Լրահոս

2022-07-15
  • Արտաքին քաղաքականություն
    Շրի Լանկայի նախագահի հրաժարականը հաստատվել է
    Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահը հրաժարական է տվել։ Ավելի վաղ հայտնի էր, որ խոսնակը էլեկտրոնային փոստով է ստացել նախագահի հրաժարականի դիմումը և դրա լեգիտիմությունը պարզելու համար դիմումը փոխանցել է իրավաբաններին։
    14:40
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բյուրականում հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկվել 54-ամյա տղամարդ. նա մահացել է
    Բյուրականի հանքավայրում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի մասին ոստիկանությունում ահազանգը ստացվել է հուլիսի 14-ին, ժամը 11։40-ին. հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա մի տղամարդ։ Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10.50-ի սահմաններում։ «Ժամը 19.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է»,– նշված է հաղորդագրությունում: Կատարվում է նախաքննություն:
    14:30
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն և վիճաբանություն անչափահասի մասնակցությամբ. ոստիկանություն
    Հուլիսի 14-ին, ժամը 02.03-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է դիմել 35-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ Ջրվեժում անհայտ անձը դանակահարել է իրեն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 01.30-ին Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Մայակ թաղամասի 19-ամյա բնակիչը: Նա և վիճաբանության մասնակից 16-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին: Նույն օրը, ժամը 04.35-ին, հիվանդանոցից հաջորդ հաղորդումն է ստացվել. ծոծրակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 40-ամյա տղամարդ և հայտնել է, որ Ջրվեժի խանութի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով խփել է իրեն: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ դեպքը տեղի էր ունեցել նույն՝ Մայակ թաղամասում, և 40-ամյա տղամարդուն նույնպես դանակահարել էր 19-ամյա երիտասարդը: Կատարվում է քննություն:
    14:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանն ընդունեց ադրբեջանցիներին, իսկ Փափազյանի մուտքն արգելվեց. Ավետիք Իշխանյան
    Ամիսներ առաջ ինչ-որ համաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել երկու ադրբեջանցի պատգամավորներ։ Նրանց ընդունեց վարչապետ կոչեցյալը։ Նրանք Երևանից լուսանկարներ հրապարակեցին, հայտարարելով, որ այն իրենց պատմական հայրենիքն է և շուտով վերադառնալու են։Վարչապետի գրպանային ԱԱԾ-ն ոչ միայն նրանց չհայտարարեց որպես անցանկալի անձանց և չվտարեց, այլև «խորիմաստ» լռեց։ Իսկ ֆրանսահայ ականավոր ազգային գործիչ Մուրադ Փափազյանը համարվում է անցանկալի անձ և նրա մուտքը Հայաստան արգելվում է։ Մեկնաբանություններն ավելորդ են։
    14:10
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը գլխավորել է կատալոնական ակումբի երկրորդ թիմը
    «Բարսելոնան» հայտարարել է Ռաֆայել Մարկեսին երկրորդ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 43-ամյա մեքսիկացին երկու տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։ Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնա Բ»-ն Սերխի Բարխուանի գլխավորությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը 3-րդ դիվիզիոնում: Մարկեսը կատալոնական ակումբի նախկին պաշտպանն է, ով թիմում խաղացել է 2003-ից 2010 թվականներին:
    14:02
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի
    անրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 15-20-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։ Մայրաքաղաքում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-12 մ/վ արագությամբ: Արցախում հուլիսի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
    13:55
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի հուլիսի 21-ին
    Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիրը հուլիսի 21-ին սեփական հարկի տակ կընդունի էստոնական «Պայդե»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին:
    13:48
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԿԲ-ում աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին
    Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։ Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, ովքեր առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են»։
    13:41
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոսրովի անտառի թակարդ-տեսախցիկներն այս անգամ գայլերի են «որսացել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խոսրովի անտառի թակարդ-տեսախցիկներն այս անգամ գայլերի են «որսացել»
    13:34
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արթուր Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արթուր Գրիգորյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների համար գումար կհատկացվի: Որոշման մեջ ասված է. «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի «բ» ենթակետի՝ 1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիրգորյան) մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Արթուր Գրիգորյանի (Արտաշես Գրիգորյան) այրուն` Իրինա Մկրտչյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից` 2022 թվականի ինն ամսում հատկացնել 2277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»:
    13:27
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանվել է հանրային քննարկումից. ՊԵԿ
    «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ից: «Փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով: Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։ Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»,-ասված է ՊԵԿ հաղորդագրությանմեջ:
    13:20
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային
    ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի կազմած օրինագիծը, որով նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացի վրա: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ: Նշվում է, որ Փափասն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում կործանիչների վաճառքի գործընթացում 2 նախապայման է ավելացվում: Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը: Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը պետք է կցվի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագահ Ջո Բայդենը կարող է վետո դնել այս փաստաթղթի վրա:
    13:12
    15.07.22
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելել է Շուշի
    Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Միխայիլ Բոչարնիկովին ուղեկցել են Շուշիում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
    13:05
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Խոշոր անտառային հրդեհ՝ Թուրքիայի Դատչա հանգստավայրային քաղաքում
    Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում: Այս մասին տեղեկանում ենք Еrmenihaber.am-ից։ Գրեթե 1 օր շարունակվող հրդեհը, որը դեռևս չի մեկուսացվել, ընդհուպ մոտեցել է քաղաքաի ամառանոցային հատվածին: Քաղաքի Մեսուդիյե թաղամասի 450 տներից ընդհանուր առմամբ շուրջ 2500 բնակիչ տարհանվել է: Որոշ տներ վնասներ են կրել տարածվող հրդեհից: Հրդեհի մարման աշխատանքները, որոնք ընդհանուր առմամբ ընդհատվել էին գիշերվա ժամերին, հուլիսի 14-ի վաղ առավոտվանից մեծ թափով շարունակվում են: Նշվում է, որ աշխատանքներին ներգրավված են 10 հրշեջ ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 179 հրշեջ մեքենա, 29 տրակտոր ու շուրջ 1500 հրշեջ: Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է մինչ այս պահը հրդեհից 19 տուժածի մասին, որոնցից 9-ը հիվանդանոցներում ստանում են ամբուլատոր բուժոգնություն, մյուսները դուրս են գրվել: Տուժածների թվում կան նաև 3 հրշեջներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել հրշեջ մեքենայի շրջվելու հետևանքով: Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Վահիթ Քիրիշջին էլ հայտնել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է էլեկտաէներգիայի ենթակայանից:
    12:58
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆրանսիայում Բաստիլի օրվա հրավառության հետևանքով զոհվել է 7-ամյա տղա և նրա 24-ամյա քույրը
    Ֆրանսիայի արևմուտքում 7-ամյա տղան և նրա 24-ամյա քույրը մահացել են Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառության ժամանակ։ Միջադեպը տեղի է ունեցել Շոլե կոմունայում: Անժերի քաղաքի դատախազ Էրիկ Բույարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել «հրավառության սարքավորումների ձախողման պատճառով»։ Մահացածները կանգնած են եղել հրավառության կայաններից մոտ 60 մետր հեռավորության վրա։ Նույն ընտանիքի մեկ այլ անդամ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
    12:51
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար Արագածոտնի մարզում․ Թալինում բախվել են 03-ն ու 05-ը․ կան վիրավորներ
    Երեկ, հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Թալին քաղաքի Քոթանջյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 43-ամյա Սուրեն Մ․-ի վարած VAZ 2103 մակնիշի և 63-ամյա Բաղդասար Տ.-ի վարած VAZ 2105 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/15/1217839/
    12:44
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 90 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի մաքսանենգության՝ 27, հարկերից խուսափելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 6-ական, խարդախության՝ 5, դրամանենգության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային հանցագործության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, հոգեկան ներգործության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    12:37
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ավարտվել են կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունները
    ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին կայացել է կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի քննությունների վերջին՝ տեսական փուլը: Ավելի վաղ տեղի էր ունեցել օլիմպիադայի գործնական փուլը, որն ուներ փորձարարական բնույթ և անցկացվել էր չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Յուրաքանչյուր մասնակցի տրվել է 7 ժամ, օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունեցել: Հիշեցնենք, որ կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր՝ յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային մասնակցում են 3 դիտորդ երկրներ՝ Աֆղանստան, Բոլիվիա, Ֆրանսիա: Արդյունքները գնահատելու են Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամները: Ժյուրին աշխատում է գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար կազմկոմիտեի մշակած հատուկ ծրագրով։ Օլիմպիադայի հաղթողների և մեդալակիր թիմերի անունները կհայտարարվեն հուլիսի 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված փակման արարողության ընթացքում: Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից: Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանը մասնակցում է 2009 թվականից: Հայաստանից մինչև օրս օլիմպիադային մասնակցել է 35 աշակերտ: Միջազգային օլիմպիադան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Ծրագիրը համակարգում է Երևանի պետական համալսարանը։ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի ծրագրի ղեկավարը ԵՊՀ գիտաշխատող, ՀՀ ԿԳՄՍՆ կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ, կ.գ.թ. Գայանե Ղուկասյանն է։
    12:28
    15.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրգործերը քառապատկվել են
    2022թ. 1-ին կիսամյակում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 314.3-րդ հոդվածի (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրեական գործ: 4 քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ դատախազությանը տրամադրված տեղեկատվությունը, 1-ով՝ քննիչի՝ իր լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին ձեռք բերած տվյալները, 1-ով՝ հետաքննության մարմնի զեկուցագիրը, 1-ով՝ հանցագործության մասին լրատվության միջոցների հաղորդումը: Հայտարարագրերի ներկայացման վերոնշյալ երկու հանցակազմերով 2021թ. ողջ տարվա ընթացքում հարուցվել էր 14 քրեական գործ, որոնցից 9-ով նախաքննությունը շարունակվել է նաև 2022թ. ընթացքում: Ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով՝ 11 քրեական գործով: 2022թ. առաջին կիսամյակի ընթացքում 7 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Ընդ որում, եթե 2021թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկել նշված հանցակազմերով ընդամենը մեկ քրեական գործ, ապա միայն 2022թ. առաջին կիսամյակում՝ 4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ: Մասնավորապես՝ 2022թ. մարտի 24-ին դատարան ուղարկված մի քրեական գործով հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու համար մեղարդանք է առաջադրվել Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մաթևոսյանին: Այս գործով դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով համաձայնեցման վարույթի կիրառմամբ վերջինս մեղավոր է ճանաչվել և դատապարվել մեկ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելով` մեկ տարի ժամկետով: ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 70-րդ ­հոդ­վա­ծի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահ­մա­նվե­լ է փոր­ձաշր­ջան՝ 2 տա­րի ժամ­կե­տով: 2022թ. ապրիլի 15-ին դատարան ուղարկված մեկ այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մ. Գևորգյանին և վերջինիս կնոջը, ինչպես նաև համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանքներ են առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: 2022թ. հունիսի 22-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու համար: 2022թ. հունիսի 2-ին դատարան ուղարկված այլ քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Կ. Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Բացի վերոնշյալը, դեռևս 2021թ. ապրիլի 28-ին մեղադրական եզրակացությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել ՀՀ վեցերորդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի և վերջինիս որդու վերաբերյալ քրեական գործը, որով նրանք մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ ՀՀ ԿԿՀ չներկայացնելու համար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 10.11.2021թ. որոշում էր կայացրել նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: Դատախազի կողմից վերոհիշյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում 03.03.2022թ. ՀՀ վերքննիչ դատարանը որոշմամբ բողոքը բավարարել է՝ գործն ուղարկելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Բոլոր այն քրեական գործերով, որոնցով մեղադրյալների գույքի ծագման օրինականության հետ կապված կասկածներ են առաջացել, համապատասխան զեկուցագրեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ ուսումնասիրության վարույթ սկսելու հիմքերը պարզելու նպատակով: Հավելենք, նաև, որ ՀՀ քրեակաքն նոր օրենսգրքով այս երկու արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով:
    12:21
    15.07.22
    Ավելին