Լրահոս

2022-07-06
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Տավուշի մարզում. 35-ամյա վարորդը Nissan March-ով կողաշրջվել է, կա վիրավոր
    Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Սվետլանա Գ.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Թբիլիսյան խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սվետլանա Գ.-ն օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: 
    22:15
    06.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Դիվանագիտական ճակատամարտ»՝ Հայաստանում. Կանադա-Ռուսաստան
    Հայ-կանադական բաեկամական խմբի ադնամ ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը ծանոթ չէ, թե ինչ է հայտարարել Կանադայի արտգործնախարարությունը Հայաստանում մշտական դեսպան նշանակելու մասին և չգիտի, թե ինչո՞ւ է այդ հայտարարությանը կոշտ արձագանքել մեր երկրում Ռուսաստանի դեսպանատունը: ՔՊ-ական պատգամավորը վստահեցրել է, որ երկու հայտարարությունն էլ չի կարդացել:
    22:05
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
    Հուլիսի 6-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Զինծառայողներին ներկայացվել է կրակային վարժությունների կատարման կարգը, ստուգվել են կրակի վարման ունակությունները։
    22:05
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Renault -ն ու Man բեռնատարը. կան վիրավորներ
    Ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Renault -ն ու Man բեռնատարը. կան վիրավորներ
    21:54
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սյունիքում գյուղի միակ ՔՊ-ական տղամարդը դատի է տվել ողջ համագյուղացիներին
    Վաղը Սյունիքում կմեկնարկի աբսուրդային գործով մի դատավորություն: Ուշադրություն դարձրեք՝ 36 ծուխ է Ներքին Խնձորեսկում, ու հիմա 30 ընտանիքների տղամարդիկ դատվում են միևնույն գործով, նույնն է բոլորին առաջադրված մեղադրանքը՝ Քր.օր 322. 2-րդ մասով, սա ենթադրում է 2-7 տարի ազատազրկում․ նրանց շարքերում մի կին էլ կա: Գյուղի բոլոր հայրերն արդեն ստացել են ամբաստանյալի կարգավիճակ՝ գյուղի միակ ՔՊ-ական Մարտունից բացի: Որովհետև նա է հայցվորը, նա է բողոք գրել իր ողջ համագյուղացիների դեմ, որ դատարկի գյուղը: Իսկ եթե հանկարծ դատը շահի, ուրեմն այս փոքրիկ գյուղի սահմանը պահող 30 ընտանիք «կորբանա», հայրերը կկալանավորվեն, ու գյուղը կմնա անտեր, լրիվ անպաշտպան: Խնձորեսկցիների խոսքով՝ գյուղի միակ ՔՊ-ական կալվածատեր Մարտուն Արզանյանը բողոք է գրել, քանի որ վրեժ ունի համագյուղացիներից: 20 տարի շարունակ, ասում են, նրան են պատկանել գյուղի ամբողջ հողերը: Նախկինում ՀՀԿ-ական, 2018-ից հետո ՔՊ-ական դարձած Մարտուն Արզանյանը, ով անցած տարի ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Սյունիքում, 2 տասնամյակ շահագործել է գյուղի հողերը՝ իրեն պատկանող «Ասպարեզ» կոպերատիվի կնիքի տակ: 300 հա ընդհանուր մակերեսով լավ հողակտորներ, որոնք սյունեցիների պնդմամբ՝ կեղծ աճուրդներով՝ առանց սեփականատերերին զգուշացնելու՝ ծածուկ օտարել և իրենով է արել ՔՊ-ական Արզանյանը՝ դեռևս գյուղապետ եղած շրջանում: Ու զավեշտն այն է, որ հիմա դատարանում վիճարկվող խնդրո առարկան ոչ թե ենթադրյալ կեղծ սեփականաշնորհումների, ֆեյք աճուրդների գնով քպ-ականի ունեցած կալվածքներն են, այլ դրանցից 20 տարի շարունակ ստացած բերք ու բարիքի չկիսելը՝ իր համագյուղացիների հետ: Արզանյանը չի ուզում գյուղին վերադարձնել յուրացրածը՝ ըստ բնակիչների: Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն դատական նիստի օրը Ներքին Խնձորեսկը կդատարկվի՝ գյուղը թողնելով լրիվ անպաշտպան՝ հենց թշնամու քթի տակ: Հուլիսի 7- ին Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Ներքին խնձորեսկի դատը: Ուրեմն առավոտից ողջ բնակիչները ավտոբուսներով կիջնեն Գորիսի դատարան՝ Հայաստանի եզերքից մի հատված ու շուրջ 600 բնակչի պաշտպանությունը թողնելով մանուկների, գյուղի կանանց ու հարսների հույսին: Գաղտնիք չէ, որ այս չքնաղ գյուղը հիմա հայտնվել է թշամու ուղիղ նշանառության տակ, հիմա ազերիները գտնվում են դրանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, խանութից դուրս եկող հայի տոպրակի պարունակությունը անգամ կարող են տեսնել: Չմոռանանք՝ Ներքին խնձորեսկը թշնամու ախորժակն է ու Ալիևի օրակարգում է հենց այն օրվանից, երբ պատերազմն ավարտից հետո Փաշինյանը հայտնեց, որ իր և Իլհամ Ալիևի հետ ԲԱՆԱՎՈՐ ՓՈԽԸՄԲՌՆՈւՄԸ կա և ըստ այդմ 2020 դեկտեմբերին Սյունիքից բարձունքներ, գյուղեր հանձնեց թշնամուն՝ իր ձևակերպմամբ իբր Սյունիքին ավելի անգվտանգ դաձնելու համար:
    21:48
    06.07.22
    Ավելին
  • Միջազգային
    «Ալիևը պատերազմով չի լուծել արցախյան հարցը». եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումը
    «Արցախյան հարցը պատերազմով Ալիևը չի լուծել», «Արցախը չի կորցրել հնարավորությունը և կարող է չլինել Ադրբեջանի կազմում»: Եվրոպացի պաշտոնյաների դիրքորոշումը, ըստ էության, «Հայլուրին» այսպես է ներկայացրել Դաշնակցության ներկայացուցիչ Գևորգ Ղուկասյանը, որը Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հետ այս օրերին Ստրասբուգում մասնակցում է եվրոպաշտոնյանների հետ հանդիպումների:
    21:40
    06.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ն փնտրում է ընդդիմությանն ԱԺ-ում, իսկ ընդդիմադիրները Սյունիքում և Արցախում են
    Ռազմական երկու ինստիտուտների օպտիմալացումը, առանձին գլխավոր շտաբի պետ չունենալու մասին օրենսդրական նախագծերը ՔՊ-ականները չափազանց կարևոր աշխատանք են համարել ու բարկացել, թե ինչո՞ւ խորհդարանական ընդդիմությունը չի մասնակցում օրինագծերի քննարկումներին, որտե՞ղ է: ՔՊ-ականները սկսել են ենթադրություններ անել ընդդիմադիրների գտնվելու վայրի, զբաղմունքների մասին: Հետո պարզել, որ ընդդիմադիր պատգամավորները Սյունիքում են, Արցախում:
    21:25
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ինչպե՞ս «վերծանել» կոսմետիկ և խնամքի միջոցների պիտակները և հասկանալ բաղադրությունը
    Գրեթե բոլոր մարդիկ սննդամթերք գնելիս ուսումնասիրում են՝ որակյա՞լ է այն, կարդում են պիտակները, ծանոթանում բաղադրությանը, ստուգում պիտանելիության ժամկետը։ Նույնը պետք է անել նաև կոսմետիկ միջոցներ ընտրելիս՝ մաշկը խնամելու փոխարեն դրան անդառնալի վնաս չհասցնելու համար։ Ինչպե՞ս հասկանալ՝ ինչ քիմիական նյութեր են պարունակում կոսմետիկ միջոցները և որո՞նք են ամենավնասակարները Բոլոր բաղադրիչները պիտակների վրա նշված են լինում ձախից աջ, վերևից ներքև։ Առաջինը նշված նյութը առավելագույն քանակով է պարունակվում, իսկ եթե վերջին տեղում նշված է օրգանական բաղադրիչ, ապա դրա պարունակությունը, մյուս նյութերի հետ տոկոսային հարաբերակցությամբ, շատ քիչ է՝ 1 տոկոսից էլ պակաս։ Եթե պիտակում առաջինը նշված է ջրի պարունակության մասին, նշանակում է՝ ընդհանուր բաղադրության մեջ այն 90 տոկոս է կազմում, ուստի մեջտեղում նշված են լինում կոնսերվանտները, որոնց շնորհիվ ջուրը կոսմետիկ արտադրանքում մի քանի տարի չի փչանում։ Եթե ագրեսիվ կոնսերվանտները (ֆենոլներ, պարաբեններ, ֆորմալդեհիդներ) նշված են բուսական բաղադրիչներից առաջ, նշանակում է դրանց քանակն անգամներով ավելի շատ է, և բուսական բաղադրիչները առանձնակի ազդեցություն չեն կարող գործել։ Հարկավոր է միշտ փորձել զգալ՝ ինչպիսին է կոսմետիկ միջոցի հոտը․ եթե այն շատ արտահայտիչ է, նշանակում է՝ կոսմետիկ միջոցն ուժեղ կոնսերվանտներ է պարունակում։ Ամենաշատն օգտագործվող բաղադրիչները, որոնց հակավոր է ուշադրություն դարձնել Նատրիումի լաուրիլ սուլֆատը (SLES, SLS, նատրիումի սուլֆատ) փրփրելու հատկություն ունեցող միջոցներում՝ շամպուններ, դեմքի մաքրող միջոցներ, ատամի մածուկներ, կենցաղային քիմիական նյութեր, ամենաշատն օգտագործվող տարրերից է։ Եթե այն մեծ քանակությամբ առկա է շամպուններում, ապա դրա ազդեցությամբ պայմանավորված՝ մազի սոխուկը բարակում է, գլխի մաշկի ու մազերի յուղոտ պաշտպանիչ թաղանթը կորում է և վերականգնվում միայն 3-5 ժամի ընթացքում, մազերը չորանում են, ավելի փխրուն դառնում։ Mineral oil՝ հանքային յուղեր․ դրանք, ըստ էության, տեխնիկական յուղեր են, նավթայուղեր։ Եթե կոսմետիկ միջոցում դրանց պարունակությունը շատ է, ապա ազդեցությունը նման է նրան, որ մաշկը պարուրվի պոլիէթիլենային թաղանթով․ այն պարզապես կդադարի շնչել ու լիարժեք իրականացնել իր գործառույթները։ Սիլիկոններ (Dimethicone և այլն, ավելի հաճախ՝ on վերջավորությամբ)․ ամենից շատ օգտագործվում են մազերը հարթեցնող ու դրանց փայլ հաղորդող շամպուններում։ Դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ գլխամաշկի կամ մազի մակերևույթին թաղանթ է ձևավորվում, որը չի ներծծվում, սակայն «շրջափակում» է մազը՝ բոլոր կողմերից, ինչպես պոլիէթիլենային տոպրակը։ Մազերը չեն շնչում, նյութափոխանակությունը խաթարվում է։ Propylene Glycol (պրոպիլեն գլիկոլ)՝ ուժեղ խոնավեցնող նյութ է համարվում, սակայն այդ պրոցեսը կատարում է մաշկից խոնավությունը «քաշելու» միջոցով․եթե կոսմետիկ կամ խնամքի միջոցում դրա պարունակությունը շատ է, ապա այն փակում է ճարպերի «ելքը», խցանում ծակոտիները, կրկին մաշկը պարուրող թաղանթի էֆեկտ է ունենում։ Որքան էլ կանայք համարեն, որ գեղեցկությունը «զոհեր» է պահանջում, պարֆյումերիա, կոսմետիկա, խնամքի միջոցներ, նաև տան մաքրության համար նախատեսված կենցաղային քիմիա՝ մաքրող նյութեր ընտրելիս պետք է մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրեն դրանց բաղադրությունն ու չմոռանան՝ ցանկացած արտադրանքում վնասակար նյութերի շատ մեծ պարունակությունն առաջինը կարող է վտանգել այն գեղեցկությունը, որին իրենք այդքան ձգտում են։
    21:10
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիայի վարչապետն ազգային պաշտպանության ամրապնդումն անվանել է կառավարության առաջնահերթություններից մեկը
    Ֆրանսիայի ազգային պաշտպանության ամրապնդումը կլինի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում ելույթի ժամանակ: «Մենք պետք է լավ զինված ժամանակակից բանակ ունենանք, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին», - ասել է Բորնը: Ֆրանսիայի ազգային պաշտպանության ամրապնդումը կլինի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում ելույթի ժամանակ: «Մենք պետք է լավ զինված ժամանակակից բանակ ունենանք, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին», - ասել է Բորնը: Նրա խոսքով՝ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի ռազմական պլանի հիմնական դրույթները։
    21:00
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին
    #Հասարակություն 06 07 2022 Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին․ «Հետք» Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին․ «Հետք» «Հետք»-ը գրում է․ Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում է` պարգևատրումը վերաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին: Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, և քանի որ կարգադրության մեջ չէր նշվում որևէ խմբակցության պատգամավորների մասին, մենք գրել էինք, որ պարգևատրվել են ԱԺ պատգամավորները: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին ընդդիմադիր պատգամավորներ` ասելով, որ իրենց պարգևավճար չի փոխանցվել: Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պարգևատրվել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: Խաչատրյանի խոսքով` ՔՊ-ական պատգամավորներին պարգևավճար է փոխանցվել հաշվի առնելով այն, որ նստաշրջանն ավարտվել է, և վերջիններս ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել` վերջիններիս բացակայությունների պատճառով:
    20:55
    06.07.22
    Ավելին
  • Իրավական
    «Փաշինյանին պատասխանատվության բերող թասիբով տղերք չկան». զոհվածների ծնողներին դատախազը չի ընդունել
    Նիկոլ Փաշինյանին մեղադրյալի կարգավիճակ տալու պահանջով 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն այսօր հավաքվել են գլխավոր դատախազության դիմաց: Արթուր Դավթյանը հրաժարվել է նրանց ընդունել՝ չնայած հունիսի 30-ին հանդիպել էր ու ժամանակ խնդրել՝ ծնողների պահանջը քննարկելու համար: Ապրիլից են զոհված տղաների ծնողները պահանջում պատասխանատվության կանչել Հայաստանի վարչապետին՝ խորհրդարանում արած հայտարարության համար:
    20:51
    06.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Վիրավորված 4 քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. Աշտարակում պայթյունի պատճառը
    Աշտարակում պայթյունից վիրավորված վեց քաղաքացիներից 4-ի կյանքին վտանգ է սպառնում, քանի որ այրվել են նրանց շնչուղիները: Քաղաքացիներից մեկը՝ 4-րդ, մյուսները՝ 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել: Յունիբանկի մասնաճյուղում տեղի ուենցած պայթյունից զոհվել է բանկի հավաքարարը: Նախնական վարկածով պայթյունի պատճառը գազի արտահոսքն է:
    20:44
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իսլանդիան վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
    Իսլանդիան ՆԱՏՕ-ի առաջին երկրներից էր, որը վավերացրել է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ռազմական դաշինքին և վավերացման փաստաթղթերը հանձնել Վաշինգտոնում ԱՄՆ Պետդեպարտամենտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին չորեքշաբթի հայտնել է ֆիննական Yle հեռուստաընկերությունը։ «Հունիսին Իսլանդիայի խորհրդարանը նախապես համաձայնություն է տվել դաշինքի ընդլայնմանը: Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնի կողմից փաստաթուղթը ստորագրվելուց հետո այն ինքնաթիռով ուղարկվել է ԱՄՆ Պետդեպարտամենտին»,- նշված է պարբերականում: Ավելի վաղ Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարներ Պեկկա Հաավիստոն և Անն Լինդը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի 30 երկրների դեսպանները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում պաշտոնական արարողության ժամանակ ստորագրել են արձանագրություններ երկու սկանդինավյան երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին: Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքի անդամ կդառնան այն բանից հետո, երբ փաստաթղթերը վավերացվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։
    20:37
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրափրկարարների նավակը ուժեղ քամուց շրջվել է․ մոտ 1 կմ լողալով՝ դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
    Հուլիսի 6-ին՝ ժամը 13։27-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել է։ Որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հավանական դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից չորս մոտորանավակ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի սարքավորումների մասնագիտացված խումբը։ Պարզվել է, որ նավակը ուժեղ քամուց շրջվել է, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել են արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ: Բուժօգնության անհրաժեշտություն չի եղել։
    20:36
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել. «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ
    «Ես միշտ Մխիթարյանի երկրպագուն եմ եղել։ Նա միշտ դժվարություններ է ստեղծել ինձ համար, երբ հանդիպել ենք»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Sempre Inter-ը։ Հաղորդում է ArmSport.am-ը։
    20:24
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատի մարզում բախվել են Ջրահովիտ գյուղի վարչական ղեկավարի Mercedes-ն ու Hayasa մոտոցիկլը. կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30 -ի սահմաններւոմ Այնթապ-Նոր Խարբերդ գյուղերի խաչմերուկում բախվել են Ջրահովիտ գյուղի բնակիչ, 43-ամյա Կարեն Ռուբենյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և Այնթապ գյուղի բնակիչ, 31-ամյա Արամ Գրիգորյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/06/1217246/
    20:15
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Բազուկի օգտակար հատկությունները, հակացուցումները
    Բազուկը հարուստ է օգտակար միկրոտարրերով, վիտամիններով, միներալներով, օրգանական թթուներով։ B խմբի վիտամիններն անփոխարինելի են սիրտ-անոթային հիվանդությունների, նյարդային համակարգի խնդիրների դեպքում։ Բազուկի պարբերական օգտագործումը լրացնում է օրգանիզմում երկաթի պակասը, նվազեցնում սակավարյունության առաջացման հավանականությունը։ Ֆոլիկաթթուն ևս դրական ազդեցություն ունի նյարդային համակարգի համար, հատկապես անհրաժեշտ է հղիներին. նպաստում է պտղի զարգացմանը։ Բետաինի շնորհիվ բազուկը համարվում է հիպերտոնիայի, ճարպակալման դեմ պայքարի միջոց, բարելավում է լյարդի աշխատանքը։ Հակաօքսիդանտներն օգտակար են ազատ ռադիկալների դեմ պայքարում, ինչպես նաև նպաստում են իմունային համակարգի ամրացմանը։ Ցածր կալորիականությունը թույլ է տալիս բազուկը ներառել դիետիկ սննդակարգում, այն նաև օգտակար է փորկապության դեպքում։ Կարևոր է հիշել եփած բազուկի գլիկեմիկ ինդեքսը երկու անգամ բարձր է հումի համեմատությամբ, հետևաբար շաքարային դիաբետ ունեցողները պետք է սահամանփակեն օգտագործումը։ Ստամոքսի թթվայնության բարձրացման խնդիր, միզաքարային հիվանդություն ունեցողները ևս պետք է սահմանափակ օգտագործեն բազուկ։ Քանի որ բազուկը խոչընդոտում է կալցիումի յուրացումը, սննդակարգում պետք է սահմանափակեն օստեոպորոզ կամ հակում ունեցող մարդիկ։ Այսպիսով՝ բազուկը պարունակում է՝ • Երկաթ • Յոդ • Ցինկ • Կալիում • Մագնեզիում • Մանգան • Ֆտոր • Ֆոսֆոր • Պղինձ
    20:05
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Գրեթե 30 քաղաքական գործիչ լքել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ջոնսոնի հետ սկանդալի պատճառով
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Ինչպես նշում են բրիտանացի քաղաքական մեկնաբանները, կաբինետի ղեկավարի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր պաշտոնը ներկա պայմաններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նույնիսկ բարձրաստիճան նախարարներն են Ջոնսոնին խնդրում ինքնակամ հրաժարական տալ:
    19:55
    06.07.22
    Ավելին