Լրահոս
2022-07-15
-
ՀայաստանԴոլարի առքի նվազագույն գինը 410 դրամ է. տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերումRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 410 դրամ է, վաճառքինը՝ 426 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 432 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.80 դրամ է, վաճառքինը՝ 7.10։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.66 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 406 դրամով, վաճառվում՝ 427 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 445 դրամ է։Ավելին12:1915.07.22 -
ՔաղաքականՏնտեսական ֆաշիզմ․ ու՞մ շահերն է սպասարկում Ռուստամ Բադասյանը. Անդրանիկ Թևանյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տնտեսական ֆաշիզմ և հարկային տեռոր․ ու՞մ շահերն է սպասարկում ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը Պետության անվտանգության ու զարգացման հիմքերից մեկը տնտեսությունն է։ Երկիրը կարող է փլուզվել առանց մեկ կրակոցի, եթե տնտեսական հարաբերությունները սխալ են կառուցված։ ԽՍՀՄ–ը դրա վառ ապացույցներից է։ Շուկայական տնտեսության հիմքը մասնավոր սեփականության ինստիտուտի պաշտպանությունն է։ Սրբության սրբոց է համարվում բանկային գաղտնիքը։ Եթե իշխանությունը որոշում է մտնել մասնավոր հարաբերոությունների մեջ և «հոտոտել» բանկային հաշիվները, ապա դա քաղաքական տոտալիտարիզմի նախերգանքն է դառնում ու պետության փլուզման նախանշանը։ Նիկոլական իշխանությունը տնտեսական դաշտին առնչվող մի շարք որոշումներ է կայացնում, որոնք բերելու են նույնանման փլուզումների, ինչպիսին որ բերեցին բանակը կազմաքանդելու, հանրությանը պառակտելու և Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը փակուղի մտցնելու իրենց քայլերը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որը բառիս բուն իմաստով մեր տնտեսության հերն անիծելու է՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։ ՊԵկ ղեկավար Ռուստամ Բադասյանը, ով կասկածելի արժանիքների համար նշանակվել է գլխավոր հարկահավաք, գործում է այնպես, ինչպես կգործեր թշնամական երկրի դիվերսանտը կամ գործակալը։ Նա առաջարկում է փոփոխություններ մտցնել մեր օրենսդրության մեջ («Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքներ)։ Այդ փոփոխությունները պետք է հնարավորություն տան ՊԵԿ–ին տիրապետել յուրաքանչյուր տնտեսվարողի (մեծից մինչև փոքր) բանկային տեղեկատվությանն առանց դատարանի որոշման։ Նախկինում ՊԵԿ–ի համար տնտեսվարողների բանկային գաղտնիքը հասանելի էր միայն որոշակի հիմքերի ու դատական որոշման դեպքում։ Հիմա առաջարկվում է ՊԵԿ–ի համար կանաչ լույս վառել հարկային տեռորի և բանկային ոլորտում քիթը խոթելու համար։ Եթե ՊԵԿ–ի առաջարկներն անցնեն, ապա Հայաստանում տնտեսական ֆաշիզմ կհաստատվի։ Այդ պայմաններում խոսել ներդրումներից, բիզնեսի զարգացումից պարզապես անիմաստ կդառնա։ Կապիտալը ոչ թե կարտահոսի Հայաստանից, այլ կփախչի։ Տնտեսական ճգնաժամը կվերածվի տնտեսական աղետի։ Թե ինչ նպատակով է այս հակապետական նախաձեռնությունն իրականացվում, կարելի է միայն ենթադրել։ Եթե մեր թշնամի պետությունը ցանկանա փլուզել Հայաստանը, ապա տնտեսության մեջ պետք է իրականացնի այն, ինչն առաջարկում է Բադասյանի «կանտոռան»։ Սա տնտեսական կյանքում երիտթուրքություն անել է նշանակում, այլ գնահատական հնարավոր չէ տալ»։Ավելին12:1415.07.22 -
ՍպորտՄխիթարյա՜ն․ ինչպես են Ինտերի երկրպագուները վանկարկում հայ ֆուտբոլիստի ազգանունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ինտերը» Միլանում երկրպագուներին ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին։ Հայ կիսապաշտպանը տեսանյութ է հրապարակել, որում միլանյան ակուբի երկրպագուները ողջունում են Հենրիխին՝ վանկարկելով նրա ազգանունը։ «Ինտերը» Միլանում երկրպագուներին ներկայացրել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանին, գրում է «Armsport.am»-ը։ Հայ կիսապաշտպանը տեսանյութ է հրապարակել, որում միլանյան ակուբի երկրպագուները ողջունում են Հենրիխին՝ վանկարկելով նրա ազգանունը։Ավելին12:0715.07.22 -
ՔաղաքականԻնչո՞ւ ՔՊ-ն վախեցավ դիմել ՍԴ. Արտակ ԶաքարյանԵրեկ կապիտուլյանտները հերթական անգամ «մկների ժողով» էին հրավիրել`ԱԺ բոլոր ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով: Ինչպես և սպասվում էր, վախեցան հարցը տանել Սահմանադրական Դատարան: Ինչու՞: Իրենք էլ են շատ լավ հասկացել, որ ընդդիմադիր պատգամավորների «բացակայությունը» հստակ քաղաքական քայլ է, և բխում է ընդդիմության ընտրազանգվածի շահերից: ՔՊ-ն վախեցել է բացահայտ կերպով դեմ դուրս գալ հայ հասարակության մի զգալի հատվածին, դրանով իսկ վտանգելով առանց այդ էլ անկում ապրած իրենց ռեյտինգը: Կապիտուլյանտները վստահ էին, որ մանդատից զրկված հայտնի քաղաքական գործիչները շարունակելու էին ակտիվ փողոցային պայքարը, իսկ նրանց փոխարինած ընդդիմադիր նոր պատգամավորները շարունակելու էին ԱԺ աշխատանքների բոյկոտը` դրանով իսկ նոր թափ ու թարմություն հաղորդելով «Դիմադրության» շարժմանը: ՔՊ-ն, հասկանալով ստեղծված քաղաքական ճգնաժամի սպառնալիքները, շարունակ փորձելու է պայքարել ներքաղաքական «կայունություն» ցուցադրելու համար: ՍԴ չդիմելով, ինչպես արդեն ասել էի նախկինում, սրանք փորձել են տեղ թողնել և առաջիկայում խնդրել-համոզելու են ընդդիմադիր ֆրակցիաներին` վերադառնալ պառլամենտ: Կապիտուլյանտները մտավախություն ունեն, որ ՍԴ դիմելով նրանք ի ցույց կդնեն քաղաքական ընդդիմությանը տոտալ ճնշումների ենթարկելու հերթական ակնառու փաստը: Դա անհետևանք չէր մնալու նաև «ժողովրդավարության վերջին փշուրները» քամուն տալու տեսանկյունից: Նիկոլի իշխանությունը խարխլվում է և առաջիկա տարածաշրջանային զարգացումներում նրանք ստիպված են լինելու գերտերությունների գործոնի կամ նոր ռազմական բախման ազդեցության տակ գնալ նոր կորուստների ու կապիտուլյացիայի: Սրանք լավ են հասկանում, որ այսօր Հայաստանի միակ փրկօղակը ընդդիմության շարժումն է: ՔՊ-ն փորձել է նաև էժանագին դիվիդենտներ շահել` իբրև թե ժողովրդավար և վստահ երևալու համար: Բայց դա նույնիսկ ծիծաղելի չէ, այլ ավելի շատ հիշեցնում է թույլիկ մարդու կողմից արված անօգուտ նախազգուշացումների: Իշխանությունը կորցնելու և Հայրենիքի դեմ գործած աններելի հանցանքների համար պատասխանատվության վախը ստիպել է նրանց չսրել իրավիճակը և հաշտվել ընդդիմության քաղաքական բոյկոտի հետ: Հ.Գ. Զարգացումները շարունակվում են և մեր ժողովուրդը պետք է պարաստ լինի թուրք-ադրբեջանական հերթական ռազմական սադրանքներին:Ավելին12:0015.07.22 -
ՀասարակականLexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը մարվել էԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։Ավելին11:5215.07.22 -
ԻրավականԿանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն ԱվստրալիաՊետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:Ավելին11:4615.07.22 -
ՔաղաքականՄեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն․ Վահե ՀովհաննիսյանԵրասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը կանգնեցնելու։ Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել։ Պատասխանը միանշանակ է. այո´, կարող են, և ոչ միայն կարող են, այլև՝ ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Այսօրվա հանրային դաշտում կան կրթված մարդիկ, ովքեր գիտեն, որ ազգերի կենսունակությունը ոչ այնքան ընդհանուր անցյալով է պայմանավորվում, որքան՝ ընդհանուր ապագայի հնարավորությամբ։ Մեզ պետք է ընդհանուր ապագա ունենալու կամքը։ Որևէ պարագայում չի կարելի երասխահունցուն կամ Նիկոլին ծափերով դիմավորող մյուս գյուղացիների երևույթին մակերեսորեն վերաբերվել։ Գուցե դա բեմադրված տեսարան է. հավանական է, որ ցանկացած իշխանության ղեկավարի նույն գյուղերում նույն մարդիկ նույն բանը կասեն։ Վաղը փոխվի իշխանություն՝ նույնը կադրերը հանգիստ կարելի է ստանալ։ Դա չէ էականը։ Պարզվում է՝ Երասխահունում չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ջուր, չկա հոսանք։ Սա մեր իրավահասար քաղաքացու կենսամակարդակն է։ Երթերը գլխավորող շարքերում նման խնդիր գոյություն չունի։ Ահա այստեղ առաջանում է լուրջ խզվածություն, որը բերում է իրար չհասկանալուն, միասնական տագնապ և միասնական օրակարգ չունենալուն։ Նման փոքր երկրում ո՞նց էր հնարավոր այսքան սոցիալական բևեռացվածություն։ Խզվածությունն այնքան մեծ է, որ խոսքն արդեն ոչ թե զուտ սոցիալական բևեռացվածության, այլ՝ քաղաքակրթական բևեռացվածության մասին է։ Դպրոց, մանկապարտեզ, հոսանք և ջուր չունեցող ՀՀ քաղաքացին դժվար է հասկանալու 100 հազարանոց մեքենաներով հանրահավաքի եկող, երեխային 200 հազար դրամանոց մանկապարտեզ ու ԱՅԲ տանող խավին։ Ադրբեջանում էլ կա ծայրահեղ սոցիալական անարդարություն, բայց հաղթանակը միառժամանակ դրանք մեղմում է և ստեղծում ընդհանուր հաղթանակի մթնոլորտ։ Իսկ պարտությունը շատ նենգ բան է։ Ընդհանուր պարտության գիտակցության գալը շատ բարդ խնդիր է։ Դրա համար կոնսոլիդացնող ուժեղ լիդերներ կամ նոր թարմ հոսանքներ են պետք, որոնք իսկապես տեր կկանգնեն իրականությանը և ընդհանուր արդար պետության մթնոլորտ կստեղծեն։ Քանի դեռ սա չկա, մենք մեծ վտանգի տակ ենք. այս ամենը հարցականի տակ է դնում ոչ միայն պետության գոյության հեռանկարը, այլև՝ իմաստը։ Սա կարող է բերել նաև սոցիալական ագրեսիայի նոր, իսկապես արյունալի փուլին, և ռեսուրսների տիրապետող խավը, կարծում եմ, այս ռիսկը պետք է աչքաթող չանի։ Երասխահունը և Նիկոլին ծափահարող կողքի գյուղերի մեր քաղաքացիներն իրականում հուշում են լուծումները։ Ընդդիմադիր խմբակցությունները պետք է գնան նույն գյուղերը՝ Երասխահուն, Պտղունք, Արգինա, Հովտամեջ և այլն։ Գնան, հանգիստ խոսեն մեր հայրենակիցների հետ։ Տեսնեն իրական պատկերը, անկեղծորեն ցույց տան, որ հասկանում են նրանց սոցիալական խնդիրները, և որ նրանց օրակարգը ընդդիմադիր շարժման օրակարգի կարևոր մասն է։ Փորձեն բացատրել, որ մենք հիմա ոչ թե դժոխքից ենք դուրս եկել, այլ՝ ուղիղ գնում ենք դեպի դժոխք։ Բոլորով։ Մղձավանջի լուծման բանալին ոչ թե «Հայաստանն առանց թուրքի» վանկարկման մեջ է, այլ՝ «Հայաստանն առանց իրար ատող ու իրար չհասկացող հայերի», «առանց ներքին թշնամանքի ու գռեհիկ անարդարության» գաղափարների, ընդհանուր հայկական ապագայի տեսլականի մեջ։ Խնդրի լուծումը, պայմանական ասած, Երասխահունում է. գնալ, խոսել, լսել իրար, ունենալ ընդհանուր օրակարգեր։ Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ։ Հայաստանի հիմնական վտանգը սահմանից այն կողմում չէ, այս կողմում է։ Մեր ազգը կազմաքանդված է այն աստիճանի, որ կորել է միասնական ապագայի գաղափարը։ Իսկ ազգերը կենսունակ են ապագայով։ Թե վճռորոշ դառնա գիտակցումը, որ պատմական աղետից ու ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակից ելքը միայն ու միայն նոր համատեղ ապագայի պրոյեկտն է՝ գրագիտության, արժանապատվության ու պրագմատիզմի վրա, ստեղծվեն աշխատանքի անհրաժեշտ միավորներ և ռեսուրսներ, վեց ամիս հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Եթե սա չի արԵրասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը կանգնեցնելու։ Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել։ Պատասխանը միանշանակ է. այո´, կարող են, և ոչ միայն կարող են, այլև՝ ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Այսօրվա հանրային դաշտում կան կրթված մարդիկ, ովքեր գիտեն, որ ազգերի կենսունակությունը ոչ այնքան ընդհանուր անցյալով է պայմանավորվում, որքան՝ ընդհանուր ապագայի հնարավորությամբ։ Մեզ պետք է ընդհանուր ապագա ունենալու կամքը։ Որևէ պարագայում չի կարելի երասխահունցուն կամ Նիկոլին ծափերով դիմավորող մյուս գյուղացիների երևույթին մակերեսորեն վերաբերվել։ Գուցե դա բեմադրված տեսարան է. հավանական է, որ ցանկացած իշխանության ղեկավարի նույն գյուղերում նույն մարդիկ նույն բանը կասեն։ Վաղը փոխվի իշխանություն՝ նույնը կադրերը հանգիստ կարելի է ստանալ։ Դա չէ էականը։ Պարզվում է՝ Երասխահունում չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ջուր, չկա հոսանք։ Սա մեր իրավահասար քաղաքացու կենսամակարդակն է։ Երթերը գլխավորող շարքերում նման խնդիր գոյություն չունի։ Ահա այստեղ առաջանում է լուրջ խզվածություն, որը բերում է իրար չհասկանալուն, միասնական տագնապ և միասնական օրակարգ չունենալուն։ Նման փոքր երկրում ո՞նց էր հնարավոր այսքան սոցիալական բևեռացվածություն։ Խզվածությունն այնքան մեծ է, որ խոսքն արդեն ոչ թե զուտ սոցիալական բևեռացվածության, այլ՝ քաղաքակրթական բևեռացվածության մասին է։ Դպրոց, մանկապարտեզ, հոսանք և ջուր չունեցող ՀՀ քաղաքացին դժվար է հասկանալու 100 հազարանոց մեքենաներով հանրահավաքի եկող, երեխային 200 հազար դրամանոց մանկապարտեզ ու ԱՅԲ տանող խավին։ Ադրբեջանում էլ կա ծայրահեղ սոցիալական անարդարություն, բայց հաղթանակը միառժամանակ դրանք մեղմում է և ստեղծում ընդհանուր հաղթանակի մթնոլորտ։ Իսկ պարտությունը շատ նենգ բան է։ Ընդհանուր պարտության գիտակցության գալը շատ բարդ խնդիր է։ Դրա համար կոնսոլիդացնող ուժեղ լիդերներ կամ նոր թարմ հոսանքներ են պետք, որոնք իսկապես տեր կկանգնեն իրականությանը և ընդհանուր արդար պետության մթնոլորտ կստեղծեն։ Քանի դեռ սա չկա, մենք մեծ վտանգի տակ ենք. այս ամենը հարցականի տակ է դնում ոչ միայն պետության գոյության հեռանկարը, այլև՝ իմաստը։ Սա կարող է բերել նաև սոցիալական ագրեսիայի նոր, իսկապես արյունալի փուլին, և ռեսուրսների տիրապետող խավը, կարծում եմ, այս ռիսկը պետք է աչքաթող չանի։ Երասխահունը և Նիկոլին ծափահարող կողքի գյուղերի մեր քաղաքացիներն իրականում հուշում են լուծումները։ Ընդդիմադիր խմբակցությունները պետք է գնան նույն գյուղերը՝ Երասխահուն, Պտղունք, Արգինա, Հովտամեջ և այլն։ Գնան, հանգիստ խոսեն մեր հայրենակիցների հետ։ Տեսնեն իրական պատկերը, անկեղծորեն ցույց տան, որ հասկանում են նրանց սոցիալական խնդիրները, և որ նրանց օրակարգը ընդդիմադիր շարժման օրակարգի կարևոր մասն է։ Փորձեն բացատրել, որ մենք հիմա ոչ թե դժոխքից ենք դուրս եկել, այլ՝ ուղիղ գնում ենք դեպի դժոխք։ Բոլորով։ Մղձավանջի լուծման բանալին ոչ թե «Հայաստանն առանց թուրքի» վանկարկման մեջ է, այլ՝ «Հայաստանն առանց իրար ատող ու իրար չհասկացող հայերի», «առանց ներքին թշնամանքի ու գռեհիկ անարդարության» գաղափարների, ընդհանուր հայկական ապագայի տեսլականի մեջ։ Խնդրի լուծումը, պայմանական ասած, Երասխահունում է. գնալ, խոսել, լսել իրար, ունենալ ընդհանուր օրակարգեր։ Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ։ Հայաստանի հիմնական վտանգը սահմանից այն կողմում չէ, այս կողմում է։ Մեր ազգը կազմաքանդված է այն աստիճանի, որ կորել է միասնական ապագայի գաղափարը։ Իսկ ազգերը կենսունակ են ապագայով։ Թե վճռորոշ դառնա գիտակցումը, որ պատմական աղետից ու ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակից ելքը միայն ու միայն նոր համատեղ ապագայի պրոյեկտն է՝ գրագիտության, արժանապատվության ու պրագմատիզմի վրա, ստեղծվեն աշխատանքի անհրաժեշտ միավորներ և ռեսուրսներ, վեց ամիս հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Եթե սա չի արվում, ապա լինելու է Նիկոլ՝ ինքն իր համար, Հայաստան՝ փլուզման իր ինքնահոսով, և առավելապես իրավապաշտպան միավորի վերածվող ընդդիմադիր համակարգ։ Հայաստանն ունի մեծ վտանգ և միաժամանակ՝ մեծ պոտենցիալ, հեռանկար։ Մենք կամ կսպասարկենք այդ վտանգը կամ կիրացնենք պոտենցիալը։ Ընտրությունը կախված է այն բանից, թե որին ունակ կլինենք մենք։ վում, ապա լինելու է Նիկոլ՝ ինքն իր համար, Հայաստան՝ փլուզման իր ինքնահոսով, և առավելապես իրավապաշտպան միավորի վերածվող ընդդիմադիր համակարգ։ Հայաստանն ունի մեծ վտանգ և միաժամանակ՝ մեծ պոտենցիալ, հեռանկար։ Մենք կամ կսպասարկենք այդ վտանգը կամ կիրացնենք պոտենցիալը։ Ընտրությունը կախված է այն բանից, թե որին ունակ կլինենք մենք։Ավելին11:3415.07.22 -
ՀասարակականOpel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217829/Ավելին11:2715.07.22 -
ՔաղաքականՀովհաննես Իգիթյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև ԷստոնիայումՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»,- ասված է հրամանագրում։Ավելին11:2415.07.22 -
ՍպորտՀայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլումՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության ընտրական երկրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը հայտնի է. թիմը կմրցի էստոնական «Պաիդեի» հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:Ավելին11:1815.07.22 -
