Լրահոս
Քաղաքական
19:47
18.11.24
243

Նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել: Այս մասին նախագահը հրամանագրեր է ստորագրել:

Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արթուր Ոսկանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Բարսեղ Մուրադյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վիրաբ Վարդանյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դավիթ Դաբաղյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Գևորգ Մանուկյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։