Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:35
10.08.22
158

Օսթինը հավաստել Է Բալթիկայի երկրներում ԱՄՆ-ի զորքերի շրջափոխման որոշումը

Img default alt hy

Միացյալ Նահանգները հետամուտ Է Բալթիկայի երկրներում զինածայողների շրջափոխում կատարելու հանձնառությանը՝ ՆԱՏՕ-ի աևելյան թևի ամրապնդման համար: Օգոստոսի 10-ին այդ մասին Ռիգայում հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Լատվիայի պաշտոնակից Արտիս Պաբրիքսի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Դուք լսել եք, թե ես ինչպես եմ հայտնել Բալթիկայի երկրներում, այդ թվում Լատվիայում, ուժերի լիակատար շրջափոխում կատարելու պարտավորությունների մասին: Ուրեմն, մենք կզբաղվենք դրանով: Երբեմն մենք կօգտագործենք Լեհաստանում կամ Ռումինիայում բրիգադների կազմի ուժերը: (…) Մենք կարող ենք կատարել Եվրոպայի այլ երկրներից ուժերի շրջափոխում, ինչը մենք արդեն արել ենք և շարունակում ենք անել: Նաև մենք արագորեն զինվորականների կտեղափոխենք ԱՄՆ-ից:

Այս կերպ մենք կարող ենք կատարել շրջափոխում և պարտավորվում ենք դա անել»,- ասել Է Օսթինը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր Է տարածաշրջանում անցկացնել մի քանի զորավարժություններ: «Այդ զինավարժանքները կարող են պահանջել լրացուցիչ ուժեր, որոնք կգործեն Մերձբալթիկայում և արևելյան թևում»,- հավելել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: