Լրահոս

2022-10-03
  • Քաղաքական
    Ադրբեջանին պատժելու համար Հայաստանը դիմել է Հաագայի արդարադատության միջազգային դատարան
    Հայաստանը դիմել է Եվրադատարան և Հաագայի արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանին պատժելու համար՝ գերեվարված հայ զինծառայողներին գնդակահարելու, սպանվածների մարմինները անարգելու համար, «Հայլուր»-ին հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը:
    16:11
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սևան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 07:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189, Սայաթ-Նովայի 17-27, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Սեպտեմբերին Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 339 երեխա
    Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ սեպտեմբեր ամսին մարզում ծնվել է 339 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 202 տղա, 139 աղջիկ։ Ծնունդներից 2-ը զույգ են եղել։
    16:00
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են Range Rover-ն ու Honda-ն, կա վիրավոր
    Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Աշտարակ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նաիրիի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Է-ի վարած Range Rover մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 68-ամյա Հովհաննես Մ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/10/03/1223549/
    15:58
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը Ադրբեջանի կողմից. Արմեն Գրիգորյան
    Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անի դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաընկերությանը՝ խոսելով սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական հարձակման և միջազգային հանրության արձագանքի մասին: Այդ առումով Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների կողմից ավելի հասցեական գնահատականները: «Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ ինչպես Միացյալ Նահանգներն է անում: Միացյալ Նահանգները շատ հստակ էր իր ձևակերպումներում. նա կոչ արեց Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, և մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի ուժի կիրառումը, որն արվել է Ադրբեջանի կողմից, և միջազգային հանրությունը պետք է աջակցի դիվանագիտական գործընթացին», - «Ֆոքս Նյուզ»-ին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է, որ մարտերը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսվել էին սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել էին Հայաստանի վրա: Ընդ որում, «Ֆոքս Նյուզ»-ն իր ձևակերպման մեջ շատ հստակ նշում է, որ ադրբեջանական ուժերն են հարձակում ձեռնարկել «իրենց արևմտյան հարևանի վրա»: Այս համատեքստում ամերիկյան հեռուստաալիքը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին՝ նշելով, որ մեծամասամբ հայերով բնակեցված այս շրջանը խորհրդային ժամանակաշրջանում ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել խորհրդային Ադրբեջանի կազմում, սակայն Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին զինված հակամարտություն է բռնկվել «քրիստոնյա հայերի» և «մուսուլման ադրբեջանցիների» միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ:
    15:56
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հունաստանն արձագանքում է Թուրքիայի սպառնալիքներին
    Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։ Հունաստանի քաղպաշտպանության նախարարն էլ այդ սպառնալիքին ի պատասխան հայտարարել է, որ իրենց երկիրը պատրաստ է ցանկացած իրավիճակի և Էրդողանի կողմից կատարվելիք ոչ մի քայլը իրենց չի կարող զարմացնել։ «Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք գլուխ հանել, հույն ժողովուրդը չպետք է վախենա։ Ինչ էլ անեն-չանեն, մեկ է, նրանք չեն կարող Հունաստանի սահմաններ մտնել»,- նշել է նախարար Թեոդորիկակոսը։ Հունաստանի վարչապետն Կիրիակոս Միցոտակիսն էլ նշել է, որ ի տարբերություն Էրդողանի՝ ով միայնակ է, Հունաստանը միայնակ չէ և սատարողներ ունի։
    15:53
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի նոր ալիք Է սպասվում Ռուսաստանում ձմռան սկզբին
    COVID-19-ի հիվանդացության նոր՝ յոթերորդ, ալիքը կարելի Է սպասել Ռուսաստանում աշնան վերջին-ձմռան սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է բժիշկ վարակաբան Նիկոլայ Մալիշեւը: «Նախեւառաջ, այն վերջնականապես չի ավարտվի, սահուն կերպով տեղի կունենա, իսկ ձմռան սկզբին, ինչպես սովորաբար, մեզ մոտ նշվում Է շնչուղիների բոլոր ինֆեկցիաների հիվանդացության ավելացում: Կորոնավիրուսը նույնպես շնչուղիների ինֆեկցիա Է, այնպես որ, ես կարծում եմ, հաջորդ ալիքը լինելու Է աշնան վերջին-ձմռան սկզբին»,-հայտարարել Է Մալիշեւը: Ինչպես հաղորդվում Է «ստոպկորոնավիրուս.ռֆ» պորտալում, վերջին օրվա ընթացքում Մոսկվայում հայտնաբերվել Է COVID-19-ի 1528 դեպք, հոսպիտալացվել Է 159 մարդ, ապաքինվել՝ 2275-ը, 24 մարդ մահացել Է:
    15:47
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ու չկա մեկը՝ հարցնի, թե տղերքը բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր գեներալները. Կարեն Քոչարյան
    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է. Մեկ շնչի հաշվով Հայաստանն ամենագեներալաշատ պետությունն էր: Այսօր շատերը բողոքում են հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը: Ու չկա մեկը, որ հարցնի,«Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) գեներալները, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր գնդապետերից, փոխգնդապետերից, մայորներից և այդպես շարունակ, երբ ինչ-որ փնթի, բոմժ և սորոսածին փսլնքոտների մի խմբակ քայքայում էր մի ողջ բանակ»: Դուք կարող եք ասել, որ զգուշացնում էիք մեզ: Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... կամ, վատագույն դեպքում, իրավիճակը շտկելու համար, ոչ թե լրագրողի, վերլուծաբանի կամ բլոգերի նման սոցիալական ցանցերում սրա-նրա վրա մուննաթ գալու համար:
    15:41
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Google-ը Չինաստանի օգտատերերի համար անջատել է «Գուգլ Թարգմանիչ» ծառայությունը
    Google ընկերությունն անջատել է «Գուգլ Թարգմանիչ» (Google Translate) ծառայությունը Չինաստանի օգտատերերի համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչի հայտարարությանը։ «Մենք դադարեցրել ենք Google Translate-ի աշխատանքը մայրցամաքային Չինաստանում գործածության ցածր մակարդակի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ այս ծառայության կայքից օգտատերերը կարող են անցնել Հոնկոնգում գրանցված Google Translate-ի էջ, որը, սակայն, հասանելի չէ մայրցամաքային Չինաստանում։
    15:40
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք. սահմանադրագետ
    Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, արձագանքելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառմանը, նշում է. ««Բոլորը մեղավոր են…» Այս հայտարարությունը հերթական հիմնավոր փաստարկ է, որ գործող ուժը լուրջ չի ընկալվում թե՛ միջազգային հանրության, թե՛, առավել ևս, թշնամու կողմից։ և, Հայաստանի Հանրապետությանն այս օրհասական վիճակի հասցրած ու ծաղրի առարկա դարձրած ուժի օրոք, մեր՝ հայերիս համար, որևէ դրական ելքն անիրատեսական պատրանք է։ Ձեզ հետ պայմանավորվածություններ չեն պահվում, իսկ գինը շատ թանկ է, այս անգամ՝ 17 հայ զինվորի կյանք։ Մի քիչ արժանապատվություն ու հայրենասիրություն ունեցող մարդ արդեն հրաժարականի դիմում ներկայացրած կլիներ։ Ձեր քաշին անհամապատաասխան ծանրաձողի եք մոտեցել, ԱՐԴԵՆ վաղուց…»։ 25 0
    15:33
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղարի հետ
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեյցարիայի պետքարտուղար Լիվիա Լեուի հետ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայրամովը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում: Հանդիպման ընթացքում նա պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին։ «Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Շվեյցարիային հյուրընկալության և հանդիպումը լավ կազմակերպելու համար»,- գրել է Ջեյհուն Բայրամովը։
    15:29
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում
    Ofgem բրիտանական Էներգակարգավորիչը հայտարարել Է, որ երկրին գազի դեֆիցիտ Է սպառնում Էներգետիկական ճգնաժամի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times թերթը: «Հնարավոր Է՝ Բրիտանիան «արտակարգ դրություն հայտարարի գազի մատակարարումների ոլորտում», որի շրջանակներում առանձին գազային Էլեկտրակայանների մատակարարումները կարող են դադարեցվել, ինչի պատճառով դրանք չեն կարողանա Էլեկտրականություն արտադրել»,-ասվում Է հրատարակության հաղորդագրության մեջ: Այդ կապակցությամբ Ofgem-ը նշում Է, որ մի շարք գազային Էլեկտրակայաններ կարող են սնանկանալ: «Հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կուժեղացնի վախը ԷլեկտրաԷներգիայի պլանային անջատումներից առաջ, որովհետեւ Միացյալ Թագավորությունը հույսը գազային Էլեկտրակայանների վրա Է դնում Էլեկտրականության մատակարարումների առավել մեծ բաժինն ստանալու համար»,-նշում Է հրատարակությունը: Կարգավորիչը կարծում Է, որ առաջիկա ձմեռն ավելի «դժվար» կլինի, քան նախորդը: Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ գործողության սկսվելուց հետո Արեւմուտքը խստացրել Է պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ, ինչը հանգեցրել Է ԷլեկտրաԷներգիայի, վառելիքի եւ սննդամթերքի գների աճի Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել Էր, որ Ռուսաստանի զսպման եւ թուլացման քաղաքականությունն Արեւմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն Է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արեւմուտքի հիմնական նպատակն Է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
    15:22
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցավով գուժում է Շաղիկ Մարուխյանի մահը
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը մեծ ցավով գուժում է նվիրյալ դաշնակցական Շաղիկ Մարուխյանի մահը: Ընկերուհի Շաղիկը մանկության տարիներին ապրել է Լիբանանում, Հունաստանում, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա հաստատվել Երևանում: Հավատարիմ հոր և Դաշնակցության մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխյանը մշտապես եղել է անկախ Հայաստանի զինվորը: Արցախում, Հայ Օգնության Միության բարսեիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպության օրգան «Երկիր» պաշտոնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական և միջազգային մի շարք կազմակերպություններում, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամում իր կատարած աշխատանքներով ու մեծածավալ ծրագրերով Շաղիկ Մարուխյանը նպաստել է հայոց նորանկախ պետականության կայացմանն ու զարգացմանը: Շաղիկ Մարուխյանի թողած լուսավոր և օրինակելի հետագիծը պատմությանը փոխանցող շարադրանքը դեռ կստեղծվի, իսկ նրա պայծառ անունը հավերժ կհիշվի սերունդների կողմից:
    15:15
    03.10.22
    Ավելին
  • Միջազգային
    «ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն չեն թաքցնում, որ միտումնավոր պայթեցրել են ռուսական գազատարը». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
    «Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն չեն թաքցնում, որ միտումնավոր են պայթեցրել «Հյուսիսային հոսքի» խողովակաշարերը»: Այսպիսի հայտարարություն է արել Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան ասել է, թե ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը խոստովանել է, որ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ականները պատճառներ ունեն գազատարները ոչնչացնելու համար:
    15:09
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
    15:07
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում․ Կարեն Ավագյան
    Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանազավթների թերթը, հավաստի աղբյուրներին հղում անելով, հայտնում է, որ Ադրեջանը Հայաստանից պահանջում է` ⁃ Արցախն առանց որևէ կարգավիչճակի ճանաչել իրենց տարածքային միավոր: ⁃ Կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, այդ թվում պաշտպանության բանակը: ⁃ Կորած ադրբեջանցիների մասին ալ տեղեկություններ, որոնք հիմք կծառայեն Հայստանին որպես պատերազմական հանցագործ ներկայացնելու գործում: ⁃ Սահամազատել սահմանը իրենց ուզած, ավելի ճիշտ կլինի ասել իրենց գծած քարտեզներով: Մենք շատ լավ գիտենք, որ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլի թերթի հավաստի աղբյուրը նստած է ՀՀ վարչապետի աշխատանսենյակում: Ակնհայտ է, որ սա խաղաղություն չէ, սա անգամ կապիտուլյացիա չէ: Սա սեփական ձեռքերով առհավետ բնաջնջման ակտն է: Բայց այս ամենին զուգահեռ չկա ոչ մի խոսք, թե մենք ինչ ենք առաջարկում: Հիշեցնեմ նաև, որ ինչպես ԱԺ ամբիոնն օգտագործելով, այնպես էլ շատ այլ հարթակներում սրանք հայտարարել են, որ Ադրբեջանի առաջարկած կետերի հետ համաձայն են: Կետերն այլևս գաղտազերված են: Եզրակացությունը մեկն է: Մեզ բռնի կերպով ուզում են հաշտեցնել բնաջնջման հետ»:
    15:05
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի․ Լևոն Զուրաբյանը հակադարձում է
    Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայկական ժամանակ» թերթը հրապարակել է ոմն Հավաստի Աղբյուրի (հեղինակը հենց այդպես է ստորագրել հոդվածը) տեղեկություններն այն մասին, թե որոնք են Ադրբեջանի պայմանները Հայաստանի հետ խաղաղությունը կնքելու համար. «1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում: 2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ` նույնիսկ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3. Միջանցք Հայաստանի տարածքով: 4. Սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը): 5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:» Իհարկե, մեր հանրության բավականի ստվար զագվածը շատ լավ հասկանում է, թե ո՜վ է այդ Հավաստի Աղբյուրը։ Մենք նաեւ գիտենք, որ հենց Հավաստի Աղբյուրի տիտանական ջանքերի շնորհիվ ենք հայտնվել այս վիճակում, երբ Ադրբեջանը համարձակվում է մեր առաջ նման պահանջներ դնել։ Քանի որ սույն Հավաստի Աղբյուրը նաեւ հատուկ շեշտում է, որ պահանջները դասավորել է ըստ նրանց մերժման դեպքում՝ պատերազմի վերսկսման վտանգի մեծության, կարելի է ենթադրել, որ նա հանրային հող է նախապատրաստում իր նշած ցուցակում «ամենապատերազմավտանգ» պահանջները բավարարելու համար։ Ամեն դեպքում, այն հանգամանքը, որ Հավաստի Աղբյուրը նման «կրեատիվ» ճանապարհ է ընտրել Հայաստանի համար ճակատագրական, իսկ ավելի ճիշտ՝ էքզիստենցիալ քաղաքական որոշումների քննարկման համար, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Ադրբեջանն արդեն իրեն իրավունք է վերապահում սահմանագծման համար առաջ քաշել (իսկ Հավաստի Աղբյուրը՝ հնչեցնել) 1919, 1920 թվականների քարտեզներ, որոնցում բնականաբար Զանգեզուրը նշում են Ադրբեջանի կազմում, ահա՝ այդ հանգամանքները հուշում են, որ մենք գործ ունենք ոչ թե Հավաստի Աղբյուրի հետ, այլ՝ Մեխի Գլխի։ Ի դեպ, նորից որեւէ մանրամասներ չեն բացվում միջանցքի պահանջի վերաբերյալ, ինչպես նաեւ այլ հարցերում էական նյուանսների մասին, այնպես որ՝ մեզ բանակցությունների մասին տեղեկացնելու այս «հարարակային» փորձը ուղղված է բացառապես PR նպատակների իրրագործմանը»։
    15:03
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերդի փոխհամայնքապետը հացադուլ է հայտարարել
    Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համարը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Նրան մեղադրանք է առաջադրվել սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին Սամվել Հովսեփյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Վերջինիս տեղափոխել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ հոկտեմբերի 1-ից Ս. Հովսեփյանը հացադուլ է հայտարարել: Նշենք, որ փոխհամայնքապետին կալանավորել են անմիջապես ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունից հետո: Ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքը ղեկավարող Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող քաղաքապետն էր կալանավորվել էր ավելի վաղ՝ նախքան ընտրությունները:
    15:01
    03.10.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկի զոհերի թիվը հասել Է 87-ի
    ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ Է դարձել Ֆլորիդայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդել Է NBC News-ը: Մասնավորապես, զոհվածներից 83-ը բաժին Է ընկել Ֆլորիդայի եւ 4-ը՝ Հյուսիսային Կարոլինայի նահանգներին: Մինչ այդ հաղորդվել Էր 77 մարդու զոհվելու մասին: Բացի այդ, 746 հազար մարդ մինչեւ այժմ առանց Էլեկտրականության Է մնում Ֆլորիդայում: Միեւնույն ժամանակ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: «Մենք նախապես գործի ենք դրել ուժերի աննախադեպ մեծ ռեզերվ որոնողա-փրկարարական գործողություններ անցկացնելու համար»,-հայտարարել Է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դիանա Քրիսվելը: Անհետ կորած Է համարվում ավելի քան տասը հազար մարդ: Իշխանությունների կարծիքով, նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում եւ չեն կարող կապի դուրս գալ Էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Շաբաթ օրը փոթորիկը կտրուկ թուլացել Է, երբ այն տեղափոխվել Է Վիրջինիայի հարավային մաս, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
    15:00
    03.10.22
    Ավելին