Լրահոս
2022-07-15
-
ՄիջազգայինՏաքսիների սկանդալի ֆոնին՝ Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել. նախագահը չի ընդունել դիմումըԻտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի դիմումը: Նախագահ Մատարելլան առաջարկել է վարչապետ Դրագիին հաջորդ շաբաթ ելույթ ունենալ խորհրդարանում, ներկայացնել վարչապետի պաշտոնը թողնելու դրդապատճառները: Դրագիի այս անակնկալ որոշումն է պատճառ դարձել, որ մոտ երկու շաբաթ արդեն բողոքի ցույցեր անող իտալացի տաքսիստները դադարեցրել են ակցիաները: Նրանք բողոքում էին Ուբեր տաքսիների ցանցի՝ Իտալիա մուտք գործելու թույլտվությունից, որ սպառնում է իրենց անգործ թողնել:Ավելին20:2215.07.22 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանին կալանավորած Արուսյակ Ալեքսանյանի անցյալն ու ներկան. մանրամասներ նրա և ընտանիքի կարիերայիցԱրմեն Գրիգորյանին կալանավորած Արուսյակ Ալեքսանյանի անցյալն ու ներկան. մանրամասներ նրա և ընտանիքի կարիերայիցԱվելին20:1515.07.22 -
ՔաղաքականՄիակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել. Արմեն Գրիգորյանին կալանքի տարած դատավորԱյսօր դատարանի դահլիճում հանկարծամահ եղավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նա մայիսի 18-ից գտնվում էր կալանքի տակ։ Նրան կալանավորելու որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որը նաև Ավետիք Չալաբյանին, Մամիկոն Ասլանյանին, Միկա Բադալյանին, Նարեկ Մանթաշյանին էր կալանքի սանկցիաներ տվել։ Ալեքսանյանը, հիշեցնենք, մինչև դատավոր դառնալը քննիչ է եղել՝ 2018-2022 թթ․ աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, երբ ղեկավարը Սասուն Խաչատրյանն էր։ Hraparak.am-ը կապ հաստատեց կալանքի որոշումը կայացրած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կարող է ասել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ, քանի որ համացանցում ուղղակի կամ անուղղակի կերպով հենց իրեն են մեղադրում պրոդյուսների մահվան մեջ, որ ինքը քաղաքական հետապնդում է իրականացրել եւ կալանքի որոշում կայացրել մտավորականի նկատմամբ, որը քրեորեն պատժելի արարք չէր կատարել, ուղղակի քննադատել էր Փաշինյանին եւ նրա իշխանությանը։ «Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մարդկանց ստվար խումբ կա, որ ոնց որ անընդհատ սպասի՝ ինչ-որ վատ բան լինի, որ էդ շքերթը սկսի, բայց դրա վերաբերյալ որևէ այլ մեկնաբանություն չեմ ուզում տալ։ Ինչ վերաբերում ա կալանքի օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ թե՛ պաշտպանական կողմից, թե՛ քննիչի կողմից որևէ փաստաթուղթ՝ բժշկական բնույթի կամ որևէ այլ բնույթի, որ հավաստեր, որ պարոն Գրիգորյանն ունեցել է որևէ տեսակի հիվանդություն, չի ներկայացվել։ Նույնիսկ բանավոր կերպով դատարանին նման տեղեկատվություն չի հայտնել»,-ասաց Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի մահվանը, Ալեքսանյանն ասաց․ «Ես խորապես ցավակցում եմ նրա հարազատներին, և միակ բանը, որ ես ցավում եմ, որ մարդ է մահացել։ Այլ առիթով ես անհանգստանալու կարիք չեմ տեսնում»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/2f7c6ce088b9ee0397134de6715de67c?fbclid=IwAR2lv1VrlactLbocN18oFsxYucOBULOEJnmiPCxSjRMGzHNqoP3km2-I2Ho © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին20:0015.07.22 -
ԱռողջապահականԿեֆիրի հակաբակտերիալ և օգտակար հատկություններըԿեֆիրը պարունակում է օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք դրական են ազդում մարսողության վրա և օգնում են աղեստամոքսային տրակտի հիվանդություններին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պրոբիոտիկների օգտագործումը օգնում է փորլուծության, ինչպես նաև հակաբիոտիկների հետևանքով առաջացած մարսողության խանգարումների և հակաբիոտիկների կուրսից հետո վերականգնման համար: Բացի այդ, կեֆիրն արժե խմել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են գրգռված աղիքի համախտանիշը, խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: Կեֆիրի դրական հատկությունները հիմնականում պայմանավորված են պրոբիոտիկների առկայությամբ: Միաժամանակ կեֆիրը խորհուրդ չի տրվում բարձր թթվայնությամբ տառապող մարդկանց։ Քանի որ կեֆիրը ուժեղ պրոբիոտիկ է, այն պարունակում է բազմաթիվ օգտակար բակտերիաներ։ Այս բակտերիաներից ոմանք օգնում են օրգանիզմը պաշտպանել վնասակար միկրոօրգանիզմների պատճառած վարակներից: Օրինակ, օգտակար բակտերիաների դասը արգելակում է Salmonella-ի աճը: Կեֆիրը նվազեցնում է օստեոպորոզի վտանգը։ Հիմնական խնդիրներից մեկը, հատկապես տարեց կանանց շրջանում, օստեոպորոզն է: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ապահովել կալցիումի բավարար մակարդակ։ Կեֆիրը պարունակում է վիտամին K2, որը մասնակցում է կալցիումի նյութափոխանակությանը, ինչպես նաև ֆոսֆոր, որն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար։ Պրոբիոտիկները, որոնք պարունակվում են կեֆիրում, ոչ միայն բարձրացնում են օրգանիզմի պաշտպանունակությունը, այլև նվազեցնում քաղցկեղածին նյութերի արտադրության մակարդակը։ Այս ազդեցությունը կանխում է չարորակ ուռուցքների զարգացումը։ հետազոտության համաձայն՝ կեֆիրում առկա պրոբիոտիկները կանխում են կրծքագեղձի քաղցկեղ առաջացնող բջիջների աճը։ Այն արդյունավետ է ալերգիայի և ասթմայի դեպքում։ Կեֆիրը օգնում է կանխել ալերգիան՝ պայմանավորված այնպիսի տարրի առկայությամբ, ինչպիսին է պոլիսախարիդը: Կեֆիրն անփոխարինելի է նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար։ Մարսողության ընթացքում ձևավորվում են նյութափոխանակության կողմնակի մնացորդներ, որոնք կուտակվում են մարմնում և կարող են բացասաբար ազդել ընդհանուր ինքնազգացողության վրա՝ առաջացնելով գլխացավեր, հոգնածություն և նույնիսկ ալերգիա: Կեֆիրի կանոնավոր օգտագործումը՝ շնորհիվ դրանում օգտակար բակտերիաների պարունակության, ապահովում է օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու մշտական և անխափան գործընթաց։ Կեֆիրը բարենպաստ ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վիճակի վրա։ Կեֆիրում հայտնաբերված վիտամին K2-ն օգնում է կանխել թրոմբոցիտների կուտակումը զարկերակներում, պաշտպանում է սրտի հիվանդություններից, իսկ կեֆիրի լիզաքարիդն օգնում է նվազեցնել արյան ճնշումը և արյան շիճուկում խոլեստերինի մակարդակը: Կեֆիրը խորհուրդ չի տրվում հղիներին և կերակրող մայրերին՝ դրա մեջ էթիլային սպիրտի պարունակության պատճառով։ Հարկ է նշել նաև, որ կեֆիրը ֆերմենտացված կաթնամթերք է, որն իսկապես յուրահատուկ է իր հատկություններով: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատի համար կեֆիրի ազդեցությունը կարող է տարբեր լինել՝ կախված օրգանիզմի անհատական առանձնահատկություններից։Ավելին19:5015.07.22 -
Իրավական2 oրում 3 միլիոն դրամով տուգանել են բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներինՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խիստ վերահսկողությունը միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։ Հուլիսի 14-ին և 15-ին Տեսչական մարմինը կշռումն իրականացրել է Արմավիրի մարզում։ Միջպետական Մ-3 և Մ-5 ավտոմոբիլային ճանապարհների տարբեր հատվածներում կշռվել են 19 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից հայտնաբերված խախտումներից մեկն աննախադեպն է եղել՝ մինչ այժմ իրականացված վերահսկողության ողջ ժամանակահատվածում։ «Սարդ տրանս» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցը թույլատրելի զանգվածը գերազանցել է ավելի քան 60 տոննայով՝ իրականացնելով 102 տոննա կշռող բեռնափոխադրում։ Նշենք, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցի թույլատրելի զանգվածը 40 տոննան է։ 2 օրվա ընթացքում Տեսչական մարմնի կողմից վերահսկողության արդյունքում կազմվել է 15 վարչական արձանագրություն, նշանակվել՝ 3 միլիոն ՀՀ դրամի տուգանք»։Ավելին19:4015.07.22 -
ԱռողջապահականԼեղաքարային հիվանդություն. պատճառներ և ախտանշաններԼեղաքարային հիվանդությունը լյարդային համակարգի հիվանդություն է, որը բնութագրվում է լեղապարկի, ընդհանուր լեղածորանի և լյարդի լեղուղիներում քարերի ձևավորմամբ: Լեղաքարային հիվանդությունը կապված է գենետիկական գործոնների և սննդային հատկանիշների հետ, այն է՝ մեծ քանակությամբ արագ յուրացվող ածխաջրեր ուտելը: Կանայք 2-3 անգամ ավելի հաճախ են տառապում լեղաքարային հիվանդությամբ, քան տղամարդիկ։ Լեղապարկը փոքր մկանային պարկ է, որը լեղուղիների միջոցով կապված է լյարդի և աղիների հետ: Մաղձը ձևավորվում է լյարդում և անհրաժեշտ է ճարպերի մարսման, նյութափոխանակության արտադրանքի արտազատման և աղիների նորմալ միկրոֆլորայի պահպանման համար։ Մաղձը պարունակում է լեղաթթուներ, լեղու պիգմենտներ, սպիտակուցներ, խոլեստերին, լորձ, աղեր և այլ նյութեր։ Լեղապարկը հանդես է գալիս որպես լեղու պահեստ և, անհրաժեշտության դեպքում ապահովում նրա արագ վերադարձը դեպի աղիներ: Հիվանդության զարգացման հիմնական գործոններն են լեղուղիների բորբոքումը, լեղու լճացումը, խոլեստերինի և բիլիրուբինի նյութափոխանակության խանգարումները՝ լեղապարկում պաթոլոգիական մնացորդների կուտակմամբ և քարերի աստիճանական ձևավորումով։ Երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է լեղապարկի անոմալիաներով, լեղու արտահոսքին խանգարող միջնորմների առկայությամբ և նյարդային համակարգի տարբեր հիվանդություններով՝ երբ խախտվում է նյարդային ազդակների և միզապարկի կծկման կարգավորումը: Հղիության ընթացքում լեղու արտահոսքը միզապարկից և լեղուղիներից բարդանում է խոլեստերինի բյուրեղների, պիգմենտային բյուրեղների և կալցիումի աղերի կուտակման հետ՝ ներորովայնային ճնշման և օրգանների անատոմիական տեղակայման պատճառով: Քարերի առաջացմանը նպաստող մեկ այլ գործոն է էստրոգենի բարձր մակարդակը, որը խթանում է լյարդի ընկալիչները, որոնք ներգրավված են խոլեստերինի մեջ, ինչն էլ հանգեցնում է լեղու արտազատման ավելացմանը: Շատ դեպքերում քարերի ինքնաբուխ տարրալուծումը տեղի է ունենում ծննդաբերությունից հետո։ Նստակյաց ապրելակերպը և յուղոտ մթերքների մեծ քանակությունը կարող են լեղու լճացման պատճառ դառնալ։ Քարերի առաջացման վտանգը մեծացնող գործոնների թվում բժիշկները նշում են ժառանգական նախատրամադրվածությունը, տարիքը, ավելորդ քաշի և լիպիդային նյութափոխանակության խանգարումները և քաշի արագ կորուստը: Լեղաքարային հիվանդությունը դասակարգվում է՝ ըստ քարերի տեղայնացման քարեր լեղապարկի մեջ քարեր ընդհանուր լեղուղիներում քարեր լյարդային խողովակներում ըստ քարերի կազմության համասեռ (միատարր քարեր) Գոյություն ունեն լեղաքարային հիվանդության մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց ախտանիշներով։ Թաքնված կամ ասիմպտոմատիկ․ Այս փուլում հիվանդության ախտանիշներ չկան: Սովորաբար լեղապարկի քարերը բժշկական հետազոտության ժամանակ պատահաբար են հայտնաբերվում: Հիվանդության ցավոտ ձևը բնութագրվում է լեղու կոլիկի նոպաներով: Շատ դեպքերում ցավը սկսվում է հանկարծակի՝ յուղոտ սնունդ ուտելուց, կամ վազելուց հետո։Ավելին19:2515.07.22 -
ՄիջազգայինԹբիլիսում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն ԲայրամովըՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրել է, որ հանդիպելու են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։ «Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»,- տեղեկացրել է ԱԳՆ խոսնակը։Ավելին19:1015.07.22 -
ԻրավականՈստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրելՀուլիսի 15-ին ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, համագործակցելով Արագածոտնի մարզի ճանապարհային ոստիկանների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին հյատնում են ոստիկանությունից: Հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումներ, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ատրճանակի նմանվող առարկա և այլն։Ավելին18:5515.07.22 -
ՀայաստանՀրդեհ` Աշտարակ քաղաքումՀուլիսի 15-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում այրվում է խոտանված ավտոմեքենաների կայանատեղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին18:4015.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ճապոնացի պատգամավորների դեմՌուսաստանը, ի պատասխան Պետդումայի պատգամավորների դեմ պատժամիջոցների, անձնական պատժամիջոցներ է սահմանում Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի 384 պատգամավորի նկատմամբ, նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: «Որոշում է կայացվել հուլիսի 14-ից արգելել մուտքը Ռուսաստան Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի 384 անդամի, որոնք, հակառուսական ոչ բարեկամական դիրքորոշում որդեգրելով, ի թիվս այլ բաների անհիմն մեղադրանքներ են ներկայացնում մեր երկրի դեմ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության համատեքստում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։Ավելին18:2715.07.22 -
ՄիջազգայինԵրուսաղեմի Հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրելԵրուսաղեմի Հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ: Պատրիարք սրբազանը Բայդենի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և քննարկել այլ թեմաներ: Երուսաղեմի հայոց պատրիարքը Ջո Բայդենին հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ է նվիրելԱվելին18:1715.07.22 -
ՀասարակականՍպանություն՝ Երևանում. կրծքավանդակի հատվածում դանակի հարվածներ ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել էԱյսօր սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Դավիթաշեն Փիրումյանների փողոցի 1-ին և 2-րդ թաղամասերի միջնամասում գտնվող հուշարձանի հարևանությամբ գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել, և քաղաքացին վիրավոր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Դանակահարության վայրից բավական հեռավորության քննիչները ցայտաղբյուրի մոտ հայտնաբերել են ակնոց, արնանման հետքեր, իսկ բավականին հեռու՝ բարձրահարկ շենքի մոտ գտնվող հետիոտնի համար նախատեսված մայթին՝ գլխարկ և արնանման հետքեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարվածներից մեկը եղել է կրծքավանդակի ձախ մասին։ Պարզվել է, որ սպանվածը Երևանի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Խ-ն էր։Ավելին18:0715.07.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսական ոչնչացված զինտեխնիկան ցուցադրվում է Կիևի փողոցներումԿիևի փողոցներում ռուսական ոչնչացված զինտեխնիկա է ցուցադրվում: Մայրաքաղաքի Կրեպոստնի նրբանցքում տեղադրվել են վնասված մեքենաներ, տանկեր, ինքնաթիռներ: Տեղացիները լուսանկարվում են: Այդտեղ ներկայացված է նաև, թե ինչպես է Ուկրաինայի զինուժն ստացել ռուսական զինտեխնիկա։ Սա արդեն երկրորդ ցուցադրությունն է Կիևում:Ավելին18:0215.07.22 -
ՔաղաքականԱնիծված լինեք, թուրքի շներ, որ ապօրինի ազատազրկել եք Արմենին, ու վերջում սպանել․ ՂազինյանԵրիցս անիծված լինեք, թուրքի շներ: Քննիչ, դատախազ ու դատավոր, որ կատարել եք թուրքի շների պատվերը, ապօրինի ազատազրկել եք Արմենին, ու վերջում սպանել նրան: Բոլորդ պատժվելու եք, շատ ծանր, ես ձեզ դա խոստանում եմ: Արմեն ջան, հանգչիր խաղաղությամբ, քո պայքարն ավարտվելու է հաղթանակով, թուրքի շները հատ հատ պատասխան են տալու . . . Հ.Գ. Վերջին ժպիտը, այս դեմքով ու ոգով կմնաս մեր բոլորի հիշողության մեջԱվելին17:5515.07.22 -
ՀասարակականԱրմենին սպանեցին «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես հղի աղջկան և 4000-ից ավելի ջահելի․ Ռուբեն ՄխիթարյանՊրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Արմենը չմահացավ, Արմենին սպանեցին: Մի վախեցեք, ձևակերպումը ճիշտ տվեք՝ Արմենին սպանեցին: Սպանեցին ցինիկաբար և «ժողովրդի» տված մանդատով՝ այնպես, ինչպես սպանեցին հղի աղջկան և 4000-ից ավել ջահելի: Իսկ վաղը նրան հուղարկավորելու կգան բազմաթիվ նախկին квн-շիկներ, որոնք 4 տարի է՝ լուռ հետևում են, թե ինչպես է կործանվում երկիրը: Կգա նաև Ալենը ու կբերի երևի ամենամեծ պսակը: Կգան Արմենի նախկին գործընկերները, որոնց մեծ մասը 4 տարի է՝ ծպտուն անգամ չի հանել ոչ մի բանի վերաբերյալ, երբեք: Նրանք բոլորով կտանեն ու կթաղեն Արմենին: Արմենի հետ էլ կթաղեն իրենց «տղամարդկությունը»: Վերջնականապես»:Ավելին17:5015.07.22 -
Անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժությունN զորամիավորումում հուլիսի 15-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:Ավելին17:4715.07.22 -
Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է մոտ 1000 հակ անասնակերՀուլիսի 15-ին, ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 1000 հակ անասնակեր:Ավելին17:3715.07.22 -
ՏարածաշրջանՌուսական ուժերը հրթիռակոծել են Նիկոլաևը, ուկրաինական ուժերն էլ գնդակոծել են ԴԺՀ-ի բնակավայրերըԱյսօր ռուսական ուժերը հրթիռներ են արձակել Ուկրաինայի Նիկոլաև քաղաքի վրա։ Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ քաղաքի վրա առնվազն 10 հրթիռ է արձակվել։ Վնասվել են քաղաքի 2 խոշոր համալսարաններ։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից էլ հաղորդել են, որ ուկրաինական ուժերն այսօր վաղ առավոտյան «Գրադ» համակարգերից գնդակոծել են Յասինովատայա բնակավայրը, 1 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Նաև մի քանի անգամ գնդակոծվել է Դոլոմիտնոյե բնակավայրերը, ինչպես նաև Դոնեցկը և Գոռլովկան։ Վերջին 1 օրում ուկրաինական հարվածներից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 3 մարդ է զոհվել։Ավելին17:3015.07.22 -
Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխՀուլիսի 15-ին N զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Անցկացվել է շարային ստուգատես, հրամանատարությունն ստուգել է հերթափոխի մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Ավելին17:2415.07.22