ՀայաստանՄարզերում և Երևանում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ 4-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների սեփական տներ, Ավան՝ 4-րդ փողոց 2-րդ, 3-րդ նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ռոստովյան փ. 50-74 սեփական տներ, Նոր Արեշ 3փ. 13-30, 24-40; 14փ. 3-37; 16փ. 1-40 սեփական տներ, Դիմիտրովի փ. 1-11, 33-74 սեփական տներ, 11:00-17:00 Արամի փ. 24, 24ա, 26 շենքեր, Դեմիրճյան փ. 27/1 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր, Աբովյան փ. 3/2, 5/1 շենքեր, Թումանյան փ. 19, 21, 21/1, 21/4 շենքեր, Տերյան փ. 18, 20, 24, 28, 30, 32 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Շևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր, Ներքին Չարբախ 1, 3 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի փ. 126, 126/1, 126/2, 128, 128Ա շենքեր, Թբիլիսյան խճ․ 29/3, 34Ա շենքեր, Թբիլիսյան խճ․ 33, 33/2, 35/1, 35/2, 35/20, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աճառյան փ. 6, 89/4, 95 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարկավագի 4-րդ նրբ. 26-30 սեփական տներ, Սարկավագի 5-րդ նրբ․ 3/126 սեփական տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ադոնցի փ. 4/3, 6, 6/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 21/28, 29/26, 29/28 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թբիլիսյան խճ․ 27/12, 27/14, 27/15, 27/27, 29/36 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 2, Թամանյան 1, 1Ա, Իսահակյան 42 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-12:00 Վեդի քաղաք` Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, 26 Կոմիսարների, Սայաթ-Նովայի, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի, Արգավանդ, Արբաթ, Գեղանիստ և Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 10:00-14:00 Ազատաշեն գյուղ մասնակի, 10:00-15:00 Վեդի քաղաք՝ Կասյան փողոց մասնակի, 10:00-16:00 Արալեզ գյուղ մասնակի, 10:30-16:00 Մրգավետ գյուղ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Ելփին, Չիվա և Ռինդ գյուղեր, Արենի գյուղ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-11։00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, «Վիլֆուդ» ՍՊԸ, թիվ 5 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-16։00 Ջրվեժի «Գապեքս» ՍՊԸ, «Հայմարմար» գործարան և հարակից բաժանորդներ, 11։00-16։00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղամասի հրազդանմաշի հանրակացարաններ, երկաթգծի բանավան, թթվածնի արտադրամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 09:30-11:00 Սոթք, Կութ, Ազատ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա» և «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունների բջջային կայաններ, Շիրակի մարզում՝ 11:00-13:00 Գյումրի քաղաք` Մ. Խորենացի փողոցի սկզբնամաս` նախկին մաքսատան դիմացի տարածք, 11:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Արևշատ, Սպանդարյան և Գեղանիստ գյուղեր, Տավուշի մարզում՝ 09:30-12:30 Դիլիջան քաղաք` Աբովյան և Կալինինի փողոցներ, Շամախյան թաղամաս մասնակի, Լոռու մարզում՝ 10:00-13:00 Գեղասար, Շիրակամուտ և Կաթնաջուր գյուղեր, 10:30-16:30 Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղեր, 11:00-13:00 Գետավան գյուղ և Օդանավակայան, Սյունիքի մարզում՝ 11:00-14:00 Գորիս քաղաք՝ Արևշատ, Արտաշեսյաններ, Նարեկացի, Գուսան Աշոտի, Զ.Անդրանիկի, Թումանյան, Կոմիտասի, Յոլյան, Սալ քար, Մամիկոնյան, Սպանդարյան փողոցներ, Արեգունի թաղամաս, Քարահունջ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Տեղ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:Ավելին11:1215.07.22 -
ԱշխարհՄահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը«Iz.ru» կայքի փոխանցմամբ՝ սրտի կանգից 73 տարեկանում մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվաննա Թրամփը։ «Իվաննա Թրամփը կյանքից հեռացել է Նյու-Յորքի իր տանը: Նա հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով հիանալի և ոգեշնչող կյանք էր վարում»,- գրել է Թրամփը:Ավելին11:0615.07.22 -
ՔաղաքականՀանդիպում ենք այսօր՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում․ ՍաղաթելյանՀուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ «Ոգով, Աստծով, մինչև վերջ»,- գրել է «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։Ավելին11:0015.07.22 -
ՀասարակականMercedes-ը բախվել է քարերին․ կա վիրավորԱյսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Նոր Արեշ 50-րդ փողոցում բախվել է երկաթե ջրատար խողովակին և քարերին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով՝ Հ․ Ստեփանյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։Ավելին10:5715.07.22 -
ՀայաստանՀրդեհների վերաբերյալ 19 ահազանգ է ստացվելՀուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա, Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 1.5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1․5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 2300 քմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30․5 հա:Ավելին10:5415.07.22 -
ՄիջազգայինՏոյվո Կլաարը Հայաստանից մեկնել է ԱդրբեջանԵվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին նա գրել է Twitter-ում։ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում «մի քանի կարևոր» հանդիպում» կանցկացնի։ Նա հրապարակել է լուսանկար Ադրբեջանի մայրաքաղաքից՝ այն մակագրելով «հիասքանչ առավոտ Բաքվում»։Ավելին10:5115.07.22 -
Արտաքին քաղաքականությունԷրդողանի մերձավորներից շատերն ապագա են փնտրում Անգլիայում. Թուրքիայի նախագահի նախկին բժիշկԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին բժիշկ ու նախկին պատգամավոր Թուրհան Չյորմեզը պնդել է, որ Էրդողանի մերձավոր շրջապատից շատերը արտերկիր տեղափոխվելու պլաններ են մշակում, այս մասին պատմում է ermenihaber կայքը: «Նույնիսկ Էրդողանի մերձավոր շրջապատից Անգլիայում կարիերա փնտրող, ապագա փնտրող մարդիկ կան: Ընտանիքի մի մասին այնտեղ թողած այստեղ եկող-գնացող կարևոր անուններ կան»,- ասել է Չյորմեզը: Վերջինի պնդմամբ՝ Անգլիայում գտվելիս այնտեղ Էրդողանի շատ մերձավորների է հանդիպում: Ըստ Չյորմեզի այդ անձանց արտասահմանում ապագայի վերաբերյալ պլաններ կազմելը կապված է այն բանի հետ, որ նրանք Թուրքիայի ապագայի վերաբերյալ անհանգստություններ ունեն և ուզում են իրենց վաղվա օրը երաշխիքի տակ վերցնել:Ավելին10:4815.07.22 -
ՀայաստանՔամին վնասներ է հասցրել Երևանի մի շարք շրջաններումՀուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:Ավելին10:4315.07.22 -
Հայաստան2 օրում 7 օձ է վնասազերծվելՀուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:Ավելին10:3815.07.22