Լրահոս

2022-09-02
  • Img default alt hy
    Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
    Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստ չունի: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
    19:59
    02.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստան-Իրան. բարեկամությունն ամրապնդող նոր գիրք
    Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով հուշագիր են ստորագրել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը: «Գիտակրթական ոլորտում ամեն ինչ անելու ենք հայ-իրանական հարաբերությունները ավելի զարգացնելու համար»,- միջոցառմանն ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա իր՝ «Հայաստան-Իրան պատմական անցյալը և ներկան» ժողովածուն այսօր հանձնել է ընթերցողների դատին:
    19:50
    02.09.22
    Ավելին
  • Առողջապահական
    Նոր, անծանոթ վիրուս՝ Հայաստանում
    Երկու օր բարձր ջերմություն, քթահոսություն, հետո հազ, ոմանց դեպքում՝ թոքաբորբ. Հայաստանում այս ախտանշաններով հիվանդությունն է տարածվում արագ տեմպերով: Քովիդի նոր շտա՞մ է, թե՞ գրիպի տեսակ: «Հայլուր»-ը փորձել է պարզել բժշկական գիտությունների թեկնածու, քիթ-կոկորդ-ականջաբան Արայիկ Ղարիբյանից:
    19:40
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն Արցախի մեր զավակների արդար իրավունքի պաշտպանության. Արամ Ա
    Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեզ։ Ողջ հայության համար խոր նշանակություն ունեցող սեպտեմբերի 2-ը, ներկա ժամանակներում մեր ժողովրդին դնում է լուրջ մարտահրավերների առջեւ։ Արցախի անկախության հռչակումը մեր ժողովուրդի հավաքական հավատքի ու ամուր վճռականության շոշափելի արտահայտությունն է ու մանավանդ նրա անխախտ պահպանումը համայն հայության նվիրական պարտավորություն է։ Վերջին մի քանի տարիների ցնցումները երբեք հուսահատության չեն կարող առաջնորդել մեր ժողովուրդը։ Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն արդարության ու Արցախի մեր սիրելի զավակների արդար իրավունքի պաշտպանության։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ կմնա Արցախի մեր ժողովրդի ու պետության կողքին՝ վերանորոգ նվիրումով իր ներդրումը բերելով Արցախի հզորացման աշխատանքներին։ Այս առիթով, Մեր հայրական սերն ու Հայրապետական օրհնությունն ենք փոխանցում Ձեզ, Պարոն Նախագահ եւ Արցախի իշխանության։ Հայցում ենք Ամենաբարի Աստծուց, որ Իր հովանին անպակաս անի համայն հայության վրայից՝ ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի»,-ասվում է ուղերձում։
    19:33
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Պրահայում կկայանա ԵՄ-ի նախարարների հանդիպում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների հետ
    Եվրամիության երկրների առողջահապության նախարարները սեպտեմբերի 6-ին եւ 7-ին Պրահայում կհավաքվեն ոչ ֆորմալ հանդիպման, որի ընթացքում կկայանան բանակցություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող Pfizer - BioNTech եւ Moderna ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին լրագրողներին հայտնել Է Չեխիայի առողջապահության փոխնախարար Յակուբ Դվորժաչեկը: Փոխնախարարի խոսքով՝ հանդիպմանը հիմնական քննարկումը նվիրված կլինի ԵՄ-ի երկրներին «օմիկրոն» շտամի հաշվառմամբ կորոնավիրուսի դեմ կատարելագործված պատվաստանյութերի մատակարարումների նոր պայմանագրերի նախապատրաստման հարցին: Եվրահանձնաժողովը սույն հարցի քննարկմանը ձեռնամուխ Է եղել հուլիսին: «Նոր պայմանագրերը պետք Է կազմվեն այնպես, որպեսզի երկրներն ստիպված չլինեն վերացնելու պատվաստանյութերի՝ արդեն իրենց մոտ առկա զգալի պաշաները»,- ասել Է Դվորժաչեկը: Նա հավելել Է, որ նախարարները կքննարկեն ԵՄ-ում ուռուցքաբանական, ինչպես նաեւ այլ ծանր հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հարցերը: Հանդիպմանը կքննարկվեն բժշկության ոլորտում Միության երկրների կողմից Ուկրաինային ցույց տրվող օգնության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    19:30
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Վթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 15:30-ից մինչև 22:00-ն կդադարեցվի Հրազդան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    19:20
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Fly Arna-ն ազդարարում է Երևանից Սոչի չվերթների մեկնարկը
    Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Սոչի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի: «Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: Նշվում է, որ FlyArna-ն շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։
    19:10
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կասկածում եմ, նման բան չի կարող լինել, նախաքննության ժամանակ այդ հարցերը վերանալու են. Մնացականյանը` Արզումանյանի մասին
    News.am-ը գրում է. Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի. Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ Շուշին հանձնելու մեջ մեղադրվում է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: «Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ ինքը որևէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ` խուսափելով ասել, թե ինչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու և Արցախն այս վիճակին հասցնելու մեջ: «Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,-ասաց նա: Հարցին, թե ով թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»:
    19:00
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՆԱՏՕ-ն չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի. Էրդողան
    Հունաստանի դիրքորոշումը չի կարող թուլացնել Անկարայի եւ ՆԱՏՕ-ի կապերը, դաշինքը չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը (LANDCOM) Աթենքի բողոքից հետո նախ ջնջել, ապա փոխել է 1922 թվականին Փոքր Ասիայում Հունաստանի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ Թուրքիայի շնորհավորանքը, հաղորդում է AMNA գործակալությունը: Թուրքիան այս տարի նշում է Դումլուպինարի ճակատամարտում հույների նկատմամբ տարած հաղթանակի 100-ամյակը, որը դարձավ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բեկումնային պահը: Հունաստանի համար Այս հաղթանակը աղետ դարձավ Փոքր Ասիայում։ «ՆԱՏՕ-ն, ինչպես միշտ, մանևր է իրականացրել՝ ցույց տալով, որ իրենք այլ ուժ են, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ։ Հունաստանի անհանգստությունը կամ ՆԱՏՕ-ի նկատմամբ Աթենքի որևէ դիրքորոշում ի զորու չէ թուլացնել Անկարայի և դաշինքի հարաբերությունները։ ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի պատկերացնել անհնար է։ Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա ՆԱՏՕ-ի ներսում այն որևէ գին չունի։ Եթե Թուրքիան չկա, ՆԱՏՕ-ն ուժեղ չէ», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Էրդողանը։
    18:50
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվել է սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված գումարից բջջային հեռախոսով կատարել է խաղադրույքներ և տանուլ տվել գումարի մի մասը: Այնուհետև, գումարի կորստի իրական հանգամանքները թաքցնելու և մորեղբոր կշտամբանքներից խուսափելու նպատակով, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում տվել է հանցագործության դեպքի մասին սուտ տեղեկություն, որ նշված օրը երեք անձինք, դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով զինված, հարձակվել են իր վրա և պահանջել ու ստացել իր մոտ եղած ողջ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2003 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    18:40
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    ԵՀ-ի ղեկավարը հայտարարել է, որ եկել է ԵՄ-ում ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը
    Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ եկել է Եվրամիության երկրներին մատակարարվող ռուսական գազի գների առավելակետ սահմանելու ժամանակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ լրագրողների առաջ նա հանդես Է եկել Գերմանիայում, հաղորդել Է Reuters-ը: «Ես հաստատ հավատում եմ, որ այժմ եկել Է ռուսական խողովակաշարային գազի գների առավելակետի (սահմանման) ժամանակը, (որը մատակարարվում Է) Եվրոպային»,- ասել Է Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
    18:29
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ալեքսանդր Կարապետյանը միացավ «Փյունիկին»-ին
    «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել 34-ամյա հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կարապետյանը նախկինում հանդես է եկել գերմանական «Վեհեն-2»-ում, «Օբերնյուլանդ»-ում, «Էլվերսբերգ»-ում, «Հոմբուրգ 08»-ում, լյուքսեմբուրգյան «Ֆ91 Դյուդելանժ»-ում, «Գրեվենմախեր»-ում, «Վիկտորիա Ռոսպորտ»-ում, «Պրոգրես Նիեդերկորն»-ում, ռուսական «Սոչի»-ում, «Տամբով»-ում, ինչպես նաև «Արարատ-Արմենիա»-ում և «Նոա»-ում։ Փորձառու հարձակվողի վերջին թիմը՝ Երևանի «Ալաշկերտն» էր։
    18:20
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի արևելքում փորձում են մարել անտառային հրդեհը
    Մինչեւ այժմ շարունակվում Է Վրաստանի Կվարելի շրջանի Շիլդա գյուղի մերձակա անտառում բռնկած հրդեհի մարման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են Արտակարգ իրավիճակների վարչության ծառայությունում: Նրա տեղեկատվությամբ, այրվում է ալպյան գոտու մերձակա սաղարթավոր անտառի ստորին շերտը: Հրդեհը Շիլդա գյուղի մերձակայքում առաջացել Է նախօրյակին: Հրշեջների աշխատանքին խանգարում Է տեղանքի բարդ ռելիեֆը: Վրաստանի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ սեպտեմբերի 4-ից երկրի ինչպես արեւելյան, այնպես էլ արեեւմտյան մասում սպասվում են տեղումներ եւ ջերմաստիճան նվազում, որոնք չեն եղել արդեն մի քանի շաբաթ, հաղորդել Է Sputnik-ը:
    18:10
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության փոփոխություն՝ Սեբաստիայի-Կուրղինյան փողոցների խաչմերուկում
    Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:
    18:00
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մորեղբորից գնումների համար 1.700.000 դրամ է վերցրել, տանուլ տվել գումարի մի մասը և ասել՝ ողջ գումարը հափշտակել են
    ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 17-ին 33-ամյա տղամարդը գնումներ կատարելու նպատակով, իր մորեղբորից ստանալով 1.700.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, վերջինիս պատկանող ավտոմեքենայով միայնակ ուղևորվել է դեպի Երևան: Ճանապարհին նշված գումարից բջջային հեռախոսով կատարել է խաղադրույքներ և տանուլ տվել գումարի մի մասը: Այնուհետև, գումարի կորստի իրական հանգամանքները թաքցնելու և մորեղբոր կշտամբանքներից խուսափելու նպատակով, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում տվել է հանցագործության դեպքի մասին սուտ տեղեկություն, որ նշված օրը երեք անձինք, դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով զինված, հարձակվել են իր վրա և պահանջել ու ստացել իր մոտ եղած ողջ գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է 2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:50
    02.09.22
    Ավելին
  • Միջազգային
    Բայդենը մեղադրում է «նախկիններին». ԱՄՆ-ում ժողովրդավարության փլուզման վտանգ կա
    Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը մեղադրել է իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, երկիրը ժողովրդավարության փլուզման սպառնալիքի առաջ կանգնեցնելու համար: «Թրամփի և նրա համակիրների նպատակն է Նահանգները դարձնել մի երկիր, որտեղ չկա ընտրելու իրավունք, չկա գաղտնիություն, նույնիսկ սիրելիի հետ ամուսնանալու իրավունք չկա»,- ասել է Բայենը:
    17:44
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուները մեկնել են Ադրբեջան
    Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի առաջին խումբը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժություններն։ Փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Հայտարարությունում նշվել է, որ զորավարժություններին նախապատրաստվելու նպատակով աշխատանքներ են իրականացվում զինանձնակազմի տեղաբաշխման, զորավարժությունների պլանավորման և այլ հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ «ԹուրԱզ Արծիվ-2022» զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին։
    17:40
    02.09.22
    Ավելին
  • Միջազգային
    «Թող աշխարհն իմանա՝ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում»
    ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբն արդեն 2-րդ օրն է՝ Զապորոժիեի ատոմակայանում է: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անդամներից մի քանիսը առաջիկա օրերին կմնան ատոմակայանի տարածքում՝ այն մանրամասն ուսումնասիրելու համար: «Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում»,- հայտարարել է գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսսին ու նշել, որ շուտով կտրամադրեն իրավիճակի վերաբերյալ անաչառ, չեզոք գնահատական:
    17:30
    02.09.22
    Ավելին