Լրահոս

2022-09-02
  • Քաղաքական
    «Հայաստանն ընդունել է Բաքվի առաջարկները». Մամեդյարովին արձագանքում է Ֆրանսիայի հրապարակը
    Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրության» շարժման հանրահավաքը: «Հայաստանը Արցախ է և վերջ», հայտարարել է շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Արցախի հայաթափումից խուսափելու համար, նրա խոսքով, պետք է բացառվի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, բացառվի անկլավային վիճակը Արցախի:
    22:34
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աֆղանստանի Հերաթի նահանգում մզկիթ են պայթեցրել
    Պայթյուն Է տեղի ունեցել Աֆղանստանի Հերաթի նահանգի մզկիթում, որի հետեւանքով զոհվել Է մզկիթի իմամը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է տեղական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պատճառն այս պահին համարում են մահապարտ ահաբեկչի գրոհը: Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ցավակցություն Է հայտնել իմամի զոհվելու կապակցությամբ, ինչպես նաեւ խոստացել Է պատժել մեղավորներին: Ավելի ուշ Khaama Press գործակալությունը, վկայակոչելով տեղական աղբյուրների, հաղորդել Է, որ պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը Հերաթի նահանգում հասել Է 20 մարդու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    22:30
    02.09.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախն անկախ հանրապետություն դարձավ 31 տարի առաջ
    «Պարտությունը դատավճիռ չէ, Արցախի ճակատագիրը բոլորիս ձեռքերում է»,- գրված է Արցախի անկախության հռչակագրի 31-րդ տարեդարձի առթիվ՝ «Հայաստան» դաշինքի տարածած ուղերձում: Հայաստանից ու Արցախից ստացված պաշտոնական մյուս ուղերձների կարևոր մտքերն առանձնացրել է Գայանե Մովսիսյանը:
    22:26
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Մեծ յոթնյակ»-ը մտադիր է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել
    «Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են լայն կոալիցիա ստեղծելու մտադրության մասին ՝ ռուսական նավթի գնի վերին շեմը համատեղ սահմանելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Interfax»-ին, այս մասին ասվում է «G7» երկրների ֆինանսների նախարարների հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք ցանկանում ենք ստեղծել լայն կոալիցիա՝ առավելագույնի հասցնելու մեր միջոցառումների արդյունավետությունը և կոչ ենք անում բոլոր երկրներին, որոնք դեռ ցանկանում են ներմուծել ռուսական նավթ և նավթամթերք, պարտավորվել դա անել սահմանված գնի շեմով կամ դրանից ցածր գնով», - ասվում է կայքում: Նշվում է, որ գնի վերին շեմը կորոշվի ամբողջ կոալիցիայի կողմից և կհաստատվի մի շարք տեխնիկական պարամետրերի վրա հիմնված:
    22:20
    02.09.22
    Ավելին
  • Իրավական
    1000 էջ մեղադրանք՝ ՊԲ նախկին հրամանատարին. Արզումանյանի կալանավորումը բողոքարկվելու է
    Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի կալանավորման որոշումը բողոքարկելու է փաստաբանը: Նա այսօր «Հայլուր»-ին հայտնել է, որ պատրաստվում են նաև ռազմագետներից կազմված հանձնաժողով պահանջել՝ Արզումանյանին ուղղված՝ իբր անփութություն դրսևորելու մեղադրանքին մասնագիտական գնահատական տալու համար:
    22:00
    02.09.22
    Ավելին
  • Քաղաքական
    Տիրան Խաչատրյանը չի կասկածում՝ վաղը նաև իրեն է մեղադրանք առաջադրվելու
    Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը կասկած չունի, որ վաղը նաև իրեն է մեղադրանք առաջադրվելու: Նա այսօր «Դիմադրության շարժման» հրավիրած հանրահավաքին է մասնակցում: Լրագրողները նրան հարցեր են ուղղել Ջալալ Հարությունյանին ու Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքների մասին: Տիրան Խաչատրյանն ասել է, որ իր տեղեկություններով՝ շատ մեղադրանքներ սխալ են, բայց չի համաձայնել լրագրողների պնդման հետ, թե կալանավորումներն ու ձերբակալությունները նախկին բարձրաստիճան զինվորականների լռության գինն են:
    21:50
    02.09.22
    Ավելին
  • Իրավական
    Ո՞րն է Ջալալ Հարությունյանի մեղքը. ՊԲ երկրորդ նախկին հրամանատարին է մեղադրանք առաջադրվել
    Արցախի անկախության օրը Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հարությունյանի՝ ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով՝ յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, մեր կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Ի դեպ, այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, պաշտպանության նախարարության կայքից անհետացան լուսանկարները, որտեղ երևում էր, որ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր միջոցառման է մասնակցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
    21:40
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի երեք բնակիչ Գեղարքունիքի մարզում ճաղավանդակներ էին գողացել
    Սեպտեմբերի 1-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ գողացել են Զոլաքար բնակավայրի ջրատար առուների մետաղյա պաշտպանիչ ճաղավանդակները: Պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 01։30-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի բնակիչներ 61-ամյա, 33-ամյա և 43-ամյա երեք տղամարդ ճաղավանդակները գողացել և տեղափոխել են 61-ամյա տղամարդու վարած «ԵրԱԶ» մակնիշի մեքենայով: Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի վարչական տարածքում 61-ամյա և 33-ամյա տղամարդկանց հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նրանք հայտնել են, որ երրորդ ընկերոջ՝ 43-ամյա տղամարդու հետ Զոլաքար, Վաղաշեն և Աստղաձոր գյուղամիջյան ճանապարհներից գողացել են ջրատար առուների մետաղյա ճաղավանդակները, ապա «ԵրԱԶ» մեքենայով տեղափոխել Չարենցավան և 70 000 հազար դրամով հանձնել մետաղի ընդունման կետ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 43-ամյա տղամարդուն հայտնաբերելու, ինչպես նաև տուժողներին պարզելու և նրանցից հաղորդում ընդունելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
    21:30
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պակիստանում հեղեղումների զոհերի թիվը հասել Է 1208-ի
    Պակիստանում հեղեղումների զոհ Է դարձել 1208 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Dawn թերթը՝ վկայակոչելով Աղետների հետեւանքների դեմ աշխատանքի ազգային վարչությանը: Տուժած Է համարվում 6082 մարդ: Զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 19-ով: Բժիշկները նախազգուշացնում են առավել տուժած շրջաններում հիվանդությունների, մասնավորապես, մաշկային եւ աղիքային ինֆեկցիաների, բռնկումների մասին: Հեղեղումները պայմանավորված են գետերի վարարումներով, որտեղ ջրի մակարդակը բարձրացել Է ռեկորդային առատ մուսոնային անձրեւների եւ Հիմալայներում սառցադաշտերի հալչելու պատճառով: Պակիստանի իշխանություններն այդ երեւույթների պատճառը համարում են գլոբալ տաքացումը, նշում Է AP գործակալությունը: Նրանց կարծիքով, իրադրությունը 2022 թվականին ավելի վատ Է, քան 2010 թվականին, երբ հեղեղումների պատճառով զոհվել Է 1,7 հազար մարդ: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ավելի վաղ հայտարարել Է, որ երկրում մոլեգնել են վերջին տասնամյակների ընթացքում ամենաուժեղ հորդառատ անձրեւները, որոնք հանգեցրել են լուրջ հեղեղումների: Նրա խոսքով՝ տեղատարափների հետ կապված ներկայիս իրադրությունն «աննախադեպ Է վերջին 30 տարվա ընթացքում»: Ինքնաթիռներով երկիր են բերում հումանիտար օգնություն: Արժույթի միջազգային հիմնադրամը, նշելով, որ 1975 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ Պակիստանում գնաճն օգոստոսին կազմել Է 27,3 տոկոս, նախազգուշացրել Է, որ հեղեղումների հետեւանքների եւ տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում հնարավոր են բողոքներ ու անկարգություններ, գրում Է The News թերթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    21:20
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը․ ընդդիմադիր պատգամավորներն Արցախում են
    Սեպտեմբերի 2-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։ Շնորհավորելով ԱՀ օրվա առթիվ ՝ Ա․ Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։ Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստ գումարելու մասին։ Անդրադառնալով 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիարացրել է, որ ԱՀ Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում անփոփոխ է ու անսակարկելի։ Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն ԱՀ հռչակման օրը։ Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։
    21:10
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները վառվող անիվներ են գլորել Նորաբակի ուղղությամբ․ 4 օր է՝ հրդեհը չի մարվում․ գյուղապետ
    Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինված ծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները։ Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը 4 օր առաջ է բռնկվել, երբ ադրբեջանցիները վառվող անիվներ էին գլորել դեպի իրենցից ներքև գտնվող խոտածածկ տարածք․ «Համարյա 4 օր է՝ այս վիճակն է, իրենց ներկայիս զբաղեցրած պոստերի մոտի խոտերն են վառել, այս պահին էլ դեռ վառվում է։ Քամին կրակը մեկ փչում է այս կողմ, մեկ փչում է այն կողմ» Հարցին՝ արդյոք վտանգ չկա՞, որ կրակը կարող է հասնել գյուղ, գյուղապետն ասաց, որ մինչև գյուղը գետ է անցնում, այդ մասով հանգիստ են։ Վազգեն Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք թշնամին չի՞ կրակում այս օրերին․ «Չէ, կրակոցներ չենք լսել, ընդհանուր իրավիճակը համեմատաբար հանգիստ է․․․»։
    21:00
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի
    Երևանի քաղաքապետարանի հայտարարությունը Հարգելի՛ քաղաքացիներ, Մեկնարկում է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու: Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը:
    20:50
    02.09.22
    Ավելին
  • Արցախ
    Թշնամուն հնարավոր է հաղթել միայն սեփական հողում տուն կառուցելով. Արցախի անկախության տարեդարձը
    Այսօր Արցախի անկախության հռչակագրի 31-րդ տարեդարձն է: Արցախում ու Հայաստանում տոնական համերգներ չեն լինելու, կես ժամից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու բակից մեկնարկելու է երթ դեպի Վերածննդի հրապարակ։ Ավելի վաղ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել Արցախի ներկա ու նախկին ղեկավարները, ծաղիկներ խոնարհել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին:
    20:40
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սեպտեմբերի 2-ին
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 17:00-ից 20:00-ն կդադարեցվի Արգավանդ գյուղի և Իսակովի 19/4-30, 22-9/14 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    20:30
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թիրախում հաջորդը Օնիկ Գասպարյանն է․ Ագնեսա Խամոյան
    Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը, կալանավորումները, հեռացող դատախազի կողմից պետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու միտքը հրապարակ նետելն, իհարկե, սպասելի ու կանխատեսելի էր։ Զինվորականները պատերազմի ժամանակ եւ հատկապես նոյեմբերի 9-ից հետո գործելու ժամանակ եւ հնարավորություն ունեին, չարեցին, հիմա քայլը Նիկոլինն է, եւ նա անում է ամենականխատեսելին։ Նիկոլի միակ հույսն ու ապավենն այլեւս «խեղճ Նիկոլն ինչ անի, նախկինները ջեբը գցին, զինվորականներն էլ խեղճ հարիֆին ֆռռացրին» թեզին նոր շունչ հաղորդելն է։ Բայց այստեղ, մի «փոքրիկ» դիտարկում. այսպես, եւ Միքայել Արզումանյանի, եւ Ջալալ Հարությունյանի քր. գործերի երկար մեղադրանքներից ստացվում է, որ «խեղճ հարիֆ» գերագույն գլխավոր հրամանատարին ոնց ուզել խաբել են։ Կույր լինենք եւ ընդունենք, որ մեղադրանքներն ամբողջությամբ իրական են, ստացվում է՝ նույն հանցանքների մեղքի բաժինն առնվազն կիսում է (դեռ չեմ խոսում պատերազմը բանակցություններով չկանխելու մեղքի բաժնի մասին) ԳԵՐԱԳՈւՅՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ։ Այն գերագույնը, որը դեռ 2018թ-ի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, սպառնում, որ թող ոչ մեկ չհամարձակվի կասկածել իր հրամանատարական ունակությունների վրա։ Հիմա, ստացվում է, ըստ Նիկոլի, պատերազմի պարտության մեղավորը իր ենթակայության տակ գտնվող զինվորականներն են, իրեն խաբել են, ինքն էլ խոստովանում է, որ իրավիճակին չի տիրապետել, այդ դեպքում ո՞րն է Գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվության բաժինը։ Օղակն, այս տրամաբանությամբ, սեղմվում է իր իսկ կոկորդին։ Հ.Գ. Իսկ նախկինում անպատասխանատու, անպատրաստ բարձրաստիճան զինվորականներ չե՞ն եղել, իհարկե, եղել են, բայց գլխներին պետությունից, կառավարումից, զենքից ու ռազմական գործից հասկացող երկրի ղեկավարներ են եղել։ Հ.Գ.2. Թիրախում հաջորդը Օնիկ Գասպարյանն է, Նիկոլն ուզում է «շնորհակալ լինել» հայտնի իրադարձությունների ժամանակ Գասպարյանի ձեռքմեկնման համար, հեռացող դատախազի մտքի գոհարն էլ՝ դավաճաններին մահապատժի ենթարկելու, որպես ակնարկ ուղղված է հենց Օնիկ Գասպարյանին: Հ.Գ.3 Նիկոլի ինքնախոստովանությունը՝ ստորեւ տեսանյութով։
    20:25
    02.09.22
    Ավելին
  • Առողջապահական
    Վիրուս է, բայց Քովիդ չէ. ի՞նչ նոր վարակ է տարածվում Հայաստանում
    Երկու օր բարձր ջերմություն, քթահոսություն, հետո հազ, ոմանց դեպքում՝ թոքաբորբ. Հայաստանում արագ տեմպերով նոր հիվանդություն է տարածվում, որ մասնագետներին հուշում է Քովիդի նոր շտամի մասին: Հորդորում են չսպասել մինչև դանակը հասնի ոսկորին, այլ շտապ դիմել բժշկական կենտրոններ:
    20:20
    02.09.22
    Ավելին
  • Տնտեսական
    Երևան-Արտաշատ ճանապարհը փակել են. բանջարեղենի դաշտերը ծարավ են մնացել
    Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր մոտ կես ժամ փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը՝ պահանջելով վերականգնել ոռոգման ջրի մատակարարումը: Նրանց խոսքով՝ երեք օր է՝ դաշտերը ցամաքել են: Արտաշատի ոստիկանապետի, ջրօգտագործողների ընկերության տնօրենի ու բնակիչների միջև բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է, գյուղացիներին խոստացել են՝ մինչև երեկո ջուրը դաշտեր կհասնի:
    20:10
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները գտել են «Պարզ լճի» տարածքում մոլորված քաղաքացուն
    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածքում քաղաքացի Վ․ Գ․-ն (ծնված 2000 թ․) մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտի։
    20:00
    02.09.22
    Ավելին