Լրահոս

2022-10-03
  • Img default alt hy
    Առողջապահական
    Անօդակյաց վարակ. հյուսվածքների վնասումը՝ հիվանդության սրման վտանգ
    Անօդակյաց վարակը (գազային վարակ, գազային փտախտ, չարորակ այտուց) վերքերի վարակումն է անօդակյաց հիվանդածին մանրէներով, քանի որ այդ մանրէներն ընդունակ են ապրել միայն թթվածնազուրկ միջավայրում։ Հիվանդության ժամանակ հաճախ առաջանում են վերքեր (հիմնականում՝ ստորին վերջույթների և նստատեղի) հողից, փոշուց կեղտոտվելուց, որտեղ համարյա միշտ առկա են հարուցիչներ։ Ավելի շատ վարակվում են ջլատված հյուսվածքները, որոնցում արյունատար անոթների վնասման հետևանքով դադարում է թթվածնով հարուստ արյան հոսքը։ Անօդակյաց վարակի համար բնորոշ է փափուկ հյուսվածքներում արագ առաջացող գազաբշտիկներով այտուցը, այնուհետև` հյուսվածքների մեռուկացումը: Վարակման առաջին ախտանշաններն են՝ վերքում ցավի և հյուսվածքներում ճնշման զգացում, այտուց, ջերմաստիճանի բարձրացում: Այս ախտանիշները նկատելի են դառնում վարակվելուց 1-2 օր, իսկ երբեմն` մի քանի ժամ անց: Անօդակյաց վարակը շատ վտանգավոր է, ուստի նույնիսկ փոքր կասկածի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և խուսափել ինքնաբուժությամբ զբաղվելուց:
    20:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են MAN բեռնատարը, Opel Astra-ն ու VAZ 2106-ը. կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սիսիան-Երևան Մ2 ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Մ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Սյունիքի մարզի բնակիչներ 50-ամյա Սպարտակ Ս․-ի վարած Opel Astra մակնիշի և 71-ամյա Սամվել Վ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները; © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/03/1223564/
    19:58
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ է դոֆամինային քաղցը. ինչու՞ է պետք երբեմն օրգանիզմը զրկել հաճույքից
    Դոֆամինային ծոմապահությունը նոր միտում է առողջ ապրելակերպի ոլորտում։ Դրա էությունը որոշ ժամանակով հաճույքի խթանիչներից (որոնք բարձրացնում են դոֆամինի՝ ուրախության հորմոնի մակարդակը մարմնում) հրաժարումն է։ Դոֆամինն արտադրվում է յուրաքանչյուրի համար հաճելի որևէ գործողության ժամանակ՝ համեղ սնունդ, հետաքրքիր գործունեություն, պարգևատրում և այլն: Խոսքը մարմնում դոֆամինի մակարդակի ուղղակի նվազման մասին չէ: «Սովը» այս դեպքում սահմանափակում է միայն իմպուլսիվ վարքագիծը, որն աջակցում է դրան։ Այս մեթոդի կողմնակիցների կարծիքով՝ այսկերպ հնարավոր է դառնում վերահսկել կախվածությունները և չեզոքացնել դրանց վնասակար հետևանքները, ազատվել, օրինակ, անօգուտ գործունեությունից և խուսափել ուտելու խանգարումներից։ Մի կողմից, դոֆամինի շնորհիվ բարելավվում է կենտրոնացումը, մտածողությունը և տրամադրությունը։ Մյուս կողմից, դրա գործողության ավարտից հետո, առաջանում է անհանգստության և տխրության զգացում։ Դժգոհությունը նպաստում է նրան, որ մարդը կրկին ու կրկին փորձում է վերարտադրել այն իրավիճակը, որը կապված է դրական փորձի հետ: Այս կախվածությունը կարող է հանգեցնել գիրության, այրման և արտադրողականության նվազման: Ցանկացած կախվածության հիմքում ընկած է այսպես կոչված «դոֆամինային թակարդը»: Դոֆամինը, որը ուղեղի հիմնական նեյրոհաղորդիչներից մեկն է, ազդում է օրգանիզմում մեծ թվով նյարդային գործընթացների և գործառույթների վրա: Իսկ ուղեղը դասավորված է այնպես, որ ի պատասխան նյարդային հաղորդիչի մշտական ​​պոռթկումների, աստիճանաբար նվազեցնում է համապատասխան ընկալիչների զգայունությունը։ Ուստի նոր հույզեր ստանալու համար մարդը պետք է ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնի հաճույքի աղբյուրների հետ։ Սա հանգեցնում է նրան, որ պարզ բաները դադարում են նրան հաճույք պատճառել՝ շփում, ընկերների հետ հանդիպումներ, սպորտով զբաղվել, առողջ սնունդ և այլն։ Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել «դոֆամինային դիետային» օրական սկզբում մեկ ժամ, ապա աշխատանքային օրվա ավարտից հետո՝ երեկոյան ժամը վեցից մինչև քնելը։ Դոֆամինային քաղցը ներառում է դիտավորյալ անհանգստություն պատճառել ձեր մարմնին և ուղեղին՝ սահմանափակելով հաճույքները: Բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է կտրուկ անցումներ չանել, օրինակ՝ կտրուկ որոշում չընդունել ընդմիշտ դադարեցնել սոցիալական ցանցերից օգտվելը։ Առավել արդյունավետ կլինի գաջեթներից պարբերական ձեռնպահ մնալը։ Ամեն ինչում հավասարակշռությունը կարևոր է։ Այսպիսով, կարելի է կայունացնել հուզական վիճակը, ուրախանալ և դառնալ ավելի արդյունավետ՝ ավելի շատ ժամանակ տրամադրելով սպորտին և առողջ ապրելակերպին։ Որպես մեթոդաբանության մաս, խորհուրդ է տրվում ժամանակավորապես հրաժարվել այնպիսի զբաղմունքներից, ինչպիսիք են՝ շատակերությունը, ինտերնետը և համակարգչային խաղերը մոլախաղերի և գնումների նկատմամբ կիրքը ալկոհոլի և կոֆեինի չարաշահումը։ Այս պրակտիկայի ընթացքում կարելի է քայլել, ջուր խմել, վարժություններ, մեդիտացիա անել, գրել ձեր մտքերը և նկարել: Ազատված ժամանակը ուղեղի համար մի տեսակ բեռնաթափման գործընթաց է ապահովում։ Ենթադրվում է, որ դրանից հետո մարդը բավականություն է ստանում շատ ավելի փոքր խթաններից։ Քաղցրավենիքը, արագ սնունդը, ալկոհոլային խմիչքները և սուրճը դոֆամինի ամենահայտնի աղբյուրներն են, որոնք արագ կախվածություն են առաջացնում: Շաքարը ևս մեկ հզոր խթանիչ է, որն ակտիվացնում է ուղեղի նույն կենտրոնները, ինչ կոկաինը, ամֆետամինը և այլ թմրանյութեր: Ուստի առաջին հերթին անհրաժեշտ է վերահսկել դրանց գործածումը։ Նման ժուժկալությունը մեծացնում է համային բշտիկների ակտիվությունը, նպաստում է պարզ ուտեստներից ավելի վառ էմոցիաներ ստանալուն և ձևավորում ճիշտ ուտելու վարքագիծ։ Սովապահության ընթացքում արժե սննդակարգում ավելացնել թզի չիր, մածուն, թթվասեր, մաղադանոսի տերևներ։ Դրանցում պարունակվող ամինաթթուները վերածվում են «օգտակար» դոֆամինի՝ վիտամին B6-ի և ֆոլաթթվի օգնությամբ:
    19:50
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
    Ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի սպանության) և ՀՀ քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածի 3-րդ մասով (միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ կամ օկուպացված տարածքում պետի, հրամանատարի, վերադասի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում բոլոր հնարավոր միջոցները չձեռնարկելը՝ ենթակայի կողմից ռազմագերու սպանությունը կանխելու համար), «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվածը հանդիսանում է առերևույթ հանցանքի մասին տեղեկություն և քրեական վարույթ նախաձեռնելու առիթ, տեղեկությունները ձեռք են բերվել հայտնի և բացահայտված աղբյուրից, դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական գնահատական, ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 41-րդ, 173-րդ, 177-րդ և 178-րդ, 180-182-րդ հոդվածների պահանջներով որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 148-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնել քրեական վարույթ և անմիջապես ձեռնամուխ լինել նախաքննության կատարմանը»,- նշել են դատախազությունից։
    19:47
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակավորապես կփակվի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադան
    Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության աշխատանքային ծրագրով նախատեսված է իրականացնել Մ. Բաղրամյան պողոտան Կասյան փողոցի հետ կապող էստակադայի նորոգման (դեֆորմացիոն կարերի վերանորոգում) աշխատանքները: Գործընթացի մեկնարկը կտրվի 05.10.2022թ.-ին, ավարտը՝ 25.10.2022թ. : Այդ ընթացքում էստակադայի երթևեկությունը կշրջանցվի ստորև ներկայացրած սխեմային համապատասխան:
    19:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լուլա դա Սիլվան և Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
    Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ Է անցնում գործող ղեկավար Ժայիր Բոլսոնարուից. երկու թեկնածուներն Էլ կհանդիպեն քվեարկության երկրորդ փուլում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձայների 99,9 տոկոսի հաշվումից հետո Լուլա դա Սիլվան հավաքում Է ձայների 48,40 տոկոսը, Բոլսոնարուն՝ 43,22 տոկոսը: Քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին, կկայանա ընտրությունների երկրորդ փուլ: Այն պլանավորվել Է հոկտեմբերի 30-ին: Հոկտեմբերի 2-ին Բրազիլիայում անցկացվել են համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում ավելի քան 156 մլն բրազիլացիներ ընտրել են նախագահ, նահանգապետներ, խորհրդարանականներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    19:30
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հա՛յ ժողովուրդ, դու քեզ ներու՞մ ես, որ քո զավակներին շարունակում են գնդակահարել Նիկոլի լուռ համաձայնությամբ․ Արմեն Աշոտյան
    Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական հերթական վայրագությունների տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Հատկանշանակ էր արցախյան հարցով զբաղվող հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալի դիտարկումն իր թվիթերյան էջում (Նկար 1): Այո՛, այս վայրագությունները հնարավոր դարձան, որովհետև նախորդ վայրագությունները, 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներն այդպես էլ միջազգային հանրության կողմից պատշաճ ուշադրության և պատժի չարժանացան: Այս խնդրի կարևորության մասին խոսել եմ 44-օրյա պատերազմի մեկնարկի հենց առաջին օրվանից (Նկար 2): Ավելին ՝ դրա մասին շարունակել եմ բարձրաձայնել արդեն զորակոչված լինելով բանակ և աշխատելով կուսակցական դիվանագիտության խողովակներով Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի դեմ դատապարտելու ուղղությամբ: (Նկար 3) Ասեմ ավելին ՝ իմ կուսակիցների և իմ համեստ ջանքերով ստացվեց Եվրոպական Խորհրդարանի տարեկան 2 տարեկան զեկույցներում, որոնք ընդունվել են 2020-ի դեկտեմբերին, ներառել համապատասխան գնահատականներ միջազգային հանրության կողմից արցախյան վերջին պատերազմում իրականացված ռազմական ոճրագործությունների ուսումնասիրման, բացահայտման և պատժի ուղղությամբ: (Նկարներ 4-7): Այո՛, դա արել եմ դեռևս լինելով Հայոց բանակի շարքերում և չլինելով զորացրված: Եթե ես կարողացել եմ Սիսիանից Բրյուսել աշխատել այս ուղղությամբ, ապա ինչու՞մն էր խնդիրը, որ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները այդպես էլ գործնական քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի ադրբեջանական վայրագությունները միջազգային մակարդակով պատշաճ ուսումնասիրվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատժի: Երկու տարվա ընթացքում, 2020-ից առ այսօր Հայաստանը ներկայացնող իշխանությունները ոչ մի գործնական քայլ չեն արել ոչ մի միջազգային հարթակում՝ ԵԱՀԿ, ԵԽ, ՄԱԿ և այլն, որպեսզի հայ ժողովրդի դեմ ոճրագործություն կատարած ադրբեջանցիները պատժվեն, ադրբեջանական պետությունը պատժվի։ Ուստի, այո՛, Թոմաս դե Վաալն իրավացի է, նոր ոճրագործություններ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն անպատիժ է մնալու նախորդ պատերազմին գործած հակամարդկային արարքների և ռազմական ոճրագործությունների համար: Ինչպես քանիցս ասել եմ՝ Նիկոլը ներել է Ալիևին և Էրդողանին: Իսկ մենք ներե՞լ ենք: Հա՛յ ժողովուրդ, դու քեզ ներու՞մ ես, որ քո զավակներին շարունակում են գնդակահարել Նիկոլի լուռ համաձայնությամբ:
    19:26
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին` ուսումնասիրել զինծառայողների գնդակահարության տեսանյութը. Զախարովա
    Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում՝ անհապաղ իրականացնել զինծառայողների գնդակահարությունների վերաբերյալ տեսանյութերի համակողմանի վերլուծություն ՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների առումով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ ի պատասխան Россия сегодня- հարցմանը։ «Փաստերի հաստատման դեպքում՝ բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար։ Ելնում ենք նրանից, որ խաղաղությանն այլընտրանք չկա։ Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել», - նշված է մեկնաբանության մեջ։
    19:20
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ու Արցախի ապագան կախված է մեկ թղթից և այդ մեկ թուղթը «խաղաղության» համաձայնագիրը չէ
    7 or.am-ը գրում է. «Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու և 90–ականների Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու գնով Ալիևի հետ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիր կնքել։ Նիկոլն իր պահանջների ու պայքարի նշաձողն իջեցրել է 29.800 քառակուսի կիլոմետրի մակարդակի ու խաղաղություն է մուրում Ալիևից։ Վերջինս չի թաքցնում, որ այդ պայմաններում ինքը ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է պահանջում։ Ո՞վ լիներ, որ չպահանջեր Նիկոլից նման բան։ Եթե տվող կա, ուրեմն ուզող միշտ կգտնվի։ Հայաստանում ոմանց թվում է, որ եթե մեզ ներկայացվող պայմանագրերից չարյաց փոքրագույնն ընտրենք ու Նիկոլին օգնենք, որ թուղթ ստորագրի, ապա կլինի խաղաղություն։ Դա առվազն մոլորություն է, քանզի թղթերով չի հաստատվում խաղաղությունը, այլ ուժերի բալանսով։ Եթե Հայաստանը չի դիմադրում, ապա ինչո՞ւ պետք է Ալիևը, թեկուզ Արցախը կլանելով, Հայաստանին խաղաղություն տա։ Ախորժակն ուտելիս է բացվում։ Ժողովրդական լեզվով ասած՝ եթե մատդ տաս, ապա թադտ կտանեն։ Հիմա Ալիևը դա է անում ու անելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է Հայաստանի անունից բանակցողը։ Այս ամենը մեկ բան է հուշում։ Եթե Հայաստանի ապագան կախված է թղթից, ապա այդ թուղթը ոչ թե «խաղաղության» պայմանագիրն է, այլ այն թուղթը, որի վրա գրված կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ մենք կունենք նրա հեռացման ձևաթղթի արդյունավետ օգտագործում։ Այլ տարբերակ էլ կա, բայց դա արդեն թղթով չի։ Ընտրությունն այս տարբերակների մեջ է։ Եթե, իհարկե, ուզում ենք պետություն ունենալ ու չդառնալ գաղթական (ով որ կհասցնի)»։
    19:10
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Վարդապետյանի թեկնածուն կտրվել է քննությունից
    Armlur.am-ը գրում է․ Նորանշանակ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ: Այս հանգամանքը խիստ զայրացրել է Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից եւ նա խիստ վրդովվել է, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Իսկ ով է եղել Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն, որին նա չի կարողացել տեղափոխել դատախազություն: Աննա Վարդապետյանը ցանկացել է իր տեղակալ բերել եւ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանին։ Արդյունքում, Գեւորգյանը դիմում է ներկայացրել որակավորման հանձանժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել է քննությունից։ Ասել է թե դատախազությունում եղել է կոնկրետ անձ, որը Աննա Վարդապետյանին հակադրվել է, իսկ թե ով է նա, մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ: Իսկ թե ինչ կլինի հետո, հետեւենք զարգացումներին: Ի դեպ գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուն`Երևանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գևորգյանը 2019-ին մարդ էր գցել մեքենայի տակ բժշկական ինստիտիուտի մոտ, սակայն այդպես էլ մութ մնաց, թե ինչ պատասխանատվություն կրեց այդ դեպքով:
    19:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանն ու Արցախը փրկելու համար պետք է շատ արագ գործել. Արթուր Մոսիյան
    «Փաստինֆո»-ն գրում է․ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ունեցած նկրտումները նորություն չեն, իսկ այն, որ այս անգամ դրանք ներկայացվում են Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» միջոցով, առանձնապես զարմանալի չէ։ Դա նրա տակտիկան է, ուզում է դարձյալ ժողովրդի ռեակցիան ստուգել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» թերթում այսօր հրապարակված նյութին, որտեղ նշվել են Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացված պահանջները։ «Դա հերթական հոգեբանական գրոհն է, մասնավորապես, արցախահայության նկատմամբ։ Փաշինյանն այդ կերպ ուզում է լսելի դարձնել ժողովրդին, որ կան նման խնդիրներ։ Այդ կերպ ստուգում է ժողովրդի ռեակցիան՝ ինչպես արեց դեկտեմբերի 24-ին, ապրիլի 13-ին, սեպտեմբերի 14-ին...Դրանով հասկացնում է, որ այդ ուղղությամբ աշխատում են և, ի վերջո, գնալու են այդ զիջումներին, իսկ թե որքանով կհաջողվի խափանել այդ կործանարար ընթացքը, կախված է բացառապես ժողովրդից։ Հայաստանում ու Արցախում ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, որ այդ մարդը (նկատի ունի Փաշինյանին), Հայաստանն ու Արցախը տանում է կործանման։ Հայոց պետականությունը փրկելու համար շատ քիչ ժամանակ ունենք»,-ասում է Մոսիյանը։ Արցախի Աժ պատգամավորը շեշտում է՝ Փաշինյանի կողմից անթույլատրելի զիջումների գնալու վտանգ ինքը տեսել է դեռևս 44-օրյա պատերազմի առաջին օրերից, դրա համար էլ պարբերաբար բարձրաձայնել է Փաշինյանին հեռացնելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների և Վեհափառերի հանդիպումը, Մոսիյանի գնահատմամբ, հասարակությանը կոնսոլիդացնելու և ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու տարբերակներից մեկն է։ Բայց քանի որ ժամանակ գրեթե չունենք, Մոսիյանն այն համոզմունքին է, որ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է շատ արագ գործի։ «Հայկական պետականությունը փրկելու համար պետք է գործենք շատ արագ։ Դրան հասնելու ամենակարճ ճանապարհը համաժողովրդական ընդվզումն է։ Մասսսայական ընդվզմամբ Փաշինյանին պետք է հեռացնել ժամ առաջ»,-նշում է Մոսիյանը։
    18:50
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև. Ռուբեն Մելքոնյան
    ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գրում է. ««Խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է, բայց կա փրկության բանաձև Ինչպես երեկ տարածված սահմռկեցուցիչ տեսանյութը, այնպես էլ թշնամու մինչ այդ արած համանման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը Հայաստանի և հայության դեմ վարում է ԳԵՆՈՑԻԴԱԼ պատերազմ. դա նաև Թուրքիայի ձեռագիրն է: Ադրբեջան և Թուրքիա պետություններն ու դրանց քաղաքական-պետական գործիչները ցեղասպան մտածողության բացահայտ կրողներ են. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի մասին մասնագետները խոսում, գրում և բարձրաձայնում են բոլոր հնարավոր մեթոդներով: Տասնյակ անգամներ պնդել ենք, որ «խաղաղության դարաշրջանը» ինքնակործան և հայասպան միֆ է. այս գիտականորեն ապացուցված ճշմարտության հասցեատերը մեր հասարակությունն է, իսկ ներկայիս իշխող ուժը ինձ համար վաղուց դուրս է Հայաստանանպաստ ցանկացած գործընթացի շրջանակներից: Ցեղասպան և բառիս բուն իմաստով կացնային մտածողությամբ ալիևներին ու համանման մարդասպաններին զսպելու մի մեթոդ կա մեր տարածաշրջանում` համարժեք ու անհամաչափ պատասխանը և դա անելու ընդունակության գիտակցումը թշնամու կողմից: Այսինքն` այն, ինչ արել են իրական իրատես հայերը դարեր շարունակ, ինչ արել են Անդրանիկը, Նժդեհը մեկ դար առաջ և ինչ անում էր «թալանված» և «80-ականների զենքով կռվող» հայկական բանակը ընդամենը 5 տարի առաջ` մինչև կործանարար 2018-ը: 1000 տարի է այսպիսին են ապրելու և խաղի կանոնները մեր տարածաշրջանում` թուրքերի «հարևանությամբ»: Հային սպանելու մտածողությունը որպես իր ինքնության առանցք համարող ադրբեջանցիների հետ շփվելու ամենապարզ ու ռացիոնալ մեթոդը կարող է բանաձևել Արցախի ցանկացած գյուղի տարեց և փորձառու պապիկ` ձեդո: Պատմությունը ապացուցել և հիմա էլ ապացուցում է, որ Արևելքում բառիս բուն իմաստով ապրելու համար պետք է ապավինել ժողովրդական իրական իմաստության բանաձևի և ինքնապաշտպանության բնազդի կրող նժդեհներին, ձեդոներին, այլ ոչ թե «խաղաղության մունետիկներին» կամ լիպարիտյաններին: Հիմա խաղաղասեր «պրագմատիկները» այսահարված կհարցնեն` փաստորեն թուրքերի և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցություն հնարավոր չէ՞. ո´չ, կպատասխանեմ ես, որովհետև 21-րդ դարում մահապատիժներ, հայ զինվորների դիակների անդամահատում անողների հետ խաղաղություն հնարավոր չէ և երբեք չի էլ եղել: Անգամ ԽՍՀՄ-ում դա չի ստացվել և սովետական «հայ-ադրբեջանական խաղաղության պրոյեկտը» տապալվել է, վկան` Սումգայիթը: Բացի այդ, «պրագմատիկները» ծանո՞թ են ադրբեջանական կրթական համակարգին. հենց այս պահին այդ համակարգը նոր դահիճներ, հայատյացներ է կրթում, այսինքն` խաղաղություն նույնիսկ տեսանելի ապագայում հնարավոր չէ: Իսկ միջազգային կառույցների և այլնի զսպող, քննադատող հայտարարություններին անսալը և հավատալը «թղթե շերեփի» կործանարար մտածողության վերադարձ է և ուրիշ ոչինչ: Այս առումով ուզում եմ կիսահռետորական հարց տալ. երբևիցե կարդացե՞լ եք Հայոց ցեղասպանությունը հենց այդ տարիներին դատապարտող տարբեր երկրների դեսպանների, միսիոներների, մտավորականների, կառույցների հայտարարությունները, զեկույցները և այլն: Դրանք տասնյակ եթե ոչ հարյուրավոր գրքերով են արտացոլված և ի՞նչ` դա օգնե՞ց դիցուք Մուշի կամ Վանի հայերին, որոնք հավատացին ոչ թե Անդրանիկին, այլ ժամանակի խաղաղության քարոզիչներին: Չի օգնել Մուշի հայերին, չի օգնելու նաև Ջերմուկի հայերին: Նմանատիպ «զսպող» հայտարարությունների, բանաձևերի մասին Էրդողանը տարիներ առաջ բառացի ասել է. «դրանք իմ մի ականջից մտնում են, մյուսից դուրս գալիս»: Իսկ միջազգային տարատեսակ բանաձևերին և հայտարարություններին կարծես թե իրական պատժամիջոցներ չեն հետևում և ադրբեջանական նավթը շարունակում է գերակա մնալ «քաղաքակիրթ աշխարհի» իրական քաղաքական շահերի և քայլերի ծիրում: Արևելքում ու Հայաստանում ապրելու բանաձևը հստակ է` մերժել «թղթե շերեփի» գաղափարը, խաղաղությանը հավատացող Գրիգոր Զոհրապի քաղաքական միամտությունը կամ կուրությունը և այդ ամենի նորօրյա ու էլ ավելի ապաշնորհ, հակապետական ոճով կրողներին: Հույսը դնել միայն իրական զսպող մեխանիզմների, համարժեք պատասխանի և դրան պատրաստ լինելու վրա: Կա ելք և այդ ելքը 1000 տարի նույնն է` եթե ուզում ես ապրել, ապա լսիր և ապրիր Նժդեհի, Անդրանիկի և արցախցի ձեդոյի պես, այլապես կկրկնվի նույն սցենարը, երբ 1915-ին քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց ցեղասպան Թուրքիային և հետո` 1923-ին այդ նույն քաղաքակիրթ աշխարհը Լոզանում պայմանագիր ստորագրելով սեղմեց դրա արյունոտ ձեռքը: Հ.Գ. Երկու տարի առաջ Երևանում շենքերի պատերին հայտնվեց ուշագրավ գրություն` «կարդա Նժդեհ, փրկիր կյանքեր»: Այս կարգախոսը խորհրդանշական գերխտացումն է Հայաստանի և հայության ապրելու բանաձևի, ուստի այն կարելի է վերաձևակերպել` «կարդա Նժդեհ, փրկիր ինքդ քեզ և Հայաստանը»»։
    18:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արթիկ» ՔԿ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են արգելված իրեր փոխանցել
    Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, ձեռնարկված գործողությունների արդյունքում, անհապաղ ուժեղացնելով տվյալ տարածքի հսկողությունը՝ ծառայողները «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, անմիջապես դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։
    18:29
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայ զինվորների գնդակահարությունը չի շեղում ՀՀ կառավարությանը «խաղաղության օրակարգից»
    Ադրբեջանական վայրագությունների մասին նոր տեսանյութերը ապացուցում են, որ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի: Սա ենք հասկանում Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանի այսօր խորհրդարանում արած հայտարարությունից: Մինասյանը մասնակցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին, որին ներկա ՔՊ-ական պատգամավորներից որևէ մեկը բառ չի ասել հայ զինվորների նկատմամբ թշնամու խայտառակ գործողությունների մասին:
    18:20
    03.10.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Կադիրովը երեք որդիներին ուղարկում է ռազմաճակատ
    Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատրաստվում է երեք որդիներին ուղարկել ռազմաճակատ: Կադիրովը 16, 15 և 14 տարեկան որդիների մարզումներից կադրեր է հրապարակել և գրել, որ ողջունում է տղաների որոշումը՝ մեկնելու շփման գիծ:
    18:18
    03.10.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ադրբեջանը կարող է ապահովել Եվրոպայի գազի պահանջարկի միայն 4-5 տոկոսը
    Ադրբեջանը մինչև 2027 թվականը պատրաստվում է կրկնապատկել գազի մատակարարումը Եվրոպա: Այդ երկրի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, թե «իրենք արդեն բանակցություններ են վարում գործընկերների հետ թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում»: Միխայիլ Ջաբբարովի խոսքով՝ Բաքուն հնարավորություն ունի ավելացնելու բնական գազի արտահանումը՝ շահագործելով ևս մի քանի գազային հանքավայրեր, այն էլ՝ եթե կարողանա կրկնապատկել արտահանման ծավալը:
    18:16
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում» ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի հետ
    ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրով Միացյալ Նահանգների Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում են եղել Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնյաներ: Այս մասին հայտնում է մեր երկրում ԱՄՆ դեսպանատունը: «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում»,- նշված է հաղորդագրությունում:
    18:14
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանի վայրագությունները դատապարտելու կոչով ՔՊ-ականը դիմել է ՆԱՏՕ-ի գործընկերներին
    Ադրբեջանի զինուժի վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ դատապարտելու կոչով ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին է դիմել ՔՊ-ական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Կխնդրեի, որ աջակցեիք նման գործողությունները դատապարտելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելուն»,- գրել է Քոչարյանը:
    18:13
    03.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Նախկին նախագահն առաջ է անցել գործողից. Բրազիլիայում ընտրությունների 2-րդ փուլ կլինի
    Բրազիլիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցել է գերլարված ընտրապայքարում: Երկրի գործող ու նախկին ղեկավարներն են պայքարում նախագահի աթոռի համար, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 50 տոկոսից ավելի ձայն: Նախկին նախագահ Լուլա Դա Սիլվայի օգտին քվեարկել է ընտրողների 48,4 տոկոսը: Նրա կողմնակիցները գիշերը հավաքվել են Սան Պաուլոյում և, ի նշան հաղթանակի, կարմիր ծուխ բաց թողել:
    18:11
    03.10.22
    Ավելին