորտների, մասնագիտական գործունեության ձևերի, կարողունակության մակարդակների և մանկավարժի բնութագրերի տեսանկյունից: Ուսուցչի մասնագիտական չափանիշների համար սահմանվել է զարգացման չորս ոլորտ՝ առարկայի իմացություն, դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ, սովորողին ցուցաբերվող աջակցություն, ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում։ Որպես մասնագիտական գործունեության ձևեր, ըստ զարգացման ոլորտների, դիտարկվում են առարկայական գիտելիքների զարգացումը, դասընթացների և դասերի պլանավորումը, դասի վարումը, ռեսուրսների կառավարումը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ինտեգրումը, 21-րդ դարի հմտությունների (քննադատական մտածողություն, ստեղծարարություն, համագործակցություն, հաղորդակցում, տեղեկատվական գրագիտություն, մեդիագրագիտություն, տեխնոլոգիական գրագիտություն, ճկունություն, առաջնորդում, նախաձեռնողականություն, արդյունավետություն, սոցիալական հմտություններ) խթանումը, սովորողների կարիքների ճանաչումը, ուսումնառության գնահատումը, ներառական մեթոդների կիրառումը, մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնումը, կրթական քաղաքականությունների և պրակտիկայի իմացությունը, մասնագիտական բարեվարքությունը և ժողովրդավարական արժեքները։ Յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի համար սահմանվել են հստակ և չափելի կարողունակություններ։ Յուրաքանչյուր զարգացման ոլորտի շրջանակում յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով ուսուցիչը կարող է դրսևորել կարողունակության հետևյալ չորս մակարդակներից որևէ մեկը. 1) տարրական մակարդակ, որի պարագայում ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է կիրառել հանապատասխան կարողունակությունները, 2) ձեռնահասության մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է ստեղծագործաբար կիրառել նշված կարողունակությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության, 3) տիրապետման մակարդակ, որի պարագայում ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողունակությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր և այլն, 4) փորձագետի մակարդակ, որի պարագայում ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք՝ ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։ Կախված զարգացման ոլորտի շրջանակներում մասնագիտական ձևերի կարողունակության մակարդակներից՝ նախագծով ներկայացվող կարգավորումներով առաջարկվում է տարբերակել մանկավարժի հետևյալ բնութագրերը՝ դասավանդող, ավագ ուսուցիչ, վերապատրաստող և հետազոտող ուսուցիչ: Ուսուցչի համապատասխանությունը մանկավարժի չորս բնութագրերից որևէ մեկին որոշվում է մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքում դասավանդման ձևերի դրսևորված կարողունակության մակարդակի միջոցով։ Դասավանդող ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Ավագ ուսուցիչ է համարվում դասավանդած առարկայի մասնագիտական կրթության որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ դիպլոմ ունեցող, «Առարկայի իմացություն» և մասնագիտական զարգացման «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ» ոլորտի պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Վերապատրաստող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտի պահանջների առնվազն յոթանասուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Հետազոտող ուսուցիչ է համարվում մասնագիտական զարգացման «Առարկայի իմացություն», «Դասավանդման մեթոդամանկավարժական (պրակտիկ) կարողություններ», «Սովորողին ցուցաբերվող աջակցություն» և «Ինքնազարգացում և մանկավարժական համայնքի հզորացում» ոլորտների պահանջների առնվազն ութսուն տոկոսը բավարարող ուսուցիչը։ Պահանջվող տոկոսը ոլորտը ներկայացնող մասնագիտական գործունեության ձևերից ուսուցչի ստացած միավորների միջին թվաբանականն է։ Ըստ մանկավարժական վերոնշյալ չորս բնութագրերի՝ ուսուցչին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ։Ավելին12:3406.07.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 «Տեսանք՝ մի տղա վառված...դուրս թափան ներսից». Աշտարակում պայթյունի մանրամասներըԱվելին12:3006.07.22 -
ՀայաստանԱՄՆ կոնգրեսականները կառավարությունից պահանջել են զեկույց 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալԱՄՆ կոնգրեսականներ Թոնի Կարդենասն ու Բրեդ Շերմանը ներկայացրել են լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով կոչ են անում պաշտպանության պետքարտուղարությանը պետդեպի հետ խորհրդատվությամբ Կոնգրես ներկայացնել զեկույց 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Մասնավորապես, կոնգրեսականները պահանջել են, որ զեկույցը ներառի, թե Հայաստանի և թե Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում արդյոք օգտագործված են եղել ամերիկյան արտադրության սարքեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ: Վերոնշյալ 837-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մոտ մեկ տասնյակ կոնգրեսականներ:Ավելին12:2806.07.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել ընդունել Բուլղարիայի հետ տարաձայնությունները կարգավորող գործարքըAP-ին հայտնում է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը։ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը: Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը: Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է ֆրանսիական առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ:Ավելին12:2206.07.22 -
ՀասարակականՀՀ ԱԱԾ-ն հետապնդումներ է իրականացնում «Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի նկատմամբ«Պահեստազորի սպաներ» շարժումը, «Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժումը, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ-ն, «Հայ ազգային գվարդիա» ՀԿ-ն, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ն, «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ-ն, «Վերադարձ» հիմնադրամը հանդես են եկել հայտարարությամբ․ «Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ: Այս անգամ թիրախում է «Hayeli.am-«Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով: Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ: Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ: Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, <<Երկիր-մեդիա>>-ն, <<5-րդ ալիք>>-ը, <<168.am>> -ը, և ցանկը շարունակելի է: Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ; Փաստորեն այս մեթոդներով է <<ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի>>: Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ. - մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը, - ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն, - այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով: Սիրելի՛ հայրենակիցներ. Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ: Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝ ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից»:Ավելին12:2006.07.22 -
ՔաղաքականԻմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը. Վահե ՀակոբյանԻմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը: Վահե Հակոբյանը նաև բացառեց, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից. «Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ, Վահե Հակոբյանն ասաց. «Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»,-ասաց նա:Ավելին12:1606.07.22 -
ԻրավականԳյումրիում խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են զենք ու թմրամիջոցՈստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակից, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են հրավիրել Ախուրյան գյուղի 31-ամյա մի բնակչի: Հարուցված քրեական վարույթի շրջանակներում մեքենան խուզարկվել է: Հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփով, որը լիցքավորված էր 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, իսկ մեքենայի դիմապակու արևապաշտպան վահանի գրպանիկից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով կանաչավուն զանգվածով: Վարույթը շարունակվում է:Ավելին12:0806.07.22 -
ԵրևանՎթարային ջրանջատում՝ Արաբկիր վարչական շրջանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13.00-ից մինչև հուլիսի 7-ը՝ ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը` Կոմիտասի պողոտա, Ղափանցյան, Ն.Զարյան, Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունու, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ.Սահյան, Հ.Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Վրացական փողոց և 4-րդ նրբանցք, Մալխասյանց փողոց՝ իր նրբանցքներներով, Ազատության պողոտայի 7/1, 7/2, 9/1, 9/2, 9/3, 9/4, 19, 21, 23, 24, 25, 26, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29-171 կենտ համարներ, 41, 44, 44/1 շենքեր, Ն. Դուման 1-31, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 16/2, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 23, 24, 25, 26, 27, 29 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 19/1, 20, 21, 22, 23, 24, 24/1, 24/2, 26 շենքեր, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 32, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 38/1, 39, 39/1, 39/2, 40, 41, 42, 43, 44, 46 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Կոմիտասի անցուղի՝ հարակից այգով, «Արաբկիր» բժշկական կենտրոն, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս:Ավելին12:0206.07.22