Լրահոս

2022-10-04
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը բավարարել է Մխիթար Զաքարյանի հայցը
    «Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, և դիմումը բավարարվեց։
    10:32
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանում զենքի խանութում պայթյուն է որոտացել
    Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոստանայ քաղաքում սեպտեմբերի սկզբին վառոդի սխալ կառավարումը հանգեցրել է պայթյունի և կրակի զենքի խանութում, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է հանրապետության գլխավոր դատախազությունը, հայտնում է «Shantnews»-ը։
    10:23
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրդեհ Ստեփանակերտում. կանչի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ
    Հոկտեմբերի 3-ին ժամը 20։42-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում հրդեհ է բռնկվել։
    10:15
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնանկություններ ՊՆ-ում. ովքեր են «զոհաբերվելու»
    «ՀՀ զինված ուժերում նոր պաշտոնանկություններ են սպասվում, «զոհաբերվելու են» արևելյան սահմանագոտու համար պատասխանատուները` փոխնախարարից մինչև հրամանատար:
    10:07
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայմանագիրը կստորագրվի Բրյուսելո՞ւմ
    ««Փաստ» թերթի տեղեկություններով, երեկ Բրյուսել մեկնած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ նախապես պլանավորված հանդիպումներից զատ, ԵՄ ներկայացուցիչներին է ներկայացնելու հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի ունեցած Արարատ Միրզոյան - Ջեյհուն Բայրամով հանդիպման մանրամասները, քննարկված հարցերի առանցքը։
    09:58
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 4 մարզում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:50
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան:
    09:45
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարզպետներն էլ պատասխան կտան. ոմանց կտրուկ զգուշացրել են
    «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:
    09:40
    04.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցի զինծառայողներն անարգել վերադարձել են Ադրբեջան
    «Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    09:30
    04.10.22
    Ավելին
2022-10-03
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ վրիպեց․ Չկարողացավ ծածուկ պաշտպանել իր հոգեզավակին․ քաղաքագետ
    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ վերլուծելով ու վերհանելով դրանց ենթատեքստն ու նպատակադրումները։ «Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո։ Հիմա էլ, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին թև-թիկունք դարձած, փորձում է խափանել դավաճան այս իշխանությունների դեմ ձևավորվող կոալիցիան։ Ասածս հիմնավորեմ փոքր ժամանակագրությամբ։ Սեպտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «ՀՀ բոլոր նախկին նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին, Վեհափառ Հայրապետին ազդեցիկ և կարող այլ ուժերին» հրավիրել է նստել մեկ սեղանի շուրջ և համատեղ լուծումներ գտնել երկրի առջև ծառացած մարտահրավերներին։ Հաջորդ օրերին նա հանդիպել է Վեհափառ Հայրապետին, ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներին, պետական բազում գործիչների և այլն՝ ներկայացնելով իր նախաձռնությունը։ Սաղաթելյանի այդ աշխատանքը նպաստել է, որպեսզի նմանատիպ քննարկումներ սկսի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր հերթին հանդիպել է ՀՀ նախկին նախագահներին և ի վերջո հաջողել սեպտեմբերի 22-ին կազմակերպել նրանց հանդիպումը Մայր Աթոռում։ Իմ տեղեկություններով, բոլոր այս քննարկումների հիմնական օրակարգը մեկն էր՝ Նիկոլ Փաշինյանի արագ և անցնցում հեռացում, ազգային միասնության հաստատում և այդկերպ արտաքին մարտահրավերների հաղթահարում։ Կրկին իմ տեղեկություններով, այս օրակարգին կողմ էին բոլորը, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Վերջինս առաջարկում էր իշխանությունների և ընդդիմության երկխոսություն։ Հանրային տիրույթում նրա այդ դիրքորոշումը բացահայտվեց բավական ուշ՝ սեպտեմբերի 26-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում։ Իսկ ահա այսօր, ՀՀ Առաջին նախագահը հայտարարում է, թե այս ամբողջ ընթացքում Վեհափառ Հայրապետը «իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հարթակ» էր նախաձեռնում, որը, ի դեպ, Տեր-Պետրոսյանն արդեն ձախողված է համարում։ Ընդ որում, իշխանություն ասելով, նա նկատի ունի միայն Փաշինյանին։ Նախ, ասեմ, որ Իշխան Սաղաթելյանի առաջարկը շատ հստակ էր՝ Փաշինյանի հետ երկխոսության անգամ ակնարկ չկար այնտեղ։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ «կոնսեսուս մինուս մեկ» տրամաբանության մեջ էր։ Կարծում եմ, Կաթողիկոս էլ է որպես խնդրի լուծման առաջին քայլ Փաշինյանի հեռացումը տեսնում։ Երկրորդ և Երրորդ նախագահների դիրքորոշման մասին խոսելն էլ ավելորդ է՝ այստեղ ամեն ինչ շատ հստակ է։ Ուրեմն ստացվում է, որ օրակարգ փոխողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Այսօր էլ, տեսնելով, որ չի հաջողում Նիկոլին փրկելու իր առաքելության մեջ, կարծում եմ, հենց վերջինիս հետ համագործակցությամբ էլ այս բեմականությունը ներկայացրեցին հանրությանը։ Ասում է. «1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»: Լու՞րջ։ Ստիպված եմ հիասթափեցնել Առաջին նախագահին՝ բանավեճ չի եղել։ Ավելին, «Հայկական Ժամանակում» այսօր տպագրված հայտնի նյութն էլ ոչ մի բացահայտում չէր պարունակում։ Առնվազն կույր էր պետք լինել՝ Ադրբեջանի այդ պահանջները չտեսնելու ու չիմանալու համար։ Ու ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ (որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի)։ Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ վրիպեց։ Չկարողացավ ծածուկ պաշտպանել իր հոգեզավակին։ Բացահայտվեց։ Եվ դա լավ է։ Հիմա արդեն Իշխան Սաղաթելյանի առաջարկած և Վեհափառի կողմից պաշտպանված օրակարգը կարող է շատ ավելի կենսունակ լինել։ Միասնությունն էլ՝ ավելի հաստատուն։ Աստված առաջ, հուսով եմ կստացվի։ P.S. Կրկին իմ տեղեկություններով, վաղը Մայր Աթոռում պետք է կայանար Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների երկրորդ հանդիպումը։ Հետաքրքիր է՝ ինչու՞ չկայացավ»,- գրել է քաղաքագետը՝ սոցցանցի իր էջում։ 7 0
    23:59
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզվել է Իսակովի պողոտայում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը
    Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պարզվել է հոկտեմբերի 1-ին Երևանում վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը։ Նա Եղվարդ քաղաքի բանկիչ, 37-ամյա Ռաֆիկ Հարությունյանն էր, ով Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ի կողմից վարած Lexus-ով վրաերթի ենթարկվելու հետևանքով տեղում մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
    23:50
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ճակատագրի հեգնանքը․ Ավետիք Իշխանյանի գրառումը
    Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Աշխարհում կան ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ։ Բնականաբար բոլոր երկրներն ունեն ղեկավարներ՝ միապետ, նախագահ, վարչապետ, առաջնորդ, գլխավոր քարտուղար և այլն։ Այդ ղեկավարները, որպես կանոն լինում են հաջողակ և անհաջողակ, ապիկար և երբեմն դավաճան։ Շատ երկրներ, հատկապես միմյանց հարևան երկրները, որպես կանոն ունենում են լուրջ հակասություններ, հաճախ՝ թշնամական։ Այս երևույթը բնորոշ է հատկապես մեր տարածաշրջանի համար։ Գաղտնիք չէ, որ մեր հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեր ոխերիմ թշնամիներն են։ Այսօր, երբ ոչ միայն մեր տարածաշրջանն է եռում, այլև ողջ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին, ճակատագրի հեգնանքով, իմ կարծիքով աշխարհի ամենահաջողակ, իր երկրի շահերը հեևողականորեն առաջ տանող քաղաքական գործիչը մեր թշնամի Թուրքիայի նախագահն է, իսկ ամենաապիկար, ավելին՝ դավաճան ղեկավարը Հայաստանի վարչապետը։
    23:43
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրառատի թռչնաֆաբրիկայի մոտ այրվել է մոտ 2000 հակ անասնակեր
    Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17։12-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում՝ թռչնաֆաբրիկայի մոտակայքում, այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:45-ին, մարվել՝ 21:57-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանի մեկ տրակտոր:
    23:42
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Կատարը հայտարարել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու ամբողջականությանն աջակցելու մասին
    Կատարը հանդես է գալիս ի օգուտ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ ընդգծելով երկու երկրների միջև երկխոսության անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության «Թվիթերի» միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ: Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ-ի, ԼՊՌ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները համաձայնագրեր են ստորագրել շրջանների՝ Ռուսաստանին միանալու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին։ «Կատար պետությունը մեծ մտահոգությամբ է հետևում ռուս-ուկրաինական ճգնաժամի զարգացումներին՝ կապված Ռուսաստանի կողմից ուկրաինական հողերի բռնակցման հայտարարության հետ և ընդգծում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և անհրաժեշտ է համարում երկխոսություն սկսել՝ ճգնաժամը կարգավորելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
    23:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
    Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան:
    23:34
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    2-ամյա երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ․ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել երկու տարեկան երեխա՝ ձեռքի ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ «Տնային պայմաններում պահածո պատրաստելու ժամանակ երեխան ձեռքը մտցրել է էլեկտրական մասաղացի մեջ ու լուրջ վնասել այն: ԱԻՆ աշխատակիցների ու բժիշկների ջանքերով հեռացվել է մսաղացի մետաղական մասը, որից հետո բուժկենտրոնի պլաստիկ վիրաբույժների կողմից կատարվել է վիրահատություն: Երեխայի մոտ առկա է եղել դաստակի և մատների անդամահատում, փափուկ հյուսվածքների տարածում: Վիրահատությամբ հնարավոր է եղել վերականգնել միայն մեկ մատը: Վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ»,- նշվում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում։
    23:30
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ ըստ Կենտրոնական բանկի
    Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 3-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 406.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.57 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 397.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.16 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.09 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով։
    23:25
    03.10.22
    Ավելին
  • Ավելի քան 70 կրակոց՝ 29 վայրկյանում. թշնամու վայրագության հերթական հասցեն Իշխանասարն է
    Իշխանասարի «Հովազ մեկ» բարձունքում են ադրբեջանական «Կոմանդո» հատուկջոկատայինները սպանել սեպտեմբերի 13-ին գերեվարած հայ զինծառայողներին, եզրակացրել են իրավապաշտպանները՝ ուսումնասիրելով կիրակի ադրբեջանցիների տարածած ահասարսուռ երկու տեսանյութերից առաջինը, որտեղ թշնամին գնդակահարում է անզեն հայ զինվորների: Երկրորդ տեսանյութում արդեն երևում են սպանված զինծառայողների խոշտանգված մարմինները:
    23:20
    03.10.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը խոստանում է «տաքացնել» Եվրոպան. շատ գա՞զ, թե՞ մեծ խաբեություն
    Ադրբեջանական գազով լցված քարոզչական փուչիկ է անվանում էներգետիկ փորձագետը Ալիևի խոստումները, թե 5 տարում կարող է կրկնապատկել դեպի Եվրոպա կապույտ վառելիքի արտահանումը:
    23:13
    03.10.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Վտանգավոր ծրագիր». Ադրբեջանը կփորձի թիրախավորել Արցախն ազատագրողներին
    Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզաբանելու անվան տակ՝ շատ վտանգավոր ծրագիր կարող է իրականացվել, կարծիք է հայտնել ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով «հավաստի աղբյուրի» հրապարակած` ադրբեջանական պահանջագրի 5-րդ կետին: Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների՝ հնարավոր երկրորդ հանդիպումից առաջ, «հավաստի աղբյուրը», ի գիտություն նախագահների, տեղեկացնում է, որ Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով է Բաքուն ցանկանում պարզաբանել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը:
    23:10
    03.10.22
    Ավելին