Լրահոս
2022-07-15
-
ԱշխարհՖրանսիայում հրդեհներն արդեն ավելի քան 7 հազար հեկտար անտառ են ոչնչացրելՖրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա դեպարտամենտում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար հեկտար անտառ, հայտնել է նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտուրան: «Լա տեստ-դե-Բուշ կոմունայում ոչնչացվել է 3100 հեկտար անտառ։ Երեք տուն և երկու ռեստորան է ոչնչացվել Կոզա քաղաքում: Լանդիրի կոմունայում ոչնչացվել է 4200 հեկտար անտառ»,- ասված է Twitter-ի կոմունայի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրդեհների տարածման հետ կապված իրավիճակը նախկինի պես անբարենպաստ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 10 հազարի:Ավելին16:1415.07.22 -
ՀայաստանՋո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցիԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:Ավելին16:0715.07.22 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը ստորագրել է Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունըԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արթուր Ղազինյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ:Ավելին16:0315.07.22 -
Հայաստան«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթեր է սկսում Վոլգոգրադից Երևան«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի Երևան չվերթեր է սկսում: Չվերթերը պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ավիաընկերությունից: «Ռոսիան» ընդլանում Է թռիչքների աշխարհագրությունը եւ բացում Է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել Է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում Է ուղիղ կանոնավոր չվերթեր Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երեւան կարելի Է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից եւ Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից եւ ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ Է ուղեւորներին առաջարկել թռիչքներ դեպի Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ - Երեւան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի եւ շաբաթ օրերին:Ավելին16:0015.07.22 -
ՀայաստանԴատի ժամանակ մահացել է պրոդյուսեր Արմեն ԳրիգորյանըՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: Նա ուշագնաց է եղել դատարանի դահլիճում, ինչից հետո հայտնի է դարձել, որ Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել։ Լուրը հաստատել է նաև շտապօգնության տնօրենը: Արմեն Գրիգորյանը անազատության մեջ էր պահվում մայիսի 17-ից:Ավելին15:5515.07.22 -
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվիՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 18-ին ժամը 11:00-ից մինչև հուլիսի 19-ը ժամը 11:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Վ.Կ. Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մհեր Գևորգյան» ԱՁ-ի, «Մել Մետալ» և «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, մեկտեղ տեղեկացնելով, որ հուլիսի 18-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը:Ավելին15:4915.07.22 -
ԱռողջապահականԱռողջապահության նախարարությունը ներկայացրել է կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծՀՀ առողջապահության նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ: Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում: Ըստ նախագծի՝ կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ: Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին:Ավելին15:4215.07.22 -
ՔաղաքականԱսրյանին Անդրանիկ Քոչարյանի խառնակչության պատճառով էին հանել. Սեյրան Օհանյան24news.am-ը գրում է. «Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մեր զինված ուժերի գրագետ, ճանապարհ անցած, առաջին գծում ծառայած զինվորականներից է։ Այս մասին 24News-ին ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասրյանի երեկվա նշանակմանը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտնում։ Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Ասրյանը պետք է որ ամեն ինչ անի այս դժվարին շրջանում իրավիճակից դուրս գալու համար։ Նախկինում գեներալ-մայոր Ասրյանը զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, որում նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին: Ասրյանը նույնպես այն բարձրաստիճան զինվորականների թվում էր, որոնք ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ 2021-ի փետրվարի 25-ին կոչ էին արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ասրյանի կինը և երկու երեխաները Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքերով՝ ամիսներ առաջ «Անդրանիկ Քոչարյանի և նրա ՔՊ-ի թիմակիցների խառնակչության և մանրախնդրության պատճառով գեներալ-մայոր Ասրյանը ազատվեց պաշտոնից և տեղափոխվեց ավելի ցածր պաշտոնի»։ «Եվ հիմա հասկանալով հարցի իրողությունը և պաշտոնի կարևորությունը՝ նրան նշանակեցին բարձր պաշտոնի։ Սա արդեն խոսում է նրա մասին, որ գեներալ-մայոր Ասրյանը