Լրահոս
17:28
10.08.22
422

Կրակային դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի դի

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։