Լրահոս
Տնտեսական
16:55
10.08.22
152

Որոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կատարել է ագրոօդերևութաբանական դիտարկումներ:

Նշվում է, որ որոշ լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը հասունացել են, շարունակվել է կաղամբի գլխի ձևավորումը։

Նախալեռնային շրջաններում դիտվել է կարտոֆիլի կանաչ զանգվածի թառամում, շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների և խաղողի հասունացումը։

Եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների և խաղողի շաքարային նյութերի կուտակման համար։

Լեռնային և նախալեռնային շրջաններում դիտված տեղումները որոշ չափով բարձրացրել են հողի խոնավությունը և բարելավել մշակաբույսերի աճի և զարգացման պայմանները։