ունի անհրաժեշտ կարողություններ։ Ասրյանը եղել է Օպերատիվ գլխավոր վարչության պետ, մի քանի հարցազրույցներում էլ ասել եմ, որ երբ իրադրությունը սահմանին ծանր էր, Ազգային ժողովում փակ, գաղտնի քննարկման ժամանակ նա համարձակություն կամ միամտություն ունեցավ ՔՊ-ականների մոտ ինձ դիմել «գեներալ»-ով, «նախարար»-ով, մի քանի գովեստի խոսքեր ասեց որոշ հարցերի, առաջնագծի հետ կապված, և իրեն ազատեցին պաշտոնից 1 ամիս հետո, տարան ավելի ցածր պաշտոնի՝ գեներալ-լեյտենանտի պաշտոնից գեներալ-մայորի։ Հիմա արդեն հասկացել են, որ ինքը նորմալ գեներալ է և նշանակել են ԳՇ պետ։ Այս ծանր իրավիճակում, դժվարին պատասխանատու գործում ես միայն կարող եմ նրան հաջողություն ցանկանալ», - եզրափակեց Սեյրան Օհանյանը։Ավելին15:4215.07.22 -
ՀայաստանԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրըԾնվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը: Երեխային անվանակոչել են եղբոր՝ Մխիթարի անունով:Ավելին15:3515.07.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Երևանում է ԱՄՆ ԿՀՎ տնօրենը. ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում | 15.07.2022Ավելին15:3015.07.22 -
ՔաղաքականԱրմենն ուշագնաց եղավ, նիստը հետաձգվեց․ Սյուզի Բադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրմենն ուշագնաց եղավ, նիստը հետաձգվեց, առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Այս մասին գրել է լրագրող Սյուզի Բադոյանը։ «15 րոպե է՝ սառը գետնին պառկացրել են։ Ոչ շտապ օգնությունն է հասել տեղ, ոչ ինքն է ուշքի գալիս։Ավելին15:2515.07.22 -
ԻրավականՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ Նախնական տեղեկություններով` Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և առայժմ գիտակցության չի եկել։ Դատարանում հայտարարվեց, որ շտապօգնության բրիգադն արդեն ճանապարհին է։Ավելին15:2015.07.22 -
ՏարածաշրջանԱլիևի սիրտը թատրոն է ուզում. Ադրբեջանի նախագահի հրամանագիրըԱդրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու, ինչպես փաստաթղթում է գրված, Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Հրամանագրում նշվում է, որ թատրոնը «հիմնադրվել է Իրևանի շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։ Երևանը ներկայացվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», ու ընդգծվում՝ «1918-1920 թթ. Երևանում հայերի կողմից ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարկվել»: Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։Ավելին15:1015.07.22 -
ՀայաստանԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը ժամանել է ԵրևանԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։ Նախատեսված է բարձր մակարդակի հանդիպումներ։ Այս պահին պաշտոնական տեղեկություն չկա։ ԱՄՆ դեսպանատունը Բըրնսի այցի մասին տեղեկություն չի հրապարակել։Ավելին15:0015.07.22 -
Արտաքին քաղաքականությունՆախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը. քաղաքական ճգնաժամ՝ ԻտալիայումԻտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի ներկայացրած հրաժարականի դիմումը, հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Մատարելլայի առաջարկով՝ վարչապետ Դրագին հուլիսի 20-ին ելույթ կունենա խորհրդարանում, կներկայացնի իր հրաժարականի որոշման պատճառներն ու մանրամասները:Ավելին14:5015.07.22 -
Արտաքին քաղաքականությունՇրի Լանկայի նախագահի հրաժարականը հաստատվել էՇրի Լանկայի խորհրդարանի խոսնակը պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել։ Ավելի վաղ հայտնի էր, որ խոսնակը էլեկտրոնային փոստով է ստացել նախագահի հրաժարականի դիմումը և դրա լեգիտիմությունը պարզելու համար դիմումը փոխանցել է իրավաբաններին։Ավելին14:4015.07.22 -
ՀասարակականԲյուրականում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել 54-ամյա տղամարդ. նա մահացել էԲյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին, ժամը 11։40-ին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10.50-ի սահմաններում։ «Ժամը 19.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– նշված է հաղորդագրությունում: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:3015.07.22 -
ԻրավականԴանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանությունՀուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: Նույն օրը, ժամը 04.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը: Կատարվում է քննություն:Ավելին14:2015.07.22 -
ՀայաստանՓաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք ԻշխանյանԱմիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են։Ավելին14:1015.07.22 -
ՍպորտԲարսելոնայի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է կատալոնական ակումբի երկրորդ թիմը«Բարսելոնան» հայտարարել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա մեքսիկացին երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում: Մարկեսը կատալոնական ակումբի նախկին պաշտպանն է, ով թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:Ավելին14:0215.07.22