Լրահոս

2022-10-03
  • Արտաքին քաղաքականություն
    «Մահ Ամերիկային»՝ Իրանի մեջլիսում. Խամենեին անկարգությունների համար մեղադրում է սիոնիստներին ու դավաճաններին
    «Մահ Ամերիկային» կոչերով է ավարտվել Իրանի հոգևոր առաջնորդի ելույթը մեջլիսում: Խամենեին երկրում սկսված հակակառավարական ցույցերի համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և Իսրայելին: Ըստ նրա՝ այդ երկրները չեն կարողանում հանդուրժել, որ, չնայած պատժամիջոցներին, Իրանը զարգանում է:
    23:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Իրանը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ տրամադրելու մասին լուրը
    Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 3-ին հերքել է, թե իբր Իրանը ԱԹՍ-ներ է տրամադրել ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության շրջանակում կիրառելու նպատակով: «Իրանն անհիմն է համարում Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները՝ ուկրաինական պատերազմում օգտագործելու համար և չի հաստատում դրանք»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է Քանաանին, որի խոսքերը հրապարակվել են Իրանի ԱԳՆ-ի «Տելեգրամ» ալիքում: Նա ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է չեզոքության քաղաքականությանը: Քանաանիի խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների քաղաքական լուծման անհրաժեշտությանը։
    22:50
    03.10.22
    Ավելին
  • Միջազգային
    Թյուրքական խառնակչություն՝ Իրանում. Անկարան ու Բաքուն կարող են Իրան ներխուժել
    «Եթե Ադրբեջանն ու Թուրքիան Իրան չմտնեն, քրդերն այնտեղ ցեղասպանություն կարող են անել»: Սա մեջբերում էր ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի հաղորդավարի տեքստից: Բաքուն ու Անկարան վերջին շաբաթների ընթացքում քարոզչական պնդումներ են անում, թե 44-օրյա պատերազմից հետո Իրանը ապաստան է տվել քրդական «անջատողական» ուժերին, որոնք գոյութենական սպառնալիք են Ատրպատականում ապրող թյուրքախոսների համար:
    22:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բակում տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
    Հոկտեմբերի 2-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ հաղորդում տալու: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.50-ի սահմաններում Քանաքեռի Մ. Մելիքյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին:
    22:30
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սևանա լճից ոռոգման նպատակներով այս տարի բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր
    Այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2022 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետրի վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 54 սանտիմետր նիշի դիմաց։ 2022 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 155 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի տեղեկացմամբ՝ Սեւանա լճից ոռոգման նպատակներով ջրբացթողումները դադարեցված են սեպտեմբերի 19-ից։
    22:20
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ գերիների սպանության տեսանյութից
    Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու հանձնառության մասին։ Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- ասվում է գրառման մեջ։
    22:19
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ-թուրքական հնարավոր պայմանագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են. 3-րդ նախագահի գրասենյակ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: Ինչ վերաբերում է Ցյուրիխյան արձանագրությունների և հայ-թուրքական հաշտության հնարավոր պայմանագրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններին, ապա դրանք անընդունելի են, իսկ այդ գործընթացների համեմատությունը բացարձակապես տեղին չէ: Դրանում բոլորը կհամոզվեն, երբ պաշտոնապես կհրապարակվի թուրքական կողմի հետ ՀՀ գործող կառավարիչների բանակցած փաստաթուղթը»։
    22:16
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ Պետդեպը կոչ է արել հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիների մահապատժի ենթարկելը
    ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննել ադրբեջանցի զինվորների կողմից հայ գերիներին մահապատժի ենթարկելը: «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից այն մասին, որ ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիների: Մենք լիարժեք և անաչառ հետաքննություն անցկացնելու կոչ ենք անում: Յուրաքանչյուր գազանության պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթերի» իր էջում գրել է Փրայսը:
    22:10
    03.10.22
    Ավելին
  • Հասարակական
    «Երեխեն լուցկու հատիկ չի». Վերին Շորժայում անհետ կորածների հարազատները պահանջում են գտնել իրենց որդիներին
