Լրահոս

2022-07-15
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմենին սպանեցին «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես հղի աղջկան և 4000-ից ավելի ջահելի․ Ռուբեն Մխիթարյան
    Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին սպանեցին: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի: Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է՝ լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը: Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է՝ ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, երբեք: Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին: Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»:
    17:50
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն
    N զորամիավորումում հուլիսի 15-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:
    17:47
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է մոտ 1000 հակ անասնակեր
    Հուլիսի 15-ին, ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 1000 հակ անասնակեր:
    17:37
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաևը, ուկրաինական ուժերն էլ գնդակոծել են ԴԺՀ-ի բնակավայրերը
    Այսօր ռուսական ուժերը հրթիռներ են արձակել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի վրա։ Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ քաղաքի վրա առնվազն 10 հրթիռ է արձակվել։ Վնասվել են քաղաքի 2 խոշոր համալսարաններ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հաղորդել են, որ ուկրաինական ուժերն այսօր վաղ առավոտյան «Գրադ» համակարգերից գնդակոծել են Յասինովատայա բնակավայրը, 1 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Նաև մի քանի անգամ գնդակոծվել է Դոլոմիտնոյե բնակավայրերը, ինչպես նաև Դոնեցկը և Գոռլովկան։ Վերջին 1 օրում ուկրաինական հարվածներից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 3 մարդ է զոհվել։
    17:30
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ
    Հուլիսի 15-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
    17:24
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում․ ՄԻՊ-ը՝ Արմեն Գրիգորյանի մահվան մասին
    Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում։
    17:18
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում
    Մոպեդները պետք է հաշվառել և վարել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական ունենալու դեպքում
    17:15
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա․ Արտակ Զաքարյան
    Կապիտուլյանտի իշխանությունը հերթական անգամ բերեց մահվան: Մարդիկ հազարներով զոհվել են պատերազմում, սպանվել են, գնդակահարվել են, ինքնասպանության են գնացել, վրաերթի են ենթարկվել, մահանում են դատարանի դահլիճում... Սրանք մահաբեր ծանր շունչ են` նստած հայ ժողովրդի հոգու վրա: Երբ 2016թ. «Հաց Բերողը»-ը մահացավ, կամ ընդդիմության ցուցարարը մահացավ վրանում, սորոսա-նիկոլական խունտան, իրենց կեղտոտ քաղաքական նպատակների համար, անընդհատ թմբկահարում էր այդ ողբերգական մահը: Հիմա երբ սրանք դարձել են անհաշվելի թվով մահաբեր իշխանություն` լռում ու ծածկադմփոց են անում իրենց ուղակի կամ անուղակի պատճառով մահվան դեպքերը: Աստված լույսերի մեջ պահի բոլորի հոգիները: Ցավակցում եմ Արմեն Գրիգորյանի հարազատներին:
    17:13
    15.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևան ԱՄՆ հետախուզության ղեկավարի այցի մասին տեղեկությունը չի հաստատում ԱՄՆ դեսպանատունը
    «Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը»,- գրում է «Սպուտնիկ Արմենիան»՝ հղում անելով իր աղբյուրներին: ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը մի քանի ժամով է Հայաստանում և ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ երևանյան այցի ընթացքում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։ Տեղեկությունը ճշտելու համար «Հայլուր»-ի թղթակիցը զանգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որտեղից ասել են՝ որևէ մեկնաբանություն չունեն:
    17:09
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գրիգորյանը՝ նախքան դատը սկսվելը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Արմեն Գրիգորյանը՝ նախքան դատը սկսվելը
    17:04
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր, հուլիսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217856/
    17:02
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շտապօգնության հասնելու ժամանակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացած էր. Թագուհի Ստեփանյան
    Շտապօգնության մեքենան պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին օգնություն ցուցաբերելու համար Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոնի» նստավայր է հասել կանչից 9 րոպե անց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ «Արմեն Գրիգորյանը կարելի է ասել արդեն մահացած էր, բայց վերակենդանացման բոլոր միջոցառումներն իրականացվել են, սակայն ապարդյուն։ Մինչեւ չանցկացվի դատաբժշկական փորձաքննությունը, չենք կարող ասել, թե ինչից է մահը վրա հասել»,- նշեց Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում գիտակցությունը կորցնելուց հետո մահացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրեց գիտակցությունը եւ ընկավ աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացել է: Նշենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ:
    16:55
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել FTX Road to Miami-ի կիսաեզրափակիչ
    ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս եկավ FTX Road to Miami օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակիչում մրցեց հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ և առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5։ Եզրափակիչ դուրս գալու համար Լևոն Արոնյանը կխաղա լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, որը քառորդ եզրափակիչում նույն 2,5:1,5 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։ Ամերիկահայ Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից։ Քառորդ եզրափակիչում նա խաղաց չինացի Յի Վեյի հետ։ Առաջին 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 1,5:1,5: Թայ-բրեյքի 2 պարտիայում Յի Վեյը հաղթեց 1,5:0,5 հաշվով։ Կիսաեզրափակիչում Յի Վեյի մրցակիցը կլինի հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որն առավելության հասավ ամերիկացի Ջեֆրի Սյոնի նկատմամբ՝ 4:2։ FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։
    16:50
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանավորած Արուսյակ Ալեքսանյանն է. փաստաբան
    Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարք չկատարած, հայրենիքի ցավով ապրող ու տառապող Արմեն Գրիգորյանին ապօրինի կալանավորած Արուսյակ Ալեքսանյանն է... Ախր դու հիմա ոնց ես նստած այդ անիծյալ կաբինետում, դու ոնց ես վաղը առավոտ էլի գալու այդ անիծյալ վայրը։
    16:47
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանում մարդու մահ․ սա խելագարվելու դեպք է․ Արամ Վարդևանյան
    ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․ «Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրացրել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են: Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում»։
    16:43
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմենը մահացավ․ անիծյալ լինեք հրեշնե՛ր․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Արմենը մահացավ․ անիծյալ լինեք հրեշնե՛ր․ Նաիրա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    16:39
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ներկայացել է ոստիկանություն
    Հուլիսի 13-ին` ժամը 22։40-ին, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 43 և 39 տարեկան երկու տղամարդ: Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կապանցի 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ վիճաբանության ժամանակ պտուտակահանի նմանվող իրով մարմնական վնասվածք է պատճառել համաքաղաքացիներին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
    16:32
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է․ Անդրանիկ Թևանյան
    Քիչ առաջ դատարանի դահլիճում մահացավ Արմեն Գրիգորյանը՝ КВН–ի մեր հայտնի թիմի անդամը։ Արմենը վատառողջ էր։ Նրան ապօրինաբար կալանավորել էին։ Արմենը Նիկոլի հերթական զոհն է։ Նիկոլն իշխանության եկավ ու մահեր բերեց։ Սկսած կալանավայրում մահացած լրագրողից վերջացրած պատերազմով, հղի կնոջը վրաերթի ենթարկելով ու այսօր արդեն Արմենով։ Ու որպեսզի Արմենն այս մարդասպան իշխանության վերջին զոհը դառնա, պետք է օր առաջ վերացնել այս մահաբեր մեքենան։
    16:25
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
    Հուլիսի 14-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, հեպսլևմոթորաքս» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է ընդունվել 22-ամյա երիտասարդ: Ոստիկանության Արարատի և Շենգավիթի բաժինների ծառայողները պարզել են, որ նա վնասվածքը ստացել էր Ոսկետափ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Ոսկետափ գյուղի կամրջի մոտ կենցաղային հարցերի շուրջ մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, որի ընթացքում էլ Այգավան գյուղի 28-ամյա բնակիչը դանակահարել էր Փոքր Վեդի գյուղի 22-ամյա բնակչին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժին և ձերբակալվել: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: `
    16:23
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում հրդեհներն արդեն ավելի քան 7 հազար հեկտար անտառ են ոչնչացրել
    Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդա դեպարտամենտում անտառային հրդեհները ոչնչացրել են ավելի քան 7 հազար հեկտար անտառ, հայտնել է նոր Ակվիտանիայի և Ժիրոնդայի պրեֆեկտուրան: «Լա տեստ-դե-Բուշ կոմունայում ոչնչացվել է 3100 հեկտար անտառ։ Երեք տուն և երկու ռեստորան է ոչնչացվել Կոզա քաղաքում: Լանդիրի կոմունայում ոչնչացվել է 4200 հեկտար անտառ»,- ասված է Twitter-ի կոմունայի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրդեհների տարածման հետ կապված իրավիճակը նախկինի պես անբարենպաստ է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվածների թիվը հասել է 10 հազարի:
    16:14
    15.07.22
    Ավելին