Լրահոս
2022-08-10
-
Արտաքին քաղաքականությունՕսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումըՄիացյալ Նահանգները հետամուտ Է Բալթիկայի երկրներում զինածայողների շրջափոխում կատարելու հանձնառությանը՝ ՆԱՏՕ-ի աեւելյան թեւի ամրապնդման համար: Օգոստոսի 10-ին այդ մասին Ռիգայում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լատվիայի պաշտոնակից Արտիս Պաբրիքսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դուք լսել եք, թե ես ինչպես եմ հայտնել Բալթիկայի երկրներում, այդ թվում Լատվիայում, ուժերի լիակատար շրջափոխում կատարելու պարտավորությունների մասին: Ուրեմն, մենք կզբաղվենք դրանով: Երբեմն մենք կօգտագործենք Լեհաստանում կամ Ռումինիայում բրիգադների կազմի ուժերը: (…) Մենք կարող ենք կատարել Եվրոպայի այլ երկրներից ուժերի շրջափոխում, ինչը մենք արդեն արել ենք եւ շարունակում ենք անել: Նաեւ մենք արագորեն զինվորականների կտեղափոխենք ԱՄՆ-ից: Այս կերպ մենք կարող ենք կատարել շրջափոխում եւ պարտավորվում ենք դա անել»,- ասել Է Օսթինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր Է տարածաշրջանում անցկացնել մի քանի զորավարժություններ: «Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում եւ արեւելյան թեւում»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին19:3510.08.22 -
Արտաքին քաղաքականությունԲաթումում կանցկացվի երիտասարդության փառատոնՕգոստոսի 12-ին սեւծովյան Բաթում քաղաքում երիտասարդության փառատոն կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Երիտասարդության միջազգային օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 12-ին: Տոնը սահմանվել Է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ ժամանակակից հասարակության մեջ երիտասարդության հանգուցային դերի ընդունման համար: Միջոցառումները Բաթումում անցկացվելու Է ութոտնուկի ձեւ ունեցող նշանավոր շենքի տարածքում: Փառատոնի հյուրերին սպասում Է կենդանի երաժշտություն, ատրակցիոններ, ինստալյացիաներ, սպորտային ակտիվություններ եւ այլն: Միջոցառմանը ելույթ կունենան LOUDSPEAKERS եւ BEDFORD FALLS վրացական խմբերը, ինչպես նաեւ դիջեյներ, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին19:2510.08.22 -
ԻրավականԿրակոցներ ու ծեծկռտուք՝ Ծովինար գյուղումՕգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 33-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք: Ծովինար գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա ծովինարցին նույնպես բուժօգնության է դիմել հիվանդանոց: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն: Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:Ավելին19:1510.08.22 -
Կրթություն և գիտությունԵրիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերումՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2000 թվականից օգոստոսի 12-ը նշվում է որպես Երիտասարդության միջազգային օր: Այս տարի այն կրում է «Սերունդների համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ բոլոր տարիքի մարդկանց համար» խորագիրը: Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը հանրության և պետության զարգացման ու առաջընթացի գործում: Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հրազդանի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «The Body Shop»-ի, ինչպես նաև «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը կնշվի 2022 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Հրազդան քաղաքում: Նախատեսվում են քննարկումներ, շրջայցեր, վարպետության դասեր, ինտերակտիվ խաղեր, մրցույթներ և այլ միջոցառումներ (օրակարգ): Երիտասարդության միջազգային օրը կնշվի ոչ միայն 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաքում», այլև ՀՀ ամբողջ տարածքում (ծրագիր):Ավելին19:0510.08.22 -
Անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներN զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխգործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։Ավելին18:5510.08.22 -
Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողությունՀՀ հյուսիսարևելյան սահմաններն անառիկ պահող զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են պատվով ծառայել և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Խորհրդանշական օրը ելույթներ են ունեցել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայողների ծնողներ՝ մաղթելով նորակոչիկներին անվտանգ և խաղաղ ծառայություն։ Զորամասերից մեկում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողությունԱվելին18:4510.08.22 -
ԱռողջապահականՄեկնարկել է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացըՄեկնարկում է նպատակային կլինիկական օրդինատուրայի 2022-2023թթ. ընդունելության գրանցման գործընթացը, տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Հայտնում է, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ` ՀՀ-ի նվազագույն աշխատավարձի չափով, ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեությունն իրականացվում է 3 տարի ժամկետով, որոշ մասնագիտություններով, մասնավորապես` «Ընտանեկան բժշկություն», «Մանկաբուժություն», «Ներքին հիվանդություններ (թերապիա)» բժիշկ-մասնագետներին աշխատանքի ուղեգրելուց հաշվի է առնվելու նաև Երևանի բժշկական կազմակերպությունների կադրային պահանջարկը: Մանրամասների համար դիմորդները կարող են դիմել ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: 3,: ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշմամբ հաստատված մասնագիտությունների ցանկը` Մասնագիտություն Քանակը Լաբորատոր ախտորոշում 2 Ընդհանուր վիրաբուժություն 3 Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 3 Մանկաբարձություն և գինեկոլոգիա 1 Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ 1 Նյարդաբանություն 4 Ընտանեկան բժշկություն 13 Հոգեբուժություն 2 Մանկաբուժություն 8 Ներքին բժշկություն 7 Ինֆեկցիոն հիվանդություններ 2 Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ 1 Սրտաբանություն /կարդիոլոգիա/ 3 Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ 1 Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա 1 Դատաբժշկական փորձաքննություն 1 Մանկական վիրաբուժություն 1 Համաճարակաբանություն 1 Ռևմատոլոգիա 1 Մեղրիին հատկացվող տեղ 2 ԸՆԴԱՄԵՆԸ 58Ավելին18:2510.08.22 -
Անցկացվել են հավաք-պարապմունքներ. ՀՀ ՊՆN զորամիավորման զենիթային, հրթիռային և հրթիռահրետանային ստորաբաժանումների հրամանատարների գործնական հմտությունները կատարելագործելու, հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անցկացվել են հավաք-պարապմունքներ: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Եռօրյա հավաքների ընթացքում անցկացված տեսական և գործնական պարապմունքները նպաստել են հրամանատարական կազմի՝ ստորաբաժանումների կառավարման ունակությունների զարգացմանը, հակառակորդի օդային հարվածները հետ մղելիս մարտական հաշվարկների փոխագործակցության ամրապնդմանը, հետախուզական և կրակային խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։Ավելին18:1010.08.22 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում և սպառնալիք չԷ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարՀյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ դիմակայության եւ սպառնալիքներ չի ներկայացնում նրա համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: «Եկեք պարզաբանենք: Մենք առճակատման չենք ձգտում եւ սպառնալիքներ չենք ներկայացնում Ռուսաստանի համար: Մեր նորացված ներկայությունը միայն արտացոլում Է մեր մշտական լուրջ հավատարմությունը դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածին, որում ասված Է, որ ՆԱՏՕ-ի գծով մեկ դաշնակցի վրա հարձակումը՝ հարձակում Է ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի վրա»,-ասել Է Օսթինը՝ հանդես գալով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Այսպիսով, նա մեկնաբանել Է իր խոսքերն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում Է արտաքին պաշտպանությունը եւ ավելացնում մարտական ստորաբաժանումների քանակությունը դաշինքի արեւելյան մասում»: Նա նշել Է, որ ԱՄՆ-ը նույնպես մեծացնում Է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փաստաթղթեր Է ստորագրել, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:5510.08.22 -
Հասարակական31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտումՕգոստոսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ն. Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Գրիգորյանը տեղում օպերատիվորեն ժամանած Արտաշատ հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Բադալյանի գխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:Ավելին17:5510.08.22 -
ՄիջազգայինՀազարից ավելի հրշեջներ և 11 թռչող ապարատներ են պայքարում հրդեհների դեմ Ֆրանսիայի հարավ-արևմուտքումՀազարից ավելի հրշեջներ, ինն ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ են ներգրավված անտառային հրդեհների մարման համար Ֆրանսիայի հարավ - արեւմուտքում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կրակի դեմ պայքարի համար, որը վերսկսվել Է Ժիրոնդի եւ Լանդերի դեպարտամենտներում եւ արդեն ոչնչացրել ավելի քան 6 հազար հեկտար անտառ, ես որոշում ընդունեցի ուժեղացնել հրշեջների խմբավորումը,- գրել Է Դարմանենը:- Կրակի դեմ պայքարին մասնակցում են հազարից ավելի հրշեջներ, 9 ինքնաթիռ եւ երկու ուղղաթիռ, որոնք սարքավորված են ջրանետման համար համակարգերով»: Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել Է 16 տուն: Ծանր իրավիճակի մասին իրազեկված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը «զեկուցումներ Է ստանում յուրքանչյուր երկու ժամը մեկ», ճշտել Է հեռուստաալիքը: Հրդեհի տարածմանը նպաստում են շոգ եղանակը եւ քամին: Տարեսկզբից կրակը ոչնչացրել Է ավելի քան 47 հազար հեկտար անտառ, «ինչը ռեկորդային ցուցանիշ Է ֆրանսիայի համար վերջին 15 տարվա ընթացքում»: Նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել Է 2019 թվականին, երբ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 43,5 հազար հեկտար անտառ, ճշտւմ Է BFM-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին17:4010.08.22 -
Քաղաքական«Նախարարը շենքում չէ, փոխնախարարը երկրում չէ». զոհված զինվորների ծնողներին ՊՆ-ում չեն ընդունել44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները այսօր հանդիպում են պահանջել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Պատերազմում զոհվածների հարազատները պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները և 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանը պարզաբանեն, թե ում հրամանով և ինչու են Մարտակերտում ծառայող իրենց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել Մարտունի-2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։Ավելին17:3810.08.22 -
Կրակային դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի դիՕգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։Ավելին17:2810.08.22 -
ԻրավականԾառերն ապօրինի հատել էր անտառապահըՕգոստոսի 7-ին՝ ժամը 11.30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկաններից մեկը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի հարակից անտառից բենզասղոցի ձայն լսելով՝ Դիլիջանի բաժին էր ահազանգել և խնդրել, որ օպերատիվ խումբ մոտենա: Րոպեներ անց բաժնի քրեական հետախույզներն ու պարեկները համատեղ միջոցառումներով պարզել են, որ նույն օրը «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի անտառապահն իրեն վստահված պահաբաժնից 2 ուռենի է ապօրինի հատել: 40-ամյա անտառապահը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին17:2510.08.22 -
ԻրավականՁերբակալվել են զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համարOգոստոսի 9-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը բացահայտվեց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալեցին և Կենտրոնական բաժին տեղափոխեցին երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ: Վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերեցին 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:Ավելին17:1510.08.22 -
ՔաղաքականՀայաստանում իշխանափոխություն անելու ծրագիր ունի Էդգար ՂազարյանըՔաշաթաղի շրջանի հանձնման մասին հայտարարություններից հետո Հայաստանում իշխանափոխություն անելու նոր ծրագիր է կազմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա այսօր հավաքված քաղաքացիներին, լրատվամիջոցներին Հանրապետության հրապարակում հայտնել է, որ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պետք է սկսվի նոր շարժում և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Ղազարյանը նաև ներկայացրել է իշխանափոխության ճանապարհային քարտեզը:Ավելին17:0810.08.22 -
ՏեսանյութերԻնչպես է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀրապարակել են Կալիֆոռնիայում թեթև շարժիչով ինքնաթիռի` մայրուղու վրա, որի վրա ավտոմեքենաները երթևեկում էին, անսպասելի վայրէջք կատարելու ու հրդեհվելու տեսանյութը: Միջեդեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի արևելքում: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: Մայրուղով ընթացող մեքենաներից մեկի տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է՝ վայրէջքը «կատարյալ» կլիներ, եթե օդանավի մի թևը չբախվեր անցնող բեռնատարին ու կրակ չբռնկվեր: Օդաչուն պատմել է, որ թռիչքի ժամանակ ի հայտ է եղել տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա: Միրջադեպի հետևանքով տուժածներ չկան:Ավելին17:0510.08.22 -
ՏնտեսականՈրոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել ենՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կատարել է ագրոօդերևութաբանական դիտարկումներ: Նշվում է, որ որոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են, շարունակվել է կաղամբի գլխի ձևավորումը։ Նախալեռնային շրջաններում դիտվել է կարտոֆիլի կանաչ զանգվածի թառամում, շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների և խաղողի հասունացումը։ Եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների և խաղողի շաքարային նյութերի կուտակման համար։ Լեռնային և նախալեռնային շրջաններում դիտված տեղումները որոշ չափով բարձրացրել են հողի խոնավությունը և բարելավել մշակաբույսերի աճի և զարգացման պայմանները։Ավելին16:5510.08.22 -
ՄիջազգայինԻտալիայում անոմալ տապի պատճառով հուլիսին չափից ավելի մահ Է արձանագրվելԱյս ամռանը Ապենիններում անոմալ տապի պատճառով հուլիս ամսի առաջին երկու շաբաթվա ընթացքում չափից ավելի մահ Է արձանագրվել (21 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իտալիայի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ երկրի 33 խոշոր քաղաքներում, որտեղ իրականացվում Է մշտական բժշկական մոնիթորինգ, հունիսին չափից ավելի մահացությունը կազմել Է 9 տոկոս, իսկ հուլիսի առաջին կեսին՝ 21 տոկոս: Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հունիսին օդի ջերմաստիճանն Իտալիայում 3 աստիճանով գերազանցել Է միջին վիճակագրական ցուցանիշը, իսկ հուլիսի սկզբին Ապենիններում արդեն գրանցվել Է 37-40 աստիճան: Զեկույցում նաեւ նշվում Է, որ, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով, այս ամռանը կլիմայական փոփոխությունների պատճառով գրանցված ռեկորդային ջերմաստիճաններն ապագայում նորմա կդառնան Միջերկրածովյան տարածաշրջանում: Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող Է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Անցած շաբաթ Մթնոլորտի եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) մասնագետները հայտնել են, որ 2022 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում Իտալիայում գրանցվել են այդչափ բարձր ջերմաստիճաններ, որ այս տարին կարող Է ամենաշոգը դառնալ Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին16:4510.08.22