Լրահոս
Սպորտ
14:00
18.02.23
103

ՄՅՈՒ-ի երկրպագուները բղավել ու երգել են Սիրիայի և Թուրքիայի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» որոշ երկրպագուներ, որոնք ներկա են եղել Բարսելոնայի «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում՝ «Բարսելոնայի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղին (2:2), խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռության ժամանակ անպարկեշտ պահվածք են դրսևորել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեի ժամանակ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իսպանացի լրագրող Ջեյմի Իսթոն Գոմբոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յունայթեդի» երկրպագուները ստադիոնում մեկ րոպե լռության ժամանակ բղավել ու երգել են։ Արդեն բուն հանդիպման ժամանակ «կարմիր սատանաների» երկրպագուներից ոմանք մետաղադրամներ և շշեր են նետել «Բարսելոնային» աջակցող մարդկանց վրա։ Նաև «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներից ոմանք իրենց պահվածքով անհանգստություն են պատճառել Բարսելոնայի կենտրոնում բնակվողներին։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին Մանչեսթերում։