Լրահոս
Քաղաքական
17:38
10.08.22
119

«Նախարարը շենքում չէ, փոխնախարարը երկրում չէ». զոհված զինվորների ծնողներին ՊՆ-ում չեն ընդունել

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները այսօր հանդիպում են պահանջել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: 

Պատերազմում զոհվածների հարազատները պահանջում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները և 4-րդ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանը պարզաբանեն, թե ում հրամանով և ինչու են Մարտակերտում ծառայող իրենց որդիները ռազմական գործողությունների 27-րդ օրը տեղափոխվել Մարտունի-2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։