Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:25
10.08.22
91

Բաթումում կանցկացվի երիտասարդության փառատոն

Img default alt hy

Օգոստոսի 12-ին սևծովյան Բաթում քաղաքում երիտասարդության փառատոն կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Երիտասարդության միջազգային օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 12-ին: Տոնը սահմանվել Է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ ժամանակակից հասարակության մեջ երիտասարդության հանգուցային դերի ընդունման համար: Միջոցառումները Բաթումում անցկացվելու Է ութոտնուկի ձև ունեցող նշանավոր շենքի տարածքում:

Փառատոնի հյուրերին սպասում Է կենդանի երաժշտություն, ատրակցիոններ, ինստալյացիաներ, սպորտային ակտիվություններ և այլն: Միջոցառմանը ելույթ կունենան LOUDSPEAKERS և BEDFORD FALLS վրացական խմբերը, ինչպես նաև դիջեյներ, հաղորդել Է Sputnik-ը: