Լրահոս
Միջազգային
17:55
10.08.22
113

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ առճակատում չի փնտրում և սպառնալիք չԷ նրա համար. ԱՄՆ-ի պաշտպանության նախարար

Img default alt hy

Հյուսիսատլանտյան դաշինքը տրամադրված չԷ Ռուսաստանի հետ դիմակայության և սպառնալիքներ չի ներկայացնում նրա համար: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:

«Եկեք պարզաբանենք: Մենք առճակատման չենք ձգտում և սպառնալիքներ չենք ներկայացնում Ռուսաստանի համար: Մեր նորացված ներկայությունը միայն արտացոլում Է մեր մշտական լուրջ հավատարմությունը դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածին, որում ասված Է, որ ՆԱՏՕ-ի գծով մեկ դաշնակցի վրա հարձակումը՝ հարձակում Է ՆԱՏՕ-ի գծով յուրաքանչյուր դաշնակցի վրա»,-ասել Է Օսթինը՝ հանդես գալով Լատվիայի պաշտպանության նախարարության ղեկավար Արտիս Պաբրիկսի հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Այսպիսով, նա մեկնաբանել Է իր խոսքերն այն մասին, որ «ՆԱՏՕ-ն ուժեղացնում Է արտաքին պաշտպանությունը և ավելացնում մարտական ստորաբաժանումների քանակությունը դաշինքի արևելյան մասում»:

Նա նշել Է, որ ԱՄՆ-ը նույնպես մեծացնում Է իր ներկայությունը դաշինքի արևելյան թևում: Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փաստաթղթեր Է ստորագրել, որոնք Վաշինգտոնի կողմից վավերացնում են Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: