Լրահոս
Միջազգային
17:40
10.08.22
155

Հազարից ավելի հրշեջներ և 11 թռչող ապարատներ են պայքարում հրդեհների դեմ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում

Img default alt hy

Հազարից ավելի հրշեջներ, ինն ինքնաթիռ և երկու ուղղաթիռ են ներգրավված անտառային հրդեհների մարման համար Ֆրանսիայի հարավ - արևմուտքում: Օգոստոսի 10-ին այդ մասին հայտնել Է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալդ Դարմանենն իր Twitter-ում:

«Կրակի դեմ պայքարի համար, որը վերսկսվել Է Ժիրոնդի և Լանդերի դեպարտամենտներում և արդեն ոչնչացրել ավելի քան 6 հազար հեկտար անտառ, ես որոշում ընդունեցի ուժեղացնել հրշեջների խմբավորումը,- գրել Է Դարմանենը:- Կրակի դեմ պայքարին մասնակցում են հազարից ավելի հրշեջներ, 9 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, որոնք սարքավորված են ջրանետման համար համակարգերով»: Ինչպես ճշտել են Ժիրոնդի պրեֆեկտուրայում, կրակի տարածման սպառնալիքի պատճառով տարհանվել Է շուրջ 6 հազար մարդ: BFM հեռուստաալիքի տվյալներով՝ կրակն արդեն ոչնչացրել Է 16 տուն:

Ծանր իրավիճակի մասին իրազեկված Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը «զեկուցումներ Է ստանում յուրքանչյուր երկու ժամը մեկ», ճշտել Է հեռուստաալիքը: Հրդեհի տարածմանը նպաստում են շոգ եղանակը և քամին: Տարեսկզբից կրակը ոչնչացրել Է ավելի քան 47 հազար հեկտար անտառ, «ինչը ռեկորդային ցուցանիշ Է ֆրանսիայի համար վերջին 15 տարվա ընթացքում»: Նախորդ առավելագույն ցուցանիշն արձանագրվել Է 2019 թվականին, երբ հրդեհները ոչնչացրել են ավելի քան 43,5 հազար հեկտար անտառ, ճշտւմ Է BFM-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: