Լրահոս
2022-10-03
-
ՔաղաքականԲաքուն հաստատում է. սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ գերեվարվել է 17 հայ զինծառայողԱդրբեջանը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ գերեվարել է 17 հայ զինծառայողի: Հայկական կողմը տեղեկություններ ունի, որ գերիները առնվազն քսանն են: Բաքվի պաշտոնական հաստատմամբ՝ ևս երեք տասնյակ մարդ, այդ թվում` քաղաքացիականներ, ադրբեջանական բանտերում են 44-օրյա պատերազմի պատճառով:Ավելին18:1003.10.22 -
ՔաղաքականՏեր-Պետրոսյանը արձագանքում է Փաշինյանի ընտանեկան թերթինՀՀ Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը արձագանքել է ՀՀ վարչապետի անձնական/ընտանեկան լրատվամիջոցի այսօրվա հրապարակմանը. «Այն, ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին: Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից: Հասկանալի է, որ նմանատիպ նախագծեր երկուստեք պատրաստվում են նաև հայ-թուրքական հարաբերությունների հաշտությանն ուղղված դիվանագիտական շփումների հարթակում: Այս պարագայում, անշուշտ, մեծ անակնկալներ չեն սպասվում: Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից: Այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ Առաջին նախագահը հարկ է համարում նաև ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»,-գրել է Առաջին նախագահի խոսնակը:Ավելին18:0803.10.22 -
ԻրավականՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին»,-ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին18:0003.10.22 -
Միջազգային«Սև օր»՝ ֆուտբոլի պատմության մեջ. Ինդոնեզիայում 174 մարդ մահացել է մարզադաշտումԻնդոնեզական երկու թիմերի միջև հանդիպումն ավարտվել երկրպագուների բախումով: 174 մարդ է մահացել ծեծկռտուքի ժամանակ: Անկարգություններին միջամտել է ոստիկանությունը և արցունքաբեր գազ կիրառել: Լրատվամիջոցները հայտնում են, որ մահացածներից շատերը շնչահեղձ են եղել:Ավելին17:5003.10.22 -
ՔաղաքականԻսպանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանի ռազմական հանցագործություններինԻսպանական լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իսպանական «Europa Press» գործակալությունը «ԵՄ-ն պահանջում է հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ զինծառայողների ենթադրյալ մահապատիժները» վերնագրով նյութ է հրապարակել, որում տեղադրել են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը: Լրատվամիջոցը մեկնաբանում է տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները դաժանաբար գնդակահարում հայ գերիներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությունը տեսանյութի վերաբերյալ: Նմանատիպ վերնագրով նյութ է հրապարկել իսպանական «Cope» ռադիոն: Նյութը սկսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ ռազմագերիների մահապատիժը դատապարտող հայտարարությամբ: «Սոցցանցերում ևս մեկ սարսափելի տեսանյութ է տարածվել: Ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում: Միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի և հասցեական գնահատական տա այս պատերազմական հանցագործությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու ուղղությամբ»,- «Cope» ռադիոն մեջբերում է վարչապետի «Թվիթեր»-ի գրառումը: Նյութում տեղադրվել է նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի «Թվիթեր»-ի գրառումը: Իսպանական «Cadena SER» ռադիոն իր հերթին «Հայաստանը դատապարտել է հրադադարի համաձայնագրից մեկ շաբաթ անց Ադրբեջանի կողմից մի խումբ ռազմագերիների սպանությունը» վերնագրով նյութ է հրապարակել, որում ևս տեղադրվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումները:Ավելին17:4003.10.22 -
ՔաղաքականՀայաստանի ժուռնալիստների միությունը կողմերին հորդորում է վերադառնալ կառուցողական դաշտ, իսկ լրատվամիջոցի դեմ սկսված արշավը՝ դադարեցնելՀայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, քանի որ իրադարձությունների զարգացման ընթացքը հիմք է տալիս մտածելու, որ այն, ինչ տեղի է ունենում լրատվամիջոցի շուրջ, ունի քաղաքական ենթատեքստ, ազատ խոսքի սահմանափակման միտում: «Ժողովուրդ» օրաթերթի և վերջինիս դեմ զրպարտության հայցապահանջ ներկայացրած Պետական առողջապահական գործակալության նախկին պաշտոնյա Սամվել Խարազյանի ու նրա շահերի ներկայացուցչի՝ իշխանությունների հետ առերևույթ փոխկապակցված փաստաբան Տիգրան Եգորյանի վարքագիծը հիմնավորում են վերոգրյալը: Սամվել Խարազյան-Տիգրան Եգորյան տանդեմն արդեն երկրորդ հայցապահանջն է ներկայացնում օրաթերթի դեմ՝ մինչընթացակարգային խախտումներով հասնելով լրատվամիջոցի հաշիվների վրա կալանք դնելուն ու մերժելով «Ժողովուրդ» օրաթերթի առաջարկած հաշտության տարբերակը: Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը խնդրի առնչությամբ պարզել է, որ երբ օրաթերթը ստացել է հայցը, անմիջապես կապ է հաստատել փաստաբան Եգորյանի հետ, առաջարկել հանդիպել, հասկանալ, թե հատկապես ո՞ր նախադասությունը կամ ո՞ր բառն է վիրավորել հայցվոր Խարազյանին, քանի որ հրապարակման մեջ, ըստ լրատվամիջոցի, որևէ վիրավորանք չի եղել: Հանդիպումը, սակայն, չի կայացել հայցվոր կողմի պատճառով: Այնուհետև լրատվամիջոցի ներկայացուցիչը կրկին զանգահարել է Խարազյանի փաստաբան Տիգրան Եգորյանին, խնդրել ուղարկել հերքման տեքստ՝ հասկանալու համար, թե ինչն են ցանկանում հերքել, ինչո՞ւ են առանց հերքման տեքստ ուղարկելու միանգամից դատարան դիմել, սակայն կրկին չի ստացվել նրա հետ հանդիպել կամ ստանալ հերքման տեքստը: Լրատվամիջոցն ընդունում է, որ իրենք փաստաբան չեն ունեցել, դատարանում չեն պաշտպանվել՝ մտածելով, որ դրա հարկը չկա, և, որ դատարանը կկայացնի արդար դատավճիռ, քանի որ իրենք վստահ են՝ չեն վիրավորել ու չեն զրպարտել հայցվոր Խարազյանին: Այնուամենայնիվ, արդեն վճռից հետո, երբ իմացել են, որ որպես փաստաբանական ծախս՝ 150 հազար դրամ պիտի վճարեն փաստաբան Եգորյանին, ըստ պատշաճի՝ զանգահարել են վերջինիս գրասենյակ, խնդրել մաս-մաս վճարել նշված գումարը, բայց Տիգրան Եգորյանը չի համաձայնել: «Ժողովուրդ» օրաթերթը գտնում է՝ ողջամիտ կասկած ունի, որ հայցվոր կողմի և հատկապես փաստաբան Եգորյանի նպատակը թերթին վնաս հասցնելն է: Լրատվամիջոցի խմբագրակազմը չի բացառում, որ անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հրահանգ տվել իր կողմից բարեհաճ վերաբերմունքի արժանացած փաստաբան Եգորյանին՝ հետապնդելու իրենց լրատվամիջոցին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ՝ այս տարվա օգոստոսի 25-ին, երբ այլ նյութի մեջ դարձյալ հիշատակել են հայցվորի անունը հիշեցման կարգով, նաև այդ հրապարակման համար է Տիգրան Եգորյանը դատարան դիմել՝ դարձյալ առանց հերքման պահանջը նախապես ներկայացնելու: Լրատվամիջոցի խմբագրակազմը վստահ է՝ այս կերպ նպատակ ունեն իրենց արգելել՝ գրելու Սամվել Խարազյան անուն-ազգանունը, ինչն անթույլատրելի է: Տարակուսելի է այս վարքագիծը, հատկապես, երբ Սամվել Խարազյանն իրականում, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, զղջացել է, պետությանը հասցված վնասը վերականգնել է, և լրատվամիջոցն իր հրապարակման մեջ ընդամենը հիշեցրել է այս մասին: Հայաստանի ժուռնալիստների միությունը կողմերին հորդորում է վերադառնալ կառուցողական դաշտ, իսկ լրատվամիջոցի դեմ սկսված արշավը՝ դադարեցնել:Ավելին17:3503.10.22 -
ՔաղաքականՎահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահի ՔՊ թեկնածուն է, որքանո՞վ է նա համապատասխանում այդ պաշտոնինՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Հովակիմյանը։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ԿԸՀ-ն նոր նախագահ պետք է ունենա մինչև հոկտեմբերի 12-ը. այդ ժամանակ է լրանում գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը: Հիմա հասկանանք, թե ինչ մասնագիտական որակներ ունի իշխանության թեկնածուն, որը զբաղեցնելու է անչափ կաևոր պաշտոն: Ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում: Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, վերջերս ԵՊՀ-ից էլ հայտնել էին, որ նա պարբերաբար դուրս է մնացել համալսարանից, այդպես էլ չկարողանալով ավարտել այն: Իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա: Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ: Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել: Բայց Հովակիմյանի ուսումնառության պրոցեսն այսքանով չի ավարտվում: Նա 2021թ. մայիսին՝ 47 տարեկանում ստանում է մասնավոր՝ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ և իրավագիտության բակալավրի որակավորում: Բայց, հատկանշական է, որ մինչ այդ, նախկինում Փաշինյանի թերթում աշխատած լրագրողը հեղինակել էր, ոչ ավել, ոչ պակաս ՍԴ փոփոխություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն: Հիմա տեսնենք, թե ինչ է ասում օրենքը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է ընտրվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի՝ 1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ. 2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ. 3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ 4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ: Ինչպես տեսանք, Վահագն Հովակիմյանը միայն 2021-ին է ստացել իրավագետի որակավորում, հետևաբար երկու տարվա մասնագիտական ստաժ չի կարող ունենալ, չունի նաև գիտական աստիճան: Մասնագիտական գործունեությունն էլ սկսել է Փաշինյանի ընտանեկան թերթում, շարունակել այլ լրատվականներում՝ որպես լրագրող և մեկնաբան: Ստացվում է Վահագն Հովակիմյանը կրթական և մասնագիտական առումով չի համապատասխանում ԿԸՀ նախագահի պաշտոնին:Ավելին17:3103.10.22 -
ՍպորտՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքըՀայաստանի Ֆուտզալի ազգային հավաքականը հոկտեմբերի 3-10-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա) Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան) Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան) Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս) Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան) Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան) Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան) Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան) Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան) Սարո Գալստյան - «Լեո» Գարեգին Մաշումյան - «Լեո» Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ» Գեղամ Թումբարյան - «Երևան ՖԱ» Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ» Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ» Հոկտեմբերի 8-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը։ Հոկտեմբերի 10-ին հավաքականը կմեկնի Չեխիա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Չեխիայի ընտրանու հետ։Ավելին17:3003.10.22 -
ՔաղաքականՀավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի. Խամոյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի. «Նախ պետք է փոխվի անդունդ «սլացող գնացքավարը» (բանակցությունների ընթացքը վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը համեմատել էր սլացող գնացքի հետ-խմբ.)։ Բանակցողի փոփոխության հարցում էական դերակատարություն կարող է (պետք է) ունենա ԱԺ ՔՊ խմբակցությունը՝ խորհրդարանում ընտրելով ՆՈՐ վարչապետ, որը պետք է ընդունելի լինի ընդդիմության համար, եւ որի շուրջ էլ տեղի կունենա հանրային լայն կոնսոլիդացիա։ Նոր բանակցող՝ բանակցային նոր հնարավորություններ։ Հ.Գ. Հավաստի աղբյուրները փաստում են՝ եթե հումանիտար միջանցքն է Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը, այդ միջանցքը կտրվի»,- գրել է պատգամավորը:Ավելին17:3003.10.22 -
ԻրավականՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտումԱնվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2960 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35, առանց վարորդկան իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 98-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 4 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։Ավելին17:2203.10.22 -
ՔաղաքականԹուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը ՀայաստանԹուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։ Փելոսին մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեջ: Հասկանալի է,որ նման դիրքորոշմամբ Նա նպատակ ունի կողմերին զենք վաճառել»:Ավելին17:1503.10.22 -
ՏարածաշրջանՀյուսիսային Օսիայում հայտարարել են Վրաստանի հետ սահմանին մարդատար մեքենաների հերթերի բացակայության մասինՀյուսիսային Օսիայում «Վերին Լարս» ռուս-վրացական սահմանի անցակետում իրադրությունը կայունացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաեւը: «Մարդատար տարանցիկ մեքենաների հերթը բացակայում Է»,-ասել Է Տոմաեւը՝ հանդես գալով հոկտեմբերի 3-ին հանրապետության կառավարությունում անցկացված աշխատակազմի խորհրդակցության ժամանակ: Նա հավելել Է, որ անցած շաբաթվա ընթացքում «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետով պետական սահմանը երկու ուղղություններով հատել Է 19,7 հազար միավոր ավտոտրանսպորտ, 69,5 հազար մարդ: Տոմաեւը նաեւ հայտնել Է, որ ներկայում հանրապետության ճանապարհներին գրանցվել Է 1,4 հազար բեռնատար ավտոմեքենա: Անցած շաբաթվա սկզբին «Վերին Լարս» անցակետով Վրաստան մեկնել ցանկացողների հոսքի պատճառով հանրապետության ճանապարհներին գոյացել են տարանցիկ ավտոմեքենաներից բաղկացած բազմակիլոմետրանոց հերթեր: Հանրապետության մի շարք շրջաններում սահմանվել Է բարձր պատրաստության ռեժիմ, որը սահմանափակում Է մարդատար ավտոմեքենաների մուտքը նրա տարածք: Սա չի տարածվում Հյուսիսային եւ Հարավային Օսիայի բնակիչների, ինչպես նաեւ այն անձանց վրա, որոնք տարածաշրջան են մեկնում հանգստի համար եւ ունեն համապատասխան փաստաթղթեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:0703.10.22 -
ՀասարակականԹշնամու վերջին հարձակումից հետո անհետ կորածների հարազատները պատասխաններ են պահանջումԱդրբեջանի վերջին հարձակումից հետո անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ են գնացել՝ իրենց տղաների մասին տեղեկություններ իմանալու: Ծնողներից մի քանիսը «Հայլուր»-ին ասել են, որ որդիները Վերին Շորժայի դիրքերում են եղել ռազմական գործողությունների ժամանակ: Տեղեկություն ունեն, որ այդ դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, և արդեն 20 օր է՝ ոչ մի լուր չունեն իրենց տղաներից:Ավելին17:0003.10.22 -
ՀասարակականԳրանցվել է 602 դեպք, որից 252-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՍեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 602 դեպք, որից 252-ը արտակարգ, այդ թվում՝ 186 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 64 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:Ավելին16:5203.10.22 -
ՄիջազգայինԼիտվան պատրաստ Է ընդունել մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներինԼիտվան պատրաստ Է արձագանքել Կիեւի խնդրանքին եւ համաձայն Է երկիր ընդունել զինապարտ Ղրիմի թաթարներին՝ նրանց կողմից ուկրաինական անձնագիր ներկայացվելու դեպքում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել Է բալթյան հանրապետության ՆԳ նախարարությանն առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետ Ռուստամաս Լյուբաեւասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ղրիմի բնակիչներին թույլատրվել Է ունենալ երկու անձնագիր՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի: «Մենք պատրաստ ենք ընդունելու Ղրիմի թաթարներին, որոնք խուսափում են իրենց նկատմամբ անարդարացի մոբիլիզացումից, որը հայտարարվել Է Ռուսաստանի կողմից»,-ասել Է նա: Այս որոշումը գործում Է, բայց ոչ բոլոր զինապարտների համար, այլ միայն ուկրաինական քաղաքացիություն ունեցողների: «Այդ ազգության այն անձինք, որոնք ցանկանում են մուտք գործել Լիտվա, պետք Է ներկայացնեն ուկրաինական անձնագիր»,-նշել Է Լյուբաեւասը: Ռուսական բանակ մոբիլիզացումից խուսափող Ղրիմի թաթարներին իրենց երկրներ մուտք գործել թույլ տալու խնդրանքով բալթյան պետությունների, Լեհաստանի եւ Վրաստանի իշխանություններին դիմել Է Ուկրաինայի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:Ավելին16:4503.10.22 -
Հասարակական45-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է քարերին և հայտնվել դաշտում, կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Մ. Փ-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/03/1223550/Ավելին16:4303.10.22 -
Իրավական34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը բացահայտվել է․ ոստիկանությունՀոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բերքաշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է 46-ամյա տանտերը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Բերքաշատ գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է:Ավելին16:3703.10.22 -
ՍպորտՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Արարատ»-«Արարատ- Արմենիա» խաղը կանցկացվի ԱրմավիրումՀայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման վայրը տեղափոխվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կանցկացվի Արմավիրի քաղաքային մարզադաշտում: Խաղը կկայանա հոկտեմբերի 4-ին և կմեկնարկի ժամը 15:00-ին: Խաղի անցկացման վայրը տեղափոխելու պատճառն այն է, որ «Հանրապետական» մարզադաշտում աշխատանքներ են կատարվում հոկտեմբերի 6-ին կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ» - «Ժալգիրիս» խաղից առաջ։Ավելին16:3003.10.22 -
ՀասարակականՔաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելուՀոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:2203.10.22 -
ՔաղաքականՊետք է քայլ առ քայլ դուրս գալ բրյուսելյան անօգուտ, իսկ երբեմն անգամ վնասակար միջնորդությունից. ադրբեջանագետԱդրբեջանագետ, Իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր տելեգրամյան ալիքում գրել է. «Երեկ, երբ հայ ռազմագերիների սպանության դաժան կադրերը սկսեցին արագորեն տարածվել սոցիալական մեդիայում, հատկապես թվիթերյան հարթակում ստանալով նաև միջազգային որոշ արձագանքներ, ադրբեջանական կողմը անցավ պատասխան գործողությունների։ Ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ սկսեցին ինտենսիվ կոչեր անել օգտատերերին Խոջալուի վերաբերյալ կադրեր ու տեսանյութեր տարածել թվիթերյան հարթակներում։ Նրանք ուղարկում էին այդ կադրերը և խնդրում տարածել։ Այսօր արդեն Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրել է, որ «մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին》: Այս քայլը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ Բրյուսելյան ձևաչափը տապալված է և որևէ օգուտ չի կարող տալ։ Բրյուսելում կայացած հանդիպումից 12 օր անց Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա։ Այդ ժամանակ հասցեական կոչերի փոխարեն, նրանք Ալիևին կոչեցին 《հուսալի գործընկեր»։ Բրյուսելի շահերը այսօր նրանց դրդում են Ադրբեջանի հետ սերտ համագործակցության, որի ներքո ստորադասվում են իրական արժեքները մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և այլն։ Ագրեսորի և հարձակման ենթարկված կողմի միջև հավասարության նշան դնելը պետք է հստակ արձագանք ստանա ՀՀի կողմից` նաև գործողությունների տեսքով։ Այսօր մեր շահերից է բխում ամերիկյան միջնորդությամբ շարունակել քննարկումները և քայլ առ քայլ դուրս գալ բրյուսելյան անօգուտ, իսկ երբեմն անգամ վնասակար միջնորդությունից»։Ավելին16:1503.10.22