Լրահոս
2022-09-02
-
Արտաքին քաղաքականությունՇոլցը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասինԳերմանիայի կանցլեր Օքաֆ Շոլցը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին: Էսսենի բնակիչների հետ քաղաքական գործչի հանդիպման հեռարձակումն իրականացվել է Welt կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Գերմանացի քաղաքական գործիչը նշել Է, որ սերտ շփման մեջ Է գտնվում Ռուսաստանի ղեկավարի հետ եւ չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը: «Ես Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում հանդիպել եմ երկար սեղանի շուրջ: Ես շատ անգամ եմ նրա հետ շփվել հեռախոսով: Եվ ես հստակորեն ասում եմ, որ շարունակելու եմ դա անել»,-պատմել Է Շոլցը: Ավելի վաղ կանցլերն արդեն նշել Է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարեւորությունը: Շոլցի խոսքով՝ ուղղակի շփումը կարեւոր Է, հատկապես ճգնաժամի ժամանակ, եւ ինքը հենց այդպես կարող Է Մոսկվային հասցնել Արեւմուտքի դիրքորոշումը: Այդուհանդերձ, քաղաքական գործիչը հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը «տեսանելի ապագայում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին14:4502.09.22 -
ԱրցախՓաշինյանն ասում է «Լեռնային Ղարաբաղ» և չի ասում՝ ՀանրապետությունԱրցախի Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձի ուղերձում վարչապետ Փաշինյանը խոստացել է ապահովել «խաղաղ Լեռնային Ղարաբաղ, խաղաղ Հայաստան, խաղաղ Հարավային Կովկաս»: Ի դեպ, ուղերձում Փաշինյանը չի օգտագործել Հանրապետություն բառը:Ավելին14:3702.09.22 -
ՔաղաքականԱրման Աբրահամյանը նշանակել է ՀՀ նախագահի օգնականՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրության համաձայն՝ Արման Աբրահամյանը նշանակել է Հանրապետության նախագահի օգնական: Կարգադրության մեջ, մասնավորաբար, նշված է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արման Աբրահամյանին 2022 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական:»։Ավելին14:3002.09.22 -
ՀայաստանԵրևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Գ․Հովսեփյան փողոց 24/30, 24/33 բնակելի շենքեր, Գ․Հովսեփյան փողոց 26/9, 56/6, 58/6 ոչ բնակիչ բաժանորդներ, Գ․ Հովսեփյան փողոց 26/8 սեփական տուն, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան՝ Դավիթ Մալյան փողոցի սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան՝ Դուրյան թաղամասի սեփական տներ, Ն․ Սաֆարյան փողոցի սեփական տներ, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10:00-17:00 Հաղթանակ թաղամասի թիվ 113 դպրոց և Հաղթանակ թաղամասի թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 16, 18 փողոցների բնակիչ- բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-16:00 Չեռնիշևսկի փ. 1-77 սեփական տներ, Սասունցի Դավթի փ. 70/1, 70/2, 70/3 շենքեր, Կոտայքի մարզ Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցները՝ մասնակի, Գեղաշեն, Կոտայք գյուղերը՝ մասնակի, Արարատի մարզ 10:30 -16:00 Շահումյան, Վանաշեն, Սևակավան, Սիսավան գյուղերը՝ մասնակի, Լոռու մարզ 11:00 -17:00 Նորաշեն,Պետրովկա,Ձորամուտ և Գոգավան գյուղեր, Սյունիքի մարզ 09:15-11:30 Անդոկավան գյուղ՝ մասնակի, 11:00-17:00 Բռնակոթ գյուղ՝ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:Ավելին14:2202.09.22 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Լավրովն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ից փոխանցում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ:Ավելին14:2102.09.22 -
ԱրցախՀանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների՝ Արցախի Հանրապետությունն ապրելու է․ ԶաքարյանԹիկունքից ծանր հարված ստացած, անդամահատված, կաթվածահար եղած Արցախի երիտասարդ Հանրապետության անկախության 31-ամյա պայքարը վտանգված է: Սակայն նույնիսկ այդ վիճակում` Արցախի Հանրապետությունը կյանք է տալիս և երկարակեցություն է հաղորդում Հայաստանի Հանրապետությանը: Մեր ժողովուրդը գիտակցում է, որ չլինի Արցախը` կարճ ժամանակ հետո չի լինելու նաև Հայաստանն ու հայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Եթե 1988թ-ին չսկսվեր Արցախյան շարժումը և ազատամարտը` այսօր Հայաստանի Հանրապետության բնակչության 40%-ից ավելին լինելու էին թուրքերն ու ադրբեջանցիները` իրենց պատգամավորներով, բիզնեսներով, սեփականությունով, դպրոցներով, ԲՈւՀ-երով, մզկիթներով ու համայնքների ղեկավարներով: Արցախը Հայ ժողովրդին տվել է Ազգային Բանակ և անվտանգություն ունենալու իրավունք: Արցախը հայ ժողովրդին տվել էր համաշխարհային քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու հնարավորություն: Արցախի Հանրապետությունը Հայ ժողովրդին դարձրել էր լրջագույն գործոն Հարավային Կովկասում: Արցախը հայությանը տվել էր համաշխարհային հարգանք: Արցախն այն գլխավոր պատճառն է, որի շուրջ աշխարհասփյուռ հայությունը միավորված էր և ուժեղ: Արցախը միշտ եղել և լինելու է մեր անբաժանելի Հայրենիքի մասը: 2018թ-ից սկսված դավաճանությունը, թշնամությունը, տգիտությունը, պոպուլիզմն ու պառակտումները ծանր հարվածներ հասցրեցին Արցախի և Հայաստանի Հանրապետություններին: Բայց նույնիսկ այսօրվա աներևակայելի դաժան իրավիճակում անդամահատվող Արցախը, վերքերից չապաքինված, ատամները սեղմած շարունակում է ապրելու լուռ պայքարը: Հանձնվել չի լինելու և ի հեճուկս նիկոլների, ալիևների ու նրանց մանկլավիկների` Արցախի Հանրապետությունն ապրելու է: Թրքահպատակ Նիկոլն ու դրանց հայկական ստրուկները հեռացվելու են իշխանությունից և պատասխանատվություն են կրելու Արցախը թշնամուն փոխանցելու դավաճանական քաղաքականության համար: Արցախում վերածնունդ լինելու է: Շուտով ողջ հայությունը և առաջին հերթին արցախահայությունը կրկին միավորվելու է` Արցախը հայկական պահելու, զարգացնելու, կորցրածը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար: Անկախության տոնը Արցախի Հանրապետությունում կրկին նշվելու է: Արցախի ազատության համար, հայ ժողովուրդը 31 տարի շարունակ տվել է իր ամենաթանկը: Արցախը միշտ պետք է լինի կանգուն` հանուն Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի: Հավերժ փառք և անմար հիշատակ հերոսացած հայ Զինվորներին, ովքեր իրենց արյամբ ավելի են սրբացրել հայկական Արցախն ու նրա վերածնունդը: Մեր պայքարն արդար է և հաղթանակը մերն է լինելու»,- գրել է Զաքարյանը։Ավելին14:1602.09.22 -
ՏարածաշրջանԽերսոնում հրետակոծվել է բնակելի շենք, կան զոհեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹԽերսոնի ուկրաինական զինված ուժերի առավոտյան հրետակոծության հետևանքով բնակելի շենք է վնասվել, տեղի բնակիչներ են զոհվել: Հայտնում են, որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Հինգ հարկանի շենքի տանիքը գրեթե ամբողջությամբ պայթել է, հայտնում է Readovka-ի թղթակիցը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ, որ Նովայա Կախովկայի ջրային վերելակի մեջ մի քանի արկ է ընկել։ Հսկայական քանակությամբ հացահատիկ է ոչնչացվել։Ավելին14:1502.09.22 -
ԱրցախԱրցախում ապրողների շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը. Արտակ ԲեգլարյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվա առթիվ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ուղերձով է հանդես եկել: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ. «Սիրելի՜ հայրենակիցներ՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում, այսօր մեր պետական տոնացույցի կարևորագույն տոնն է, ազգային իղձի իրականացման վճռորոշ քայլի մարմնացումը: 1991 թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ պատմական որոշման միջոցով մենք իրացրել ենք մեր վաստակած իրավունքը՝ վճռելու մեր սեփական ճակատագիրն ու պետական իրավական կարգավիճակը՝ հետագա տարիներին հաստատելով ու պաշտպանելով ինքնորոշման իրավունքի կիրարկման ճշմարտացիությունը: Ադրբեջանի հայահալած քաղաքականության դիմակայման և պատմական արդարության վերականգնման բարդ ու զրկանքներով լի երթի արդյունքում մենք ունենք Արցախի Հանրապետությունը, որն իր բացառիկ դերակատարմամբ կոչված է ծառայելու մեր ազգային նպատակներին՝ ի շահ հայոց պետականության ամրապնդման Արցախում ու Մայր Հայաստանում և հայ ժողովրդի հարատևման: Բազմաթիվ մարտահրավերներով լի այդ ճանապարհին հաջողելու միակ հնարավորությունը մեր ավագների հռչակած նպատակներին ու արժեքներին հավատարմությունն անխախտ պահելն է, պետականության շարունակական ամրապնդումն ու դժվարություններին դիմակայելու վճռականության պահպանումը: Հեշտ լուծումներ այս պայքարում երբեք չեն տրվելու մեզ, բայց ես ավելի քան վստահ եմ, որ հաղթանակների ու պարտությունների միջով անցած մեր ժողովուրդը թանկ է գնահատում զրկանքներով ձեռք բերածը, կորցրածն ու պահպանածը: Արցախը հայկական արդի ինքնության առանցքն ու պատվարն է, իսկ Արցախում ապրող ու արարող, Արցախի ցավով իրապես ապրող յուրաքանչյուր հայ՝ մեր ինքնության ու արժանապատիվ գոյության պահապանը: Ուստի, փախուստն ընտրված ուղուց ու դժվարություններից նշանակում է դասալքություն սեփական արժեքներից, ինքնությունից ու ապագայից: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների վառ հիշատակի առջև, հրճվում ու հույսով լցվում մեր մանուկներով և ամուր պահում մեր պետականությունը: Ընտրությունը մեծ չէ. Արցախում ապրողների, Մայր Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ազգային ոգու, նպատակասլացության, հետևողականության, անտրտունջ ու անդադար աշխատանքի և պայքարի շնորհիվ ենք երաշխավորելու Արցախի հայկականությունը և հայոց պետականության հարատևումը: Ուրեմն, ի՛ գործ և շնորհավո՛ր ԼՂՀ հռչակման 31-րդ տարեդարձը»:Ավելին14:1002.09.22 -
ՔաղաքականԱվինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։ Օգոստոսի 31-ին գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման եւ արգելման թեմայով: «Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին: Նա ասել է, որ դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների աղմուկի համար, եւ գրանցվում են դժբախտ պատահարներ․ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, մի տարեց քաղաքացի սրտի կաթված էր ստացել: «Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը»,- գրել են ԱԺ կայքում: Տիգրան Ավինյանը, փաստորեն, լրամշակել է կառավարության մշակած նախորդ օրենսդրական նախաձեռնությունը»:Ավելին14:0702.09.22 -
ՔաղաքականՏարածքներ հանձնելով է Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը. Թագուհի ԹովմասյանՆ․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, որոնք էլ կազմակերպել են հայկական բնակավայրերի հանձնման գործընթացը, այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը. «Հազարավոր հայորդիների անդրդվելիության, խիզախության, աննկուն կամքի, կյանքի եւ առողջության գնով ազատագրված Բերձորը, Աղավնոն և Ներքին Սուսը Ն․ Փաշինյանի համաձայնությամբ հանձնվեցին Ադրբեջանին։ Օրերս էլ Ադրբեջանին հանձնվեց Բերձորի միջանցքը, որը յուրահատուկ հույսի կամուրջ էր դարձել, կարևոր գործոն Արցախում անվտանգ և խաղաղ կյանք վարելու համար։ Եվ Ն․Փաշինյանը պարտավոր է հստակ պարզաբանումներ ներկայացնել համայն հայությանը՝ այս ամոթալի համաձայնության կապակցությամբ։ Դեռ օգոստոսի 11-ին գրությամբ դիմել էի Ն․ Փաշինյանին՝ պահանջելով պարզաբանումներ, թե՝ Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների հանձնումը իրավական ուժ ունեցող ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է իրականացվում, Արդյո՞ք օգոստոսի 25-ը նշված համայնքների հանձնման վերջնական համաձայնեցված օր է, թե՞ ժամկետի երկարաձգման հնարավորություն կա, Ի՞նչ փաստաթղթով և ու՞մ կողմից է համաձայնեցվել նշված համայնքների հանձնման հարցը, ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո նշված համայնքների հանձնման հարցի վերաբերյալ ի՞նչ բանակցություններ է վարել, այդ ընթացքում արդյո՞ք բանակցել է նշված համայնքները չհանձնելու շուրջ։ Եթե այո, ե՞րբ, ո՞վ և ու՞մ հետ է բանակցել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, Եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ է վարել և մերժվել, ի՞նչ հիմնավորումներ են ներկայացվել մերժող կողմից։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը նշված համայնքների չհանձնման նպատակով բանակցություններ չի վարել, որո՞նք են պատճառները և հիմնավորումները, Եթե վաղուց հայտնի էր, որ այդ բնակավայրերը պիտի հանձնվեն, ինչու՞ ժամանակին նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացվել, այլ, ընդհակառակը, տարբեր միջոցներով ներդրումներ են արվել այդ համայնքներում, իսկ այսօր ԱՀ պատգամավորները ահազանգում են, որ տարհանման ռեսուրսները չեն բավարարում, Արդյո՞ք բանակցել, ձեռք եք բերել պայմանավորվածություն, որ նշված համայնքների պատմամշակութային ժառանգությանը, գերեզմաններին վնաս չի հասցվի։ Ստացե՞լ եք համապատասխան երաշխիքներ։ Եթե այո, ումի՞ց և ի՞նչ երաշխիքներ եք ստացել, եթե ոչ, ինչու՞։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն մեզ համար ճակատագրական այս հարցերին պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. «Ի պատասխան վարչապետի աշխատակազմին ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ նշյալ բնակավայրերից հայկական բնակչության տարհանումը պայմանավորված է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետ՝ ի կատարումն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ պարբերության։ Հայտնում ենք նաև, որ խնդրո առարկայի վերաբերյալ իրավական նշանակություն ունեցող առկա բոլոր փաստաթղթերը հրապարակված են, իսկ գործընթացների կազմակերպման հետ կապված բանակցությունները վարվել են Արցախի իշխանությունների կողմից»: Ոչ մի էական պատասխան՝ իմ կողմից բարձրացված կոնկրետ հարցերին: Ի՞նչ է ստացվում՝ Ն․ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ մենք մեղավոր չենք, բանակցությունները վարել են Արցախի իշխանությունները, հայկական բնակավայրերի հանձնման գործընթացն էլ կազմակերպել են Արցախի իշխանությունները: Ու սա այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ գրված է. «Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»: Փաստորեն, տարածքներ հանձնելով է Նիկոլ Փաշինյանը երաշխավորում Արցախի անվտանգությունը: Մինչդեռ 2019թ․ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանում ժողովրդավարությունը հռչակել է թիվ մեկ բրենդ, Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների իրավունքներին, անվտանգությանը եւ մեր երկրի տարածքային ամբողջականությանը վերաբերող կարեւորագույն հարցերին խուսափում է պատասխանել՝ դրանք ուղղորդելով դեպի ԱԳՆ տիրույթ: Խորհրդարանական երկրում Կառավարության ղեկավարը խուսափում է հաշվետվողականությունից: Ի դեպ, այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրն է, որը երբեք չի ջնջվելու մեր օրացույցի հերոսական օրերի շարքից, ինչքան էլ օրվա իշխանությունը ցանկանա։Ավելին14:0302.09.22 -
ՏնտեսականԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանությունը նախազգուշացրել է, որ Մոսկվան նավթը չի վաճառի ի վնաս իրենՎաշինգտոնում ՌԴ-ի դեսպանությունն արձագանքել Է ռուսաստանյան նավթի գնային բարձրակետ սահմանելու՝ ամերիկյան իշխանությունների առաջարկության վերաբերյալ հաղորդագրություններին, հայտարարելով, որ Մոսկվան վառելիք չի մատակարարի ոչ շուկայական պայմաններով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել. Ռուսաստանը նավթը չի վաճառի ի վնաս իրեն: Չի պատրաստվում աշխատել ոչ շուկայական պայմաններով: Մեր երկիրը, որն արժանի Է որակյալ Էներգահումքի հուսալի արտահանողի համբավ ունենալ, մշտապես բաց Է համագործակցության համար, բայց բացառապես փոխշահավետ հիման վրա»,-ասվում Է մեկնաբանության մեջ, որը տարածվել Է սեպտեմբերի 2-ին: Դիվանագետների կարծիքով, արեւմտյան երկրներն Էներգակիրների վաճառքի սահմանափակումներ են մտցնում՝ նպատակ ունենալով «խեղդել» Ռուսաստանի տնտեսությունը, ինչը գների ապակայունացման կհանգեցնի ամբողջ աշխարհում: Արդյունքում «սպառողները պտուղը քաղում են բենզինի, Էլեկտրականության եւ նորմալ կյանքի համար անհրաժեշտ մյուս ապրանքների գների կտրուկ բարձրացման տեսքով»: «Այդ ամենը հղի Է սոցիալական լարվածության հետագա աճով»,-նախազգուշացրել են դիվանագիտական ներկայացուցչությունում: «Վաշինգտոնին հորդորում ենք՝ ուշքի գալ եւ հրաժարվել բացահայտ հակարդյունավետ նախաձեռնություններից»,-եզրափակել են այնտեղ: Ավելի վաղ հաղորդվել Է, որ այս ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, G7-ի երկրների ֆինանսների նախարարները մտադիր են քննարկել ռուսական նավթի ամենաբարձր գնի սահմանման հնարավորությունը: Այդ նախաձեռնության մասին «մեծ յոթնյակի» ղեկավարները պայմանավորվել են հունիսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին14:0002.09.22 -
ԱրցախԻնչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար. Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Անկախության տոնի առթիվ: Ներկայացնում ենք ստորև. «Սիրելի արցախցիներ, Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։ Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»:Ավելին14:0002.09.22 -
ԻրավականԶորիկ Մելքոնյանը հերթական հանցագործությունն է կատարելՄինչ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-հետախուզական և քննչական խմբերը որոնում են օրեր առաջ հանրապետությունը ցնցած 2 սպանության, մի քանի սպանության փորձի կասկածանքով որոնվող Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մելքոնյանին, վերջինս հերթական հանցագործությունն է կատարել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին ոստիկանության Կոտայքի բաժին է դիմում Կոտայքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Ա. Շ-ն և հայտնում, որ նույն օրը, ժամը 04։00-04։30-ն ընկած ժամանակահատվածում Զ. Մելքոնյանը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի «Ռան Օյլ» բենզալցակայանում մոտեցել է իրեն և իր մոտ ունենալով դանակ՝ ցույց տալով, որ ինքը դանակով է, պահանջել է գումար և սննդամթերք, որից հետո սննդամթերքն ու ծխախոտը վերցնելով՝ հեռացել է։ Ժամեր անց Զ. Մելքոնյանը դարձյալ այցելել է Ա. Շ-ի աշխատավայր, կրկին գումար է պահանջել, որին ի պատասխան՝ ինքը հայտնել է, որ իր մոտ գումար չկա։ Դրանից հետո Զ. Մելքոնյանը պահանջել է Ա. Շ-ին պատկանող խորհրդային արտադրության մակնիշի ավտոմեքենայի անվադողը, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել։ Նշված դեպքով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:5202.09.22 -
ՄիջազգայինՎաշինգտոնի, Սեուլի և Տոկիոյի պատասխանը ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստԿորեայի Հանրապետության, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի իշխանությունների արձագանքը ԿԺԴՀ-ի նոր միջուկային փորձարկումներին կլինի ավելի խիստ, քան նախորդները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբեի 2-ին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի Ազգային անվտանգության վարչության տնօրեն Կիմ Սոն Հանին: Սեպտեմբերի 1-ին Հավայիում տեղի Է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Կիմ Սոն Հանը, ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջեյք Սալիվանը, Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Տակեո Ակիբան: «Մենք համաձայնության եկանք, որ պետք չԷ պարզամիտ մտածողություն եւ արձագանք թույլ տալ այն ոգով, թե Հյուսիսային Կորեան արդեն անցկացրել Է վեց թեստ, եւ դա կլինի պարզապես եւս մեկը: Եթե Հյուսիսը փորձարկում անցկացնի, մեր արձագանքը միանշանակ կտարբերվի նրանից, ինչ եղել Է նախկինում»,- ասել Է Կիմ Սոն Հանը բանակցություններից հետո: Հարավկորեացի պաշտոնյան չի հայտնել այն կոնկրետ միջոցները, որոնք կընդունեն Սեուլը, Վաշինգտոնը եւ Տոկիոն փորձարկումների դեպքում: Սակայն, նրա խոսքով, արձագանքը Փենյանին ցույց կտա, որ իր գործողությունները «սխալ են եղել»: Ինչպես հավելել Է Կիմ Սոն Հանը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան հավանություն են տվել Սեուլի «համարձակ պլանին», որը նախատեսում Է ԿԺԴՀ-ի միջուկազերծում տնտեսական օգնության փոխարեն: Կիմ Սոն Հանի խոսքով՝ Սալիվանը խոստացել Է, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները կքննարկեն Սեուլի անհանգստությունները գնաճի դեմ պայքարի օրենքի առիթով, որը ենթադրում Է լրահատկացումների տրամադրում Հյուսիսային Ամերիկայում արտադրված Էլեկտրամոբիլներ գնելիս: Հարավային Կորեայի խոշորագույն ավտոմոբիլաշինարարները ֆլագմանային Էլեկտրաքառեր են հավաքում Կորեայի Հանրապետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:4502.09.22 -
ՏնտեսականՈւկրաինայում 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում են 28․2 տոկոսՈւկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում Է 28,2 տոկոս եւ միջին աշխատավարձը՝ 500 դոլարից (18 508 գրիվնա) փոքր-ինչ պակաս: Այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Էկոնոմիչեսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբնետի աղբյուներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հուլիսին Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին գործազրկության 35 տոկոս ռեկորդային մակարդակի հասնելու մասին: Այդ ցուցանիշի կրճատում սպասվում է մինչեւ 2022 թվականի վերջը: Նախարարությունում նաեւ սպասում են 2022 թվականի արդյունքերով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատում ավելի քան մեկ երրորդով եւ գների սրընթաց աճ 2023 թվականին: Հրատարակությունում ճշտել են, որ 2023 թվականի արդյունքներով գնաճն, ըստ կանխատեսման, պետք Է կազմի 30,6 տոկոս, հուլիսին այն եղել Է 22,2 տոկոս: Ինչ վերաբերում Է դոլարի փոխարժեքին, սպասվում Է, որ 2023 թվականին այն կհասնի 50 գրիվնայի՝ ընթացիկ 37 գրիվնայի դիմաց, իսկ սպառողական գների ինդեքսը կկազմի 30,6 տոկոս: Ըստ որում հրատարակությունը նշում Է, որ, որպես կանոն, կառավարության մակրոկանխատեսումներն իրականանում են բավականին հազվադեպ, դրանք պահանջվում են բացառապես բյուջեում ապագա եկամուտների եւ ծախսերի հաշվարկի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին13:3702.09.22 -
ՔաղաքականԱնն Լինդեն ողջունել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումըՇվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անն Լինդեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4-րդ հանդիպումը: Եվրոպական Միության համար կարևոր է մասնակցությունը Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու գործընթացին»:Ավելին13:3002.09.22 -
ՏնտեսականԵվրոն հասել է 395 դրամիRate.am կայքը տվյալներ է ներկայացրել բանկերում արտարժույթի գների վերաբերյալ։ Դոլարի առքի նվազագույն գինը 403 դրամ է, վաճառքինը՝ 411 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 415 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 5.75 դրամ է, վաճառքինը՝ 6.67։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 7.04 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 395 դրամով, վաճառվում՝ 412 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 421 դրամ է։Ավելին13:2202.09.22 -
ՏնտեսականՎերացվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:Ավելին13:1502.09.22 -
ՔաղաքականՏեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր տեսչական մարմինների ղեկավարները գտնվում են Նիկոլ Փաշինյանի թիրախում։ Ամիսներ շարունակ տեսչականի ղեկավարների դեմ դոսյեներ են հավաքում, քանզի մեծ մասը ՔՊ-ականներ չեն, և նրանց աշխատանքից դժգոհություններ կան։ Ասում են, որ առաջիկայում սպասվում է ոմանց պաշտոնանկությունը, այդ թվում՝ 2019-ից վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ նյութերի հավաքագրման և նախապատրաստման գործը դրված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանի վրա, ով նախկինում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր և այստեղ աշխատանքի է անցել 2022-ի ապրիլից։ Թիրախում են նաև Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև Շուկայի վերահսկողության տեսչության ղեկավարները։ Մեզ ասացին, որ բավականին հաստափոր դոսյեներ են հավաքվում, քանի որ տեսչական մարմիններում աշխատավարձ և պարգևատրում ստանալուց բացի, կարելի է ասել, որևէ աշխատանք չեն իրականացնում»։Ավելին13:0702.09.22 -
ՄիջազգայինԱրգենտինայում փորձել են գնդակահարել փոխնախագահ Կիրշներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲուենոս Այրեսում մահափորձ են կատարել Արգենտինայի փոխնախագահ Կրիստինա Կիրշների դեմ. նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian բրիտանական հրատարակությունը: Միջադեպը տեղի Է ունեցել նրա տան մոտ կողմնակիցների հետ Կիրշների հանդիպման ժամանակ: Մահափորձի պահի տեսագրությունում երեւում Է, որ տղամարդն ատրճանակը ուղղել Է փոխնախագահի դեմքին, բայց չի կրակել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, որոնց վկայակոչում Է The Guardian-ը, կրակոցը կարող Էր չստացվել: Հրատարակությունը նշում Է, որ մահափորձ անողը 35-ամյա բրազիլացի Է, որը ձերբակալվել Է տեղում: «Մարդը, որին ճանաչել են մերձակայքում գտնվողները, եւ ում մոտ զենք Է եղել, ձերբակալվել Է անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Նրանք տղամարդուն մի կողմ են տարել, գտել զենքը, եւ այժմ այն պետք Է հետազոտվի»,- անվտանգության նախարար Անիբալ Ֆեռնանդեսը հայտարարել Է տեղական կաբելային C5N նորությունների գործակալությանը: Նա նշել Է, որ առայժմ զգույշ Է լինելու մանրամասնությունների հարցում մինչեւ ավելի ստույգ տվյալներ ստանալը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին13:0002.09.22