Լրահոս

2022-07-06
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի նվազագույն գինը 402 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում
    Rate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 402 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.74 դրամ է, վաճառքինը՝ 6.52։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.60 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 404 դրամով, վաճառվում՝ 421 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 440 դրամ է։
    16:26
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Առատաշենում
    Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ՝ տեղի ունեցածն արագ բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման միջոցառումներին միացան ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները։ Շուտով նրանք տվյալներ ստացան, որոնք իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ հուլիսի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Առատաշենի բնակիչներից մեկը վիճաբանության ժամանակ դանակով խփել էր տուժածի որովայնին: Ճշտվեց նրա ինքնությունը։ Իրավապահների բացատրական աշխատանքն արդյունք տվեց նույն օրը։ Առատաշենի 39-ամյա բնակիչն ինքնակամ ներկայացավ Վաղարշապատի քննչական բաժին, ներկայացրեց հանցագործության գործիք դանակը և տվեց խոստովանական ցուցմունք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ։ 39-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Կատարվում է նախաքննություն։
    16:16
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Արևմուտքը կարող է կրճատել աջակցությունը Կիևին
    The Telegraph-ի փոխանցմամբ՝ Արևմուտքը կարող է կրճատել աջակցությունը Կիևին, եթե իրավիճակն Ուկրաինայում չփոխվի մինչև աշուն:  Թերթի թղթակից Ռոնալդ Օլիֆանտի խոսքով՝ արևմտյան երկրներում շատ ազդեցիկ մարդիկ անօգուտ են համարում Ուկրաինային աջակցությունը։ Բացի այդ, կադրերի սղության պատճառով կասկածներ կան զենքի մատակարարման արդյունավետության վերաբերյալ։
    16:07
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ՝ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված՝ առանձնապես խոշոր չափերով ընդհանուր՝ 3.205.000 ՀՀ դրամ գումարը: Բացի դրանից՝ հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև՝ ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել խոշոր չափերով՝ 990.000 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
    16:00
    06.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Կադիրովը խորհուրդ է տալիս Զելենսկիին փախչել
    Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ուկրաինացի զինվորականներին և Ուկրաինայի նախագահին խորհուրդ է տվել փախչել՝ ի պատասխան Վլադիմիր Զելենսկիի այն հայտարարության, թե ուկրաինացիները կվերադարձնեն Լիսիչանսկը: «Զելենսկին ասում է, որ կվերցնի Լիսիչանսկը, բայց նրա բանդերականները հակառակն են պնդում: Իմ խորհուրդն է ձեզ՝ փախեք, դա ձեզ մոտ լավ է ստացվում»,- ասել է Կադիրովը:
    15:45
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան և Իտալիան համագործակցության 9 համաձայնագիր են ստորագրել
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո տեղի է ունեցել ստորագրման արարողություն, որի ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Տեղեկության համաձայն՝ հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի ինֆորմացիայի փոխանակման, միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչման, դիվանագետների պատրաստման ասպարեզում համագործակցության և մի շարք այլ ոլորտներ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ADF) և MED Dialogues-ի միջև հնարավոր համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ:
    15:25
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պաշտոնական այցով Անկարա է ժամանել Սոմալիի նախագահը
    Անկարայում կայացել է պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Այցի շրջանակներում նախատեսված է Թուրքիայի և Սոմալիի նախագահների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպումը, որին կմասնակցեն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները:
    15:17
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
    Հուլիսի 4-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 37-ամյա Շանթ Գ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ՌԴ Պրիմորիեի երկրամասի ոստիկանության կողմից: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
    15:10
    06.07.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Դոնեցկի մարզի բնակիչներին կոչ են անում լքել իրենց տները. «Ռուսների գրոհներն ուժեղացել են»
    Դոնեցկի մարզի ուկրաինաբնակ հատվածին տեղի իշխանությունները կոչ են արել անմիջապես լքել տները, քանի որ ռուսների գրոհներն ուժեղացել են: Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ խաղաղ բնակիչների հեռանալը թույլ կտա ուկրաինական բանակին «ավելի շատ կենտրոնանալ թշնամու ուղղությամբ»։ Նա ասել է, որ հիմա Մոսկվայի թիրախում Կրամատորսկ և Սլովյանսկ քաղաքներն են:
    15:02
    06.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սաղաթելյանը Ստրասբուրգում ներկայացրել է Դիմադրության շարժման նպատակներն ու առաջիկա ծրագրերը
    «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է, որ հայ ժողովրդի համար անընդունելի է որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում։ Սաղաթելյանը որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և հակամարտության կարգավորման միջոց կարևորել է Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և կարգավիճակի հարցը:
    14:56
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թշնամին Սև լճի հատվածում վերահսկում է ռազմավարական բարձունքներ և 13 քկմ տարածք
    ​ «Hetq.am»-ը գրում է․ «2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլև ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սև լճի հատվածում՝ խորանալով մինչև 3 կմ: Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երևում: 2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար Այս անգամ կանդրադառնանք Սև լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի և Փոքր Իշխանասար գագաթների միջև ընկած տարածքը, ներառյալ՝ Սև լիճն ու դրա հարևան Ջիլի լիճը: Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց և ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլև տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սև լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ: Հայկական կողմի հասանելիությունը Սև լճին հարաբերական է Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արևմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սև լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարևմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ և իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է: Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարևմտյան ափ տանող ճանապարհը և ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սև լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արևմուտքից (ներքևի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) և Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքևի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է): Լուսանկարն արված է 2013-ին Մեծ Իշխանասարից, որն այսօր հայկական վերահսկողության տակ է (commons.wikimedia.org) Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջև, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիները այս երկու լեռնագագաթներին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարևմտյան ափ տանող ճանապարհը և ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջև հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը: 1280 հեկտար տարածք Սև լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» և ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երևում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ․ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան: Մանրամասների համար սեղմեք նշանների վրա Գծերով իրար ենք միացրել ադրբեջանցիների առաջապահ դիրքերը: Այս հաշվարկով ստացվում է, որ ադրբեջանիցների վերահսկողության տակ է անցել 12,8 քկմ կամ 1280 հեկտար տարածք: Սա հավասար է 1793 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսին ունի Երևանի «Հանրապետական» ստադիոնը:   Հասկանալի է, որ ունենալով բարենպաստ դիրքեր շրջակայքի վրա գերիշխող բարձունքների վրա՝ թշնամին վերահսկում ու դիտարկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվողն է: Այս առումով ամենամտահոգիչը, թերևս, հայկական բնակավայրերի ու ճանապարհների՝ ադրբեջանցիների խոցման տիրույթում գտնվելն է:  Անվտանգային ռիսկ Անվտանգային լուրջ ռիսկ է այն հանգամանքը, որ թե՛ Գլուխ Ձագեձորի սարից, թե՛ վերջինիս հարևան 2924 մ բարձրությամբ գագաթից, որտեղ ևս դիրքավորվել է թշնամին, տեսադաշտ է բացվում դեպի Գորիս և դրան կից Ակներ ու Վերիշեն գյուղեր: Մասնավորապես՝ Ձագեձորից մինչև Գորիս և Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ուղիղ գծով 10 կմ է, ինչը խոցելի հեռավորություն է հրետանու համար: Նույն գագաթից Ակներ գյուղը 8 կմ-ի վրա է, Վերիշենը՝ 9 կմ-ի: Բնակավայրերին ավելի մոտ է ադրբեջանցիների զբաղեցրած 2924 մ բարձրությամբ գագաթը, որտեղից մինչև Ակներ 6 կմ է, Վերիշեն՝ 7, Գորիս՝ 8: Թշնամու հրետանու համար բարենպաստ է նաև Փոքր Իշխանասարի հեռավորությունը նշված բնակավայրերից, մասնավորապես՝ մինչև Գորիս 14 կմ է: Իշխանատափից մինչև Փոքր Իշխանասար 2021-ի մայիսին ադրբեջանցիները Սև լճի արևելքում առաջացել են մինչև Իշխանատափ բարձունք (2561 մ), որտեղից երևում են 5 կմ հեռավարության վրա գտնվող Խոզնավար և Վաղատուր գյուղերը: Այս բարձունքով է անցնում Գորիս-Վերիշեն-Ակներ-Սև լիճ ճանապարհը, որը փակվել է. հենց ճանապարհի վրա իրար դիմաց են տեղակայվել հայկական ու ադրբեջանական դիրքերը: Արևմուտքում էլ թշնամին հասել է մինչև Փոքր Իշխանասար՝ ճանապարհ հարթելով Սև լիճը հյուսիսից եզերող զառիթափի վրայով: Իշխանատափից մինչև Փոքր Իշխանասար 8,2 կմ է: Թշնամին օկուպացրել է պետական արգելավայրը, արոտավայրերն ու ջրամբարը Սև լիճն ընդգրկող 240 հեկտարը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, այն ճանաչվել էր պետական արգելոց, իսկ 2001-ին ՀՀ կառավարությունն արգելոցը դարձրել է արգելավայր: Ըստ «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրության՝ այն գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով): Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը: Ադրբեջանցիների օկուպացրած տարածքներն անասնապահությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչությունն օգտագործում էր որպես արոտավայր: Առցանց քարտեզներն ուսումնասիրելիս թե՛ օկուպացիայից առաջ, թե՛ հետո կարելի է տեսնել սարվորների ցանկապատած բազմաթիվ մակաղատեղերը, որոնք հակամարտ զորքերի շփման գոտում հայտնվելուց հետո դարձել են անօգտագործելի: Տարածաշրջանի տնտեսությանը վնաս է հասցվել նաև Սև լճի հարևան Ջիլի լճի օկուպացիայով: Վերջինս հայտնի է տարբեր անուններով՝ Ջանլիճ, Ջինլի, Ջելնի, Ջալին, Ջալնի, Ջան, Ջանլի, Ջապլի, Ջապնի: Այս լիճը վերածված է ջրամբարի, և ըստ տարբեր քարտեզների («Google», «Yandex»), ԽՍՀՄ-ից ժառանգված հայ-ադրբեջանական սահմանն այս պարագայում ևս, ինչպես Սև լճի դեպքում, անցնում է ջրամբարի հայելու վրայով, բայց ի տարբերություն Սև լճի՝ Ջիլիի չնչին մասն է գտնվում ադրբեջանական կողմում, ընդ որում՝ քարտեզների համաձայն՝ սահմանն անցնում է նաև պատվարի վրայով՝ կիսելով այն: Ժամանակին «Հետքը» գրել էր Հայաստանի ջրամբարների մասին՝ օգտագործելով ոլորտի մասնագետների տրամադրած տվյալները: Ըստ դրանց՝ Ջիլի լճի ջրամբարի ընդհանուր ծավալը 0,5 մլն խմ է: «Google»-ի քարտեզի չափումներով՝ հայելու մակերեսը շուրջ 27 հեկտար է կամ 0,27 քկմ: Ջրամբարից սկիզբ է առնում Խոզնավար գետը, որը հոսում է համանուն գյուղի միջով ու Ծիծեռնավանքի մոտ միանում Աղավնո գետին: Բայց Ջիլին կարևոր դեր ունի ոչ միայն Խոզնավար գյուղի համար: 2005-ին ՀՀ կառավարությունն այս ջրամբարը, որը գնահատվել էր 812 հազ. դրամ, ամրացրել էր ջրային պետական կոմիտեին, սակայն 2012-ին որոշել էր հետ վերցնել ու նվիրել Վերիշեն գյուղին (որոշման մեջ ջրամբարի տարածքը նշվում է 23 հա), ինչից հետո պիտի համատեղ օգտագործվեր Վերիշեն, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ, Խնձորեսկ գյուղերի կողմից: Ըստ կառավարության 2012 թ. հաղորդագրության՝ ջրամբարն ավելի քան 20 տարի չշահագործվելու պատճառով հայտնվել էր անմխիթար վիճակում, իսկ նվիրաբերությունից հետո նշված գյուղերի արոտների բարելավման ծրագրով պիտի նորոգվեր, կառուցվելու էր նաև արոտների ջրարբիացման նոր ցանց, որի շնորհիվ պիտի ջրարբիացվեր 8000 հա արոտավայր, ինչի շնորհիվ նախատեսվում էր թե՛ անասնագլխաքանակի ավելացում, թե՛ ֆինանսական հոսք տեղական բյուջեներ։ Ճիշտ պատասխանը՝ ավելի քան 45 քկմ Վարդենիսի տարածաշրջանում, հաշվի առնելով թշնամու առաջապահ մարտական հենակետերի թիկունքում հայտնված տարածքը, մենք հաշվարկել էինք առնվազն 32 քկմ, իսկ Սև լճի հատվածում՝ 12,8 քկմ, այսինքն՝ ընդհանուր շուրջ 45 քկմ: Սրան պիտի գումարենք նաև Գեղարքունիքի Կութ գյուղի հատվածում թշնամու օկուպացիան։    2021-ի նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Սև լճից ոչ հեռու՝ Ծիծեռնաքարի հատվածում, ինչպես նաև Ջերմուկի ուղղությամբ նոր ագրեսիա սանձազերծեց, ինչի հետևանքով հայկական կողմը դիրքային և մարդկային կորուստներ ունեցավ, և ամսի 16-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թ․ մայիսի 12-ից թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քկմ ինքնիշխան տարածք: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում Փաշինյանը նշեց. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել» (նկատի ուներ 41 քկմ-ի օկուպացիան): Այս թիվը հետո շատ շրջանառվեց: Բայց ահա 2021-ի նոյեմբերի 23-ի ասուլիսում Փաշինյանն ասաց. «2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քկմ՝ 40-45 քկմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք»: Իսկ ահա այս տարվա մայիսի 29-ին, արձագանքելով ադրբեջանցիների հերթական սադրանքին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց. «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021 թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քկմ տարածք»: Այսպիսով՝ 2021-ի նոյեմբերի 16-ին Փաշինյանն ասում էր, որ մայիսի 12-ի օկուպացիայի ծավալը (41 քկմ) չի փոխվել նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ, մեկ շաբաթ անց նշում էր, որ մայիսի 12-ին Ադրբեջանն օկուպացրել է 40-45 քկմ, իսկ ահա ԱԳՆ-ն վերջերս հայտարարում է, որ թշնամին Սոթք-Խոզնավար հատվածում օկուպացրել է ավելի քան 45 քկմ տարածք: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ ադրբեջանական օկուպացիան նշված հատվածում իսկապես գերազանցում է 45 քկմ-ն»:     ​
    14:49
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
    Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են Lexus GX470, Infiniti FX30, Kia, Toyota Camry, Opel մակնիշի ավտոմեքենաները։   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։   Բախման հետևանով էլ Kia-ն կողաշրջվել է։ 
    14:42
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փաշինյանի «Հայկական խաչմերուկը» ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովում. թյուրքագետ
    Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հանրապետության նախագահի պաշտոնամուտի իր ելույթում (1991 թ.) որպես արտաքին քաղաքականության բնագավառում իր 5 գերակայություններից մեկը հայտարարում էր «Կայուն առեւտրական եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի եւ Իրանի հետ` Հայաստանը հաղորդակցության փակուղուց բանուկ միջազգային խաչմերուկի վերածելու նպատակով»։ Անցավ 30 տարի, ու խաչմերուկի մասին այս անհեթեթությունը, որը ոչ մի կապ չունի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրողությունների հետ, նորից դարձավ օրակարգային, այս անգամ՝ կապիտուլյանտի կողմից, ով ամիսներ առաջ հայտարարեց «Հայկական խաչմերուկի» ստեղծման մասին, որը ոչ այլ ինչ է, քան Ադրեջան-Թուրքիա տարանցիկ կապի ապահովումը և որը որևէ կապ չունի ՀՀ ազգային-պետական շահերի հետ։
    14:35
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալություն՝ Սևան քաղաքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ մասի տեսուչի կողմից զեկուցագիրը ստացվել է 2022թ. հուլիսի 04-ին` ժամը 20:15-ի սահմաններում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Սևան քաղաքի 27 և 34-ամյա բնակիչներ են: Նախնական տվյալներով՝ նշված օրը Սևան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել վերջիններիս միջև, ինչը շարունակվել է նույն քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտ, որի ընթացքում նշված անձինք իրենց մոտ պահվող հրազեններից կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Նկատի ունենալով, որ Ոստիկանությունից ստացված զեկուցագիրը պարունակել է առերևույթ հանցաքների փաստական նկարագրություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում միջադեպին մասնակից հիշյալ անձանիցից մեկը՝ 34-ամյա տղամարդը, հայտնաբերվել և ձերբակալվել է՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու կասկածանքով: Հայտնաբերվել է նաև վերջինիս պատկանող ‹‹Range Rover›› մակնիշի ավտոմեքենան՝ հրազենային վնասվածքներով, իսկ դեպքի վայրի զննությամբ՝ շուրջ երեք տասնյակ պարկուճ: Նշանակվել են դատաքրեագիտական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից մյուս անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    14:27
