Լրահոս
Քաղաքական
21:30
14.02.23
73

«Նա պատվեր է կատարում». ո՞վ է դրդում Արցախի նախագահին փոխել Սահմանադրությունը

Կտրուկ շրջադարձ՝ շրջափակված Արցախի ներքաղաքական կյանքում: Արայիկ Հարությունյանը նորից առաջարկում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահ ընտրի Ազգային ժողովը և ոչ թե ժողովուրդը: Դե, եթե, իհարկե, թափուր լինի նախագահի պաշտոնը:

Արցախի ընդդիմությունը վստահ է, որ Արայիկ Հարությունյանը այդ քայլին դիմել է Հայաստանի իշխանության ճնշման տակ՝ Արցախում Փաշինյանին հաճո իշխանություն վերարտադրելու համար: