Լրահոս
2022-08-10
-
ՀասարակականՄիս տեղափոխող 19 փոխադրամիջոցներից միայն երեքն են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական վկայականըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողությամբ այսօր մեկնարկել է գործընթաց՝ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ, որի ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 են ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը: Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն: Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է: Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է:Ավելին16:3510.08.22 -
Կրթություն և գիտությունԱգրարայինի ավագ դպրոցի շրջանավարտները չեն դիմում Ագրարային համալսարանYerkir.am-ը գրում է. «Ագրարային համալսարանի ընդունելության ձախողման պատճառների մասին խոսելիս համալսարանի ղեկավարությունը մատնանշում է բազմաթիվ պատճառներ և մեղավորներ՝ դպրոց, հասարակություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և այլն: Սակայն մեզ հայտնի դարձավ մի հանգամանք, որ մտածելու տեղիք է տալիս: Դեռևս 1997 թվականից համալսարանի կազմում գործում է հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը կա ավագ դպրոցը: Վարժարանի գործունեության նպատակն է համալսարանի համար դիմորդների ապահովումը: Yerkir.am-ի տվյալներով, վարժարանն այս տարի ունեցել է շուրջ 140 շրջանավարտ, սակայն համալսարան ընդունվել են 7-ը: Ստացվում է, որ համալսարանի սեփական ավագ դպրոցի շրջանավարտներն անգամ չեն դիմում իրենց իսկ համալսարան, իսկ դիմողներն էլ չեն կարողանում հաղթահարել ընդունելության քննությունների անցողիկ շեմը: Հիշեցնենք, որ այս տարի ագրարային համալսարանի դիմողների թիվը 189 էր: Հիշեցնենք, որ համալսարանի ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտորը ստեղծված իրավիճակի համար մեղադրել էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»:Ավելին16:2710.08.22 -
Իրավական86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:2010.08.22 -
ՄիջազգայինԶապորոժիեի ատոմակայանը մնում է կրակի տակ. Ուկրաինան երկարաձգում է ռազմական դրությունըՈւկրաինական զինուժը շարունակում է կրակի տակ պահել Զապորոժիեի ատոմակայանը: Շրջանի ղեկավարի խոսքով՝ այսպես Կիևը փորձում է ստիպել, որ ռուսական զորքը դուրս գա այնտեղից: Ռոգովի խոսքով՝ Ուկրաինան չի մտածում Եվրոպայի անվտանգության մասին՝ պարբերաբար հարձակվելով միջուկային օբյեկտի վրա:Ավելին16:1210.08.22 -
Արտաքին քաղաքականությունԴանիան 130 հրահանգիչների կուղարկի Բրիտանիա ուկրաինացի զինվորների վարժեցման համար130 դանիացի զինվորական հրահանգիչներ մոտ ժամանակներս կմեկնեն Մեծ Բրիտանիա այնտեղ ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Jyllands-Posten թերթում հրապարակված հարցազրույցում այդ մասին հայտնել Է Դանիայի պաշտպանւթյան նախարար Մորտեն Բյոդսկովը: Վարժանքների բուն ծրագիրը կազմակերպում են բրիտանացի զինվորականները: Այն նախատեսված Է «առանց կամ սահմանափակ մարտական փորձով» զինվորների պատրաստման համար: Դանիայի կառավարությունը դրա համար տրամադրել Է 100 միլիոն դանիական կրոն (15,1 միլիոն դոլար): Բյոդսկովի խոսքով՝ քննարկվում Է ուկրաինացիների վարժեցման հարցը նաեւ հենց Դանիայում: «Առաջին հերթին, մենք կառաջարկենք ուկրաինացի հրամանատարների պատրաստում. կոնսուլտացիաներ եւ հրահանգներ: Միաժամանակ մենք Ուկրաինայի հետ կսկսենք երկխոսություն նրա տարածքային պաշտպանության ընդլայնման եւ ամրապնդման շուրջ»,- պամել Է պաշտպանության նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:0510.08.22 -
ԻրավականԵրևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացելՀուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի իրենց բնակարանից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը չպարզված եղանակով մուտք է գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրա գտնվող զարդատուփից գողացել ոսկյա 5 մատանի, 4 զույգ ականջօղ, արծաթե 1 ականջօղ, 2 հատ ոսկյա և 1 ոսկեջրած վզնոց ու 1 արծաթե վզնոց իրկախազարդով: ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները, քրեական հետախուզության վարչության և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ հուլիսի 17-ին ժամը 19:30-ի սահմաններում նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ Հ. Մ.-ն: Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն:Ավելին15:5810.08.22 -
Արտաքին քաղաքականությունՉինաստանը 16 արբանյակ Է ուղեծիր դուրս բերել տարբեր նպատակների համարՉինաստանը տարբեր նպատակների համար Երկրի արեգակնային-սինխրոն ուղեծիր Է դուրս բերել 16 առեւտրային արբանյակներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հաղորդել Է Չինաստանի օդատիեզերական գիտատեխնիկական կորպորացիան (CASC): «Օգոստոսի 10-ին Պեկինի ժամանակով 12:50-ին (Երեւանի ժամանակով 08:50-ին) «Չանչժեն-6» կրող հրթիռը մեկնարկել Է Տայյուանի տիեզերակայանից: Հաջողությամբ արեգակնային-սինխրոն ուղեծիր են դուրս բերվել 16 առեւտրային արբանյակներ. առաքելությունը համարվել Է միանգամայն հաջող»,-ասվում Է CASC-ի հաղորդագրության մեջ: Կորպորացիայի տվյալներով՝ բոլոր 16 արբանյակները մշակվել եւ ստեղծվել են Changguang Satellite Technology ընկերության կողմից: Դրանց թվում են «Ցզիլին-1 Գաոֆեն-03D» շարքի տասն օպտիկական արբանյակներ, որոնք պլանավորվում Է օգտագործել Երկրի հեռավար զոնդավորման եւ բարձր լուծաչափի պատկերներ ձեւավորելու համար: Նաեւ ուղեծիր են ուղեւորվել «Յունյաո-1» շարքի արբանյակային ապարատներ, որոնցից յուրաքանչյուրը հանդերձված Է երկարալիք ինֆրակարմիր ընդգրկույթի խցիկով, դրա օգնությամբ ապարատը կկարողանա ուսումնասիրել եւ հետեւել Երկրի մթնոլորտի փոփոխություններին, ինչպես նաեւ անցկացնել օդերեւութաբանական հետազոտություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:5110.08.22 -
Արցախ54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ«Հրապարակ»-ը զրուցել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ: - Պարո՛ն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա: - Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում: - Իսկ ինչպե՞ս եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են: - Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է: - Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք, թե պետությունն ամեն մի անձի համար փոխհատուցում է պատրաստվում վճարել՝ 40 հազար դրամ: - Այդ գումարը վարձակալական հիմունքներով է տրամադրվելու, մինչև սերտիֆիկատների հարցը լուծվի: Երևան տեղափոխվող մարդկանց պետք է սերտիֆիկատներ տրամադրեն, որպեսզի նրանք տասը միլիոն դրամին համարժեք ծախսեր անեն: - Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ` 54 ընտանիք: Նրանցից քանի՞սն են մնալու Արցախում և քանի՞սն են Հայաստան տեղափոխվելու: - 54 ընտանիքից ընդամենը 7-ն է մնալու Արցախում, մնացածը տեղափոխվելու են Հայաստան` տարբեր ուղղություններով՝ Երևան, Սյունիք, և այլն: - Իսկ այդ 7 ընտանիքը, որ ցանկանում է Արցախում մնալ, որտե՞ղ է բնակվելու: - Դեռ հստակ չէ, այդ գործերով վաղն ենք զբաղվելու, հավանաբար նրանք հյուրատներում կբնակվեն ժամանակավորապես, մինչև կառուցվող տների հարցը լուծվի: - Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվելու: - Ստեփանակերտ: - Հայկ Խանումյանի ասածների վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Նշվում էր, որ Խանումյանը Ձեզ սպառնացել է, որ եթե այրեք տները, փոխհատուցում չեք ստանա, սակայն վերջինս երեկ հարցազրույց է տվել և նշել, որ, այո՛, հորդորել է չայրել տները, սակայն փոխհատուցման մասին խոսք չի եղել: Ի վերջո, եղե՞լ է նման խոսակցություն: - Հստակ չեմ հիշում, դե երևի եղել է, որ ասել ենք: - Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ազերիները կապրե՞ն հայերի տներում: Ի վերջո, նրանք էլ քանդում և զրոյից կառուցում են: - Այո, նրանք երբեք հայերի տներում չեն ապրի: Շուշիում հիմա չկա ադրբեջանական բնակչություն, չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ չի թվում, որ նրանք կապրեն մեր հայերի տներում: Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել ենք, էնպես չի, որ մենք սիրում ենք քանդել, պարզապես հանգամանքներն են ստիպում: Շենքի արժեքը չէ այստեղ խնդիրը: - Ե՞րբ եք պատրաստվում գյուղը լքել: - Մարդիկ հիմա պատրաստվում են, իրերն են հավաքում՝ «թոփ անում»: Հերթականությամբ պատրաստվում ենք։Ավելին15:4610.08.22 -
ՀայաստանԵրևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել էՄ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։Ավելին15:4410.08.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը՝ Աղավնոյի փլատակների տակ«7or.am»-ը գրում է. «Թող զարմանալի չթվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմնասյուներից մեկը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն բնույթի փաստաթուղթն էր։ Իրեն հավատացող պողոսներին նա այդ փաստաթղթով համոզում էր, որ կյանքեր է փրկել, համ էլ՝ «խաղաղության նոր դարաշրջան» է բացելու թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ դրված էր Նիկոլի ստորագրությունը, որը նույնպես որոշակի կշիռ ու սուբյեկտայնություն էր տալիս նրան նույն պողոսների աչքերում։ Աղավնոյի ու Լաչինի միջանցքի հետ կապված իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլն այլևս կորցրել է իր սուբյեկտայնությունը։ Եվ ամենակարևորը՝ «խաղաղության նոր դարաշրջանը», որը խոստացվել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, ոչ միայն չի գալիս, այլև դառնում է «Հայոց ցեղասպանության կամ հայերի տեղահանության նոր դարաշրջան»։ Երբ Նիկոլին կից ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, որ Ադրբեջանի պահանջները Լաչինի միջանցքի կապակցությամբ լեգիտիմ չեն, Նիկոլը կրկնում է ԱԽՔ-ի միտքը ու դրանից մեկ օր անց Արցախի Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանը, Արցախի ֆեյք Նիկոլին՝ Հայկ Խանումյանին ուղարկում է Աղավնո, որ ասի մինչև օգոստոսի 25-ը բնակիչները լքեն տարածքը, ապա դա նշանակում է, որ փլուզվել է նիկոլական քաղաքականության ամբողջ հայեցակարգը, առարկայորեն բացահայտվել է «խաղաղության դարաշրջանի» բլեֆը։ Եթե Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան է Նիկոլը բացում ու բավարարում Ալիևի բոլոր պահանջները՝ պարբերաբար հայտարարելով, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ», ապա ինչու է Աղավնոյի բնակչությունը տարհանվում։ Տարհանումը ցույց է տալիս, որ Նիկոլն ու Արայիկն ընդունում են, որ եթե Ադրբեջանն այնտեղ մտնի օգոստոսի 25-ից հետո, ապա լինելու է հայերի կոտորած։ Ու եթե դրանից հետո Նիկոլը չի ասում, որ ղալաթ է արել, երբ հայտարարել է, որ ինքը փոխում է տեղերն ու Արցախի կարգավիճակի հարցը բխեցնում իրավունքներից ու անվտանգության երաշխիքներից, ապա ստացվում է, որ ինքը գիտակցաբար գնում է Արցախը հայաթափելու ուղղությամբ։ Եթե Աղավնոյի դեպքերից հետո Նիկոլը չի հայտարարում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն կա՛մ միտումնավոր է անում ամեն ինչ, կա՛մ հիմա շոկի մեջ է ու լեզուն մտցրել է հետույքը։ Ամեն դեպքում ինքը չի կարող ներկայացնել Հայաստանն ու Արցախը։ Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը փլուզվել է Աղավնոյում։ Իրեն ո՛չ ռուսները, ո՛չ ադրբեջանցիները, ո՛չ անգամ Արցախի իշխանությունն այլևս բանի տեղ չեն դնում։ Նիկոլը մնացել է Աղավնոյի փլատակների տակ։ Ու որպեսզի նրա հետ նաև մեր երկիրը փլատակների տակ չհայտնվի, նրան պետք է հրատապ կարգով հեռացնել։ Փողոցում գցած քաղաքական լեշը պետք է մաքրել, հակառակ դեպքում գարշահոտությունը տանել չի լինի»։Ավելին15:4410.08.22 -
Արտաքին քաղաքականությունԿոնգրեսականը հայտարարել Է, որ Թրամփը շուտով կհայտնի ընտրություններին մասնակցելու մասինԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի՝ իր կալվածքում կատարված խուզարկություններից հետո իրեն հաղթված չի զգացել եւ Էլ ավելի Է տրամադրված մասնակցելու նախագահական ընտրարշավին, նա արդեն որոշում Է ընդունել եւ շուտով կհայտնի այդ մասն: Ինչպես օգոստոսի 10-ին հաղորդում Է Fox News հեռուստաալիքը, այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Ջիմ Բենքսը, որը հանդիպել Է Սպիտակ տան նախկին նախագահի հետ խուզարկությունից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Օգոստոսի 9-ի երեկոյան Թրամփի հետ հանդիպել են ավելի քան 10 հանրապետական կոնգրեսականներ, այդ թվում նաեւ Բենքսը: Միջոցառումը տեղի Է ունեցել Նյու Ջերսիի նահանգի Բեդմինսթերում՝ Թրամփի գոլֆ-ակումբում: «Նա բնավ հաղթված տեսք չուներ, շատ ոգեւորված Էր եւ լավատես»,- ասել Է կոնգրեսականը հեռուստաալիքն տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ հանրապետականները նախկին նախագահի հետ զրուցել են մոտավորապես երեք ժամ: Նրանք քննարկել են, թե ինչ են պլանավորում անել, եթե Կոնգրեսի ընտրություններում «իրենց վերադարձնեն մեծամասնությունը»: 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունը քվերակության դնելու՝ Թրամփի պլանների վերաբերյալ Բենքսն ասել Է, որ նա արդեն «որոշում Է կայացրել»: «Նա ասել Է, որ մեզ դուր կգա նրա որոշումը, եւ այն, թե նա երբ կհայտնի դրա մասին, սոսկ ժամանակի հարց Է»,- ընդգծել Է քաղաքական գործիչը: Հանրապետականները Թրամփին պաշտպանել են այն հարցում, որ «որոշումը կայացնի ավելի լավ Է շուտ, քան ուշ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին15:3710.08.22 -
Քաղաքական«Կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով. Արեգնազ ՄանուկյանԱրեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Էդմոն Մարուքյանը, փորձելով արդարացնել Նիկոլ Փաշինյանին Բերձորի ու Աղավնոյի շուրջ ստեղծված իրավիճակի համար, ասում է, որ դա արվել է Զանգեզուրի միջանցքը չտալու համար։ Փաստորեն, «կյանքեր ենք» փրկել դեմագոգիկ բանաձևը սրանք փոխարինել են «Զանգեզուրի միջանցք» ենք փրկել բանաձևով։ Հետո էլ Մարուքյանը նեղսրտում է, երբ իրեն քննադատում են (մեղմ ասած)։Ավելին15:3510.08.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Իշխանափոխություն՝ մեկ ամսում. նոր ճանապարհային քարտեզ է ներկայացվել | 10.08.2022Ավելին15:3010.08.22 -
ԻրավականԿրակոցներ ու ծեծկռտուք. երկու վիրավոր կաՕգոստոսի 9-ին, ժամը 20.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ստացվել է հաղորդում, որ «ճկույթի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Ծովինար գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 19-ի սահմաններում Ծովինար գյուղի հարակից անտառամերձ տարածքում տուժած տղամարդն ու 30-ամյա որդին նախիրը տուն տանելիս հանդիպել են 35-ամյա համագյուղացուն, որը հայհոյանքներ է հնչեցրել 57-ամյա տղամարդու հասցեին և գազային ատրճանակով երկու անգամ կրակել նրա ուղղությամբ: Այնուհետև սկսվել է ծեծկռտուք, որի ընթացքում որդին խլել է ատրճանակը, իսկ հայրը ստացել է մարմնական վնասվածք: 35-ամյա ծովինարցին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Սակայն գործը սրանով չի ավարտվել: Մոտ մեկ ժամ անց նույն բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ 35-ամյա տղամարդը «գլխի բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել: Իրավապահներին նա հայտնել է, որ վերոհիշյալ ծեծկռտուքի ժամանակ հայր ու որդի ձեռքերով ու քարերով հարվածներ են հասցրել իրեն: Կողմերի մեղավորության աստիճանն ու միջադեպի հանգամանքները պարզվում են:Ավելին15:2810.08.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի՝ ՌԴ-ից ածխի մատակարարման Էմբարգոն ուժի մեջ կմտնի օգոստոսի 10-ինԵվրամիության տարածքով ՌԴ-ից ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների տեղափոխման եւ ԵՄ դրանց մատակարարման արգելքն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի օրվանից՝ օգոստոսի 10-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ՌԴ-ից ածխի ներմուծման արգելքն օգոստոսի 10-ից կսահմանի նաեւ Մեծ Բրիտանիան: Ռուսաստանից ԵՄ ածխի մատակարարման Էմբարգոն սահմանվել Է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի շրջանակներում: «Պատժամիջոցների փաթեթը ներառում Է ածխի եւ վառելիքի պինդ տեսակի մյուս հանածոների ձեռքբերման, ԵՄ ներմուծման կամ փոխանցման արգելք, եթե դրանք տեղի են ունենում Ռուսաստանից կամ արտահանվում են այնտեղից՝ սկսած 2022 թվականի օգոստոսից»,-նշվում Է ԵՄ-ի փաստաթղթում: ԵՄ-ի մամուլի տեղեկագրի համաձայն, միության երկրներ ածխի ներմուծման ամենամյա ծավալը կազմում Է 8 միլիարդ եվրո (ՌԴ-ից մատակարարումները կազմում են այդ գումարի մոտավորապես կեսը): Ռուսաստանում ածխի արդյունահանումն այս տարվա վեց ամսվա ընթացքում մոտավորապես համապատասխանում Է անցյալ տարվա մակարդակին, ՌԴ Էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հուլիսի կեսերին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը: Ավելի վաղ Էներգետիկայի նախարարությունը հաղորդել Էր, որ, բացասական կանխատեսմանը համապատասխան, որը նախանշված Էր, հաշվի առնելով Ռուսաստանից ածխի ներմուծման ԵՄ-ի լիակատար Էմբարգոյի ուժի մեջ մտնելը, ՌԴ-ում ածխի արդյունահանումը 2022 թվականի արդյունքներով կարող Է 2021 թվականի արդյունքների համեմատությամբ կրճատվել 17 տոկոսով՝ հասնելով 365,1 մլն տոննայի: Արտահանումը կարող Է նվազել 30 տոկոսով՝ մինչեւ 156 միլիոն տոննա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:2010.08.22 -
Հասարակական46-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրաԵրեկ՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 46-ամյա Հայկ Գ-ն իր վարած Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/08/10/1219788/Ավելին15:1810.08.22 -
ՀասարակականՎրաերթ՝ Երևանում. տուժածը տեղափոխվել է հիվանդանոցՕգոստոսի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Գուրգեն Ս․-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի փողոցի 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Գագիկ Հ․-ին։ «Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի փաստով Հ․ Ստեփանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։Ավելին15:1610.08.22 -
ՏարածաշրջանԹուրքիան ռմբակոծել է Սիրիայի խաղաղ բնակչությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹՆախօրեին Թուրքիան ռմբակոծել է սիրիական Ղամիշլիի մոտ գտնվող մի քանի գյուղ: Այս մասին հայտնում են միջազգային լրատվականները: Թուրքիան պնդում է, որ հարձակվել է ռազմական դիրքերի վրա, սակայն տեսագրությունների համաձայն՝ վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին: Հաջորդիվ հայտնի դարձավ, որ Ղամիշլիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երկու երեխա:Ավելին15:1010.08.22 -
ԵրևանԻնչո՞ւ են Երևանում ուշանում ավտոբուսներըԵրևանում հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումները հիմնականում կապված են արձակուրդի շրջանի հետ։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին ասացին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից` անդրադառնալով վերջին օրերին տրանսպորտի ուշացումների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին։ Ամռանը ուղևորահոսքը քչանում է, և ավտոբուսի վարորդները փորձում են իրենց հանգիստը հենց այդ ժամանակ կազմակերպել։ Միևնույն ժամանակ, ինչպես քաղաքապետարանից մեզ վստահեցրին, վարորդները հիմնականում կարճատև արձակուրդ են գնում, որը կարող է ընդամենը մի քանի օր տևել։Ավելին15:1010.08.22 -
Տարածաշրջան«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար». թուրք պաշտոնյաԹուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրկների համար»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների», - ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:Ավելին15:0310.08.22