Լրահոս
2022-08-10
-
ՀայաստանՕգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում կանցկացվեն Երևանի օրերՕգոստոսի 26-ին և 27-ին Գյումրիում Երևանի օրեր են՝ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Երկու օր շարունակ Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին կմիախառնվի երևանյան շունչը: Իսկ մինչ այդ՝ այս պահին, Երևանում մշակութառատ եռուզեռ է՝ նախապատրաստություն, փորձեր ու լրամշակվող նախագծեր: Երևանյան օրերի ընթացքում Գյումրիում սպասվում է աննախադեպ համերգային ծրագիր: Վարդանանց հրապարակում կկայանա ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» մեծ համերգը: Թե ինչպիսին կլինի երաժշտական տարբեր նախապատվություններ ունեցող երկու խմբերի միաձուլումը՝ կազմակերպիչները փակագծերը չեն բացում, բայց վստահեցնում են՝ տոնի մասնակիցները ջերմության ու զգացմունքների պակաս հաստատ չեն ունենա: «Սա 20 տարվա քրտնաջան աշխատանք է, պարտավորեցնող է: Բոլորին՝ թե՛ Երևանից, թե՛ մարզերից, հրավիրում եմ Գյումրի: Ինձ համար սա եղել է տարիների երազանք և ես համոզված եմ, որ շատերին դուր է գալու»,- վստահեցնում է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր Ռոլանդ Գասպարյանը: Էրեբունի-Երևանից՝ Գյումրի. ծրագիրը հագեցած է, երգացանկը՝ սիրված: Երևանի քաղաքապետարանի առաջնահերթություններից է՝ մայրաքաղաքում ծնվող մշակույթը նաև Հայաստանի բոլոր մարզերում տարածելը: Մշակութային ապակենտրոնացումն այս անգամ Գյումրիում է: Արվել է հնարավոր ամեն ինչ, որ Երևանի օրերն առանձնանան ինքնատիպ ու հետաքրքիր ծրագրերով: «Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջոցառումներին, և մենք ամեն տարի բյուջեում զգալի միջոցներ ենք նախատեսում մշակութային միջոցառումներ իրականացնելու համար: Այս ամսվա վերջին Գյումրիում տեղի են ունենալու Երևանի օրերը. մեծ միջոցառումներ են լինելու՝ համերգներ, թատերական ներկայացումներ, տոնավաճառներ և, իհարկե, այս ամենն ամփոփվելու է ««Սիմֆոնիկ» «Ռեինկարնացիա»» համերգային մեծ ծրագրով: Կարծում եմ՝ լավ և հետաքրքիր ժամանց է սպասվում: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ Գյումրի՝ միասին նշելու Երևանի օրերն ու վայելելու լավ երեկո: Կսպասենք Գյումրիում»,- նշում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Ակնկալում ենք հյուրեր ամբողջ աշխարհից, որ գան, լավ օրեր անցկացնեն, տեսնեն մեր տեսարժան վայրերը, մշակույթը, նիստ ու կացը, վայելեն գյումրեցու աղուհացը: Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու բացառիկ միջոցառմանը, որից, վստահ եմ, այնպիսի տպավորություններով կհեռանան, որպիսիք երբեք ոչ մի տեղ չեն զգացել»,- նշում է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը:Ավելին15:0010.08.22 -
ՔաղաքականԸնդդիմությունը 45 օր փողոցից տուն չէր գնում, գայիք՝ միանայիք. ձեռք էին առնում, ասում էին՝ հայրենիքը փրկեցի՞ք, դե դուք գնացեք՝ փրկեք. Շարմազանով«Այս հարցը ազգային գոյաբանական խնդիր է. այն բերել ընդդիմություն-իշխանություն օրակարգ, դա Նիկոլին ծառայելու գլխավոր մանր տրյուկներից մեկն է: Ով մտահոգ է, ընդդիմությունը 45 օր փողոցից տուն չէր գնում, գայիք՝ միանայիք: Ասում էիք՝ նախկիններն այնտեղ են, դրա համար չենք գալիս, հիմա էլ նախկիններն այնտեղ չեն, գնացեք՝ փրկեք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Մեկը գրում է՝ Վեհափառը ինչո՞ւ կոչով հանդես չի գալիս. Վեհափառը կոչով նո՞ր է հանդես եկել: Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, և իմ բոլոր ընկերները փողոցում պայքարում էինք, մեր կողքին կանգնե՞լ եք, մինչև հիմա ասում եք՝ Սերժն ինչո՞ւ գնաց հրապարակ, Շարմազանովն ինչո՞ւ գնաց… ընդդիմությունն էլ ի՞նչ պետք է անի: Ընդդիմությունն իշխանությո՞ւն է: Ընդդիմությունը եղել է իշխանություն, պատերազմն էլ հաղթել է, դուք էլ մեզ մերժել եք: 2016թ. Սերժի ժամանակ պատերազմ է եղել, 4 օրում Ալիևին ծնկի է բերել և՛ դիվանագիտության մեջ, և՛ ռազմի դաշտում, էլ ի՞նչ եք ուզում: Դուրս եկաք՝ մեզ մերժեցիք, հետո էլ գցեցիք մեր գրպանը, թե՝ դուք բերեցիք, հիմա էլ դուրս ենք եկել փողոց, ասում եք՝ քանի Շարմազանովն այնտեղ է, մենք չենք գա. Հիմա ի՞նչ եք ուզում ընդդիմությունից: Ձեր սիրելի Նիկոլը ամբողջը տվել է: Դեռ Նիկոլը վարչապետ չէր դարձել, ասել եմ՝ դու չես կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, ի՞նչ է հետևել դրան՝ իմ ու Աշոտյանի դագաղներն էին դուրս բերել ու սև ժապավեններ փակցրել: Հիմա ընդդիմությունն էլ ի՞նչ անի»,- ընդգծեց նա: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ ի սկզբանե քննադատել են գործող իշխանություններին, զգուշացրել, թե ինչ աղետներ են սպասվում երկրին, եթե Փաշինյանի իշխանությունը շարունակի կառավարել. «Մենք ասել ենք՝ եթե այս մարդը մնա, ամեն օր կորուստներ են լինելու, մենք էլ երդվել ենք, որ իշխանության գալու խնդիր չունենք, խնդիրը հայրենիքի փրկությունն է: Հուլիսի 29-ի մեր միտինգին այդ քննադատողներից քանի՞սն էին մասնակցում: Միտինգ ենք անում՝ ասում են՝ ինչո՞ւ են անում, միտինգ չենք անում՝ ասում են՝ ինչո՞ւ չեն անում, ի՞նչ պետք է անի ընդդիմությունը: Ընդդիմությունը վա՞տ է անում, դուք արեք, սա ընդդիմության և իշխանության խնդիր չէ»: Նա նկատեց՝ իշխանությունները երկիրը մաս-մաս հանձնում են, չեն կարողանում գերիներին վերադարձնել, իսկ նրանց հետ փոխկապակցված ուժերը դրանում էլ են ընդդիմությանը մեղադրում. «Մեր գերիներին դատում են, Նիկոլը թուրքին հրավիրում է Հայաստան. Ընդդիմությունն ի՞նչ անի: Կամ ռուսն է մեղավոր, կամ ընդդիմությունը, կամ Վեհափառը, կամ Տիգրան Մեծը: Մեղավոր են երկու ինստիտուտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Մնացածը ով ուրիշ մեղավոր է փնտրում, կամ առաջինի կողմից է, կամ երկրորդի: Ընդդիմությունը երբ միտինգներն սկսել է, ի՞նչ է ասել. Ձեռք էին առնում, ասում էին՝ հայրենիքը փրկեցի՞ք. դե դուք գնացեք՝ փրկեք: Այդ էժանագին դեմքերը Նիկոլից բեթար են. ավելի լավ է լինեն ազնիվ նիկոլական, քան լատենտ խաղեր տվողներ, որոնք փող են ստանում ընդդիմությանը քննադատելու համար: Այս հեղափոխությունն արվել է երկու նպատակով՝ ազգայինը ոչնչացնել, Արցախը տալ, երկրորդ՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի ՆԱՏՕ-ական Թուրքիա, վերջ: Հիմա այդ նույն բանը գնում է: Կառավարության վերջին նիստին ամեն ինչ գցեց ռուսի գրպանը: Բա, որ ամեն ինչ ռուսը պետք է անի, դու ինչացո՞ւ ես, պարգևավճար ինչո՞ւ եք ստանում, հեն է՝ Պուտինին կտան այդ պարգևավճարները: Ամեն ինչ գցեց ռուսի գրպանը, ասաց՝ պարոն Ալիև, պարոն Էրդողան, ճամփեքը բաց են, ձեր ցավը տանեմ: Իսկ ամենավտանգավորը, որ ասաց՝ եթե Ադրբեջանը և ռուս խաղաղապահները կպայմանավորվեն, որ չեն կրակի, Արցախի ՊԲ-ն սահմանների պաշտպանություն չի իրականացնի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ է: Էլիտային վարկաբեկեցին, ինչ ասես՝ ասացին, հիմա էլ բանակը զինաթափում են, ազգն էլ ծափահարում է, հրավառություն է անում: Վերջ»:Ավելին14:5710.08.22 -
Կրթություն և գիտությունԴպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ2022 թվականին տեղի ունեցած «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 3 արծաթե, 13 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև 7 մասնակիցների: Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից: Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները. 1․ Միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ, եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ։ 2․ Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ։ 3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝ առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ, երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ, երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։Ավելին14:5010.08.22 -
ՏարածաշրջանՀայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով. Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ռամթան Լամամրային (Ալժիրի ԱԳ նախարար - Tert.am) ասացի նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել է Բայրամովը մամուլի ասուլիսի ժամանակ։Ավելին14:4010.08.22 -
ԻրավականԲացահայտվել է վառելիքի խոշոր ներմուծողների կողմից հարկվող օբյեկտները թաքցնելու, առանց փաստաթղթերի վառելիքի մատակարման փորձՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում մշտապես ոլորտային հսկողություն է իրականացնում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Այս անգամ վարչության դիտակետում էին հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնց նկատմամբ իրականացված միջոցառումների նախապատրաստական և ստուգողական աշխատանքների արդյունքում ստացվել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք բենզինի և դիզելային վառելիքի խոշոր ներմուծումներ իրականացնող որոշ կազմակերպություններ, հարկեր չվճարելու ուղղակի դիտավորությամբ, նախօրոք մշակում են մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Իրանական բեռնատարների մի շարք վարորդներ, վառելիքի բաքերում կուտակելով բեռնափոխադրման համար նախատեսված չափերից մի քանի անգամ ավելի դիզելային վառելիք, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առանց համապատասխան փաստաթղթերի, այն վաճառում են Սյունիքի մարզում գործող բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կայաններին։ Լիցքավորման կայաններն էլ, կուտակելով համապատասխան խմբաքանակները, առանց համապատասխան ձևակերպումների, դրանք վերավաճառել են ՀՀ-ում վառելիքի ներկրումներով զբաղվող խոշոր կազմակերպությունների։ Օպերատիվ տվյալների համաձայն խոշոր ներկրող կազմակերպություններից որոշներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած վառելիքը, առանց համապատասխան փաստաթղթերի, վերավաճառել են Հայաստանի տարածքում, սակայն փաստաթղթերով ձևակերպել են, որ դրանք տեղափոխել և վաճառել են Արցախի Հանրապետությունում գործող կազմակերպություններին։ Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վառելիքի ներմուծումներով և վերավաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից մի քանիսի մոտ արդեն իսկ արձանագրվել են առանց համապատասխան փաստաթղթերի վառելիքի մատակարարումների և տեղափոխությունների խախտման դեպքեր։ Վերջիններիս նկատմամբ կկիրառվեն համապատասխան պատասխանատվության միջոցներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումներ իրականացնող կազմակերպություններին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել հարկման օբյեկտներն ու հարկման բազաները, ինչպես նաև դրանց հաշվարկման համար հիմք հանդիսացող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և պահպանել հարկային կարգապահությունը։ Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին14:3010.08.22 -
ՏարածաշրջանՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 23 771 դեպք են հայտնաբերել մեկ օրում.դա առավելագույնն Է մարտի 26-ից ի վերՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 23 771-ով՝ մեկ օր առաջվա 16 325-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մարտի 26-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 24 072 հիվանդ: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 18 770 657 դեպք: Վերջին օրը մահվան դեպքերի թիվը կազմել Է 56՝ մեկ օր առաջվա 60-ի դիմաց, ընդամենը համավարակի սկզբից մահացել Է 382 902 մարդ: Մեկ օրում ապաքինման դեպքերի քանակը կազմել Է 14 552՝ մեկ օր առաջվա 13 092-ի դիմաց, մինչեւ 18 075 720, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին14:2310.08.22 -
ԻրավականԱռինջում «Տոյոտա»-ից կրակոցներ են հնչել․ երիտասրադները հարվածնել են ոստիկաններին, հայհոյել, վնասել ծառայողական մեքենանՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետևել և հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով: Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասելել են այն. և միայն օգնության հասած կարգախմբի հետ է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությոնը, ովքեր Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնեբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին14:1510.08.22 -
ԻրավականԱռինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊԾ ԵԶԳ պարեկները, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում ծառայություն իրականացնելիս, լսել են կրակոցի ձայներ, որից հետո նկատել են նշված փողոցով մեծ արագությամբ սլացող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա և մեքենայի կողմից կրկին լսել են կրակոցի ձայներ: Հասկանալով, որ կրակոցները հնչել են հենց այդ ավտոմեքենայից, ոստիկանության ծառայողները հետևել և հասնելով Առինջ գյուղի մոտ՝ նկատել են նշված ավտոմեքենան՝ շրջապատված շուրջ 10-15 երիտասարդներով: Մոտենալով վերջիններիս՝ պարեկները նրանցից պահանջել են ավտոմեքենայի վարորդի մասին տվյալներ հայտնել, սակայն չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ երիտասարդները հրել և հարվածներ են հասցրել ոստիկաններին, հայհոյել են և թույլ չտալով նստել ծառայողական ավտոմեքենան՝ վնասելել են այն. և միայն օգնության հասած կարգախմբի հետ միասին է հնարավոր եղել զսպել խմբի գործողությունները: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երկու պարեկները ճանաչվել են տուժող: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանցից երկուսի ինքնությոնը, ովքեր Առինջ գյուղի բնակիչներ են՝ 28 և 32 տարեկան: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ կրակոցները կատարվել են նշված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահից, որը պատկանում է ձերբակալվածներից մեկին՝ 28-ամյա երիտասարդին: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և այն միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին, որի շրջանակներում կատարված դեպքի վայրի՝ Սևան-Երևան մայրուղու «Առինջի կամար» կոչվող հատվածի խաչմերուկի զննությամբ հայտնաբերվել են 9մմ տրամաչափի մեկ տասնյակից ավելի կրակված պարկուճներ և կրակված գնդակ, իսկ դեպքի վայրում գտնվող «Եվրոմոթորս» ավտոսրահի դիմային հատվածի ապակիների վրա՝ կրակոցի հետքեր, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, կատարվել են խուզարկություններ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 32-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնեբերելու, յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու, հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:Ավելին14:0710.08.22 -
Արտաքին քաղաքականությունՃապոնիայի կառավարության կազմի փոփոխության պատճառներից է կրոնական կազմակերպության հետ կապըՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն հաստատել է կառավարության նոր կազմը։ Իրենց պաշտոնները պահպանել են միայն 4 նախարարներ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարը և ֆինանսների նախարարը։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Կիսիդայի կառավարության վարկանիշն ընկել էր Ճապոնիայի բնակչության շրջանում։ Associated Press գործակալության փոխանցմամբ՝ դա առաջին հերթին պայմանավորված է ներքին հարցերով, այդ թվում՝ ինֆլյացիայի, ինչպես նաև «Միավորման եկեղեցի» կրոնական կազմակերպության հետ քաղաքական գործիչների կապերով։ Մինչև կառավարության նոր կազմի հաստատումը Կիսիդան հայտնել էր, որ «Միավորման եկեղեցու» հետ թեկնածուների կապը նախապայման կդառնա նրանց նշանակման համար։ Կիսիդան նշել էր, որ հանձնարարել է իր նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին հստակեցնել իրենց կապը «Միավորման եկեղեցու» հետ, «որպեսզի մենք կարողանանք հասնել քաղաքական և վարչական այնպիսի աշխատանքի, որին ժողովուրդը կարող է վստահել»:Ավելին14:0010.08.22 -
Սպորտ20 հայ պատանի բռնցքամարտիկներ մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանըԿրտսեր տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը ճանապարհ է ընկել դեպի Թուրքիայի Էրզրում քաղաք, որտեղ օգոստոսի 10-ից 21-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: «Թիմում տրամադրությունը հաղթական է, պատրաստվածությունն էլ բարձր մակարդակի, այնպես որ Թուրքիա ենք գնում մեդալների հետևից»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Եվրոպական ստուգատեսին Հայաստանը կներկայացնի 15 տղա և 5 աղջիկ: Տղաների 40 կգ քաշային կարգում ելույթ կունենա Վահրամ Դովլաթբեկյանը, 42 կգ-ում Էրիկ Ապերյանը, 44կգ-ում Սարգիս Թառլոյանը: 46 կգ քաշային կարգում հանդես կգա Հայկ Հովսեփյանը, 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Արսեն Դարբինյանը, 50-ում՝ Տիգրան Հովսեփյանը, 52-ում՝ Մարտին Սահակյանը: 54 կգ քաշային կարգում ելույթ կունենա Ալեքս Պետրոսյանը, 57-ում՝ Ալեն Ստեփանյանը, 60-ում՝ Արտյոմ Ստեփանյանը: 63 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գագիկ Խաչատուրյանը, 66-ում՝ Սամվել Սիրամարգյանը, 70-ում՝ Հրաչ Խաչատրյանը: 75-կգ քաշային կարգում ներկայացված կլինի Հայկ Ղահրամանյանը, իսկ 80-ում՝ Րաֆֆի Խաչատրյանը: Աղջիկների պայքարում ներկայացված կլինենք փոքր քաշային կարգերում: 38 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Լիաննա Ժամհարյանը, 40 կգ-ում՝ Անի Մխիթարյանը, 42 կգ–ում՝ Համեստ Աֆրիկյանը, 44 կգ-ում՝ Անահիտ Հարությունյանը և 54 կգ-ում՝ Էլեն Պապյանը:Ավելին13:5410.08.22 -
ՄիջազգայինԷգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանումՀռոդոս կղզուց հարավ՝ Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական գործողություններ են ընթանում, հայտնել է Հունաստանի առափնյա փրկարար ծառայությունը: Չորեքշաբթի առավոտյան ծառայությունը տեղեկություն է ստացել, որ նավը, որում մեծ թվով մարդիկ են եղել, վթարի է ենթարկվել Հռոդոսից 38 մղոն հարավ: Տարածք են ուղարկվել առափնյա պահպանության երկու փրկարար նավ, ռազմածովային ուժերի նավ, երեք մասնավոր նավ և ռազմական ավիացիայի ուղղաթիռ։ «Առայժմ հաջողվել է փրկել 29 մարդու: Ըստ ուղևորների՝ նավի վրա մոտ 80 մարդ է եղել»,- հայտնել են ծառայությունից: Որոնողական աշխատանքներին խանգարում են 5-6 բալ ուժգնության հասնող հարավարևմտյան քամիները:Ավելին13:4710.08.22 -
Արտաքին քաղաքականությունՂրիմի Նովոֆյոդորովկայի մերձակայքում պայթյունից տուժածների թիվը հասել Է 13-իՏասներեք մարդ վնասվածքներ են ստացել Ղրիմի արեւմուտքում Նովոֆյոդորովկա առողջարանային ավանի մերձակայքում գտնվող օդակայանի զինամթերքների դետոնացիայի հետեւանքով:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին լրագրողներին հաղորդել են հանրապետութան առողջապահության նախարարությունում: «Օգոստոսի 10-ին ժամը 08:30-ի դրությամբ Սակիի շրջանի Նովոֆյոդորովկա քաղաքատիպ ավանում պատահարի հետեւանքով 13 մարդ Է տուժել եւ մեկը՝ զոհվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ տեղի շրջանային հիվանդանոցը ամբուլատոր օգնություն Է ցուցաբերել տասը տուժածների, այդ թվում՝ երկու անչափահասների: Նրանք բոլորը թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից մեկը շարունակում Է ստացիոնար բուժումը: Երկուսն ինքնուրույն օգնության են դիմել Սիմֆերոպոլի շտապ բուժօգնության թիվ 6 հիվանդանոցում եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո ուղարկվել են տուն: Ավելի վաղ հաղորդվել Էր ինը տուժածների մասին: Օգոստոսի 9-ին Ղրիմի «Սակի» ռազմական օդակայանում պայթել Էին ավիացիոն զինամթերքները: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով, օբյեկտի վրա կրակային ազդեցություն չի գրանցվել եւ օդակայանում ավիացիոն տեխնիկան չի վնասվել: Պաշտպանության նախարարության աղբյուրը հրշեջ անվտանգության կանոնների խախտումն Է համարել զինամթերքների պայթյունի պատճառի հիմնական վարկածը: Դիտավորյալ ներգործության նշաններ դրանց պայթեցման համար չկան: Տեղի իշխանությունների տվյալներով՝ սահմանվել Է շրջափակման հինգկիլոմետրանոց գոտի: Մերձակա տներից տարհանվել Է շուրջ 30 մարդ: Հաշվում Է վնասը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:4010.08.22 -
ԻրավականՄահվան ելքով վթար Նաիրի Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու խաչմերուկումՕգոստոսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ: «Լեքսուսի» 49-ամյա վարորդ Հովհաննես Գ.-ն մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։Ավելին13:3310.08.22 -
ՔաղաքականՇուրջ 10 սենատորներ անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայինԱդրբեջանական վերջին ագրեսիային անդրադարձել են ԱՄՆ Սենատի ռազմական ծառայության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները և մեկ տասնյակի հասնող սենատորներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի հետևողական աշխատանքների, կոնգրեսականներին մշտապես Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու և ամերիկահայ համայնքին Հայ դատի հանձնախմբի առաջնեհերթությունների շուրջ համախմբելու արդյունքում` ԱՄՆ բարձրաստիճան օրենսդիրները շարունակում են անդրադառնալ Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիային։ Մասնավորապես, Սենատի ռազմական ծառայության հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդը թվիթերյան գրառմամբ դատապարտելի է համարել Ադրբեջանի զինուժի գործողությունները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսն էլ օրեր առաջ էր անդրադարձել ադրբեջանական գործողություններին՝ պնդելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն Արցախի շրջաններից և կասեցվեն նրանց վայրագություններն ընդդեմ Արցախի ժողովրդի։ Ադրբեջանական գործողությունները դատապարտել են նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական անդամ Մարկո Ռուբիոն, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջեքի Սփիերը, Ներկայացուցիչների տան հետախուզության հանձնաժոովի նախագահ Ադամ Շիֆը, կոնգրեսականներ Քեթրին Քլարկը, Աննա Էշոն, Ռաջա Քրիսնամըրֆին, Բրենդա Լորենսը, Լինդա Սանչեսը, Յան Շակովսկին, Բրեդ Շերմանը և Լորի Թրահանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ամենօրյա ծավալուն և բազմաոլորտ աշխատանքով շարունակում է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքները՝ ի թիվս այլնի հիմնական քաղաքական առաջնահերություն ունենալով Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկումը։Ավելին13:2610.08.22 -
ԵրևանՄեկ օրում Երևանում ծնվել է 81 երեխաՕգոստոսի 9-ին Երևանում ծնվել է 81 երեխա` 42 տղա և 39 աղջիկ՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին13:2610.08.22 -
ԻրավականՎարույթ է հարուցվել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող 3 ընկերության նկատմամբՄրցակցության պաշտպանության հանձնաժողովն արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX) և «Հայփոստ» ՓԲԸ-ի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ հարուցել է վարույթներ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով: Վարույթները հարուցվել են այն առերևույթ հիմքով, որ գործնականում հիշյալ ընկերությունների կողմից իրականացված առաքումների ժամկետները գերազանցել են հայտարարված ժամկետները։Ավելին13:2110.08.22 -
ՀայաստանԵրևանում և մի շարք այլ մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 -իՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 6-8 աստիճանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ` հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Ավելին13:1910.08.22 -
ՔաղաքականԲաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետԲաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապ ապահովելու համար իրանական տարածքով իբր նոր այլընտրանքային ճանապարհը «շրջանցելու է» Հայաստանը, ոչ այլ ինչ է, քան խաբեություն՝ ուղղված մեզ վրա քարոզչական ու քաղաքական ճնշում գործադրելուն և Բաքվի ու Անկարայի վարչախմբերի երազանք տխրահռչակ «Զանգեզուրյան միջանցքն», ի վերջո, կորզելուն։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Իրանի տարածքով նշված ճանապարհը գոյություն ունի ԽՍՀՄ փլուզումից և 1990-ականերին Արցախի մերձարաքսյան գոտու հայկական ազատագրումից ի վեր։ Ուղղակի դա այն ժամանակ անցնում էր Արցախի և Հայաստանի հետ իրանական սահմանին զուգահեռ՝ Արաքսի հարավային ափով։ 44-օրա պատերազմի հետևանքով Արցախի մերձարաքսյան գոտու ադրբեջանական բռնազավթումից հետո այդ ճանապարհի իրանական տարածքով անցնող մասն, ի հաշիվ բռնազավթված արցախյան հատվածի, կրճատվելու է՝ Իրան մտնելով ոչ թե Հորադիսից անդին, այլ հենց Հայաստանի սահմանի մերձակայքում»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ ադրբեջանական կողմը Նախիջևանին կապվելու առումով այլընտրանքային հաղորդակցություն ունի, պարզապես Հայաստանին հնարավորություն է տրված՝ դուրս չմնալ տարածաշրջանային համագործակցությունից. «Հայաստանը խուսափում է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումից: Հայաստանը խոսքերի մակարդակում ընդունում է (Բաքվի) առաջ քաշած սկզբունքները, սակայն գործնականում ձգձգում է գործընթացը»:Ավելին13:1810.08.22 -
ԱրցախԱրցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել ԲերձորԱրցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր: «Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե արդյոք նշված տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել՝ Արցախի ԱԽ գրասենյակից նշել են. «Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»: Հարցին, թե արդյո՞ք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր՝ ԱԽ գրասենյակից պատասխանել են, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել: «Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար: «Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ», - նշել են Արցախի ԱԽ գրասենյակից:Ավելին13:1510.08.22 -
Արտաքին քաղաքականությունՄԱԿ-ը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտությունն օգտագործելու «Իսլամական պետության» ծրագրերի մասինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը զգուշացրել է, որ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կոչ է անում համակիրներին օգտագործել Ուկրաինայի հակամարտությունը Եվրոպայում հարձակումների համար։ «Եվրոպայում ԴԱԻՇ-ը կոչ է արել համախոհներին հարձակվել՝ օգտագործելով համաճարակների և Ուկրաինայի հակամարտության հետ կապված սահմանափակումների թուլացումը»,- ասել է Վորոնկովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ Անվտանգության խորհրդում ԻՊ-ի սպառնալիքների վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցների քննարկման շրջանակներում Մոսկվան բազմիցս բարձրացրել է հարցը։ «Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցը թարմացված տեղեկատվություն է պարունակում այս հարցի վերաբերյալ: Մասնավորապես, հաղորդվում է, որ որոշ ահաբեկչական և արմատական խմբավորումներ իրենց կողմնակիցներին կոչ են արել օգտվել Ուկրաինայի իրադարձություններից և ձեռք բերել մատչելի զենք, որն անսահմանափակ մատակարարվում է Կիևին արևմտյան պետություններից»,- ասել է նա:Ավելին13:1310.08.22