Լրահոս

2022-07-07
2022-07-06
  • Img default alt hy
    Առողջապահական
    Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով
    Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը 30%-ով աճել են, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գեբրեյեսուսի խոսքով՝ BA.4 և BA.5 տարբերակները ալիքներով տարածվում են Եվրոպայում և Ամերիկայում, իսկ Հնդկաստանում հայտնաբերվել է BA.2.75 նոր ենթատեսակ, որը վերահսկվում է։
    23:50
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները հետապնդել ու բռնել են հեռախոս հափշտակած երիտասարդին
    Հուլիսի լույս 1-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 2.30-ի սահմաններում Ազատության հրապարակում նկատում են կասկածելի երկու հոգու: Նրանցից մեկը ձեռքով խփում է սրճարանի մոտ տեղադրված խաղասարքի ապակուն, կոտրում այն և թռցնում բջջային հեռախոս: Տեսնելով մոտեցող պարեկներին՝ փախչում են: Հետապնդումը կարճ է տևում. Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում պարեկներին հաջողվում է բռնել նրանցից մեկին: Րոպեներ անց երիտասարդը ոստիկանության Կենտրոնական բաժնում էր: Պարզվում է՝ 23 տարեկան է, Սարի թաղի բնակիչ: Հետագա միջոցառումերի արդյունքում բաժնի քրեական հետախույզները պարզում են նաև նրա ընկերոջ ինքնությունը` նույն թաղի բնակիչ, 18-ը չբոլորած պատանի: Բերման ենթարկված երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    23:40
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում 65-ամյա տրակտորիստը գլորվել է ձորը, կա վիրավոր
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:15-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտրոով Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և հետընթացքով գլորվել ձորը: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/06/1217134/
    23:30
    06.07.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախից բռնի տեղահանվածները փախստականի կարգավիճակ են պահանջում Հայաստանի կառավարությունից
    Արցախից տեղահանվածները ամենօրյա ակցիաներ են սկսում Հայաստանի կառավարության դիմաց: Նրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից պահանջում են իրենց վերադարձնել Հադրութը, Շուշին կամ փախստականի կարգավիճակ տալ:
    23:20
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալը լարված պայքարում հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ
    Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 3-րդ մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպաանցի Ռաֆայել Նադալը 4 ժամ 20 րոպե տևած պայքարում հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող Թեյլոր Ֆրիցին: Աշխարհի 4-րդ ռակետը առավելության հասավ 6:3, 5:7, 6:3, 5:7, 6:7 հաշվով: Կիսաեզրափակիչում Նադալը կմրցի Նիկ Կիրյոսի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Նովակ Ջոկովիչն ու Կամերուն Նորիեն:
    23:10
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրանյութի հայտնաբերում Արենի գյուղում
    Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Հունիսի լույս 29-ի գիշերը ձեռնարկած միջոցառման արդյունքում Արենի բնակավայրում հայտնաբերվեց ու Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է: Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
    23:00
    06.07.22
    Ավելին
  • Առողջապահական
    Մոռացված Քովիդը «չի մեռել». Հայաստանում նոր դեպքերի թվի աճ կա, աշխարհում տարածվում են նոր շտամներ
    Հայաստանում կրկնակի ավելացել է նոր կորոնա-վարակակիրների քանակը: Չնայած մեր երկիրը շարունակում է մնալ «կանաչ գոտում», սակայն, Իտալիայում սկսած նոր կորոնա-աղետը, հայ առողջապահներին հուշում է, որ ժամանակն է կրկին ուժեղացնել քաղաքացիների զգոնությունը չմեռնող վիրուսի նկատմամբ:
    22:50
    06.07.22
    Ավելին
  • Միջազգային
    Մոսկվան վստահ է՝ Կիևը թունավոր նյութեր է օգտագործելու. Դոնեցկի մարզում բնակիչներին կոչ են անում հեռանալ
    Լուգանսկն ամբողջությամբ գրավելուց հետո ռուսական բանակը նոր ուժերով հարձակման է անցել Դոնեցկի այն տարածքների վրա, որոնք Ուկրաինայի վերահսկողության տակ են գտնվում: Կիևը այդ տարածքներում ապրող ավելի քան 350 հազար բնակիչներին կոչ է արել շտապ դուրս գալ՝ ռուսական Զինուժի հարվածների տակ չընկնելու համար:
    22:40
    06.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԳՇ պետը դառնում է ՊՆ ղեկավարի 1-ին տեղակալ. աղմկահարույց նախագիծը ներկայացվել է ԱԺ-ում
    Սուրեն Պապիկյանի կարծիքով զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առանձին պաշտոն ունենալը «խաթարում է երկրի պաշտպանության, զինված ուժի արդյունավետ կառավարումը»: Նա այսօր խորհրդարանում ներկայացրել է աղմկահարույց այն օրինագիծը, որը սահմանում է, որ հայկական զինուժի գլխավոր շտաբի պետի պարտականությունները կկատարի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
    22:30
    06.07.22
    Ավելին