Լրահոս
2022-09-02
-
ԱրցախԱրցախի անկախության օրն է․ լավ օրերը դեռ գալու են․ Հրանտ ԲագրատյանՀրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Արցախի անկախության օրն է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Լավ օրերը դեռ գալու են։ Ինչ որ կատարվեց՝ մենք ենք մեղավոր։ 3000 տարվա քաղաքակրթություն ենք, բայց չենք հասկացել, որ հայրենիքն անբաժան է։ Զբաղված ենք հայրենիքի մի մասը տալով՝ մյուս մասը փրկելու գործով։ Ամբողջ աշխարհում խելացի ազգերը սովորում են ուրիշների սխալների վրա։ Մենք անգամ մեր սխալների վրա չենք կարողանում սովորել ու դասեր քաղել»։Ավելին16:3702.09.22 -
ԱրցախՎերջնարդյունքում՝ վերականգնված ու Հայաստանին միացված Արցախ ենք ունենալու․ քաղաքագետՔաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը գրում է․ «1991թ. այս օրը Հայրս կողմ քվեարկեց Արցախի անկախությանը։ Մինչ այդ նա չափազանց մեծ աշխատանք է տարել, որպեսզի Ստեփանակերտում տեղի ունենա ԼՂԻՄ մարզային պատգամավորների և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստը։ Պատմական նիստը։ Իսկ Անկախության հռչակումից հետո ամեն ինչ արեց, որպեսզի տեր լինենք այդ անկախությանը։ Որպեսզի Արցախում կայանա հայկական երկրորդ պետությունը ու որպեսզի Արցախը միշտ հայկական լինի։ Մեր հայրերը կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Նրանք մեր ժողովրդի հաղթանակած սերունդն են։ Հայրս կարճ կյանք է ունեցել, ընդամենը 58 տարի։ Բայց նա գոհ է հեռացել այս աշխարհից։ Իր գործն արած ու հաղթանակած է հեռացել։ Ես էլ եմ ուզում այդպես հեռանալ։ Ու վստահ եմ, որ հասնելու եմ ուզածիս։ Փորձությունները մարդկանց համար են։ Նաև ժողովրդների։ Ու հիմա մենք փորձության այդ դժվար օրերն ենք ապրում։ Այո, Արցախը վիրավոր է։ Բայց դրանից վատ օրեր էլ է տեսել։ Այո, ժողովուրդս ապակողմնորոշված է։ Բայց դա էլ ենք բազմիցս հաղթահարել։ Քավարանի միջով ենք անցնում։ Սա էլ է պետք։ Հատկապես մեզ։ Շատ է պետք։ Բայց վերջնարդյունքում պատկերացրեք, թե ինչ ուժեղ ժողովուրդ ենք ունենալու։ Նաև վերականգնված ու Հայաստանին միացված Արցախ։ Աստված առաջ։ Շնորհավոր մեր բոլորիս տոնը, սիրելի ընկերներ»։Ավելին16:3002.09.22 -
Արտաքին քաղաքականությունԹրամփը կարող է 2024 թվականին կրկին իր թեկնածությունն առաջադրել ԱԱՆ-ի նախագահի պաշտոնինՄիացյալ Նահագների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարող Է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Sky News հեռուստաալիքին հայտնել Է նրա նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները: «Նա իրոք մտածում Է այդ մասին (2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու նախագահի պաշտոնի համար – ծանոթ. խմբ.): Նա չի կարող նայել, թե ինչ Է կատարվում երկրում,- ասել Է Քուշները:- Նրա օրոք տնտեսությունը գերազանց վիճակում Էր, նա փակել Էր COVID-19-ից հետո առաջացած տնտեսական ճեղքվածքը»: Քուշները խոստովանել Է, որ Թրամփն արդեն իր հետ խոսել Է առաջիկա ընտրությունների մասին ու, թեեւ միանշանակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին, նշել Է, որ «Թրամփի հարցում դժվար Է որեւիցե բան բացառելը, քանի որ նա շատ ճկուն մտածող Է»: Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատում հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող Է հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար վերստին պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու Է տեսնում հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:2202.09.22 -
ԻրավականՊԲ նախկին հրամանատարի կալանավորման որոշումը կբողոքարկվիՊաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի: Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր «Հայլուր»-ին հայտնել է, որ պատրաստվում են նաև ռազմագետներից կազմված հանձնաժողով պահանջել՝ Արզումանյանին ուղղված, իբր անփութություն դրսևորելու, քննիչների մեղադրանքին մասնագիտական գնահատական տալու համար: Փաստաբանի խոսքով՝ Արզումանյանը պաշտոնը ստանձնել է պատերազմի ավարտից 12 օր առաջ, երբ իրավիճակը ծայրաստիճան վատ էր: Եվ չնայած այդ օրերին իշխանությունն ամենաբարձր մակարդակով կոչ էր անում մարդկանց ունեցած-չունեցածը վերցնել, ռազմաճակատ գնալ՝ փաստաբանը նկատում է՝ մեղադրանքում առկա ցուցմունքներում գրված է, թե Արզումանյանն ամեն ինչ ունեցել է, բայց անփույթ է եղել:Ավելին16:1902.09.22 -
ՄիջազգայինՄինչև տարեվերջ զանգվածային անկարգություններ կարող են տեղի ունենալ 101 երկրներումԱշխարհի 101 երկրներում զանգվածային անկարգությունների առաջացման ռիսկն աճում է 2022 թվականի երրորդ եռամսյակում: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Verisk Maplecroft խորհրդատվական ընկերության՝ իր մոտ առկա զեկույցը: Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ 198 երկրներից 101-ում արձանագրվել Է հասարակական հուզումների առաջացման ռիսկերի մեծացում, ինչն ամենաբարձր եռամսյակային աճն Է 2016 թվականին համապատասխան հաշվարկներ սկսելու պահից: Միեւնույն ժամանակ 42 պետություններում ռիսկը նվազել է: Ինչպես նշում Է Bloomberg-ը, անկարգությունների համար նախադրյալներն աճում են Եվրամիության երկրներում Էներգակիրների գների բարձրացման ֆոնին: Զարգացող երկրներում հասարակական դժգոհությունը բացատրվում Է սննդամթերքի թանկացմամբ եւ գլոբալ պարենային ճգնաժամի հետ կապված անհանգստություններով: Նաեւ ընդգծվում Է, որ առաջիկա ամիսներին ռիսկերը կաճեն: Սպասվում է, որ աշնան եւ ձմռան շրջաններում Եվրոպայի երկրներում կսաստկանա Էներգետիկ ճգնաժամը եւ կթանկանա ապրուստի արժեքը: Երաշտը եւ ջրի պակասը շատ երկրներում կհանգեցնեն պարենի գների աճի, ինչը կարող Է տեղային բողոքներ հարուցել առավել տուժած շրջաններում: Հասարակական հուզումների առաջացման՝ մեծացած ռիսկով երկրների ցանկ են մտել, մասնավորապես, Գերմանիան, Կիպրոսը, Նորվեգիան, Լեհաստանը եւ Ուկրաինան: 2023 թվականին ռիսկերի աճ Է կանխատեսվում, բացի այլ երկրներից, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեյցարիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:1502.09.22 -
Հայաստանը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման համար․ ԱԳՆՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի կապակցությամբ․ «1991թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ «Այս քայլն Ադրբեջանի ԽՍՀ կողմից հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականության տրամաբանական հետևանքն էր, ինչի դրսևորումները առկա են նաև այսօր։ Հակառակ Ադրբեջանի իշխանությունների կողմից մշտապես հնչող այն հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր և Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր այլևս գոյություն չունի՝ փաստ է, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են բնակվել շուրջ հարյուր քսան հազար հայեր, որոնք, որպես միջազգային հանրության անդամ, ունեն հավասար և անօտարելի իրավունքներ, և հակամարտությունը չի կարելի լուծված համարել, քանի դեռ չեն հասցեագրվել արցախահայության խորքային կարիքները։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների երաշխավորումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարաժամկետ լուծումը՝ օգտագործելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փորձը և ներուժը, շարունակում են առանցքային լինել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հասնելու ճանապարհին։ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հանձառու լինել Արցախի բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման և իրենց բնօրրանում անվտանգ ապրելու համար»։Ավելին16:0802.09.22 -
ՀասարակականՇրջանների զգալի մասում պասվում է անձրև և ամպրոպՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 07-ի գիշերը սպասվում է կաևճատև անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ին առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին կնվազի 6-8 աստիճանով:Ավելին16:0702.09.22 -
ԻրավականՄեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, թմրանյութի հայտնաբերման և փաստաթղթի կեղծիքի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ֆիզիկական ներգործության և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության, տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման թողնելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին16:0002.09.22 -
ՔաղաքականՄեզ մեր տներից հանել են, քանի որ պառակտված ենք․ Մետաքսե ՀակոբյանԱյսօր Արցախում տոնական համերգ, բնականաբար, չի լինելու։ Կլինեն պանելային քննարկումներ, զրույցներ՝ կապված օրվա խորհրդի հետ, իսկ երեկոյան՝ ժամը 19։00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու բակից կմեկնարկի երթ դեպի Վերածննդի հրապարակ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Երեկոյան նախատեսված երթով ցույց կտանք աշխարհին, որ հայը հիմա մեկ նպատակ ունի՝ դա Արցախը փրկելն է և այդ գաղափարի շուրջ բոլորս համախմբված ենք՝ այդ թվում իշխանությունն ու ընդդիմությունը։ Այսօր երեկոյան Վերածննդի հրապարակում ելույթ կունենան ինչպես արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդիկ, այնպես էլ երիտասարդներ, ովքեր մասնակցել, միացել են պայքարի ներկա փուլին։ Բնականաբար, երթին կմիանան նաև Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից եկած մարդիկ»,-մանրամասնել է Արցախի Աժ պատգամավորը։ Ստեղծված վիճակից դուրս գալու համար առաջի քայլը, Հակոբյանի համոզմամբ, իրար հետ հաշտվելն ու միավորվելն է։ Արցախի Աժ պատգամավորը նկատում է՝ եթե նորից ստիպված լինենք բռնել գաղթի ճամփան, ապա ուզած-չուզած միավորվելու ենք, ուրեմն ինչո՞ւ սպասել։ «Այս վիճակից դուրս գալու միակ ճանապարհը պառակմանը վերջ տալն է։ Եթե օր առաջ չթափվենք ու չգիտակցենք, որ ինչպես մարտի դաշտում ոչ ոք չի հարցնում կողքինին, թե որ ուժին է հարում, այլ բոլորը կռվում են թշնամու դեմ, այնպես էլ սովորական կյանքում պետք է միավորվենք, ապա բառի բուն իմաստով վերջնականապես կորցնելու ենք մեր երկիրը։ Մեզ մեր տներից կարողացել են հանել, քանի որ պառակտված ենք, թույլ»,-նկատել է պատգամավորը։ Մետաքսե Հակոբյանը նշել է, որ Արցախում են նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները, որոնց հետ առավոտյան ծաղիկներ են խոնարհել Եղբայրական գերեզման-հուշահամալիրում։ Հայաստանից ժամանած գործընկերների հետ, պատգամավորի խոսքով, այսօր նախատեսված են նաև քննարկումներ՝ կապված այն որոշումների հետ, որոնք պետք է օգնեն Արցախին՝ դուրս գալ ստեղծված վիճակից։ Վաղվանից արդեն պաշտոնապես կտրվի «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման մեկնարկը։ «Այսօրվա միջոցառումները կավարտենք երթով, վաղվանից էլ պանելային քննարկմամբ կտրվի «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման մեկնարկը, որի ժամանակ շարժման համակարգողները կներկայացնեն շարժման նպատակները,հստակ անելիքներն ու այն, թե ինչու է կարևոր, որ շարժումը լինի ժողովրդական»,-նշել է Հակոբյանը։Ավելին15:5402.09.22 -
ՀասարակականՀայտնի է Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհի ինքնությունըՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և գլորվել ձորը. 22-ամյա վարորդ Պավլիկ Բ.-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին15:4702.09.22 -
ԻրավականՑմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պատժի ռեժիմը կիսաբացից փոխվել է բացիNEWS.am-ը գրում է. «Շուրջ 26 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պատժի կրման ռեժիմը կիսաբացից փոխվել է բացի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվության բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Հիմք ընդունելով առաջին ատյանի դատարանի որոշումը` 2022 թ․ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ»,- նշեց Նավիկյանը։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանն իր համակուրսեցուն առաանձնակի դաժանության սպանելու մեղադրանքով մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին, սակայն 2003 թվականին, երբ Հայաստանում վերացավ մահապատիժը, նրա պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ»։ Նշենք նաև, որ ամիսներ առաջ մամուլը նորից գրեց, որ Մհեր Ենոքյանն ազատ կարձակվի, ինչն առաջացրեց հանրային մեծ ընդվզում, ինչի հետևանքով վերանայում տեղի չունեցավ:Ավելին15:4002.09.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Միրզոյանը Լավրովին է զանգել՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումից 2 օր անցԱվելին15:3002.09.22 -
ՏարածաշրջանՌուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններումՌուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ սեպտեմբերի 10-ը երկարացվել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսավիացիա»-ն: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում սահմանափակումների ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:2902.09.22 -
Ինչպե՞ս ստեղծվեց «ՇՈՒՇԻ. ԱՄԵՆ» ֆիլմը. պատմում են ստեղծագործական թիմի անդամները«ՇՈՒՇԻ. ԱՄԵՆ» ֆիլմը կարող եք դիտել «5-րդ ալիքի» վերգետնյա հեռարձակմամբ, սեպտեմբերի 2-ին, երեկոյան՝ 21:10-ին, «Հայլուր»-ի ամփոփիչ թողարկումից հետոԱվելին15:2602.09.22 -
Արտաքին քաղաքականությունLufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են չեղարկվել օդաչուների գործադուլի կապակցությամբLufthansa ավիաընկերության հարյուրավոր չվերթներ են չեղարկվել ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, օդաչուների գործադուլի կապակցությամբ, որոնք պահանջում են աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքի պայմանների բարելավում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Associated Press-ը: Ընդամենը գործադուլի պատճառով շուրջ 800 չվերթ Է չեղարկվել Ֆրանկֆուրտում եւ Մյունխենում: Lufthansa-ի ներկայացուցիչների խոսքով, գործադուլի կապակցությամբ խախտվելու են ավելի քան 100 հազար ուղեւորների պլանները: Ավիաընկերությունում հայտարարել են, որ ավագ օդաչուներին առաջարկել են 900 եվրոյի չափով միանվագ ավելացում, ինչը 5 տոկոսով բարձրացում Է, եւ 18 տոկոսով բարձրացում՝ սկսնակ օդաչուների համար: Սեպտեմբերի 1-ին հաղորդվել Է, որ Vereinigung Cockpit արհմիությունը, որը ներկայացնում Է Գերմանիայի օդաչուներին, կոչ Է արել Lufthansa-ի եւ Lufthansa Cargo-ի իր անդամներին գործադուլ կազմակերպել սեպտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 00:01-ից մինչեւ 23-59-ը: Արհմիությունում պահանջում են 5,5 տոկոսով աշխատավարձի բարձրացում՝ այս տարի եւ գնաճի մակարդակից բարձր ավտոմատ բարձրացում՝ 2023 թվականին: Ամռանը խոշոր տրասպորտային գործադուլներ են անցկացվել եվրոպական մի շարք երկրներում: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայում երկաթուղային ոլորտի եւ Լոնդոնի մետրոպոլիտենի աշխատակիցները դժգոհություն են հայտնել աշխատանքի պայմաններից ու աշխատավարձից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:2202.09.22 -
Տարածաշրջան44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին ինքնասպան է եղելԱդրբեջանի քաղաքացի 33-ամյա Ռուսլան Արդատևն ինքնասպան է եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նա ինքնասպան է եղել իր սեփական տանը՝ կոկորդը վնասելու եղանակով: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաստատել է տեղեկությունը՝ հայտնելով, որ այս փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։Ավելին15:1502.09.22 -
ՀասարակականՊետք է թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. Արման ԹաթոյանՀՀ Մարդու իրավունքների նախկին պատպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։ Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք: Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։ Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա»։Ավելին15:1102.09.22 -
ՀասարակականՓլուզում՝ Քաղսի գյուղումՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղսի գյուղում տներից մեկի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է Քաղսի գյուղի 3-րդ թաղամասի տներից մեկի 1-ին հարկի (ոչ բնակելի) միջանցքի առաստաղը՝ մոտ 10 քմ․ տուժածներ չկան։ Փրկարարները փլուզված հատվածից դուրս են բերել վնասված գույքը։Ավելին15:0702.09.22 -
ԱռողջապահականԻ՞նչ անել աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար. ԱՆԱղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով, իրազեկում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառ: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է:Ավելին15:0002.09.22 -
ԻրավականՇենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է քաղաքացինՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը, հայտնում է Քննչական կոմիտեն: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:5202.09.22