Լրահոս
Քաղաքական
17:08
10.08.22
192

Հայաստանում իշխանափոխություն անելու ծրագիր ունի Էդգար Ղազարյանը

Քաշաթաղի շրջանի հանձնման մասին հայտարարություններից հետո Հայաստանում իշխանափոխություն անելու նոր ծրագիր է կազմել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա այսօր հավաքված քաղաքացիներին, լրատվամիջոցներին Հանրապետության հրապարակում հայտնել է, որ օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, պետք է սկսվի նոր շարժում և ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Ղազարյանը նաև ներկայացրել է իշխանափոխության ճանապարհային քարտեզը: