Լրահոս
Իրավական
18:24
25.11.24
192

Նար-Դոսի փողոցի տներից մեկում 7 միլիոն դրամի թմրամիջոց է հայտնաբերվել

Img default alt hy

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի Վարդանանց և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկի մոտ, ապօրինի թմրամիջոց  ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել ու Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 32-ամյա և 24-ամյա երկու տղամարդու:

Անձնական խուզարկությամբ երկուսի մոտ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներ: Քրեական ոստիկաններն արդեն ունեին տեղեկություն, որ նրանք թմրանյութը ութ հազար դրամով ձեռք են բերել ԻԻՀ երկու քաղաքացուց: