Լրահոս
Հասարակական
17:55
10.08.22
158

31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում

Img default alt hy

Օգոստոսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 31-ամյա Ն. Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Բերքանուշ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և հայտնվել դաշտամիջյան հատվածում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն. Գրիգորյանը տեղում օպերատիվորեն ժամանած Արտաշատ հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն է ստացել:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Բադալյանի գխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ: