Լրահոս
Միջազգային
15:07
01.03.23
96

ՆԱՏՕ-ի ամենամեծ ռիսկը. Ռուսաստանի հետ հարաբերություններում հետդարձ չկա

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերություններում hետդարձ չկա, ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայում: Նրա խոսքով՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտը չի հանգեցնի հարաբերությունների կարգավորման: 

Ստոլտենբերգը նշել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը բխում է Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգության շահերից։