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոր մանրամասներ «Յունիբանկ»-ի մասնաճյուղում պայթյունից տուժածների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    ​ Այսօր՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Պարզվել է, որ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել: Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար: Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։ Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած Mazda, Opel և երկու Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։ ​
    14:21
    06.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու են նաև «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները
    «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը քննարկվելու է նաև այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում: Բացի այս նախագծից օրակարգում ընդգրկված է նաև առողջապահական, հարկային, իրավական ոլորտներին վերաբերող ևս 21 հարց:
    14:14
    06.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    ԳՇ պետը կլինի ՊՆ ղեկավարի 1-ին տեղակալ. Պաշտպանության նախարարն ԱԺ-ում ներկայացրել է աղմկահարույց նախագիծը
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդարանի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում ներկայացրել է աղմկահարույց այն նախագիծը, որը սահմանում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է լինելու: Սա, ըստ Պապիկյանի, հնարավորություն է տալու բանակն ուղղահայաց կառավարել:
    14:07
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան և Պակիստանը քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր
    Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ, հայտնում է ermenihaber-ը։ Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական ​​հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք ունեն խոր պատմական, մշակութային և կրոնական կապեր։ Կողմերը պայմանավորվել են բարելավել ռազմական հարաբերությունները, հատկապես վերապատրաստման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։
    14:00
    06.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չստացվի այնպես, որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի». Տիգրան Աբրահամյանը՝ Սուրեն Պապիկյանի հայտարարության մասին
    Պաշտպանության նախարարն այսօր հայտարարել է, որ մտադրություն ունեն Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանները միավորել՝ ստեղծելով ռազմական ակադեմիա, որտեղ նաև ավելանալու է ֆակուլտետ սահմանապահ զորքերի ուսուցման համար: Այն, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության առանձնահատկությունները հաշվի առնելով նման ֆակուլտետի անհրաժեշություն կա, դա միանշանակ է, այլ բան է, թե ուսուցման գործընթացը ինչպե՞ս է կազմակերպվելու, ի՞նչ մասնագետներով և ի՞նչ բովանադակությամբ: Բայց ասելիքս այլ բանի մասին է: Երկու համալսարանների միավորման թեման տարբեր ժամանակներում քննարկվել է և դրանք չմիավորելու հիմնական պատճառը եղել է երկու բուհերի ու հատկապես ռազմական ավիացիոն համալսարանի բազայի՝ որպես առանձին միավոր գործելու նպատակահարմարությունը: Վերջին տասնամյակում ռազմական ավիացիոն համալսարանը նաև լուրջ աշխատանքներ է տանում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ՝ և կրթական, և պատրաստության, և թե ուսումնասիրությունների մասով ու մասնագետները պնդում են, որ այդ երկու ռազմական համալսարանների միավորումը ոչ միայն ուսումնա-մասնագիտական հարցերում խնդիր չի լուծի, այլ նոր խնդիրներ կհարուցի: Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից, համենայդեպս, այս տարիներին, բուհերի դասախոսական կազմի, մասնագետների հետ զրույցներում ավելի համոզիչ են եղել բուհերի՝ առանձին գործելու հիմնավորումները: Կրկնում եմ՝ ռազմական կրթության հարցը պետք է լինի զինված ուժերի բարեփոխումների առաջնային ուղղություններից, սակայն դրա հիմքում պետք է դրվի որակի, բովանդակության և անհրաժեշտ միջավայրի ձևավորման, այլ ոչ թե մեխանիկական միավորումների հարցը: Միանշանակ է, որ ռազմական կրթության առումով արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սա ուղղակի քննարկման ենթակա էլ չի, բայց չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը:
    13:53
    06.07.22
    Ավելին