Լրահոս
Հասարակական
16:15
06.10.22
142

Նախարարը չգիտի՝ քանի հայ զինծառայողի մարմին է ԴՆԹ հետազոտություն անցել, նույնականացվել

Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ զոհված քանի՞ հայ զինծառայողի մարմին է ԴՆԹ հետազոտություն անցել ու նույնականացվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր կառավարության նիստից հետո դժվարացել է պատասխանել այս հարցին:

Բայց Ավանեսյանը պնդում է, որ զոհված զինծառայողների մարմինները, մասունքները այս պահին արտասահման ուղարկելու կարիք չկա՝ մեր մասնագետներն ու տեխնիկական հագեցվածությունը բավարար են նույնականացման համար: