Լրահոս

2022-09-03
2022-09-02
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կոնգրեսականներ Փալոնը, Բիլիրակիսը, Սփիրը, Վալադաոն և Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահին
    Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ Արցախի անկախության 31-ամյակի առիթով: «Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցությունն է հայտնում և կանգնած է ձեր ժողովրդի կողքին, քանի որ դուք անհավանական տոկունությամբ եք դիմակայում Ադրբեջանի սպառնալիքներին և շարունակվող մարտահրավերներին»,-ասվում է ուղերձում: Միաժամանակ կոնգրեսականները հորդորել են Բայդենի վարչակազմին նշանակալի աջակցություն հատկացնել Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված ընտանիքներին և Արցախում բնակվողներին:
    23:59
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները մի քանի ժամում հայտնաբերել են 118 իրավախախտի
    Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները պարբերաբար շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը օգոստոսի 31-ի երեկոյան էր։ Մի քանի ժամում պարեկային ծառայության ոստիկանները հայտնաբերել են 118 իրավախախտի: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ 15 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 4 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 16-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 39-ը՝ առանց ամրագոտու, 26-ը վարելիս օգտագործել են ծխախոտային արտադրատեսակ, իսկ 36 մեքենա չէր անցել տեխզննություն։ 3 հետիոտնի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ սահմանված վայրով փողոցը հատելու համար։ Խուլիգանության, վիճաբանության և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել մի քանի անձինք։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։
    23:50
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից
    Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 2-ին, ժամը 17։50-ին տեղեկություն է ստացել, որ Հերմոն գյուղի սկզբնամասում արջի երկու քոթոթ արգելափակվել է ժայռի ծերպի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ փրկարարները տեղի ուժերի հետ արջի քոթոթներին դուրս են բերել արգելափակումից:
    23:40
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սեպտեմբերի 3-ից հ. 15 տրոլեյբուսային երթուղին ժամանակավորապես չի գործի
    Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի:Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:
    23:30
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրազդանում 40-ամյա տղամարդը մեքենայից 850 000 դրամ է գողացել
    Օգոստոսի 22-ին՝ ժամը 02։20-ին, Հրազդան քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում կայանված Տոյոտա մակնիշի իր մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են 850 000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխանձնագիրը: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 40-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց Կոտայքի մարզային քննչական վարչություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: 40-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:
    23:20
    02.09.22
    Ավելին
  • Հասարակական
    Սերժ Թանկյանը Երևանում է, բայց քաղաքական հարցերի չի պատասխանում
    «Սթարմուս» գիտության ու արվեստի 6-րդ փառատոնի առթիվ՝ Հայաստան է ժամանել ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Փառատոնը գիտնականներին, Նոբելյան մրցանակակիրներին ու արվեստագետներին միավորող հարթակ է, որպեսզի գիտությունն ավելի մոտ լինի հասարակությանը: Խոստանում են՝ հրաշալի համերգներ և դասախոսություններ:
    23:18
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի արտգործնախարարը ԵՄ-ին մեղադրել է նեղ քաղաքական շահերի պատճառով ընդլայնման օրակարգը հետ մղելու մեջ
    Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բելգրադում «Բաց բալկանյան նախաձեռնություն» գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեղադրանքները Չավուշօղլուն հնչեցրել է մասնակիցներին ուղղված իր ուղերձում։ «Ժամանակակից Եվրամիությունը փակվել է իր մեջ, և նեղ քաղաքական շահերը կուլ են տվել ընդլայնման օրակարգը։ Ոչ ոք, օրինակ, իրականում չի կարող բացատրել, թե ինչու են Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան այդքան երկար սպասում ԵՄ անդամակցությանը»,- ասել է Չավուշօղլուն։ Գագաթնաժողովին մասնակցում են Սերբիայի, Ալբանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի և Հունգարիայի ներկայացուցիչները:
    23:10
    02.09.22
    Ավելին
  • Տնտեսական
    «Անհոգ կյանքն» ավարտվում է Եվրոպայում. սկսվում է «էներգետիկ աղքատությունը»
    Ձմռանը դեռ երեք ամիս կա, բայց Եվրոպան պատրաստվում է վատագույնին: Հին աշխարհամասի տարբեր երկրներ կանխատեսվող էներգետիկ ճգնաժամը կանխելու համար Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններն են փորձում հստակեցնել: Գերմանիայի կանցլերը հարևան երկրների գործընկերներին խորհուրդ է տվել կապերը չխզել Պուտինի հետ՝ չնայած որ Ռուսաստանը օր օրի հոսանքի ու կապույտ վառելիքի համար նոր գին է սահմանում: Արդեն կես ամսից ավելի է՝ Եվրոպան գազի 1000 խորանարդ մետրի դիմաց Ռուսաստանին վճարում է 3000 դոլարից ավելի:
    23:03
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհեր ընդունվել է հայտագրված 1128 դիմորդից 883-ը
    2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 1128 դիմորդ, որոնցից հիմնական փուլում ընդունվել է 824-ը (73.1%): Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Դրական միավորներով հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած 61 դիմորդ (հայտագրվածների 5.4%-ը) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 59-ը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է հայտագրված 1128 դիմորդներից 883-ը (78.3%), որոնցից 221-ը (ընդունվածների 25%-ը)՝ առաջին անվճար հայտով (213-ը հիմնական փուլով, 8-ը՝ լրացուցիչով): 2022թ. Շիրակի մարզից առնվազն մեկ միասնական քննություն է հայտագրել 997 դիմորդ (993-ը՝ առաջին փուլում, 4-ը՝ երկրորդ փուլում)։ Առաջին փուլում միասնական քննություն հայտագրած դիմորդներից 4-ը հայտագրվել են նաև երկրորդ փուլում։ Երկու քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 72 դիմորդ (7.2%) Շիրակի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում առաջինը բուժական գործն է, այնուհետև ֆինանսներ, կառավարում, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, հոգեբանություն, շուկայագիտություն, անգլերեն լեզու և գրականություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, հաշվապահական հաշվառում և հարկում, սերվիս։ Շիրակցի դիմորդների գերակշիռ մասը դիմել է ՇՊՀ (Գյումրի)՝ 271 հայտագրված, ԵՊՀ՝ 166 հայտագրված, ՀՊՏՀ (Գյումրի)՝ 154, այնուհետև ԵՊԲՀ՝ 100, ՀԱՊՀ (Գյումրի)՝ 73 և այլն։ Շիրակցի դիմորդները ամենաբարձր միավորներ ստացել են անգլերեն լեզվից, 88 դիմորդ ստացել է 18-20 միավոր, այնուհետև հայոց լեզվից՝ 57 դիմորդ է ստացել 18-20 միավոր, մաթեմատիկա առարկայից էլ 18-20 միավոր վաստակել է 40 դիմորդ։ Այս երեք առարկաներից էլ քննության ամենաշատ մասնակիցներն են եղել մարզից։ Եթե անգլերեն լեզվից 465 դիմորդ է քննություն հանձնել, ապա դրան հակառակ շատ քիչ են եղել աշխարհագրություն և ֆրանսերեն առարկաներից քննություն հանձնելու հայտագրվածների թիվը, համապատասխանաբար՝ 11 և 6։
    23:00
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Կապան քաղաքում. այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ
    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի N զորամասի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:55-ին, մարվել՝ 19:43-ին: Այրվել է մոտ 35 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 36 հրշեջ-փրկարար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի մասնաճուղի 5 և «Հայանտառ» ՊՈԱԿ Սյունիքի մասնաճյուղի 10 աշխատակիցներ:
    23:00
    02.09.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    «Ո՞չ Արցախի հայաթափմանը»․ Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվել
    News.am-ը գրում է․ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներն այսօր լեփ-լեցուն էին։ Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի առիթով ժամը 18:00-ից Ազատության հրապարակից քայլերթ սկսվեց դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ մեկ ժամ անց տեղի ունեցավ հանրահավաք։ Երթը առաջնորդում էին Արցախի ԱԺ խմբակցությունների պատգամավորները, ներկա էին նաև Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամներ Վահե Հակոբյանը, Գեղամ Մանուկյանը, Տիգրան Աբրահամյանը։ Երթի դիմացից մի խումբ երիտասարդներ տանում էին Արցախի դրոշը։ Երթն ուղեկցվում էր Արցախի մասին երգերով։ Շենքերից, խանութներից քաղաքացիները հետևում էին երթին, ծածանում Արցախի դրոշը։ Երթի ընթացքում միասնության, պայքարի կոչեր էին հնչում։ Պարբերաբար հնչում էր նաև «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ դավաճան»։ Արդեն Վերածննդի հրապարակում, որտեղ նաև նախագահական շենքն է, ոստիկանական պատն էր, ինչպես նաև նախագահականի անվտանգության աշխատակիցները։ Նախագահ Արայիկ Հարությունյանը իր նստավայրի բակից էր հետևում հանրահավաքին։ Արցախցիները հանրահավաքին եկել էին «Ոչ Արցախի հայաթափմանը», «Ոչ ադրբեջանական օկուպացիային» պաստառներով։ Մի խումբ քաղաքացիներ էլ աջակցություն էին հայտնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, որը մեղադրվում է Շուշիի անկման համար և երկու օր առաջ կալանավորվեց, և պահանջում նրան ազատ արձակել։ «Մենք պահանջում ենք անհապաղ բաց թողնել մեր հերոսին» գրությամբ և Միքայել Արզումանյանի պաստառով քաղաքացիները կանգնել էին հանրահավաքի սկզբի շարքերում։
    22:58
    02.09.22
    Ավելին