    Ադրբեջանի վերջին զինված հարձակումից երեք շաբաթ անց մերոնք դեռ չեն կարողանում Վերին Շորժայի մոտակա բլրակում գտնվող դիրքից դուրս բերել հայ զինծառայողների մարմինները: Ու քանի դեռ անհնար է մոտենալ, այսպես կոչված, «մահվան բլրակին» և պարզել իրողությունը, անհետ կորած համարվող տասնյակ զինվորների ծնողներ հույսը չեն կորցնում, որ իրենց որդիները կամ գերի են, կամ անտառներում թաքնված: Նրանք այսօր Երևանում հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ՝ պարզելու իրենց որդիների ճակատագիրը:
    22:02
    03.10.22
    Ավելին
  • Միջազգային
    «Յանը» 77 մարդ է սպանել ԱՄՆ-ում. սարսափելի փոթորիկ և ավերածություն՝ Ֆլորիդայում
    «Յան»-ը կարող է դառնալ Միացյալ Նահանգների պատմության վատթարագույն փոթորիկներից մեկը, հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Ֆլորիդա նահանգում աննախադեպ ավերածություններ արած փոթորիկը առնվազն 77 մարդու կյանք է խլել:
    22:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարը Բրյուսելում խոսել է Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների մասին
    Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ԱԽ քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից «Արմեն Գրիգորյանը հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զիված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերենտարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխանտարածքից: ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել։ Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին»,- նշված է հաղորդագրությունում:
    21:50
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի ԱԽ-ն հիշեցնում է՝ Հայաստանն է պարտավոր պաշտպանել արցախցիների շահերը միջազգային հարթակում
    Ղարաբաղյան կարգավորման բանակցություններից պաշտոնական Երևանի դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի վերջին թափանցիկ ակնարկից ու Ստեփանակերտ-Բաքու քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին հայտնի դառնալուց հետո, այսօր Արցախի անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել, որտեղ միաձայն ընդունվել է 5 կետանոց հայտարարություն:
    21:44
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ադրբեջանական հանցանքներն Ադրբեջանում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են. Թաթոյան
    Հայ գերիներին 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի կողմից դաժան գնդակահարության տեսանյութի տարածումից հետո, ադրբեջանական իշխանության կազմակերպմամբ, հրապարակվեց հայ զինվորականների մասնակցությամբ 44-օրյա պատերազմի 1 տեսանյութ` փորձելով վաճառել այն միջազգային հանրությանն ու հավասարության նշան դնել իրենց հետ: Դրանից հետո էլ ստիպված եղան հայտարարել, թե քրեական գործ են հարուցել: Բայց դե չդիմանալով` ներկայացրին, թե իբր իրենց քաղաքացիական հասարակությունը հանկարծ տեսավ այդ տեսանյութը, խղճահարվեց ու պահանջեց, որ գործ հարուցեն, ադրբեջանական իշխանությունն էլ այդպես խելոք-խելոք գործ հարուցեց: Փաստորեն, ցինիկությունն այսպես էլ է լինում: Բա ինչպե՞ս հասկանանք, որ միայն մեր անձնակազմով 44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական զինվորականների կողմից հայերին միայն խոշտանգելու, գլխատելու, մարմինները մասնատելու 287 օբկեկտիվ [տեսանյութ] ապացույց ենք ամրագրել` չհաշված մյուս պատերազմական հանցանքները: Բա ինչպե՞ս հասկանանք այդ հանցագործներին պետական բարձրագույն մակարդակով պարգևատրելն ու հերոսացնելը: Իսկ միջազգային կառույցները պետք է նկատի ունենան, որ ադրբեջանական հանցանքները այդ երկրում տարիների հայատյացության պետական քաղաքականության հետևանք են, միասնական շղթայի մասեր, ինչը փոքր ինչ անգամ չի դադարել` պատված լինելով ադրբեջանական կեղծ խաղաղության շղարշով: Միջազգային կառույցներին ևս մեկ տվյալ` ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվել է դեռ պատերազմի ժամանակ ու այս եզակի, բայց բոլոր դեպքերն այնտեղ քննության առարկա են:
    21:36
    03.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Ապոկալիպսիսի զենք». Ռուսաստանը հնարավոր է փորձարկի ցունամի առաջացնող «Պոսեյդոնը»
    Մոսկվան լռությամբ է պատասխանում ստորջրյա ռուսական միջուկային զենքի հնարավոր փորձարկման մասին միջազգային մամուլի հնչեցրած տագնապին: ՆԱՏՕ-ի հետախուզությունը զգուշացրել է, որ Կարայի ծովում «Պոսեյդոն» միջուկային անօդաչուի փորձարկումից առաջացող ռադիոակտիվ ցունամին կարող է Նյու Յորքի չափ քաղաք ջնջել աշխարհի երեսից:
    21:30
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    Սկանդալային բացահայտումներ՝ «հավաստի աղբյուրից». Բաքվի պահանջագիրը՝ հայկական թերթում
