Լրահոս

2022-08-10
  • Img default alt hy
    Սպորտ
    ԱԱ-2022-ի մեկնարկի օրը հնարավոր է փոխվի
    ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկի օրը, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կազմակերպությունը քննարկում է մրցաշարի ժամանակացույցի փոփոխությունը։ Նշվում է, որ Աշխարհի առաջնության մեկնարկը կարող է տեղի ունենալ մեկ օր շուտ։ Այդ դեպքում Քաթարի և Էկվադորի հավաքականների մեկնարկային հանդիպումը կկայանա ոչ թե նոյեմբերի 21-ին, այլ 20-ին։ Որոշումը պետք է կայացվի բացառապես քվեարկության արդյունքների հիման վրա։ Ընթացակարգին մասնակցում են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ֆուտբոլի կոնֆեդերացիաների ղեկավարները։ Աշխարհի առաջնությունը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
    23:27
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը
    Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը: Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու հարակից տարածքից հանվում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում Արցախի Հանրային հեռուստաընկերությանը։ Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ քաղպաշտպանության պլանի համաձայն՝ Բերձորից, Աղավնոից և Ներքին Սուսից տարհանվում են ոչ միայն բնակիչները, այլև այն մշակութային կոթողները, որոնք հնարավոր է տեղափոխել: Հուշարձանների տարհանման աշխատանքները համակարգողները նշել են, որ հուշարձանները մնալով ոչնչացման լուրջ վտանգի կենթարկվեն, քանի որ դեռևս 2021 թվականին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ բոլոր նոր հուշարձանները, որոնք կառուցվել են այս 30 տարիների ընթացքում, ենթակա են ոչնչացման, իսկ մնացածների դեպքում հայկական բոլոր արձանագրությունները պետք է ջնջվեն և ոչնչացվեն: Տարհանվող հուշարձանների մի մասի ճակատագիրը արդեն հստակեցված է և դրանք ժամանակավոր կտեղադրվեն այլ եկեղեցիների բակերում:
    23:17
    10.08.22
    Ավելին
  • Արցախ
    Հայկական խաչքարերը հանում են Բերձորից. եկեղեցին փրկել չի լինի
    Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին հանձնելուց երկու շաբաթ առաջ Բերձորից, Սուսից ու Աղավնոյից տարհանում են մշակութային մեծ ու փոքր հուշարձանները: Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների տեսածն ու լսածը ներկայացնում է Լարա Առաքելյանը:
    23:16
    10.08.22
    Ավելին
  • Սպորտ
    Գյումրեցի պատանի ծանրորդը գերազանցել է թուրք մրցակիցներին և հռչակվել Եվրոպայի չեմպիոն
    Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականի հաշվին առաջին ոսկե մեդալը գրանցեց Գյումրու օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի սան, 49 կգ քաշային կարգի ծանրամարտիկ Միքայել Չոլակյանը, որի անձնական մարզիչը հայտնի ծանրորդ Ալեքսան Կարապետյանն է: Միքայելը հռչակվել է չեմպիոն՝ երկամարտի 182 (81+101) կգ ցուցանիշով: Նա հաջողությամբ կատարել է բոլոր 6 մոտեցումները և գերազանցել է թուրք մրցակիցներին, որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ՝ երկամարտի 176 կգ ցուցանիշներով: Возможно, это изображение 2 человека и в помещении
    23:07
    10.08.22
    Ավելին
  • Հայաստան
    Երևանի բնակարանների «Ամերիկայի գները». անշարժ գույքի առքուվաճառքն ակտիվացել է
    Հայաստանում և՛ թանկացել են բնակարանների գները, և՛ ավելացել է գնորդների քանակը: Մասնագետները սա բացատրում են այն հանգամանքով, որ բանկերն ավելի են պարզեցրել հիփոթեքային վարկերի տրամադրման կարգը: Կանխավճարի գումարն ունեցող քաղաքացիները սկսում են բնակարաններ գնել ու վարձով տալ դրանք՝ և՛ վարկն են մարում, և՛ շահույթ ստանում:
    23:04
    10.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան երկարաձգում է ռազմական դրությունը. ինչո՞ւ Ռուսաստանն «արագ չի հաղթում»
    Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո 4-րդ անգամ Ռադան երկարաձգել է երկրում ռազմական դրությունը և զորահավաքը: Մոտ կես տարի շարունակվող ռազմական գործողությունները ավարտելու միտք չունի ոչ Մոսկվան, ոչ Կիևը: Պատերազմի այսպիսի ելքը Ուկրաինային ձեռնտու չէ, իսկ Դաշնության բանակը դեռ փորձում է ավելի շատ տարածքներ գրավել:
    23:01
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսները 100 մլրդ ռուբլի են ծախսել չինական արտադրության ավտոմեքենաներ գնելու համար
    Ռուսաստանի Դաշնության բնակիչները մոտ 100 մլրդ ռուբլի են ծախսել չինական արտադրության մեքենաների գնման համար։ Ըստ շուկայի վերլուծաբանների՝ սա 2022 թվականի 1-ին կիսամյակի շուկայի ընդհանուր ֆինանսական կարողությունների 12%-ն է։ Այս մասին օգոստոսի 9-ին հայտնել է Avtostat գործակալությունը։ 2022 թվականի վեց ամիսների ընթացքում ռուսները 94,7 մլրդ ռուբլի են ծախսել չինական մակնիշի նոր մարդատար ավտոմեքենաներ գնելու համար։ Այս գումարի ավելի քան 90%-ը ստացվել է չորս ապրանքանիշերից: «Haval»-ը առաջատարն է, ռուսաստանցի ավտոսեփականատերերը 2022 թվականի հունվար-հունիսին այս մակնիշի մեքենաներ գնելու վրա ծախսել են 26,8 մլրդ ռուբլի։ Երկրորդ տեղում է «Chery» ապրանքանիշը, որի մեքենաների արժեքը 24,9 մլրդ ռուբլի է։ Երրորդ տեղում է «Geely»-ն՝ 18,6 մլրդ ռուբլի ցուցանիշով։ Եվս 15,9 մլրդ ռուբլի ծախսվել է «EXEED» ապրանքանիշի արտադրանքի վրա։ Չինաստանից այլ մակնիշի նոր մեքենաների գնման վրա ծախսվել է ընդամենը 8,5 մլրդ ռուբլի, որի կեսը բաժին է հասել «Changan» ապրանքանիշին: Չինական մնացած ապրանքանիշերից յուրաքանչյուրի համար Ռուսաստանի բնակիչները ծախսել են 1,5 միլիարդ ռուբլուց պակաս: Այնուամենայնիվ, ամբողջ ռուսական շուկայի ֆինանսական կարողությունները այս ժամանակահատվածում կրկնակի կրճատվել են:
    22:57
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Բարսելոնան» ծրագրում է խանութ բացել Մադրիդում
    Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ակումբային խանութ բացել Մադրիդում։ Ինչպես հաղորդում է Managing Barca-ն, հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից անմիջապես առաջ: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է այս շաբաթ։ «Բարսելոնան» Լա լիգայի առաջին տուրում սեփական հարկի տակ կհանդիպի «Ռայո Վալեկանոյի» հետ։
    22:47
    10.08.22
    Ավելին
  • Սպորտ
    Հայտնի են ՉԼ որակավորման փուլի փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
    Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումներից հետո հայտնի դարձան որակավորման փուլի փլեյ-օֆֆի բոլոր վեց զույգերը։ Դրանք հետևյալն են՝ «Բոդո-Գլիմտ» – «Դինամո» Զագրեբ «Մաքքաբի» Հայֆա – «Ցրվենա Զվեզդա» «Կոպենհագեն» – «Տրաբզոնսպոր» «Դինամո» Կիև – «Բենֆիկա» «Քարաբագ» – «Վիկտորիա» Պլզեն «Ռեյնջերս» – ՊՍՎ Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16-17-ին, պատասխան խաղերը՝ օգոստոսի 23-24-ին։
    22:37
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր
    Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2107–ը. կա վիրավոր
    22:30
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել պահպանել Գազայի հատվածում հրադադարի պայմանավորվածությունները
    ՌԴ ԱԳՆ-ն պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռադիո Սպուտնիկ»-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին: «Մոսկվան լրջորեն անհանգստացած է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում բռնության նոր աճով: Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել այս տարվա օգոստոսի 7-ին կողմերի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը վկայում է հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին:
    22:27
    10.08.22
    Ավելին
  • Միջազգային
    Մեկ զոհ, 14 վիրավոր. Ղրիմի զինապահեստում պայթյունի հետևանքով տուժածների թիվն ավելանում է
    Ղրիմի վրա ուկրաինական օդուժի հարձակման վարկածը հերքել է պաշտոնական Կիևը՝ մեկնաբանելով թերակզու ռազմական օդակայաններից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունը: «Ռափլիի» մեր գործընկերների հետ զրույցում Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը չի հաստատել լուրերը, թե բռնկված հրդեհից այրվել է նաև ռուսական ռազմական օդանավեր:
    22:21
    10.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Արգելված լուսանկարներ»՝ բանակում. թշնամուն «ծառայող» հեռախոսներ
    Ռազմական ոստիկանության վերջին հայտարարությունը առնվազն զարմացրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանին: Պաշտպանության նախարարությունը այս շաբաթ հայտնեց, որ մի շարք զինծառայողներ են բաժիններ տարվել, քանի որ ծառայության վայրից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Չէ՞ որ 2018-ին այս իշխանությունն էր հրապարակային հայտարարում, որ զինվորներին թույլատրվում է հեռախոս պահել: Պատերազմում մեր պարտությունից հետո էլ չի՞ թույլատրվում:
    22:20
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան ձեռք է բերել 4-րդ հորատիչ նավը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել թուրքական «Աբդուլհամիդ հան» հորատիչ նավը շահագործման հանձնվելու պաշտոնական արարողությանը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ «Աբդուլհամիդ հան»-ը հորատման աշխատանքներ կիրականացնի Միջերկրական ծովում: Էրդողանն այս կապակցությամբ ասել է, որ աշխատանքներն իրականացվելու են Թուրքիայի սուվերեն տարածքում, և իրենք դրա համար ոչ ոքից թույլտվություն ստանալու կարիք չունեն: Այս նավը Թուրqիայի ձեռք բերած 4-րդ հորատիչ նավն է, որն ըստ Էրդողանի՝ 7-րդ սերնդի է և համալարված ոլորտի ամենավերջին տեխնոլոգիաներով՝ այս առումով գերազանցելով նախքան այդ ունեցած մյուս 3 հորատիչ նավերին: Այսպիսով Թուրքիան ունեցավ ընդհանուր 6 նավ, 4-ը՝ հորատող, 2-ը՝ սեյսմիկ ուսումնասիրություններ կատարող: Էրդողանը խոսել է նաև Սև ծովում Թուրքիայի հայտնաբերած 540 մլրդ խմ գազի արդյունահանման աշխատանքների մասին՝ նշելով, որ մյուս 3 նավերն աշխատում են դրա համար անհրաժեշտ 10 հանքահորերը փորելու ուղղությամբ: Նա տեղեկացրել է նաև, որ ցամաքից մինչև հանքահորեր ընկած 165կմ տարածության վրա ծովի հատակին արդեն տեղադրվել է շուրջ 100կմ խողովակ, ևս 65կմ ավելի խորը հատվածում (մինչև 2.2 կմ) աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է, որ 1-ին փուլով արդեն 2023-ին Սև ծովից արդյունահանված գազը կհասցվի սպառողներին։
    22:17
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քամին պոկել է Երևան-Արմավիր ավտոճանապարհի երկաթյա վահանակը՝ փակելով սյան վրա տեղադրված արագաչափը
    Քիչ առաջ քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում ավագ տեսուչներ Հրաչյա Սերոբյանն ու Գոռ Աբրահամյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, որ հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ այն հեռացնեն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:11
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
    Այսօր՝ օգոստոսի 10-ին, ժամը 16:30-ի սահաններում Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ.Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով: Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    22:09
    10.08.22
    Ավելին
  • Մշակույթ
    Օգոստոսի 12-ից 25-ը Երևանում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը
    Օգոստոսի 12-25-ը մայրաքաղաքում կանցկացվի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող երաժշտական նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրում 14 համերգ է, երկացանկում՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ։
    22:07
    10.08.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Ռեալ»-«Այնտրախտ». այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը
    Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 47-րդ խաղարկությունը: Չեմպիոնների լիգայի հաղթող «Ռեալն» ու Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» կպարզեն գավաթակրին: «Ռեալն» ու «Այնտրախտը» միայն մեկ անգամ են մրցել պաշտոնական խաղերում: Դա տեղի է ունեցել 1960 թվականին: Այդ ժամանակ թիմերը մասնակցել են Չեմպիոնների գավաթի եզրափակչին: Մադրիդցիները 7-3 հաշվով հաղթանակ են տարել: Ընդ որում 4 գոլի հեղինակ է դարձել Ֆերենց Պուշկաշը, իսկ Ալֆրեդո դի Ստեֆանոն հեթ-տրիկ է ձևակերպել: Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:
    21:57
    10.08.22
    Ավելին
  • Հայաստան
    «Տարել են տան ծուխը մարել, հետո ասում՝ խի՞ եք բողոքում». զոհվածների ծնողների բողոքը՝ ՊՆ-ի դիմաց
    Այսօր պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներից մեկը շոկային բացահայտում է արել: Որդի կորցրած հայրը պատմել է, որ զոհերի մարմինները ամիսներ շարունակ պահվել են դիահերձարաններում՝ նույնականացում անելու համար, այնինչ տղաների գրպաններում եղել են նրանց զինգրքույկները և ուշադիր լինելու դեպքում հնարավոր էր արագ պարզել զոհերի ինքնությունը ու խուսափել հարազատներին ավելի շատ հոգեկան տառապանքներ պատճառելուց:
    21:56
    10.08.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանցիներ՝ Հայաստանի անձնագրով կամ Ադրբեջանի քաղաքացի դառնալ ցանկացող հայեր. ԱԱԾ-ն լուռ է
    Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը դեռ որևէ տեղեկություն չի հայտնել աղմկոտ հայտարարություններով հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած տղամարդու վերաբերյալ: Օրեր առաջ Յութուբի ադրբեջանական ալիքներն էին տեսանյութեր հրապարակել, որտեղ Հայաստանի քաղաքացի ներկայացող ոմն Վահե Ղամբարյան դիմում է Իլհամ Ալիևին՝ ադրբեջանական անձնագիր ստանալու խնդրանքով: Մեր ուժային կառույցներից որևէ արձագանք չլինելու փաստը ադրբեջանական ֆեյքեր բացահայտող փորձագետին առնվազն կասկածելի է թվում:
    21:55
    10.08.22
    Ավելին