    Օդում կախված լուրերի համաձայն՝ Ադրբեջանի արտգործնախարարը կիրակի Ժնևում հայ գործընկերոջ հետ հանդիպմանը ներկայացրել է Բաքվի այն 5 պահանջները, որոնք այսօր հրապարակել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը»: «Հավաստի աղբյուր» ներկայացած հեղինակը, ըստ էության, ուղիղ տեքստով ասում է այն, ինչը դիվանագիտական ձևակերպումներով գրված է մեր արտգործնախարարության հաղորդագրությունում՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին:
    21:20
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից դուրս է բերվել16 ապօրինի խեցգետնաորսիչ
    Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 16 ապօրինի խեցգետնաորսիչ, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ «Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ Կենդանական, այդ թվում` ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ: Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով: Տեղեկացնենք նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում: May be an image of 3 people and outdoors May be an image of 1 person and outdoors
    21:10
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները
    Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1854 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 168 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 109, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 258 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 13-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 1-ը՝ փակված, 3-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ կեղծված համարանիշերով։ 269 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 726-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 31 անձի։ Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1055 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 73 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 33, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 81 անձ։ 13 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 1-ը անընթեռնելի, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 9 անձի։
    21:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆրանսիայի վարչապետը հորդորել է չանտեսել Ռուսաստանին
    Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հորդորել է չանտեսել Ռուսաստանին՝ նշելով, որ ՌԴ-ն խոշոր տերություն է և նրա հետ երկխոսությունը շարունակվում է: «Ռուսաստանը մնում է խոշոր տերություն, որը վաղը չի դադարի մեր հարևանը լինել: Մենք չենք կարող նրան անտեսել: Ապագան որոշվելու է բանակցությունների սեղանի շուրջ, ոչ թե ռազմի դաշտում: Դա է պատճառը, որ երկրի նախագահն ընտրել է Ռուսաստանի նախագահի հետ երկխոսելու ուղին»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովի նիստի ընթացքում, որը նվիրված է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան և Ռուսաստանը վերադառնան բանակցային գործընթացին: Նա նշել էր, որ Ռուսաստանի հետ հարգալից երկխոսությունն արդյունավետ է և թույլ է տալիս արդյունքների հասնել:
    20:50
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ զինծառայողների սպանության տեսանյութը ներկայացվել է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարան
    Հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջների շրջանակներում այսօր նշված դատարաններին է ներկայացվել սույն թվականի հոկտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում շրջանառված հայ զինծառայողների սպանության տեսանյութը՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի հիմնարար իրավունքների խախտման փաստը: Այդ մասին ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:
    20:42
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զախարովան պատասխանել է ռազմագերիների սպանության վերաբերյալ հարցին
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կմեկնաբանեք հայ և ադրբեջանցի զինծառայողների մահապատիժների տեսարաններ պարունակող տեսանյութերը, որոնք հայտնվել է համացանցում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է. «Նշված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով: Միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ այդ տեսանյութերի համապարփակ, խորը վերլուծություն անել, այդ թվում ռազմական հանցագործությունների նշանների համար։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ: Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակի առողջացման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Խաղաղությունն այլընտրանք չունի: Պատրաստ ենք կողմերին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել»,-ընդգծել է Զախարովան:
    20:40
    03.10.22
    Ավելին